(ուժը կորցրել է 13.06.03 թիվ 718-Ա որոշում)
i
040.0643.120701
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«12» հուլիսի 2001 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
12 հուլիսի 2001 թվականի N 643
«ՄՇԱԿՈՒՅԹԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ ՏԱՐԱԾՔ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության տնօրինության` Երևանի Թումանյան փողոցում գտնվող N 5 վարչական շենքի առաջին հարկից 208,9 քառ. մետր մակերեսով տարածք անհատույց օգտագործման հանձնել «Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպությանը:
2. Հայաստանի Հանրապետության պետական գույքի կառավարման նախարարությանը` 10-օրյա ժամկետում «Մշակույթի զարգացման բարեգործական հիմնադրամ» հասարակական կազմակերպության հետ համատեղ` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված տարածքի անհատույց օգտագործման մասին պայմանագրի կնքումը և գույքային իրավունքների պետական գրանցումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2001 թվականի հուլիսի 12-ից: