(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0071.250901
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                        «25»         09           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301150
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
10 սեպտեմբերի 2001 թվականի N 71
 
i
«ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (ՁԵՎ-ԷՆԵՐԳԵՏԻԿԱ) ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ԱՆՑԿԱՑՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ» ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ՄԱՍԻՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի 14 հոդվածի առաջին մասով և 15 հոդվածի «թ» ենթակետով սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
հաստատել «Էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների (ձև-էներգետիկա) ընտրանքային հետազոտության անցկացման հարցաթերթը» և դրա լրացման մասին Հրահանգը (կցվում է):
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԴԻՏԱՐԿՄԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹ
 
ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԸՆՏՐԱՆՔԱՅԻՆ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅՈՒՆ
Ձև-»Էներգետիկա»
 
2000 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՈՎ
._____________________________________________________________.
|  Տրամադրվող տեղեկատվության անանունությունը երաշխավորվում է: |
._____________________________________________________________.
 
Դիտարկումների համար անհրաժեշտ վիճակագրական տեղեկատվություն
չներկայացնելը կամ սահմանված կարգի խախտումով (ոչ արժանահավատ
տվյալներ, դրանց ոչ ամբողջականորեն արտացոլում և աղավաղումներ)
ներկայացնելը վիճակագրական տեղեկություններ տրամադրողների համար
առաջացնում է պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:
 
1. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
.______________________________________________________________________.
| Հաստատված է ՀՀ վիճակագրության պետական խորհրդի 2001թ. սեպտեմբերի 10-ի |
| թիվ 71 որոշմամբ                                                      |
|                                                                      |
|                                                                      |
| 1.1. Կազմակերպության անվանումը _____________________________________ |
| 1.2. Գործունեության հասցեն     _____________________________________ |
|                                           ._________________________.|
| 1.3. Պետռեգիստրում գրանցման համարը        ._________________________.|
|                                           ._____________.            |
| 1.4. Նույնականացման (իդենտիֆիկացիոն) կոդը ._____________. ._.        |
|                                                           |X|        |
| 1.5. Կազմակերպական-իրավական ձևը  (նշել միայն մեկը`)   ._. ._.        |
|   1.5.1. Բաց բաժնետիրական ընկերություն                |_|            |
|   1.5.2. Փակ բաժնետիրական ընկերություն                |_|            |
|   1.5.3. Սահմանափակ պատասխանատվությամբ ընկերություն   |_|            |
|   1.5.4. Լիակատար տնտեսական ընկերակցություն           |_|            |
|   1.5.5. Արտադրական կոոպերատիվ                        |_|            |
|   1.5.6. Այլ                                          ._.            |
|                                                                      |
| Ծանոթություն. Նշված տեղեկությունները լրացնել ՀՀ ձեռնարկությունների   |
|               պետական ռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների      |
|               հիման վրա:                                             |
.______________________________________________________________________.
._.
1.6. Կազմակերպությունը *   1.6.1. Գործել է          |_|
1.6.2. Չի գործել         |_|
1.6.3. Չի հայտնաբերվել  ._.
 
