(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
120.0033.270401
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                        «27»         04           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12001086
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
20 մարտի 2001 թվականի N 33
 
ՀՀ 2001 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ «ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ» ՓԱՍՏԱԹՈՒՂԹԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Ցուցումներ ՀՀ Ազգային վիճակագրական ծառայության մարզային վարչություններին և դրանց տարածքային բաժիններին` քաղաքների համար կազմված տների (շինությունների) ցուցակների, գյուղական վայրերում` գյուղական բնակավայրերի և դրանց տարածում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ընդունման կարգի մասին» փաստաթուղթը: (Կցվում է)
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐ
 
Հաստատված է
ՀՀ Վիճակագրության պետական խորհրդի
20.03.2001 թ.
N 33 որոշմամբ
 
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԱՅԻՆ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆՆԵՐԻՆ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ` ՔԱՂԱՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԿԱԶՄՎԱԾ ՏՆԵՐԻ (ՇԻՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ) ՑՈՒՑԱԿՆԵՐԻ, ԳՅՈՒՂԱԿԱՆ ՎԱՅՐԵՐՈՒՄ` ԳՅՈՒՂԱԿԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՏՆՎՈՂ ԱՅԼ ԲՆԱԿԱՏԵՂԵՐԻ ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
 
Երևան 2001
 
ՑՈՒՑԱԿՆԵՐԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ ԿԱՐԳԸ
 
Քաղաքներում տների (շինությունների), գյուղական բնակավայրերում` գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման, դրանց ընդունման և արդյունքների ամփոփման աշխատանքներն իրականացնելիս հարկավոր է ղեկավարվել ՀՀ ԱՎԾ-ի կողմից մշակված ցուցումներով և հրահանգներով:
Սույն փաստաթղթով ՀՀ ԱՎԾ-ն սահմանում է տների (շինությունների), գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ընդունման, վերահսկման և ամփոփագրերի կազմման հետևյալ կարգը:
Ցուցակագրողներից և գյուղապետի աշխատակազմի քարտուղարներից ցուցակների ընդունումը կատարվում է ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժինների ղեկավարների կողմից` ցուցակագրողի կամ գյուղապետի աշխատակազմի քարտուղարի ներկայությամբ:
1. Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ անհրաժեշտ է ուշադրություն դարձնել հետևյալին.
ա) Ցուցակները պարտադիր պետք է կազմված լինեն ըստ առանձին թաղամասերի (զանգվածների) (Ձև 1-քաղաքային-Աղյուսակ 2): Տների (շինությունների) ցուցակները փողոցներով կազմել թույլատրվում է միայն բացառիկ դեպքում, երբ քաղաքը կամ խոշոր գյուղը բաղկացած է մեկ կամ մի քանի զուգահեռ փողոցներից: Քաղաքների և խոշոր գյուղերի սահմաններում թաղամասերը (զանգվածները) պետք է համարակալվեն միասնական հաջորդական համարներով:
Ճշտված սխեմատիկ հատակագծի վրա յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) համար պետք է կազմված լինի առանձին տների (շինությունների) ցուցակ (Աղյուսակ 2): Թաղամասի (զանգվածի) համարը, ինչպես նաև ցուցակի հասցեամասում դրա սահմանների նկարագրումը պետք է համընկնի սխեմատիկ հատակագծի հետ:
բ) Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի), տների (շինությունների) ցուցակը պետք է համեմատել հատակագծի հետ, ցուցակում գրված բոլոր տները (շինությունները) պետք է համապատասխանեն դրանց փաստացի առկայությանը, իսկ գրառման հերթականությունը` հատակագծի և տեղանքի վրա դրանց ճիշտ տեղաբաշխմանը: Ցուցակների կազմման ժամանակ պետք է անպայման հաշվի առնել սխեմատիկ հատակագծում կատարված բոլոր փոփոխությունները և ուղղումները:
Ցուցակագրողի կողմից հայտնաբերված բոլոր անհամապատասխանությունները հատակագծի հետ, ինչպես նաև փողոցների անվանումների ու տների (շինությունների) համարանիշերի անճշտության վերաբերյալ բոլոր դիտողությունները հարկավոր է ճշտել համապատասխան կազմակերպություններում և ուղղումներ մտցնել ցուցակներում և հատակագծի վրա:
գ) Ցուցակի յուրաքանչյուր էջում ստուգվում է տվյալների գրառման, տների (շինությունների), բնակարանների քանակի և բնակչության թվաքանակի ամբողջականությունն ու ճշգրտությունն ըստ հասցեների: Հատկապես պետք է ուշադրություն դարձնել ցուցակներում անկյունային տների (շինությունների) հաշվառմանը, որոնք պետք է գրվեն փողոցներից մեկում` այնտեղ, որտեղ տունը (շինությունը) պաշտոնապես նշվում է փոստային բաժանմունքում, ՆԳՆ անձնագրային բաժնում:
