Սեղմել Esc փակելու համար:
«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀՀ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ...

25.09.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   22.01.2002  -ից մինչեւ   25.09.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 15.07.03 թիվ 248-Ն որոշում)

i

050.0026.220102

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

22 հունվարի 2002 թվականի թիվ 26

 

«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ ԿԱՐԳԸ» ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20 հոդվածի «ե» կետով և հիմք ընդունելով «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 հոդվածն ու 18 հոդվածի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը

 

Որոշում է.

 

1. Հաստատել «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը» (կցվում է):

2. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահի, նախագահի տեղակալի, խորհրդի աշխատակազմին` եռօրյա ժամկետում սույն որոշման առաջին կետով հաստատված կարգը ներկայացնել Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարության հաստատմանը:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի անձնակազմի կառավարման և արտաքին կապերի վարչությանը` մեկամսյա ժամկետում ապահովել սույն որոշման առաջին կետով հաստատված կարգի ռուսերեն և անգլերեն թարգմանությունը:

4. Սույն որոշումն ուժի մեջ է ընդունման պահից:

 

     ՀԱՍՏԱՏՎԱԾ Է                                ՀԱՍՏԱՏՎԱԾ Է

    Հայաստանի Հանրապետության         Հայաստանի Հանրապետության

    կենտրոնական բանկի խորհրդի        ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարի

    22.01.02 թ. թիվ 26 որոշմամբ      ---------------- հրամանով

 

    -----------------------          ----------------------------

                    Տ. ՍԱՐԳՍՅԱՆ                      Վ. ԽԱՉԱՏՐՅԱՆ

 

ԿԱՐԳ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔՈՒՄ ԳՈՐԾՈՂ ԲԱՆԿԵՐԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԱՆՀՈՒՍԱԼԻ ՃԱՆԱՉՄԱՆ ԵՎ ԴՈՒՐՍԳՐՄԱՆ

 

Սույն կարգը սահմանվում է «Շահութահարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7 և 18 հոդվածների համաձայն և կանոնակարգում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կրեդիտորական պարտքերի (այսուհետև` կրեդիտորական պարտք) անհուսալի ճանաչման և դուրսգրման կարգը:

 

ԿԱՆՈՆ 1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1.1. Սույն կարգի իմաստով կրեդիտորական պարտք է համարվում քաղաքացիա-իրավական գործարքներից (բացառությամբ ավանդների, բանկային հաշիվների սպասարկման) ծագած բանկի կողմից պարտատերերին վճարման ենթակա պարտավորությունների գումարը կամ այլ աշխատանքների և ծառայությունների մատուցման արդյունքում առաջացած պարտքը Պարտավորություններ բանկի աշխատակիցների, ռեզիդենտ և ոչ ռեզիդենտ մատակարարների նկատմամբ, ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների նկատմամբ` միջոցների կառավարման պայմանագրերի գծով, պարտավորություններ բանկային հոժարագրերի, հետգնման պայմանագրի, ֆինանսական լիզինգի գծով, պահուստներ բանկին մատուցվող ծառայությունների դիմաց:

1.2. Կրեդիտորական պարտքը համարվում է ժամկետանց, եթե այն պայմանագրով նշված ժամկետում պարտատիրոջ կողմից չպահանջելու պատճառով չի մարվել և որի մարման ժամկետը կողմերի փոխհամաձայնությամբ պայմանագրային կարգով մինչև մարման ժամկետի լրանալը չի երկարաձգվել:

1.3. Այն դեպքում, երբ կողմերը պայմանագրային կարգով չեն սահմանել պարտքի մարման ժամկետը, ապա սույն կարգի իմաստով մարման ժամկետ է համարվում գործարքի (գործառնության) կատարման պահին հաջորդող 90-րդ օրը:

1.4. Կրեդիտորական պարտքը ժամկետանց դառնալու 365-րդ օրը համարվում է անհուսալի:

 

ԿԱՆՈՆ 2. ԱՆՀՈՒՍԱԼԻ ԿՐԵԴԻՏՈՐԱԿԱՆ ՊԱՐՏՔԵՐԻ ԴՈՒՐՍԳՐՈՒՄԸ

 

2.1. Սույն կարգի 1.4. կետի համաձայն անհուսալի ճանաչված կրեդիտորական պարտքը բանկի կողմից ենթակա է ձևակերպման ֆինանսական արդյունքներով` ուղղվելով եկամուտների համապատասխան հաշվին անհուսալի ճանաչման բանկային օրվա ընթացքում:

2.2. Բանկը, համաձայն Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 366 հոդվածի, իրավունք ունի անհուսալի կրեդիտորական պարտքը մուծել նոտարի դեպոզիտ, իսկ օրենքով սահմանված դեպքերում` դատարանի դեպոզիտ: Սույն կետով նախատեսված դեպքերում սույն կարգով սահմանված դուրս գրման պարտականությունը չի գործում:

2.3. Բանկի կողմից անհուսալի կրեդիտորական պարտքերի ձևակերպումը տարվա ֆինանսական արդյունքներով չի համարվում պարտքի անվավեր ճանաչում: Հաշվեկշռից դուրս գրված անհուսալի կրեդիտորական պարտքերը հաշվառվում են ծանուցման հաշվում առնվազն երկու տարի:

2.4. Անհուսալի կրեդիտորական պարտքը ծանուցման հաշվում երկու տարի հաշվառվելու և պարտատիրոջ կողմից չպահանջվելու դեպքում դուրս է գրվում հետհաշվեկշռային հաշվառումից:

 

ԿԱՆՈՆ 3. ԼՐԱՑՈՒՑԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

3.1. Սույն կարգը գործողության մեջ է դրվում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ գերատեսչական նորմատիվ ակտերի համար սահմանված կարգով հրապարակման ամսվան հաջորդող ամսի 1-ից:

3.2. Սույն կարգը սահմանված է բացառապես շահութահարկի հաշվառման կարգավորման նպատակով և դատարանի, պետական կառավարման մարմինների, բանկի կամ նրա հաճախորդների կամ վերջիններիս բաժնետիրոջ կամ որևէ այլ անձի կողմից սույն կարգի որևէ դրույթ կամ հասկացություն չի կարող մեկնաբանվել, վկայակոչվել կամ կիրառվել որպես բանկի և պարտատիրոջ միջև իրավահարաբերությունները կարգավորող կամ այդ հարաբերությունները սահմանափակող նորմ` պայմանագրի կնքման, կատարման, պարտավորության կատարման ժամկետի երկարաձգման, տոկոսների, տուժանքների հաշվարկման, պարտավորության դադարեցման և ցանկացած այլ հարցի վերաբերյալ:

3.3. Սույն կարգում նշված ժամկետները չեն կարող մեկնաբանվել կամ կիրառվել որպես Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված հայցային վաղեմության ժամկետներ:

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
22.01.2002
N 26
Որոշում