---------------------------------
* Լրացվում է հաշվարարի կողմից
 
2. ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ (ԹՈՂԱՐԿՈՒՄԸ) ԵՎ ՍՊԱՌՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը                          |Տողի  |  Քանակը     |
|                                                |համարը|հազ. կՎտ/ժամ |
|                                                |      |_____________|
|                                                |      |2000թ.|1999թ.|
|________________________________________________|______|______|______|
|   Թողարկվել է էլեկտրաէներգիա                   | 01   |      |      |
|   (ինքնաարտադրություն), ընդամենը               |      |      |      |
|                                                |      |      |      |
|   այդ թվում`                                   |      |      |      |
|   - ստացիոնար էլեկտրակայանների կողմից          | 02   |      |      |
|   (նշել տիպը) -----------------------------    |      |      |      |
|   - շարժական էլեկտրակայանների կողմից           | 03   |      |      |
|   Ստացվել է դրսից                              | 04   |      |      |
|   Ընդամենը մուտք (տող 01+04)                   | 05   |      |      |
|   Սպառվել է էլեկտրաէներգիա, ընդամենը           | 06   |      |      |
|   (տող 07+08+09)                               |      |      |      |
|   այդ թվում`                                   |      |      |      |
|   - արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար | 07   |      |      |
|   - էլեկտրակայանի սեփական կարիքների համար      | 08   |      |      |
|   - կորուստներ գործարանային ցանցում,           | 09   |      |      |
|     տրանսֆորմատորային ենթակայաններում և        |      |      |      |
|     փոխակերպիչներում                           |      |      |      |
|   Դուրս է բաց թողնվել                          | 10   |      |      |
|   Ընդամենը ծախս (տող 06+10)                    | 11   |      |      |
._____________________________________________________________________.
 
3. ՍՊԱՌՎԱԾ ԷԼԵԿՏՐԱԷՆԵՐԳԻԱՅԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔՆ ԸՍՏ ՈՒՂՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ, %-ՈՎ
.__________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը                           |Տողի  |Տեսակարար|
|                                                 |համարը|կշիռը    |
|_________________________________________________|______|_________|
|   Սպառվել է էլեկտրաէներգիա,                     |      |         |
|   ընդամենը                                      | 01   | 100 %   |
|   այդ թվում`                                    |      |         |
|   - էլեկտրաշարժիչների կողմից                    | 02   |         |
|     (դարձիչ ուժի համար)                         |      |         |
|   - արտադրական տեղամասերի լուսավորման համար     | 03   |         |
|   - ջեռուցման համար                             | 04   |         |
|   - այլ սպառում                                 | 05   |         |
.__________________________________________________________________.
 
4. ՋԵՐՄԱՅԻՆ ԷՆԵՐԳԻԱՅԻ ԱՐՏԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՕԳՏԱԳՈՐԾՈՒՄԸ
._____________________________________________________________________.
|   Ցուցանիշի անվանումը                         | Տողի  |  Քանակը     |
|                                               | համարը|հազ. Հ.կալ   |
|                                               |       |_____________|
|                                               |       |2000թ.|1999թ.|
|_______________________________________________|_______|______|______|
|   Արտադրվել է ջերմային էներգիա                |  01   |      |      |
|   (ինքնաարտադրություն), ընդամենը              |       |      |      |
|   Ստացվել է դրսից                             |  02   |      |      |
|   Ընդամենը մուտք (տող 01+02)                  |  03   |      |      |
|   Սպառվել է (օգտագործվել է) ջերմային էներգիա, |  04   |      |      |
|   ընդամենը (տող 05+06+07)                     |       |      |      |
|   այդ թվում`                                  |       |      |      |
|   - արտադրական (տեխնոլոգիական)                |  05   |      |      |
|     նպատակների համար                          |       |      |      |
|   - ջեռուցման համար                           |  06   |      |      |
|   - այլ սպառում                               |  07   |      |      |
|   Դուրս է բաց թողնվել                         |  08   |      |      |
|   Ընդամենը ծախս (տող 04+08)                   |  09   |      |      |
._____________________________________________________________________.
 
5. ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՍԿԶԲՆԱԿԱՆ ԵՎ ԵՐԿՐՈՐԴԱՅԻՆ ԷՆԵՐԳԱԿԻՐՆԵՐԻ ՄԱՍԻՆ
(լրացվում են ամբողջական թվերով, առանց տասնորդական նիշի)
._________________________________________________________________________
|Էներգակիրներ    |Տողի|Չափի   |Ջերմա-|Մնացորդը|Արտա-|Ստաց-|այդ   |Սպառվել|
|                |հա- |միավորը|տվու- |առ      |դրվել|վել է|թվում`|է      |
|                |մարը|       |թյունը|01.01.  |է    |դրսից|      |(օգտա- |
|                |    |       |*     |2000 թ. |     |     |իրենց |գործվել|
|                |    |       |(գործ-|        |     |     |կողմից|է) ըն- |
|                |    |       |կից)  |        |     |     |ներ-  |դամենը |
|                |    |       |      |        |     |     |կըրված|       |
|________________|____|_______|______|________|_____|_____|______|_______|
|     Ա          | 1  |   2   |   3  |   4    | 5   | 6   | 7    | 8     |
|________________|____|_______|______|________|_____|_____|______|_______|
|I. Առաջնային    |    |       |      |        |     |     |      |       |
|  - քարածուխ    | 01 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - անմշակ նավթ | 02 | տոննա |      |        | x   |     |      |       |
|  - բնական գազ  | 03 | հազ.մ3|      |   x    | x   |     |      |       |
|  - փայտ        | 04 | մ3    |      |        |     |     |      |       |
|  - փայտի թափոն | 05 | տոննա |      |        |     |     |      |       |
|II. Երկրորդային |    |       |      |        |     |     |      |       |
|  - վերամշակված | 06 | հազ.մ3|      |        |     |     |      |       |
|    գազ **      |    |       |      |        |     |     |      |       |
|  - սինթեզ գազ  | 07 | հազ.մ3|      |        |     |     |      |       |
|  - հեղուկ գազ  | 08 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - նավթ        | 09 | տոննա |      |        |     |     |      |       |
|    (կերոսին)   |    |       |      |        |     |     |      |       |
|  - ավիակերոսին | 10 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - բենզին      | 11 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - ավիաբենզին  | 12 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - դիզ. վառելիք| 13 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - մազութ      | 14 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - քսայուղեր   | 15 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - ուայտ սպիրիտ| 16 | տոննա |      |        |     |     |      |       |
|  - այլ նավթային| 17 | տոննա |      |        |     |     |      |       |
|    արտադրանք   |    |       |      |        |     |     |      |       |
._________________________________________________________________________
 
_____________________________________________________________________.
|           այդ թվում`                 |Դուրս|Մնացորդը   |Մնացորդը   |
|______________________________________|է բաց|առ         |առ         |
|սեփական |սեփական |ոչ     |տրանս-|մնա- |թող- |31.12.2000թ|31.12.2000թ|
|էլ.     |ջերմ.   |էներ-  |պորտի |ցած  |նվել |           |           |
|էներգիա |էներգիա |գետիկ  |կողմից|այլ  |     |           |           |
|արտա-   |արտա-   |նպատակ-|      |սպա- |     |           |           |
|դրության|դրության|ներով  |      |ռում-|     |           |           |
|համար   |համար   |       |      |ներ  |     |           |           |
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|  9     |   10   |  11   |  12  | 13  | 14  |    15     |   16      |
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
|________|________|_______|______|_____|_____|___________|___________|
_____________________________________________________________________.
 
* Կազմակերպությունները չեն լրացնում
** Մաքրված գազեր, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և
այլ նավթային գազեր (համապատասխան «PRODCOM» դասակարգչի 23.20.22.00
կոդի)
 
     «____ «----------- 2001թ.       ՂԵԿԱՎԱՐ` ------------------------
                                                     ստորագրություն
 
-----------------------------------------------------
կատարողի ազգանունը և հեռախոսի համարը
 
ՀՐԱՀԱՆԳ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԵՎ ՍՊԱՌՈՂ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԵՏԱԶՈՏՈՒԹՅԱՆ ՀԱՐՑԱԹԵՐԹԸ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ
 
Ձև- «Էներգետիկա»
 
1. Ընդհանուր դրույթներ
 
Էներգիա (էներգակիրներ) արտադրող և սպառող կազմակերպությունների ընտրանքային հետազոտության նպատակն է ստանալ տնտեսության տարբեր ոլորտներում գործող կազմակերպությունների (անկախ կազմակերպա-իրավական ձևից) էներգիայի արտադրության և սպառման վերաբերյալ ամբողջական և արժանահավատ վիճակագրական տեղեկատվություն: Ստացված տեղեկությունները հիմք կհանդիսանան էներգոհաշվեկշռի կազմման համար:
 
