Սեղմել Esc փակելու համար:
ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԵՍԱ ՍԱՐ ...

05.10.2022 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.01.1900  -ից մինչեւ   05.10.2022  -ը:
 

(ուժը կորցրել է 04.10.2022 թիվ 1144-Ա որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 սեպտեմբերի 2022 թվականի N 1117-Ա

 

ԺԱՆՆԱ ԱՆԴՐԵԱՍՅԱՆԻՆ, ԿԱՐԻՆԵ ՍՄԲԱՏՅԱՆԻՆ ԵՎ ԻՆԵՍԱ ՍԱՐԳՍՅԱՆԻՆ ՂԱԶԱԽՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 5-րդ մասով`

1. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանին, Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության արտաքին կապերի և սփյուռքի վարչության արտաքին կապերի բաժնի գլխավոր մասնագետ Կարինե Սմբատյանին և Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության հանրակրթական և արտադպրոցական հաստատությունների համակարգման բաժնի գլխավոր մասնագետ Ինեսա Սարգսյանին 2022 թվականի հոկտեմբերի 3-7-ը գործուղել Ղազախստանի Հանրապետություն (Աստանա)` Անկախ պետությունների համագործակցության մասնակից պետությունների ուսուցիչների և կրթական համակարգի աշխատակիցների համագումարին մասնակցելու նպատակով:

2. Ժաննա Անդրեասյանի, Կարինե Սմբատյանի և Ինեսա Սարգսյանի` Ղազախստանի Հանրապետություն գործուղման ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2022 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:

3. Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարին` ապահովել գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Ղազախստանի Հանրապետություն գործուղման արդյունքների մասին հաշվետվությունը Հայաստանի Հանրապետության վարչապետի աշխատակազմ և Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն ներկայացնելը:

 

Հայաստանի Հանրապետության

    վարչապետ                     Ն. Փաշինյան

 

2022 թ. սեպտեմբերի 29

Երևան

 

 

pin
ՀՀ Վարչապետ
29.09.2022
N 1117-Ա
Որոշում