(ուժը կորցրել է 04.12.2024 թիվ 23-Լ հրաման)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԻ
ՀՐԱՄԱՆ
Թիվ 16-Լ
ԸՆՏԱՆԻՔՈՒՄ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԻ ԱՐՁԱԳԱՆՔՄԱՆ ԵՎ ԲՌՆՈՒԹՅԱՆ ԵՆԹԱՐԿՎԱԾ ԱՆՁԱՆՑ ՀԵՏ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԱՐԴՅՈՒՆԱՎԵՏՈՒԹՅԱՆ ԲԱՐՁՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ոստիկանության ստորաբաժանումների կողմից ընտանիքում բռնության դեպքերի արձագանքման և բռնության ենթարկված անձանց հետ իրականացվող աշխատանքների արդյունավետությունը բարձրացնելու նպատակով.
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հայաստանի Հանրապետության ոստիկանության Երևան քաղաքի, մարզային վարչությունների և դրանց ենթակա տարածքային բաժինների պետերին`
1) հանցագործությունների և պատահարների մասին հաղորդում, տեղեկություն ստանալու դեպքում, եթե դրանք պարունակում են ընտանիքում բռնության հատկանիշներ դեպքի վայր մեկնող օպերատիվ խմբում ներգրավել ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի /խմբի/ ծառայողին /ծառայողներին/,
2) ապահովել ընտանիքում բռնության ենթարկվածի հետ ոստիկանության անչափահասների գործերով և ընտանիքում բռնության կանխարգելման բաժանմունքի /խմբի/ ծառայողի կողմից «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության և ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» ՀՀ օրենքով Հայաստանի Հանրապետության ոստիկանությանը վերապահված գործառույթների իրականացումը,
3) ապահովել ոստիկանության ստորաբաժանում հրավիրված ընտանիքում բռնության ենթարկված անձանց հետ աշխատանքների իրականացումը առանձնացված սենյակում:
2. Հրամանի պահանջների կատարման նկատմամբ հսկողությունը հանձնարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետի առաջին տեղակալ, ոստիկանության գնդապետ Ա. Սարգսյանին:
3. Հրամանը հայտարարել Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարձրագույն, գլխավոր, ավագ և միջին խմբերի պաշտոններ զբաղեցնող ծառայողներին:
ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ԳՆԴԱՊԵՏ Վ. ՕՍԻՊՅԱՆ
2019թ. հուլիսի 17
Երևան