2. Հարցերի պատասխանների գրանցում
 
Բաժին 1 Տեղեկություններ էներգիա արտադրող և սպառող կազմակերպությունների մասին
 
1.1-1.5 տողերը լրացվում են ՀՀ ձեռնարկությունների պետռեգիստրի կողմից տրված վկայականի տվյալների հիման վրա:
1.6 տողը լրացվում է հաշվարարի կողմից:
Նշված կետը լրացնելիս «Գործել է» ասելով պետք է հասկանալ հաշվետու ժամանակաշրջանում ակտիվ գործունեության իրականացումը` այն է արտադրանքի (աշխատանքների, ծառայությունների) կամ զուտ հասույթի առկայությունը գործունեության որևէ տեսակի գծով:
 
Բաժին 2 Էլեկտրաէներգիայի արտադրությունը (թողարկումը) և սպառումը
 
Տող 01 «Թողարկվել է էլեկտրաէներգիա»
լրացվում է կազմակերպության կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
 
Տող 02 «Ստացիոնար կայանների կողմից»
ցույց է տրվում ստացիոնար կայանների (հիդրոէլեկտրակայան, ջերմաէլեկտրակայան), կողմից թողարկված էլեկտրաէներգիայի քանակը, նշելով տիպը:
 
Տող 03 «Շարժական կայանների կողմից»
ցույց է տրվում շարժական կայանների կողմից (լրացվում է 100կՎտ-ից բարձր հզորություն ունեցող կայանների համար) թողարկված էլեկտրաէներգիայի քանակը:
Առանձին ստացիոնար էլեկտրակայան է համարվում ագրեգատների համակցությունը (առաջնային շարժիչ գեներատորի հետ), նախատեսված էլեկտրաէներգիայի թողարկման համար, տեղադրված առանձին շենքում կամ շենքի հատուկ հատկացված մասում: Եթե էլեկտրագեներատորային տեղակայանքները գտնվում են նույն շենքի տարբեր արտադրամասերում կամ տարբեր շենքերում, սակայն աշխատում են ընդհանուր վահանակից, ապա դրանք համարվում են մեկ էլեկտրակայան:
Շարժական էլեկտրակայաններ են համարվում էներգագնացքները, վագոն-էլեկտրակայանները, մեքենաների վրա տեղադրված էլեկտրակայանները և այլն: Այն էլեկտրակայանները, որոնք ձեռք են բերվել կազմակերպության կողմից որպես շարժական, սակայն ամրացվել են հիմքի վրա, համարվում են ստացիոնար:
 
Տող 04 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում դրսից` արտադրող կայաններից կամ բաշխիչ ցանցերից ստացված էլեկտրաէներգիայի քանակը:
 
Տող 05 «Ընդամենը մուտք»
ցույց է տրվում թողարկված և դրսից ստացված էլեկտրաէներգիայի քանակը (գնված ինչպես «Հայէներգո»-ից, այնպես էլ այլ կազմակերպություններից):
 
Տող 06 «Սպառվել է էլեկտրաէներգիա»
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված ամբողջ էլեկտրաէներգիան, որը թողարկվել է ինչպես սեփական կայանների (ստացիոնար և շարժական) կողմից, այնպես էլ ստացվել է դրսից, հանած դուրս բացթողնված էլեկտրաէներգիայի քանակը (տող 10):
 
Տողեր 07-09
ցույց է տրվում կազմակերպության կողմից սպառված էլեկտրաէներգիայի բաշխումը ըստ նպատակային օգտագործման:
 
Տող 07 «Արտադրական (տեխնոլոգիական) կարիքների համար»
ցույց է տրվում էլեկտրաէներգիայի այն քանակը, որը սպառվել է`
- էլեկտրաապարատների կողմից տեխնոլոգիական կարիքների համար (չորացում, տաքացում, էլեկտրահալում, էլեկտրոլիզ, էլեկտրաեռակցում և այլն).
- կազմակերպության բոլոր էլեկտրաշարժիչների կողմից դարձիչ ուժի համար, բացառությամբ կազմակերպության էլեկտրակայանի սեփական կարիքները սպասարկող էլեկտրաշարժիչների:
Էլեկտրաէներգիան, որը ծախսվել է կազմակերպության կողմից թողարկվող էլեկտրաշարժիչների կամ էլեկտրաապարատների փորձարկման համար, ներառվում է կազմակերպությունում սպառված էլեկտրաէներգիայի ընդհանուր ծավալում և այդ թվում` տեխնոլոգիական նպատակների (էլեկտրաապարատների փորձարկման ժամանակ) և դարձիչ ուժի համար (էլեկտրաշարժիչների փորձարկման ժամանակ).
- արտադրական և վարչական շենքերի լուսավորման և ջեռուցման համար (բացառությամբ էլեկտրակայանների):
Եթե կազմակերպությունում բացակայում է դարձիչ ուժի, տեխնոլոգիական կարիքների և լուսավորման ու ջեռուցման համար սպառված էլեկտրաէներգիայի առանձնացված հաշվառումը, ապա էլեկտրաէներգիայի սպառումը հարկ է որոշել շարժիչի, էլեկտրասարքի, լուսավորման սարքավորման հզորության և դրանց աշխատած ժամերով:
 
Տող 08 «Ծախսված է էլեկտրակայանի սեփական կարիքների համար»
ցույց է տրվում ինչպես էլեկտրաշարժիչների կողմից էլեկտրակայանի սեփական կարիքների, այնպես էլ էլեկտրակայանի շենքի լուսավորման համար սպառված էլեկտրաէներգիայի քանակը:
 
Տող 09 «Կորուստները գործարանային ցանցերում, տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում»
ցույց են տրվում էլեկտրաէներգիայի կորուստները ինչպես գործարանային ցանցերում, այնպես էլ տրանսֆորմատորային ենթակայաններում և փոխակերպիչներում:
 
Տող 10 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում օգտակար առաքված էլեկտրաէներգիայի այն քանակը, որը բաց է թողնվել այլ կազմակերպություններին և հիմնարկներին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
 
Բաժին 3 Սպառված էլեկտրաէներգիայի կառուցվածքն ըստ ուղղությունների, %-ով:
 
Տող 05 «Այլ սպառում»
ցույց է տրվում սպառված էլեկտրաէներգիայի այն քանակը, տոկոսային արտահայտությամբ, որը չի ներառվել 02-04 տողերում:
 
Բաժին 4 Ջերմային էներգիայի արտադրությունը և օգտագործումը
 
Տողեր 01, 02, 04, 08
համապատասխանաբար, ցույց են տրվում կազմակերպությունում արտադրված (ինքնաարտադրություն), դրսից ստացված և կազմակերպության ներսում սպառված ու դուրս բացթողնված ջերմային էներգիայի ծավալները: Ընդ որում, կազմակերպության ներսում սպառված ջերմային էներգիան 05 և 06 տողերում տարանջատվում է ըստ արտադրական (տեխնոլոգիական) կարիքների և վարչական շենքերի, արտադրամասերի ջեռուցման նպատակների:
 
Բաժին 5 Տեղեկություններ սկզբնական և երկրորդային էներգակիրների մասին
 
Սյունակ 3 «Ջերմատվությունը»
լրացվում է ՀՀ ԱՎԾ-ում:
 
Սյունակ 5 «Արտադրվել է»
լրացնում են հիմնականում վառելիք արտադրող և քիմիական արդյունաբերության կազմակերպությունները, որտեղ արտադրության գործընթացում առաջնային էներգակիրների և վառելիքի այլ տեսակների վերամշակումից ստանում են երկրորդային էներգակիրներ:
 
Սյունակ 6 «Ստացվել է դրսից»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը գնել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով) ձեռք է բերել այլ կազմակերպություններից:
 
Սյունակ 7 «Իրենց կողմից ներկրված»
ցույց է տրվում այլ երկրներից ստացված էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը անձամբ է ներկրել:
 
Սյունակ 8 «Սպառվել է ընդամենը»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որն օգտագործվել է կազմակերպության կողմից իր արդյունաբերա-արտադրական գործունեությունը իրականացնելու համար:
 
Սյունակ 9-ը և 10-ը «Սեփական էլեկտրաէներգիայի արտադրության համար» և «Սեփական ջերմաէներգիայի արտադրության համար»
լրացնում են միայն այն կազմակերպությունները, որոնք ունեն սեփական էլեկտրաէներգիայի կամ ջերմային էներգիայի արտադրություն: Նշված սյունակներում ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը ծախսվել է կազմակերպությունում բացառապես էլեկտրական կամ ջերմային էներգիա ստանալու համար:
 
Սյունակ 11 «Ոչ էներգետիկ նպատակներով»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը օգտագործվում է որպես հումք, բայց ոչ որպես վառելիք: Օրգանական վառելիքը կարող է օգտագործվել որպես հումք ոչ վառելիքային արտադրանքի արտադրության համար: Օրինակ` հում նավթը օգտագործվում է էթիլենի արտադրության համար, կամ բնական գազը կարող է օգտագործվել ամմիակի արտադրության համար, մազութը` ասֆալտի արտադրության համար, քսայուղերը` մեքենաների և շարժիչների յուղման համար:
Այստեղ չի հաշվառվում ավտոտրանսպորտի աշխատանքի համար ծախսված վառելանյութի քանակը: Այն առանձնացված ցույց է տրվում 12-րդ սյունակում:
 
Սյունակ 13 «Մնացած այլ սպառումներ»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպության կողմից օգտագործվել է արտադրական (տեխնոլոգիական) կարիքների, վառարանների, տրանսֆորմատորների և այլ էներգետիկ սարքավորումների, տեխնիկական շահագործման, մաքրման աշխատանքների և այլի համար:
Օրինակ, բնական գազի, մազութի օգտագործված քանակը վառարանների տաքացման համար և այլն:
Ընդ որում` 9-13-րդ սյունակների տվյալների հանրագումարը պետք է հավասար լինի 8-րդ սյունակի տվյալներին:
 
Սյունակ 14 «Դուրս է բաց թողնվել»
ցույց է տրվում էներգակիրների այն քանակը, որը կազմակերպությունը վաճառել է, անհատույց կամ ապրանքափոխանակման կարգով (բարտերով), փոխանցել է այլ կազմակերպություններին (բացառությամբ իր ներկայացուցչություններին և մասնաճյուղերին):
 
Սյունակ 15-ը հավասար է սյն.4+սյն.5+սյն.6- սյն.8- սյն.14:
Ըստ առանձին էներգակիրների գծով 5-րդ բաժնի համապատասխան տողերը լրացնելիս հարկ է հաշվի առնել հետևյալը`
 
Տող 04 «Վերամշակված գազ»
դա մաքրված գազերն են, ներառյալ էթիլեն, պրոպիլեն, բութիլեն, բուտադիեն և այլ նավթային գազեր (համապատասխան «PRODCOM» դասակարգչի 23.20.22.00 կոդի):
 
Տող 08 (Հեղուկ գազ), 11 (Բենզին), 14 (Մազութ), 15 (Քսայուղեր)
ցույց է տրվում դրանց ընդհանուր քանակը, անկախ դրանց տեսակներից և մակնիշներից:
 
Տող 17 «Այլ նավթային արտադրանք»
ցույց է տրվում այն էներգակիրների քանակը, որոնք չեն ներառվել 06-16 տողերում: