(ուժը կորցրել է 05.05.06 թիվ 06-Ն որոշում)
i
603.0065.041001
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «04»         10           2001 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60301157
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
24 օգոստոսի 2001 թվականի N 65
 
i
«ՀՀ 2001Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՑՈՒՑՈՒՄՆԵՐԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի 2-րդ մասով սահմանված դրույթով, Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
 
հաստատել «ՀՀ 2001թ. մարդահամարի հաշվառումն օդանավակայաններում և սահմանային անցման կետերում անցկացնելու մասին Ցուցումները» /կցվում է/:
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ (ՀՀ ԱՎԾ)
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
ազգային խորհրդի
24.08.2001 թ.
N 65 որոշմամբ
 
ՑՈՒՑՈՒՄՆԵՐ ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՆՑԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Սույն ցուցումները մշակված են «Մարդահամարի մասին» ՀՀ օրենքի 7 հոդվածի համաձայն և նպատակուղղված են համապատասխան մեթոդաբանական ցուցում տալ ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ, օդային և ցամաքային սահմաններով Հայաստանի Հանրապետությունից մեկնող և Հայաստանի Հանրապետություն ժամանող անձանց հաշվառումն իրականացնելու մասին:
 
I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Ցուցումները սահմանում են մարդահամարի հաշվառման (կրիտիկական) պահից` հոկտեմբերի 9-ի լույս 10-ի 00 ժամից մինչև առավոտյան ժամը 8-ը, օդանավակայաններում, Բավրա, Մեղրի, Այրում, Գոգավան և Բագրատաշեն սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման իրականացումը` Ձև 1 Ա (կցվում է) հաշվետվային ձևով:
2. Հաշվետվային ձևը ներկայացվում են օդանավակայանների և Բավրա, Մեղրի, Այրում, Գոգավան, Բագրատաշեն սահմանային (մաքսային) անցման կետերի կողմից:
3. ՀՀ 2001թ. մարդահամարի ժամանակ հաշվառվում է բնակչության երկու կատեգորիա` մշտական, ներառյալ ժամանակավոր բացակայողները և առկա, ներառյալ ժամանակավոր ներկա գտնվողները: Համաձայն սահմանված մեթոդաբանության, բնակչության հաշվառման ամբողջականությունն ապահովելու նպատակով, հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերն իրականացվում է տեղաշարժվող այն անձանց հաշվառում, որոնք կարող են դուրս մնալ հաշվառման դաշտից, քանզի հաշվարարների աշխատանքը սկսվում է հոկտեմբերի 10-ի առավոտյան ժամը 8-ից:
4. ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման ենթակա են.
4.1. բոլոր այն մեկնող ուղևորները (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը գտնվել են օդանավակայանում կամ սահմանային (մաքսային) անցման կետերում` 00 ժամից մինչև առավոտյան ժամը 8-ը ՀՀ սահմաններից դուրս (այդ թվում` անգամ դեպի Քաշաթաղի շրջան, ԼՂՀ և ԱՊՀ երկրներ) տանող չվերթներով (ուղերթներով) մեկնելու նպատակով,
4.2. բոլոր չվերթների (ուղերթների) ժամանող ուղևորները (ներառյալ օտարերկրյա քաղաքացիները և քաղաքացիություն չունեցող անձինք), ովքեր հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը` 00 ժամին վայրէջք են կատարել օդանավակայանում կամ ժամանել են Հայաստանի Հանրապետություն սահմանային (մաքսային) անցման կետերով, այսինքն մարդահամարի հաշվառման պահին գտնվել են Հայաստանի Հանրապետությունում:
5. ՀՀ 2001 թ. մարդահամարի ժամանակ օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում հաշվառման ենթակա չեն.
5.1. ուղևորներին ճանապարհող անձինք,
5.2. ինքնաթիռների (ուղղաթիռների) և ավտոբուսների (այդ թվում միկրոավտոբուսների և տաքսիների) անձնակազմը,
5.3. oդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում, ինչպես նաև դրանց հարակից տարածքում հանրային սննդի և այլ ծառայություններ մատուցող տնտեսավարող սուբյեկտների (ճաշարաններ, բուֆետներ, վարսավիրանոցներ և այլն) աշխատակիցները:
5-րդ կետում թվարկված անձանց հաշվառումն իրականացվում է ըստ իրենց բնակության վայրի:
 
II. ՀԱՇՎԱՌՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ
 
Օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում մարդահամարի հաշվառումն իրականացվում է 2001թ. հոկտեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը.
1. Սույն հրահանգի 4.1, 4.2. կետերում թվարկված անձանց հաշվառումն իրականացվում է օդանավակայաններում և սահմանային (մաքսային) անցման կետերում` 00-ից մինչև առավոտյան ժամը 8-ը` յուրաքանչյուրի վերաբերյալ համապատասխան տվյալները լրացնելով մարդահամարի «Հարցման թերթ»-ում (Ձև 1Ա):
2. Օդանավակայանում և սահմանային (մաքսային) անցման կետերում «Հարցման թերթ»-ի հասցեամասում լրացվում է մարզի և բնակավայրի անվանումը, որի տարածքում գտնվում է օդանավակայանը կամ սահմանային (մաքսային) անցման կետը, իսկ կազմակերպության անվանումը տողում` գրվում է օդանավակայանի կամ սահմանային (մաքսային) անցման կետի անվանումը (օրինակ` «Զվարթնոց» օդանավակայան, «Գոգավանի» սահմանային անցման կետ և այլն):
3. Ձև 1 Ա-երը համարակալվում են յուրաքանչյուրն իր` օդանավակայանի կամ սահմանային (մաքսային) անցման կետի, սահմանում: Յուրաքանչյուր չվերթի կամ երթուղու համար կազմվում է առանձին (համարակալումով) «Հարցման թերթ»: Եթե տվյալ երթուղու համար լրացվում են մեկից ավելի Ձև 1 Ա հաշվետվային ձևեր, ապա առաջին թերթի հասցեամասում` համարից հետո ավելացվում է «ա», երկրորդում` «բ» տառերը և այդպես շարունակ (օրինակ` 1ա, 1բ, 1գ և այլն), իսկ լրացված վերջին հաշվետվային ձևի 1-ին սյունակի «ընդամենը» տողում գրառվում է տվյալ չվերթի (երթուղու) «Հարցման թերթերում» հաշվառված անձանց ընդհանուր թվաքանակը:
Յուրաքանչյուր անձի համար լրացվում են հաշվետվական ձևում պահանջվող անհատական տվյալները` ազգանուն, անուն, հայրանունը, ծննդյան` օրը, ամիսը, տարին, սեռը, մշտական բնակության վայրը, քաղաքացիության երկիր` համապատասխան տեղեկատվության համար նախատեսված սյունակի սպիտակ հատվածում, իսկ մուգ գույնով առանձնացված վանդակները չեն լրացվում:
4. Մինչև հոկտեմբերի 15-ը լրացված, լրացման ամբողջականության ստուգում անցած «Հարցման թերթ»` Ձև 1 Ա հաշվետվային ձևերը վավերացվում և հանձնվում են ՀՀ ԱՎԾ համապատասխան մարզային գործակալություն (պետին):
 
Ձև 1-Ա
 
Հաստատված է
ՀՀ վիճակագրության
ազգային խորհրդի
24.08.2001 թ.
N 65 որոշմամբ
 
 ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ             Ներկայացնում են օդանավակայանները
 ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ                             և  սահմանային անցման կետերը
 ՀՀ մարդահամար 2001 թ.          ՀՀ ԱՎԾ մինչև  2001 թ. հոկտեմբերի 15-ը
 
ՀԱՐՑՄԱՆ ԹԵՐԹ N ___
 
ՀՀ 2001 Թ. ՄԱՐԴԱՀԱՄԱՐԻ ԺԱՄԱՆԱԿ ՕԴԱՆԱՎԱԿԱՅԱՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ՀԱՇՎԱՌՄԱՆ ԵՆԹԱԿԱ ՈՒՂԵՎՈՐՆԵՐԻ
 
Մարզ ______________ բնակավայր ____________ կազմակերպություն ________
._________________________________________________________________.
|հ/հ|Ազգանուն, անուն|Սեռը |  Ծննդյան      |Մշտական     |Քաղաքա-   |
|   |հայրանուն      |(ար=1|_______________|բնակության  |ցիության  |
|   |               |իգ=2)|օրը|ամիսը|տարին|վայրը       |երկիրը    |
|   |               |     |   |     |     |(Հայաստանի  |          |
|   |               |     |   |     |     |դեպքում     |          |
|   |               |     |   |     |     |մարզը և     |          |
|   |               |     |   |     |     |բնակավայրը, |          |
|   |               |     |   |     |     |այլ դեպքում`|          |
|   |               |     |   |     |     |երկիրը      |          |
|___|_______________|_____|_______________|____________|__________|
|1  |     2         | 3   |      4        |   5        |   6      |
|___|_______________|_____|_______________|____________|__________|
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
|___|_______________|_____|___|_____|_____|_________||||_______||||
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
|___|_______________|_____|___|_____|_____|_________||||_______||||
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
|___|_______________|_____|___|_____|_____|_________||||_______||||
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
|___|_______________|_____|___|_____|_____|_________||||_______||||
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
|___|_______________|_____|___|_____|_____|_________||||_______||||
|   |               |     |   |     |     |_________||||       ||||
._________________________________________________________________.
|           |____________.
| Ընդամենը  |            |
.________________________.
 
     Պատասխանատու անձ _____________    _______________    _________
                      ստորագրություն   (Ազգանուն, Ա.Հ.)   (պաշտոնը)
«___» _________ 2001 թ.