Յուրաքանչյուր տան (շինության) համար, տրամաբանորեն, ստուգվում է բնակարանների քանակի և դրանցում բնակվող բնակչության թվաքանակի հարաբերակցությունը:
Տների (շինությունների) ցուցակների ընդունման ժամանակ հատուկ ուշադրություն պետք է դարձնել յուրաքանչյուր ցուցակի հանրագումարների ճշգրտությանը:
Յուրաքանչյուր թաղամասի (զանգվածի) հանրագումարները հաշվելիս հարկավոր է նկատի ունենալ, որ տների (շինությունների) բնակարանների քանակի մասին տվյալներում մտցվում են նաև հիվանդանոցների, առողջարանների, հյուրանոցների, կայարանների և նման այլ հիմնարկների կողմից զբաղեցրած տները (շինությունները) և բնակարանները, իսկ բնակչության թվաքանակում մտցվում են միայն այդ հիմնարկներում մշտապես բնակվող բնակչությունը:
Տների (շինությունների) յուրաքանչյուր ցուցակ (Աղյուսակ 2) ստուգելուց հետո ստուգվում է ցուցակագրողի կողմից Աղյուսակ 1-ում դրանց հանրագումարների տեղափոխման ճշգրտությունը և ամբողջությամբ ցուցակագրման տեղամասի հանրագումարների հաշվարկումը:
2. Գյուղապետի աշխատակազմի քարտուղարից գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակներն ընդունելիս հարկավոր է ուշադրություն դարձնել բոլոր գյուղական բնակավայրերի, դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի և այնտեղ բնակվողների թվաքանակի հաշվառման ամբողջականությանը:
Ցուցակում բոլոր գյուղական բնակավայրերի գրանցման լրիվությունը ստուգելու համար, որպես վերահսկման աղբյուր, պետք է օգտագործել 2001թ. հունվարի 1-ի դրությամբ 9.Ս» Գյուղական բնակչության սեռա-տարիքային կազմի մասին «հաշվետվության տվյալները:
Գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակի (ձև 2-գյուղական) 1-ին սյունակում լրացվում է հիմնական բնակավայրի հերթական համարը, իսկ 2-րդ սյունակում` այլ բնակատեղերի հերթական համարները: 3-րդ սյունակում լրացվում է հիմնական և այլ բնակատեղերի լրիվ անվանումը: Անհրաժեշտ է ստուգել նաև, թե մտցված են արդյոք այլ բնակատեղերի վերաբերյալ տեղեկությունները հիմնական բնակավայրերի վերաբերյալ տվյալների մեջ:
Տների (շինությունների), գյուղական բնակավայրերի ու դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման ժամանակ հատակագծերի և քարտեզների վրա կատարված բոլոր ուղղումներն անհրաժեշտ է տեղափոխել հատակագծերի և քարտեզների մյուս օրինակների վրա:
Ցուցակները ընդունելուց և ստուգելուց հետո ՀՀ ԱՎԾ-ի մարզային (տարածքային) վարչության (բաժնի) ղեկավարները կազմում են ցուցակների տվյալների ամփոփագրեր:
Ցուցակների կազմման ժամանակ բնակչություն չունեցող գյուղական բնակավայրերը նույնպես մտցվում են գյուղական բնակավայրերի ցուցակների մեջ: Քաղաքներում ոչ բնակելի տները (շինությունները) մտցվում են տեղամասի տների ցուցակների ամփոփագրի (1-ին աղյուսակի) 4-րդ սյունակի մեջ և դրանց մասին ծանոթություն տալիս նույն աղյուսակի 9-րդ սյունակում:
3. Տների (շինությունների) ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների հանրագումարները ամբողջությամբ ըստ տարածքի, քաղաքի հաշվելուց հետո, անհրաժեշտ է կատարել ցուցակում մտցված քաղաքային և գյուղական բնակչության թվաքանակի մասին տվյալների վերլուծություն:
Եթե բնակչության թվաքանակի տվյալների վերլուծությունը ցույց տա, որ տների (շինությունների) կամ գյուղական բնակավայրերի ցուցակներում կա բնակչության թերհաշվարկ, ապա պետք է կազմակերպել կազմված ցուցակների վերստուգում:
4. Տների (շինությունների) ցուցակները, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակները կազմվում են մարդահամարի նախապատրաստման համար և պահվում են ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչության տարածքային բաժիններում:
5. Քաղաքներում տների (շինությունների) ցուցակների և գյուղական բնակավայրերի ու դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների ամփոփագրերը ուղարկվում են ՀՀ ԱՎԾ-ի մարզային վարչություն, որոնք էլ ամփոփելով մարզի վերաբերյալ տեղեկատվությունը, համապատասխան ամփոփագրերը ներկայացնում են ՀՀ 2001 թ. մարդահամարի նախապատրաստման, անցկացման և նյութերի մշակման ժամանակացույցով սահմանված ժամկետներում:
Կից ներկայացվում են պարզաբանումներ տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ բնակատեղերի ցուցակների կազմման կարգի վերաբերյալ` հարցերի ու պատասխանների տեսքով:
 
Քսաներեք հարց ու պատասխան տների ցուցակների, գյուղական բնակավայրերի և դրանց տարածքում գտնվող այլ
բնակատեղերի ցուցակների կազմման կարգի վերաբերյալ
 
           Հարցեր                        Պատասխաններ
 
  1. Ինչպե՞ս տարածքը բաժանել    Քաղաքի հատակագծին համապատասխան
  ցուցակագրման տեղամասերի       կազմել թաղամասերի (զանգվածների)
                                ցուցակ` յուրաքանչյուրում նշելով
                                տների (շինությունների) քանակը:
                                Այնուհետև յուրաքանչյուր
                                ցուցակագրողի համար ընտրել կից
                                թաղամասերը (զանգվածները),
                                որոնցում տների (շինությունների)
                                հանրագումարը համապատասխանում է
                                սահմանված ծանրաբեռնվածության
                                նորմային: Թաղամասում
                                (զանգվածում) և ամբողջությամբ
                                տեղամասում տների
                                (շինությունների) քանակը
                                ցուցակագրողին չի հայտնվում:
                                Հատակագծի վրա նշվում է միայն
                                ցուցակագրման տեղամասի
                                սահմանները:
 
  2. Պահանջվում է արդյո՞ք       Ցուցակագրողների միջև  բաժանվում
  ցուցակագրման տեղամասի մեջ     է քաղաքի ամբողջ տարածքը, այդ
  մտցնել քաղաքի տարածքի         իսկ պատճառով ամայի և  չբնակեցված
  ամայի և  չբնակեցված           տարածքները պետք է մտնեն
  տեղամասերը:                   համապատասխան ցուցակագրման
                                տեղամասի կազմի մեջ: Ընդ որում
                                ցուցակագրողը պարտավոր է
                                ստուգել, չկան արդյո՞ք ամայի
                                տարածքների վրա կառուցվող կամ
                                չբնակեցված բնակելի տներ
                                (շինություններ), թեկուզ
                                ժամանակավոր բնույթի, և մտցնել
                                դրանք տների ցուցակներում:
 
  3. Ինչպե՞ս ապահովել           Քաղաքների և  խոշոր գյուղերի
  ցուցակագրողների               տարածքը սխեմատիկ հատակագծերի
  տեղաբաշխումն ըստ              վրա ցուցակագրման տեղամասերի
  տեղամասերի:                   բաժանելուց հետո, հարկավոր է
                                դրանք համարակալել հերթական
                                համարակալումով:
 
  4. Ինչպե՞ս կազմակերպել        Ցուցակագրողների մեծ թվաքանակի
  ցուցակների ընդունումը         առկայության պատճառով
  ցուցակագրողներից և            նպատակահարմար է ցուցակների
  գյուղապետի աշխատակազմի        կազմումը, և  հետևաբար,
  քարտուղարներից:               ցուցակների ընդունումը
                                կազմակերպել ըստ ցուցակագրողների
                                խմբերի,  սահող գրաֆիկով, 2-3 օր
                                տարբերությամբ: Նշված գրաֆիկը
                                պետք է կազմվի այնպես, որպեսզի
                                ամբողջ աշխատանքն ավարտվի
                                սահմանված ժամկետներում:
 
  5. Ինչպե՞ս կազմակերպել        Առաջին  օրն  անհրաժեշտ  է
  հսկողություն ցուցակագրողի     հանձնարարել  ցուցակագրողներին,
  աշխատանքի նկատմամբ:           որպեսզի աշխատանքն ավարտեն
                                սովորականից ավելի շուտ և
                                հավաքվեն ՀՀ ԱՎԾ-ի տարածքային
                                բաժիններում, որպեսզի ստուգվի
                                նրանց կողմից լրացված ցուցակների
                                ճշգրտությունը: Այնուհետև
                                անհրաժեշտ է վերլուծել թույլ
                                տված սխալները, ցուցակագրողների
                                մոտ առաջացած հարցերը և
                                անհրաժեշտության դեպքում նրանց
                                լրացուցիչ հրահանգավորել: Մնացած
                                օրերին ցուցակագրողների
                                աշխատանքները պետք է ստուգել
                                ընտրանքային կարգով, որպեսզի
                                ընդգրկվեն բոլոր
                                ցուցակագրողները, պարտադիր
                                ցուցակագրման տեղամաս դուրս
                                գալու միջոցով:
 
  6. Ինչպե՞ս ապահովել           Ցուցակագրողներից և  գյուղապետի
  հսկողությունը աշխատանքի       աշխատակազմի քարտուղարից
  որակի նկատմամբ,               նյութերի ընդունումը նույնպես
  ցուցակագրողներից և            կատարվում է ըստ սահող գրաֆիկի:
  գյուղապետի աշխատակազմի        Նյութերի ընդունումը հարմար է
  քարտուղարից նյութերն          կատարել նրանց ներկայությամբ`
  ընդունելիս:                   երկուսով:  Ցուցակների ընդունման
                                ժամանակ հարկավոր է վերահսկել
                                հետևյալը.
                                I. Ցուցակագրողների կողմից
                                ցուցակներում գրված
                                յուրաքանչյուր թաղամասի
                                (զանգվածի) տների
                                (շինությունների) քանակը
                                համեմատել Ձեր կողմից նախապես
                                կազմված թաղամասերի
                                (զանգվածների)  ցուցակների
                                տվյալների հետ:
                                II. Ցուցակներում գրված տները
                                (շինությունները) համեմատել
                                սխեմատիկ հատակագծի վրա  դրանց
                                առկայության հետ:
                                III. Բնակարանների քանակի և
                                բնակչության թվաքանակի
                                հարաբերակցությանը:
 
  7. Ինչպե՞ս օգտագործել         Ցուցակների կազմման ընթացքում
  հետագայում քաղաքների և        քաղաքների և  խոշոր գյուղերի
  խոշոր գյուղերի                ճշտված հատակագծերը
  հատակագծերը, որոնցով          օգտագործվում են մյուս
  ցուցակագրողները կազմել են     օրինակների հետ համեմատելու և
  տների ցուցակները:             դրանցում ուղղումներ մտցնելու
                                համար: Հետագայում դրանք պահվում
                                են ՀՀ ԱՎԾ-ի տարածքային բաժնի
                                ղեկավարի մոտ:
 
  8. Ո՞րն է «տնային             I. Առանձին բնակելի միավորում,
  տնտեսությունը»:               կամ դրա մի մասում բնակվող անձը,
                                որն ինքն իրեն ապահովում է
                                կենսականորեն անհրաժեշտ ամեն
                                ինչով և ընդհանուր տնտեսություն
                                վարելու նպատակով տվյալ բնակելի
                                միավորում բնակվող այլ անձանց
                                հետ չի միավորում իր միջոցները:
                                II. Առանձին բնակելի միավորում,
                                կամ դրա մի մասում կամ մի քանի
                                շինություններում համատեղ
                                բնակվող երկու և ավելի անձինք,
                                ովքեր իրենց կենսական անհրաժեշտ
                                ամեն ինչն ապահովում են
                                ընդհանուր տնտեսություն վարելով`
                                ամբողջությամբ կամ մասամբ
                                միավորելով իրենց միջոցները: Այդ
                                անձինք կարող են կապված լինել
                                ազգակցական կամ ամուսնական
                                կապով, կամ չլինել ազգական, կամ
                                և մեկը, և մյուսը:
 
  9. Բնակելի տանը ոչ ոք չի      Եթե բնակելի տանը ոչ ոք չի
  բնակվում: Լրացվում են         բնակվում, ապա ձև  1-քաղաքային-
  արդյո՞ք ձև  1-քաղաքային-      աղյուսակ 2-ի բոլոր սյունակները
  աղյուսակ 2-ի 6-րդ և  7-րդ     լրացվում են,  իսկ 7-րդ
  սյունակներն այդ տան համար:    սյունակում գծիկ է դրվում:
 
  10. Ո՞ր փողոցում է ճիշտ       Անկյունային տունը նպատակահարմար
  գրանցել անկյունային տունը     է գրել այն փողոցում, որում
ձև 1-քաղաքային-աղյուսակ 2-   տունը պաշտոնապես նշվում է
  ում:                          փոստային բաժանմունքում և  ՆԳՆ
                                համապատասխան բաժնում:
 
  11. Կարելի՞ է արդյոք          Եթե անհնար է պարզել կառուցվող
  կառուցվող տան համար ձև  1-    տան փոստային համարը, աղյուսակ 2-
  քաղաքային-աղյուսակ 2-ի 3-     ի 3-րդ սյունակում պարտադիր պետք
  րդ սյունակում գրել            է գրել շինարարական համարը, 9-րդ
  շինարարական համարը, եթե       սյունակում տալ ծանոթություն:
  այն դեռ չունի փոստային        Այնուհետև  հարկավոր է պարզել և
  համար:                        գրել տան փոստային համարը:
 
  12. Որտեղի՞ց վերցնել          Եթե չկա տնային գիրք, կամ այն
  տվյալներ անօրինական           գտնվում է բարցիթողի վիճակում,
  շինությունում բնակվող         բնակչության վերաբերյալ
  բնակչության վերաբերյալ:       տվյալները ստացվում են տանտիրոջը
                                հարցում կատարելու միջոցով:
 
13. Եթե տների շրջագայության  Այդ մասին ցուցակագրողը պետք է
  ժամանակ ցուցակագրողը          հայտնի ՀՀ ԱՎԾ-ի տարածքային
  պարզել է, որ թաղամասը         բաժին և  կազմի երկու ցուցակ: Այդ
  փաստորեն  բաղկացած է երկու    դեպքում թաղամասի երկրորդ մասին
  թաղամասերից բաժանված          տրվում է տառային համար և
  նրբանցքով, որը նշված չէ       նրբանցքը ցույց է տրվում
  հատակագծի վրա, ապա տները      հատակագծի վրա:
պետք է մտցնել մեկ, թե՞ երկու տարբեր ցուցակների մեջ:
 
14. Ո՞ր ցուցակներում կգրվեն  Այդ անձինք կհաշվառվեն իրենց
  այն անձինք, ովքեր գրանցված    գրանցման (հաշվառման) բնակավայրի
  են մի հասցեում, բայց          ցուցակներում:
փաստորեն բնակվում են մեկ այլ տեղ:
 
  15. Հարկավո՞ր է արդյոք,       Քանդման կամ կապիտալ
  տների ցուցակներում մտցնել     վերանորոգման ենթակա, սակայն
  այն տները, որոնք ենթակա են    փաստացի գոյություն ունեցող
  քանդման կամ կապիտալ           տները մտցվում են տների
  վերանորոգման, որոնցում ոչ     ցուցակների մեջ:
ոք չի բնակվում:
 
  16. Որտե՞ղ է հարկավոր գրել    Բաց թողնված տան վերաբերյալ
  տների ցուցակների կազմման      տեղեկությունները անհրաժեշտ է
  ժամանակ բաց թողնված տունը:    գրել դրա նախորդ համարի տնից
                                հետո (օրինակ, եթե բաց է թողնվել
                                5 համարի տունը, ապա դրա
                                վերաբերյալ տեղեկությունները
                                հարկավոր է գրել 3 համարի տնից
                                հետո): Անհրաժեշտության դեպքում
                                այդ ցուցակը պետք է արտագրել:
 
  17. Ի՞նչ հերթականությամբ է    Առաջին հերթին գրվում է
  պետք գրել գյուղական           գյուղական համայնքի  կենտրոնը,
  բնակավայրերը` ըստ             իսկ հետո գյուղական համայնքի
  բնակչության թվաքանակի         մյուս բնակավայրերն` այբբենական
  մեծության, թե ըստ դրանց       կարգով:
գտնվելու հաջորդականության:
 
  18. Ինչպե՞ս գրել տների և      Դպրոցներին կից գիշերօթիկները
  գյուղական բնակավայրերի        մտցվում են տների ցուցակի` ձև  1-
  ցուցակներում դպրոցներին       քաղաքային-աղյուսակ 2-ի 8-րդ
  կից  գիշերօթիկները:           սյունակում` նշելով  ժամանակավոր
                                տեղերի քանակը: 5-րդ սյունակում
                                գրվում է բնակելի
                                շինությունների քանակը: Եթե
                                գիշերօթիկում մշտապես բնակվում է
                                սպասարկող անձնակազմ կամ այլ
                                անձինք, ապա 7-րդ սյունակում
                                գրվում է այդ անձանց թվաքանակը:
                                Գյուղական բնակավայրերի
                                ցուցակում` դպրոցին կից
                                գիշերօթիկի ժամանակավոր տեղերի
                                քանակը  գրվում է ձև 2-
                                գյուղականի 11-րդ սյունակում,
                                իսկ 10-րդ սյունակում` դրանցում
                                մշտապես բնակվող բնակչության
                                թվաքանակը:
 
  19. Հարկավո՞ր է արդյոք        Բոլոր գիշերօթիկ դպրոցները,
  ցուցակներում մտցնել հատուկ    ներառյալ հատուկները (խուլ ու
  գիշերօթիկ դպրոցները (խուլ     համրերի, կույրերի համար և  այլն)
  ու համրերի, կույրերի համար    գրվում են տների ցուցակներում
  և  այլն):                     այնպես, ինչպես սովորական
                                գիշերօթիկ դպրոցները:
 
  20. Հարկավո՞ր է արդյոք        Շինվերանորոգման գնացքները,
  ցուցակներում մտցնել           շարժական վագոնները և  այլն,
  շարժական  վագոնները,          մտցվում են ցուցակների  կազմման
  շինվերանորոգման գնացքները     պահին` ըստ իրենց գտնվելու
  և  այլն:                      վայրի: Քաղաքներում և  գյուղական
                                վայրում դրանք  ընդգրկվում են
                                այն բնակավայրի ցուցակի  մեջ,
                                որին ավելի մոտ են գտնվում: Ընդ
                                որում յուրաքանչյուր վագոն
                                դիտվում է որպես առանձին տուն:
 
  21. Ինչպե՞ս պետք է ցույց      Հիվանդանոցների, հյուրանոցների,
  տալ առկա տեղերի քանակը        առողջարանների, հանգստյան տների
  հյուրանոցներում,              և  նման այլ կազմակերպությունների
  հիվանդանոցներում և  նման      վերաբերյալ ցույց է տրվում  առկա
  այլ                           տեղերի  առավելագույն քանակը
  կազմակերպություններում:       (հաշվի առնելով ժամանակավոր
                                տեղադրված մահճակալները):
 
  22. Հարկավո՞ր է արդյոք        Ցուցակներում մտցվում են տնային
  ցուցակներում մտցնել տանը      կամ համայնքի գրքում գրանցված
  (շինությունում)               ամբողջ բնակչությունը, անկախ
  ընտանիքներով ապրող            ընտանիքի առանձին անդամների
  զինծառայողներին:              աշխատանքի վայրից:
 
  23. Բնակչության ինչպիսի՞      Գիշերօթիկ դպրոցում ստուգել`
  թվաքանակ պետք է  ցույց տալ    արդյոք իսկապես երեխաների մի
  գիշերօթիկ դպրոցում, որտեղ     մասն մշտապես բնակվում է
  երեխաների մի մասն  ապրում     ընտանիքում ծնողների հետ և
  է տանը` ծնողների հետ:         գիշերօթիկում գրանցված չէ: Եթե
                                այդպես է, ապա ընտանիքում ապրող
                                երեխաներին գիշերօթիկ դպրոցում
                                ցույց տալ հարկավոր չէ: