(ուժը կորցրել է 19.05.03 թիվ 82-Ն հրաման)
i
305.0086.280602
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «28»         06           2002 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 30502104
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀ ՀՐԱՄԱՆ
 
24 հունիսի 2002 թվականի N 86-»Ն»
 
i
«ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՇ-ՁԵՎ 1 ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԱՅՆ ԼՐԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ղեկավարվելով «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 4-րդ կետի 1-ին մասով.
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել «Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ՀՇ-ձև 1 հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը (կցվում են):
2. Հիմնադրամի իրավաբանական վարչությանը`
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» ՀՇ-ձև 1 հաշվետվության ձևը և այն լրացնելու կարգը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ներկայացնել ՀՀ արդարադատության նախարարություն` պետական գրանցման:
3. Սույն հրամանի կատարման նկատմամբ հսկողությունը դնել հիմնադրամի նախագահի տեղակալ Տ. Կիրակոսյանի վրա:
 
Ձև ՀՇ-1 Հաստատված է
 ՀՀ սոցիալական ապահովագրության        Կազմվում է եռամսյակների համար, տարվա
 պետական հիմնադրամի նախագահի          սկզբից աճողական կարգով և  
 2002 թ. ____________                 ներկայացվում է ՀՀ սոցիալական
 թիվ ____________ հրամանով            ապահովագրության պետական հիմնադրամի 
                                      տարածքային մարմնին` մինչև հաշվետու 
                                      եռամսյակին հաջորդող ամսվա 25-ը
 
ՀՀ _________________ մարզի
 
Սոցիալական ապահովագրության __________________ տարածքային կենտրոնին
 
ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված
ծախսերի և վճարումների մասին
 
200 թ. _________ եռամսյակ
 
Ապահովադիրը __________________________________________________________
________________________________________________ __________________ %
           ենթակայությունը                             Պետական բաժնեմասը
 
    Պետ. ռեգիստրում         .____. .____. .______.      ամսաթիվը .________.
    գրանցման համարը         .____. .____. .______.               .________.
                           
    Հիմնադրամում            .____. ._________________.  ամսաթիվը .________.
    գրանցման համարը (կոդը)  .____. ._________________.           .________. 
 
    Հարկային մարմնում       .____. ._________________.  ամսաթիվը .________.
    գրանցման համարը (կոդը)  .____. ._________________.           .________.
 
Գործունեության ոլորտը _________________________________________________
Գտնվելու վայրը _____________________________________ Հեռ. _____________
Գործունեության իրականացման վայրը __________________ Հեռ. _____________
Սպասարկող բանկերի անվանումները ________________________________________
Հաշվարկային հաշիվների համարները _______________________________________
 
Աշխատողների ցուցակային թվաքանակը, չվճարված աշխատանքի
վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցները (այսուհետ`
ԱՎՈՒՄ), դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարները, հաշվարկային
հաշիվների և դրամարկղի դրամական միջոցների շրջանառությունը
 
     Աղյուսակ 1                                        (հազար դրամներով)
.________________________________________________________________________.
|Ժամանակաշրջանը  |Աշխատող-  | Չվճարված |  Մնացորդը   |  Հաշվետու եռ-ի    |
|                |ների      |          |             | շրջանառությունը   |
|                |ցուցակային|__________|_____________|___________________|
|                |թվաքանակը |ԱՎՈՒՄ|Սոց-|Հաշվ. |Դրա-  |Հաշվ.    |Դրամարկղի|
|                |          |     |վճար|հաշիվ-|մարկղի|հաշիվների|         |
|                |          |     |    |ների  |      |_________|_________|
|                |          |     |    |      |      |Մուտք|Ելք|Մուտք|Ելք|
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|        1       |   2      | 3   | 4  |  5   |  6   |  7  | 8 |  9  |10 |
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|Առ 01.01.200  թ.|          |     |    |      |      |     |   |     |   |
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|Առ 01.04.200  թ.|          |     |    |      |      |     |   |     |   |
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|Առ 01.07.200  թ.|          |     |    |      |      |     |   |     |   |
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|Առ 01.10.200  թ.|          |     |    |      |      |     |   |     |   |
|________________|__________|_____|____|______|______|_____|___|_____|___|
|Առ 01.01.200  թ.|          |     |    |      |      |     |   |     |   |
.________________________________________________________________________.
 
Հաշվարկային և փաստացի ԱՎՈՒՄ և դրանց նկատմամբ հաշվարկված պարտադիր
սոցիալական ապահովագրության վճարները
 
Հաշվարկային
 
     Աղյուսակ 2                                         (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|ԱՎՈՒՄ-ի            |Ընդամենը նախորդ           |Ընդամենը հաշվետու         |
|ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ        |եռամսյակների ընթացքում    |եռամսյակում               |
|                   |__________________________|__________________________|
|                   |Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|
|                   |թիվը| թիվը  |     |վճար   |թիվը| թիվը  |     |վճար   |
|___________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|1 |    2           | 3  |   4   | 5   |   6   | 7  |  8    |  9  |  10   |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|1 |Մինչև        |ա)|    |X      |     |       |    |X      |     |       |
|  |20000 դր.    |__|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |             |բ)|    |       |     |       |    |       |     |       |
|  |________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|2 |20000-ից մինչև  |    |       |     |       |    |       |     |       |
|  |100000 դր.      |    |X      |     |       |    |X      |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|3 |100000-ից ավելի |    |X      |     |       |    |X      |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|4 |Պարզ. հարկի գծով|    |X      |     |       |    |X      |     |       |
|___________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|   ԸՆԴԱՄԵՆԸ        |    |       |     |       |    |       |     |       |
._________________________________________________________________________.
.___________________..__________________________.
|ԱՎՈՒՄ-ի            ||Ընդամենը տարվա սկզբից     |
|ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ        ||__________________________|
|                   ||Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|
|                   ||թիվը| թիվը  |     |վճար   |
|___________________||____|_______|_____|_______|
|1 |    2           || 11 |  12   | 13  |  14   |
|__|________________||____|_______|_____|_______|
|1 |Մինչև        |ա)||    |X      |     |       |
|  |20000 դր.    |__||____|_______|_____|_______|
|  |             |բ)||    |       |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|2 |20000-ից մինչև  ||    |       |     |       |
|  |100000 դր.      ||    |X      |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|3 |100000-ից ավելի ||    |X      |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|4 |Պարզ. հարկի գծով||    |X      |     |       |
|___________________||____|_______|_____|_______|
|   ԸՆԴԱՄԵՆԸ        ||    |       |     |       |
.___________________..__________________________.
 
Փաստացի
 
     Աղյուսակ 3                                         (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|ԱՎՈՒՄ-ի            |Ընդամենը նախորդ           |Ընդամենը հաշվետու         |
|ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ        |եռամսյակների ընթացքում    |եռամսյակում               |
|                   |__________________________|__________________________|
|                   |Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|
|                   |թիվը| թիվը  |     |վճար   |թիվը| թիվը  |     |վճար   |
|___________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|1 |    2           | 3  |   4   | 5   |   6   | 7  |  8    |  9  |  10   |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|1 |Մինչև        |  |    |X      |     |       |    |X      |     |       |
|  |20000 դր.    |ա)|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |             |  |    |X      |     |       |    |X      |     |       |
|  |             |__|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |             |  |    |       |     |       |    |       |     |       |
|  |             |բ)|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |             |  |    |       |     |       |    |       |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|2 |20000-ից մինչև  |    |X      |     |       |    |X      |     |       |
|  |100000 դր.      |____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |                |    |X      |     |       |    |X      |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|3 |100000-ից ավելի |    |X      |     |       |    |X      |     |       |
|  |                |____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|  |                |    |X      |     |       |    |X      |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|4 |Նախ. տարիների   |    |X      |     |       |    |X      |     |       |
|  |ԱՎՈՒՄ վճարած    |    |       |     |       |    |       |     |       |
|  |ընթացիկ տարում  |    |       |     |       |    |       |     |       |
|__|________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|5 |Պարզ. հարկի գծով|    |       |     |       |    |       |     |       |
|___________________|____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|                   |    |       |     |       |    |       |     |       |
|   ԸՆԴԱՄԵՆԸ        |____|_______|_____|_______|____|_______|_____|_______|
|                   |    |       |     |       |    |       |     |       |
._________________________________________________________________________.
.___________________..__________________________.
|ԱՎՈՒՄ-ի            ||Ընդամենը տարվա սկզբից     |
|ՄԻՋԱԿԱՅՔԵՐԸ        ||__________________________|
|                   ||Աշխ.|Դրույք.|ԱՎՈՒՄ|Սոցիալ.|
|                   ||թիվը| թիվը  |     |վճար   |
|___________________||____|_______|_____|_______|
|1 |    2           || 11 |  12   | 13  |  14   |
|__|________________||____|_______|_____|_______|
|1 |Մինչև        |  ||    |X      |     |       |
|  |20000 դր.    |ա)||____|_______|_____|_______|
|  |             |  ||    |X      |     |       |
|  |             |__||____|_______|_____|_______|
|  |             |  ||    |       |     |       |
|  |             |բ)||____|_______|_____|_______|
|  |             |  ||    |       |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|2 |20000-ից մինչև  ||    |X      |     |       |
|  |100000 դր.      ||____|_______|_____|_______|
|  |                ||    |X      |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|3 |100000-ից ավելի ||    |X      |     |       |
|  |                ||____|_______|_____|_______|
|  |                ||    |X      |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|4 |Նախ. տարիների   ||    |X      |     |       |
|  |ԱՎՈՒՄ վճարած    ||    |       |     |       |
|  |ընթացիկ տարում  ||    |       |     |       |
|__|________________||____|_______|_____|_______|
|5 |Պարզ. հարկի գծով||    |X      |     |       |
|___________________||____|_______|_____|_______|
|                   ||    |       |     |       |
|   ԸՆԴԱՄԵՆԸ        ||____|_______|_____|_______|
|                   ||    |       |     |       |
.___________________..__________________________.
 
Ապահովադրի մոտ կատարված ծախսերը
 
     Աղյուսակ 4                                           (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|ՎՃԱՐՎՈՂ ՆՊԱՍՏՆԵՐԻ  |Ընդամենը նախորդ  |Ընդամենը հաշվետու|Ընդամենը տարվա   |
|ԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԸ       |եռամսյակների     |եռամսյակում      |սկզբից           |
|                   |ընթացքում        |                 |                 |
|                   |_________________|_________________|_________________|
|                   |նպաստ.|օրերի|գու-|նպաստ.|օրերի|գու-|նպաստ.|օրերի|գու-|
|                   |թիվը  |թիվը |մարը|թիվը  |թիվը |մարը|թիվը  |թիվը |մարը|
|___________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|1 |      2         |   3  |  4  |  5 |   6  |  7  | 8  |  9   | 10  | 11 |
|__|________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|1 |Ժամանակավոր     |X     |     |    |X     |     |    |X     |     |    |
|  |անաշխատունա-    |      |     |    |      |     |    |      |     |    |
|  |կության         |      |     |    |      |     |    |      |     |    |
|__|________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|2 |Հղիության և     |X     |     |    |X     |     |    |X     |     |    |
|  |ծննդաբերության  |      |     |    |      |     |    |      |     |    |
|__|________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|3 |Երեխայի ծննդյան |      |X    |    |      |X    |    |      |X    |    |
|  |միանվագ         |      |     |    |      |     |    |      |     |    |
|__|________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|4 |Թաղման          |      |X    |    |      |X    |    |      |X    |    |
|__|________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|5 |Վերականգնված    |X     |X    |    |X     |X    |    |X     |X    |    |
|  |միջոցներ        |      |     |    |      |     |    |      |     |    |
|___________________|______|_____|____|______|_____|____|______|_____|____|
|   ԸՆԴԱՄԵՆԸ        |      |     |    |      |     |    |      |     |    |
._________________________________________________________________________.
 
Ծանոթություն
1. Աղյուսակ 2-ի և 3-ի - «Աշխատողների թիվը» սյունակներում լրացվում են
աշխատողներին հաշվարկված և փաստացի վճարված աշխատավարձերի թիվը
- մինչև 20000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի «Աշխատողների թիվը» սյունակների
ա) տողում լրացվում է մեկ և ավել հաստիքային դրույքով աշխատավարձ
ստացողների տվյալները,
բ) տողում լրացվում է մեկից պակաս հաստիքային դրույքով վարձատրվող
աշխատողների տվյալները:
2. Աղյուսակ 3-ի ԱՎՈՒՄ-ի բոլոր միջակայքերի առաջին տողերում լրացվում են
տվյալ միջակայքերում հաշվարկված և ամբողջությամբ վճարված, երկրորդ
տողում հաշվարկված ԱՎՈՒՄ-ից մասնակի վճարված տվյալները:
 
 Հաստատված է                                                    Հավելված    
 ՀՀ սոցիալական ապահովագրության             Լրացվում է հաշվետու եռամսյակի    
 պետական հիմնադրամի նախագահի               համար և  ներկայացվում է Ձև  ՀՇ-1 
 2002 թ. ____________                      հաշվետվությանը կից               
թիվ ____________ հրամանով
 
ՏԵՂԵԿԱՆՔ _____________________________________________ ________
                          (ապահովադրի անվանումը)              (կոդը)
 
վարձու աշխատողների համար հաշվարկված և վճարված աշխատանքի
վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցների
(ԱՎՈՒՄ) մասին
 
200 թ. ________ եռամսյակ
 
._________________________________________________________________________.
|Հ/Հ|         Վարձու աշխատողի         |            Հաշվարկված ԱՎՈՒՄ-ը     |
|   |_________________________________|___________________________________|
|   |Ազգանունը, Անունը|Անձնագրի|Հասցեն| Ընդամենը | այդ թվում` ըստ ամիսների|
|   |                 |սերիան, |      |          |________________________|
|   |                 |համարը  |      |          |       |       |        |
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
| 1 |        2        |   3    |  4   |5=(6+7+8) |   6   |   7   |   8    |
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
|___|_________________|________|______|__________|_______|_______|________|
._________________________________________________________________________.
._____________________.._____________________________________________.
|Հ/Հ| Վարձու աշխատողի ||  Փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ը (ըստ ամիսների)     |
|   |_________________||_____________________________________________|
|   |Ազգանունը, Անունը||  Ընդամենը  |ամսա-|գու-|ամսա-|գու-|ամսա-|գու-|
|   |                 ||            |թիվը |մարը|թիվը |մարը|թիվը |մարը|
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
| 1 |        2        ||9=(11+13+15)| 10  | 11 | 12  | 13 | 14  | 15 |
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
|___|_________________||____________|_____|____|_____|____|_____|____|
._____________________.._____________________________________________.
 
Ծանոթություն - տեղեկանքը ապահովադիրը լրացնում է այն դեպքում, եթե օրենքով
և միջազգային պայմանագրերով սոցիալական վճարները հաշվարկելու
և հիմնադրամ փոխանցելու պարտականությունը դրված է վարձու
աշխատողի վրա
 
Ապահովադրի ղեկավար ____________________
Գլխավոր հաշվապահ  ____________________
 
     200  թ. _________ «____»               Կ.Տ.
 
Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ապահովադրի մոտ
կատարված ծախսերը, հիմնադրամից ստացած միջոցները
 
     Աղյուսակ 5                                           (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|Սոցիալական վճարներ կատարած ծախսեր  |   Ապահովադրի     |    Հիմնադրամի    |
|և  հիմնադրամից ստացված միջոցներ    |   տվյալներով     |    տվյալներով    |
|                                   |__________________|__________________|
|                                   |Հաշվարկված|Փաստացի|Հաշվարկված|Փաստացի|
|___________________________________|__________|_______|__________|_______|
|1 |             2                  |     3    |   4   |    5     |   6   |
|__|________________________________|__________|_______|__________|_______|
|  |ա) Պարտքի մնացորդը |Ապառք       |          |       |          |       |
|  |տարվա սկզբին (առանց|____________|__________|_______|__________|_______|
|  |սառեցված           |Գերավճար (-)|          |       |          |       |
|  |(հետաձգված), զիջված|____________|__________|_______|__________|_______|
|  |միջոցների)         |Տույժ*      |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|1 |                   |Տուգանք*    |          |       |          |       |
|  |___________________|____________|__________|_______|__________|_______|
|  |բ) ՀՀ ------------ |Ապառք       |          |       |          |       |
|  |------------------ |____________|__________|_______|__________|_______|
|  |------- օրենքով    |Տույժ*      |          |       |          |       |
|  |(որոշմամբ) սառեցված|____________|__________|_______|__________|_______|
|  |(հետաձգված), զիջված|Տուգանք*    |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|2 |Նախորդ             |Սոցվճար     |          |       |          |       |
|  |եռամսյակներում     |            |          |       |          |       |
|  |հաշվարկված         |            |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|3 |Նախորդ             |Սոցվճար     |          |       |          |       |
|  |եռամսյակներում     |____________|__________|_______|__________|_______|
|  |փոխանցված*         |Տույժ       |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տուգանք*    |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|  |ա) «--» ---200 թ.-ի|Ապառքի      |          |       |          |       |
|  |դրությամբ կատարված |Գերավճարի(-)|          |       |          |       |
|  |ստուգման և         |____________|__________|_______|__________|_______|
|  |հաշվետվության      |Տույժի*     |          |       |          |       |
|  |տվյալների          |____________|__________|_______|__________|_______|
|  |տարբերությունը     |Տուգանքի*   |          |       |          |       |
|4 |___________________|____________|__________|_______|__________|_______|
|  |բ) վարձու աշխատողին|Սոցվճար*    |          |       |          |       |
|  |չձևակերպելու       |____________|__________|_______|__________|_______|
|  |հետևանքով          |Տուգանք*    |          |       |          |       |
|  |արձանագրված        |            |          |       |          |       |
|  |___________________|____________|__________|_______|__________|_______|
|  |գ) դատարանի վճռով  |Ապառք       |          |       |          |       |
|  |պակասեցված (-)     |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տույժ*      |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տուգանք*    |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|5 |Հաշվետու           |Սոցվճար     |          |       |          |       |
|  |եռամսյակում        |            |          |       |          |       |
|  |հաշվարկված         |            |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|6 |Հաշվետու           |Սոցվճար     |          |       |          |       |
|  |եռամսյակում        |____________|__________|_______|__________|_______|
|  |փոխանցված*         |Տույժ       |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տուգանք     |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|7 |Ընդամենը տարեսկզբից|Սոցվճար     |          |       |          |       |
|  |վճարման ենթակա     |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տույժ*      |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |7=1+2+4+5          |Տուգանք*    |          |       |          |       |
|__|___________________|____________|__________|_______|__________|_______|
|8 |Ընդամենը փոխանցված*|Սոցվճար     |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |                   |Տույժ       |          |       |          |       |
|  |                   |____________|__________|_______|__________|_______|
|  |8=3+6              |Տուգանք     |          |       |          |       |
|__|________________________________|__________|_______|__________|_______|
|9 |Տարեսկզբից սոցվճարների հաշվին   |          |       |          |       |
|  |կատարված ծախսեր                 |          |       |          |       |
|__|________________________________|__________|_______|__________|_______|
|10|Հիմնադրամից ստացված միջոցներ    |          |       |          |       |
|__|________________________________|__________|_______|__________|_______|
|  |ա) Պարտքի մնացորդը |Ապառք       |          |       |          |       |
|  |հաշվետու           |____________|__________|_______|__________|_______|
|  |ժամանակաշրջանի     |Գերավճար (-)|          |       |          |       |
|  |վերջում (առանց     |____________|__________|_______|__________|_______|
|  |սառեցված)          |Տույժ*      |          |       |          |       |
|  |(հետաձգված), զիջված|____________|__________|_______|__________|_______|
|  |միջոցների)         |            |          |       |          |       |
|  |11=7-8-9+10        |Տուգանք*    |          |       |          |       |
|11|___________________|____________|__________|_______|__________|_______|
|  |բ) ՀՀ ------------ |Ապառք       |          |       |          |       |
|  |------------------ |____________|__________|_______|__________|_______|
|  |------- օրենքով    |Տույժ*      |          |       |          |       |
|  |(որոշմամբ) սառեցված|____________|__________|_______|__________|_______|
|  |(հետաձգված), զիջված|Տուգանք*    |          |       |          |       |
._________________________________________________________________________.
 
* Տողի հաշվարկային սյունակում լրացվում են փաստացի սյունակի տվյալները
 
ԸՆԹԱՑԻԿ ՏԱՐՈՒՄ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ԿՈՂՄԻՑ ԿԱՏԱՐՎԱԾ ՍՏՈՒԳՄԱՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
 
     Աղյուսակ 6                                           (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|Ստուգման|      Ստուգման ժամանակաշրջանը    |       Փոխանցվել է            |
|ակտի    |    200  թ.----- «» մինչև       |                              |
|        |    200  թ.----- «»             |                              |
|________|_________________________________|______________________________|
|N|Ամսա- |Պարտքի մնացորդ |Տուգանքը|Հաշվարկ-| Տուգանք     |Հաշվարկված տույժ|
| |թիվը  |գերավճար (-)   |        |ված     |_____________|________________|
| |      |առ ----        |        |տույժերը|Ամսա-|Գումարը|Ամսաթիվը|Գումարը|
| |      |_______________|        |        |թիվը |       |        |       |
| |      |Հաշվար-|Փաստացի|        |        |     |       |        |       |
| |      |կային  |       |        |        |     |       |        |       |
|_|______|_______|_______|________|________|_____|_______|________|_______|
|_|______|_______|_______|________|________|_____|_______|________|_______|
._________________________________________________________________________.
 
Աշխատանքային խեղման կամ մասնագիտական հիվանդության հետևանքով
հաշմանդամության և արտոնյալ պայմաններով (2-րդ ցուցակով) նշանակված
աշխատանքային կենսաթոշակների վճարման համար վերականգնվող գումարները
 
     Աղյուսակ 7                                           (հազար դրամներով)
._________________________________________________________________________.
|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ   |Պարտքի  |  Նախորդ եռամսյակների    | Հաշվետու եռամսյակի    |
|ՏԵՍԱԿԸ        |մնացորդը|     ընթացքում           |      ընթացքում        |
|              |տարվա   |_________________________|_______________________|
|              |սկզբին  |Կենսա- |Կենսաթո- |Փոխանց-|Կենսա- |Կենսա- |Փոխանց-|
|              |        |թոշակա-|շակի     |վել է  |թոշակա-|թոշակի |վել է  |
|              |        |ռուների|գումարը  |       |ռուների|գումարը|       |
|              |        |թիվը   |         |       |թիվը   |       |       |
|______________|________|_______|_________|_______|_______|_______|_______|
|     1        |    2   |   3   |    4    |   5   |   6   |   7   |   8   |
|______________|________|_______|_________|_______|_______|_______|_______|
|Աշխատանքային  |        |       |         |       |       |       |       |
|խեղման կամ    |        |       |         |       |       |       |       |
|մասնագիտական  |        |       |         |       |       |       |       |
|հիվանդության  |        |       |         |       |       |       |       |
|հաշմանդամու-  |        |       |         |       |       |       |       |
|թյան          |        |       |         |       |       |       |       |
|______________|________|_______|_________|_______|_______|_______|_______|
|Արտոնյալ      |        |       |         |       |       |       |       |
|պայմաններով   |        |       |         |       |       |       |       |
|(2-րդ         |        |       |         |       |       |       |       |
|ցուցակով)     |        |       |         |       |       |       |       |
|տարիքային     |        |       |         |       |       |       |       |
|աշխատանքային  |        |       |         |       |       |       |       |
|______________|________|_______|_________|_______|_______|_______|_______|
|ԸՆԴԱՄԵՆԸ      |        |       |         |       |       |       |       |
._________________________________________|_______________________________.
.______________.._________________________|________________________.
|ԿԵՆՍԱԹՈՇԱԿԻ   ||Ընդամենը տարվա սկզբից    |Պարտքի մնացորդը հաշվետու|
|ՏԵՍԱԿԸ        ||                         |ժամանակաշրջանի վերջում  |
|              ||_________________________|                        |
|              ||Կենսա- |Կենսաթո- |Փոխանց-|                        |
|              ||թոշակա-|շակի     |վել է  |                        |
|              ||ռուների|գումարը  |       |                        |
|              ||թիվը   |         |       |                        |
|______________||_______|_________|_______|________________________|
|     1        ||   9   |   10    |  11   |  12 = 2 + 10 - 11      |
|______________||_______|_________|_______|________________________|
|Աշխատանքային  ||       |         |       |                        |
|խեղման կամ    ||       |         |       |                        |
|մասնագիտական  ||       |         |       |                        |
|հիվանդության  ||       |         |       |                        |
|հաշմանդամու-  ||       |         |       |                        |
|թյան          ||       |         |       |                        |
|______________||_______|_________|_______|________________________|
|Արտոնյալ      ||       |         |       |                        |
|պայմաններով   ||       |         |       |                        |
|(2-րդ         ||       |         |       |                        |
|ցուցակով)     ||       |         |       |                        |
|տարիքային     ||       |         |       |                        |
|աշխատանքային  ||       |         |       |                        |
|______________||_______|_________|_______|________________________|
|ԸՆԴԱՄԵՆԸ      ||       |         |       |                        |
.______________..__________________________________________________.
 
Լրացուցիչ տեղեկություններ ____________________________________________
______________________________________________________________________
 
     Ապահովադրի ղեկավար                  __________________________________
                                            (Ազգանուն, ստորագրություն)
     Գլխավոր հաշվապահ                    __________________________________
                                            (Ազգանուն, ստորագրություն)
200  թ. ------- «----»
Կ.Տ
 
     Հաշվետվությունն ընդունեց`           __________________________________
                                            (Ազգանուն, ստորագրություն)
200  թ. ------- «----»
 
     Հաշվետվությունը գրանցեց`            __________________________________
                                            (Ազգանուն, ստորագրություն)
200  թ. ------- «----»
 
     Տարածքային կենտրոնի տնօրեն          __________________________________
     (բաժնի պետ)                            (Ազգանուն, ստորագրություն)
 
200 թ. ------- «----»
 
ՀԱՍՏԱՏՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ
ՊԵՏԱԿԱՆ ՀԻՄՆԱԴՐԱՄԻ ՆԱԽԱԳԱՀԻ
«____» _________2002թ.
թիվ ____հրամանով
 
ԿԱՐԳ
ՊԱՐՏԱԴԻՐ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՎՃԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ, ԿԱՏԱՐՎԱԾ ԾԱԽՍԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ (ՁԵՎ ՀՇ-1) ԼՐԱՑՄԱՆ
 
Սույն կարգը տարածվում է Հայաստանի Հանրապետությունում ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական գրանցում ստացած և ՀՀ սոցիալական ապահովագրության պետական հիմնադրամի (այսուհետ` հիմնադրամ) տարածքային կենտրոններում որպես ապահովադիր գրանցված հիմնարկների, կազմակերպությունների, ինչպես նաև վարձու աշխատանք օգտագործող անհատ ձեռնարկատերերի (այսուհետ` գործատու ապահովադիր) վրա:
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարների հաշվարկման, կատարված ծախսերի և վճարումների մասին» (Ձև ՀՇ-1) հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) գործատու ապահովադիրը կազմում և ներկայացնում է յուրաքանչյուր եռամսյակ աճողական կարգով:
Նոր ստեղծված գործատու ապահովադրի համար առաջին հաշվետու եռամսյակ (տարի) է համարվում նրա պետական գրանցման օրվանից մինչև տվյալ եռամսյակի (տարվա) վերջն ընկած ժամանակաշրջանը:
Լուծարվող գործատու ապահովադիրը հաշվետվություն է ներկայացնում սույնով սահմանված կարգով մինչև լուծարման գործընթացի ավարտն ընկած ժամանակաշրջանի համար:
Գործատու ապահովադրի կողմից հաշվետվությունը կազմվում է երկու օրինակից և ներկայացվում հիմնադրամի տարածքային կենտրոն ոչ ուշ, քան հաշվետու եռամսյակին հաջորդող ամսվա մինչև 25-ը:
Ներկայացվող հաշվետվության առաջին էջում նշվում են հետևյալ վավերապայմանները` հաշվետվությունն ընդունող տարածքային մարմնի անվանումը, հաշվետու ժամանակաշրջանը, այն ներկայացնող գործատու ապահովադրի ֆիրմային անվանումը, ենթակայությունը (պետական բաժնեմասը տնօրինող նախարարությունը), պետական բաժնեմասի չափը (տոկոսներով), որը լրացվում է պետական բաժնեմաս ունեցող ապահովադրի կողմից, պետական ռեգիստրում գրանցման համարը, ամսաթիվը, հիմնադրամում և հարկային մարմնում գրանցման համարները (կոդերը), ամսաթվերը, գտնվելու և գործունեության իրականացման վայրը (հասցեները), հեռախոսահամարները, սպասարկող բանկերի անվանումները, հաշվարկային հաշիվների համարները:
Ներկայացվող հաշվետվությունում գումարային ցուցանիշները արտահայտվում են հազար դրամներով:
Հաշվետվության «Աշխատողների ցուցակային թվաքանակը, չվճարված աշխատանքի վարձատրությանն ուղղվող և դրանց հավասարեցված միջոցները (այսուհետ` ԱՎՈՒՄ), սոցիալական վճարները, հաշվարկային հաշիվների և դրամարկղի դրամական միջոցների շրջանառությունը» աղյուսակի (աղյուսակ 1), «Աշխատողների ցուցակային թվաքանակը», չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» (չվճարված ԱՎՈՒՄ-ի նկատմամբ հաշվարկված) սյունակների առաջին տողում լրացվում են նախորդ տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությունով ներկայացված տարեվերջի տվյալները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը մնում են անփոփոխ (վերջիններս կարող են փոփոխվել միայն ապահովադրի մոտ կատարված ստուգման արդյունքում), իսկ նույն սյունակների հաջորդ տողերում` հաշվետու ժամանակաշրջանի վերջի համապատասխան տվյալները:
Աղյուսակ 1-ի «Աշխատողների ցուցակային թվաքանակը» սյունակում լրացվում են գործատու ապահովադրի մոտ հաշվետու ժամանակաշրջանի վերջին ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով ձևակերպված վարձու աշխատողների ընդհանուր թվաքանակը (անկախ այն բանից` նրանց համար հաշվետու ժամանակաշրջանում աշխատավարձ հաշվարկվել է, թե ոչ):
Չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» սյունակների հաշվետու ժամանակաշրջանների վերջի դրությամբ տվյալները լրացվում են հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների «Ընդամենը տարվա սկզբից» սյունակների «ԱՎՈՒՄ» և դրանց նկատմամբ հաշվարկված «Սոցիալական վճար» համապատասխան ենթասյունակների տվյալների տարբերությանը ավելացնելով աղյուսակ 1-ի չվճարված «ԱՎՈՒՄ» և «Սոցիալական վճար» սյունակների 1-ին տողի (հաշվետու ժամանակաշրջանի սկզբի դրությամբ առկա) տվյալները:
Աղյուսակ 1-ի «Մնացորդը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակների առաջին տողում լրացվում են ապահովադրի հաշվապահական համապատասխան հաշիվների մնացորդների հիման վրա կազմված նախորդ տարվա 4-րդ եռամսյակի հաշվետվությամբ ներկայացված տարեվերջի տվյալները, որոնք մինչև հաշվետու ժամանակաշրջանի վերջը մնում են անփոփոխ:
Աղյուսակ 1-ի «Մնացորդը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակների 2-րդ և հաջորդ տողերում լրացվում են հաշվապահական համապատասխան հաշիվների հաշվետու ժամանակաշրջանի վերջի մնացորդները, իսկ «Հաշվետու եռամսյակի շրջանառությունը» սյունակի «Հաշվարկային հաշիվների» և «Դրամարկղի» ենթասյունակներում լրացվում են հաշվետու ժամանակաշրջանի դրամական միջոցների շարժերը:
Աղյուսակ 2-ում լրացվում են ԱՎՈՒՄ-ի և դրանց նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների, աշխատողների և դրույքների թվի վերաբերյալ հաշվարկային տվյալներ: Աղյուսակի «Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում» սյունակում լրացվում են նախորդ եռամսյակների ընթացքում հաշվարկված, «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակում` հաշվետու ժամանակաշրջանում հաշվարկված տվյալներ: «Ընդամենը նախորդ եռամսյակների ընթացքում» և «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակների համապատասխան ենթասյունակների տվյալների հանրագումարից ստացվում են «Ընդամենը տարվա սկզբից» աշխատողների թիվը, դրույքների թիվը, ԱՎՈՒՄ-ը և սոցիալական վճարները:
Աղյուսակ 3-ում լրացվում են հաշվարկված ԱՎՈՒՄ-ից աշխատողներին փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ի, նրա նկատմամբ հաշվարկված սոցիալական վճարների, աշխատողների և դրույքների թվի մասին տվյալներ: Աղյուսակը լրացվում է նույն սկզբունքով, ինչ աղյուսակ 2-ը:
Հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների «Աշխատողների թիվը» սյունակներում ցույց են տրվում ոչ թե տվյալ ամսում հաշվարկված կամ աշխատավարձ ստացած աշխատողների, այլ նրանց համար հաշվարկված և փաստացի վճարված աշխատավարձերի թիվը:
Օրինակ, հաշվետու եռամսյակում վարձու աշխատողին հաշվարկվել է երեք, վճարվել է ութ ամսվա աշխատավարձ (մարվել է նաև նախորդ ժամանակաշրջանում հաշվարկված և չվճարված հինգ ամսվա աշխատավարձերը): Այս դեպքում 2-րդ աղյուսակի «Աշխատողների թիվը» սյունակում լրացվում է ոչ թե մեկ այլ երեք, իսկ 3-րդ աղյուսակում` ութ: Աղյուսակ 2-ի «ԱՎՈՒՄ» սյունակում լրացվում է երեք, իսկ աղյուսակ 3-ի նույն սյունակում` ութ ամսվա աշխատավարձի գումար:
Աղյուսակ 2-ի մինչև 20000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի «Աշխատողների թիվը» սյունակի ա) տողում լրացվում է մեկ և ավել հաստիքային դրույքով աշխատավարձ ստացողների տվյալները, բ) տողում` մեկից պակաս հաստիքային դրույքով վարձատրվող աշխատողների տվյալները:
Աղյուսակ 3-ի ԱՎՈՒՄ-ի բոլոր միջակայքերի առաջին տողերում լրացվում են տվյալ միջակայքերում հաշվարկված և ամբողջությամբ վճարված, երկրորդ տողերում` հաշվարկված ԱՎՈՒՄ-ից մասնակի վճարված ԱՎՈՒՄ-ի և համամասնորեն հաշվարկված սոցիալական վճարների տվյալները:
Օրինակ, աշխատողին հաշվարկվել է 48000 դրամ աշխատավարձ, որի սոցիալական վճարը կազմում է 9200 դրամ, սակայն հաշվարկված աշխատավարձից փաստացի վճարվել է 15000 դրամը: Հաշվետվության աղյուսակ 3-ի 20000-ից մինչև 100000 դրամ ԱՎՈՒՄ-ի միջակայքի երկրորդ տողի «ԱՎՈՒՄ»-ի սյունակում լրացվում է 15000 դրամ, իսկ սոցիալական վճարների սյունակում` 2875 դրամ (15000: 48000 X 9200): Աղյուսակ 3-ի չորրորդ տողի` «Նախորդ տարիների ԱՎՈՒՄ վճարված ընթացիկ տարում», «ԱՎՈՒՄ»-ի և «Սոցիալական վճարներ»-ի սյունակների տվյալները համեմատվում են առաջին աղյուսակի առաջին տողի համապատասխան տվյալների հետ, որից պարզ է դառնում, թե տարեսկզբին չվճարված «ԱՎՈՒՄ»-ից և «Սոցիալական վճարներ»-ից որքանն է փաստացի մարվել (վճարվել):
Եթե օրենքներով և ՀՀ միջազգային պայմանագրերով տվյալ կազմակերպության սոցիալական վճարները հաշվարկելու և հիմնադրամ փոխանցելու պարտականությունը դրված է վարձու աշխատողների վրա, ապա գործատուն հաշվետվությանը կից ներկայացնում է նաև տեղեկանք վարձու աշխատողների համար հաշվարկված և վճարված ԱՎՈՒՄ-ի մասին (հաշվետվությանը կից հավելված): Տեղեկանքի համապատասխան սյունակներում լրացվում են վարձու աշխատողների անունը, ազգանունը, բնակության հասցեն, եռամսյակում` ըստ ամիսների, հաշվարկված և փաստացի վճարված ԱՎՈՒՄ-ի գումարը և վճարումների ամիս, ամսաթիվը:
Աղյուսակ 4-ում` «Ապահովադրի մոտ կատարված ծախսեր», լրացվում են գործատու ապահովադրի կողմից հաշվետու ժամանակաշրջանում, սոցիալական վճարների հաշվին, փաստացի կատարված` ըստ նպաստների տեսակների, վճարումները: Աղյուսակում լրացվում են նաև փաստացի վճարված նպաստների քանակը և օրերի թիվը: Նշված աղյուսակի «Վերականգնված միջոցներ» տողի «Գումարը» սյունակներում (սյունակ 5, 8, 11) լրացվում են սխալ վճարված նպաստների հաշվետու ժամանակաշրջանում վերականգնված գումարները, որի չափով պակասեցվում են հաշվետու ժամանակաշրջանի փաստացի կատարված ծախսերը և արդյունքը գրվում «Ընդամենը» տողում:
«Պարտադիր սոցիալական ապահովագրության վճարները, ապահովադրի մոտ կատարված ծախսերը, հիմնադրամից ստացած միջոցները» աղյուսակում (աղյուսակ 5) ապահովադրի կողմից լրացվում է միայն 3-րդ և 4-րդ սյունակները: Աղյուսակի 5-րդ և 6-րդ սյունակները տարածքային կենտրոնի կողմից լրացվում է այն դեպքերում, երբ ապահովադրի կողմից հաշվարկված տվյալները չեն համընկնում տարածքային կենտրոնի կողմից հաշվարկած տվյալներին:
Աղյուսակ 5-ի 1-ին տողի ա) ենթատողում` «Պարտքի մնացորդը տարվա սկզբին (ապառք, գերավճար, տույժ, տուգանք)» լրացվում են նախորդ տարվա չորրորդ եռամսյակի հաշվետվության նույն աղյուսակի 11-րդ տողի ա) ենթատողի տվյալները, որոնք մինչև տարեվերջ մնում են անփոփոխ: 1-ին և 11-րդ տողերի բ) ենթատողերի` «ՀՀ օրենքով (որոշմամբ) սառեցված, հետաձգված, զիջված ապառք, տույժ և տուգանք», 2-րդ սյունակում լրացվում են ՀՀ օրենքի, կառավարության որոշման ընդունման ամսաթիվը, ամիսը, տարին` կատարելով համապատասխան նշում (ընդգծել) սառեցման, հետաձգման, զիջման, ինչպես նաև օրենքի կամ որոշման մասին: Հաշվետվության «Լրացուցիչ տեղեկություններ» բաժնում կատարվում են զիջված գումարների վերաբերյալ համապատասխան գրառումներ` նշելով գումարի տեսակը, չափը և օրենքի (որոշման) անվանումը:
Երկրորդ տողի` «Նախորդ եռամսյակներում հաշվարկված սոցիալական վճար», «Հաշվարկային» սյունակում լրացվում են աղյուսակ 2-ի 6-րդ սյունակի` «Սոցիալական վճար» ընդամենը տողի, իսկ «Փաստացի» սյունակում` աղյուսակ 3-ի «Սոցիալական վճար» ընդամենը տողի տվյալները: «Տույժ» և «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են նախորդ եռամսյակներում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:
Երրորդ տողի` «Նախորդ եռամսյակներում փոխանցված սոցիալական վճար», «Հաշվարկային» և «Փաստացի» (3-րդ, 4-րդ) սյունակներում լրացվում են աղյուսակ 3-ի 6-րդ սյունակի` «Սոցիալական վճար», ընդամենը տողում նշված գումարից նախորդ եռամսյակների ընթացքում հիմնադրամ փոխանցված գումարը: «Տույժ», «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են նախորդ եռամսյակներում հիմնադրամ փոխանցված տույժերի և տուգանքների գումարները:
Չորրորդ տողի ա/ ենթատողի` ««... ..» ... ..200 թ.-ի դրությամբ կատարված ստուգման տվյալների տարբերությունը հաշվետվության համեմատ», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են ստուգմամբ արձանագրված և հաշվետվությամբ ներկայացված տվյալների տարբերությունը:
Օրինակ, ստուգումը կատարվել է 2001 թվականի մայիսի 1-ից 15-ը` 01.04.2000-ից մինչև 01.04.2001 թվականն ընկած ժամանակաշրջանի համար: Ստուգմամբ 01.04.2001թ. դրությամբ արձանագրվել է ժամկետանց պարտքը` 1000.0 հազ. դրամ, տույժը` 100.0 դրամ, տուգանքը` 200.0 հազ. դրամ: Առաջին եռամսյակի հաշվետվությամբ հաշվետու եռամսյակի վերջին (11- րդ տող) գերավճարը կազմել է 100.0 հազ. դրամ, տույժը` 200.0 հազ. դրամ, տուգանքը` 0: Երկրորդ եռամսյակի հաշվետվության չորրորդ տողի ապառքի (գերավճարի) տողում լրացվում է 1100.0 հազ. դրամ (1000.0 -(-100)), տույժի տողում` -100.0 հազ. դրամ (100-200), տուգանքի տողում` 200.0 հազ. դրամ (200.0-0):
«Վարձու աշխատողին չձևակերպելու հետևանքով արձանագրված» բ) ենթատողի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են վարձու աշխատողի աշխատանքի ընդունումը ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով չձևակերպելու համար ստուգմամբ արձանագրված սոցիալական վճարների և տուգանքների գումարները, իսկ գ) ենթատողում լրացվում են դատարանի վճռով պակասեցված (չբավարարված) ապառքի, տույժի և տուգանքի գումարները` բացառությամբ մինչև դատարանի վճիռը ապահովադրի կողմից վճարված գումարների:
Հինգերորդ տողի` «Հաշվետու եռամսյակում հաշվարկված սոցիալական վճար», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետվության 2-րդ և 3-րդ աղյուսակների` «Ընդամենը հաշվետու եռամսյակում» սյունակների, «Սոցիալական վճար» 10-րդ ենթասյունակների ընդամենը տողերի տվյալները, իսկ «Տույժ», «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետու եռամսյակում հաշվարկված տույժերի և տուգանքների գումարները:
Վեցերորդ տողի` «Հաշվետու եռամսյակներում փոխանցված սոցիալական վճար», «Հաշվարկային» և «Փաստացի» (3-րդ, 4-րդ) սյունակներում լրացվում են աղյուսակ 3-ի 10-րդ ենթասյունակի` «Սոցիալական վճար», ընդամենը տողում նշված գումարից, հաշվետու եռամսյակի ընթացքում, հիմնադրամ փոխանցված գումարները: «Տույժ» և «Տուգանք» տողերի 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետու եռամսյակում հիմնադրամ փոխանցված տույժերի և տուգանքների գումարները:
Յոթերորդ և ութերորդ տողերը` «Ընդամենը տարեսկզբից վճարման ենթակա» և «Ընդամենը փոխանցված» (սոցիալական վճար, տույժ, տուգանք) լրացվում են համաձայն հաշվետվությունում նշված բանաձևերի:
Հաշվետվության իններորդ տողի` «Ապահովադրի մոտ տարեսկզբից սոցիալական վճարների հաշվին կատարված ծախսեր», 3-րդ և 4-րդ սյունակներում լրացվում են հաշվետվության 4-րդ աղյուսակի` «Ապահովադրի մոտ կատարված ծախսեր», «Ընդամենը տարվա սկզբից» սյունակի 11-րդ ենթասյունակի «Ընդամենը» տողի գումարը:
Տասներորդ տողի` «Հիմնադրամից ստացված միջոցներ», «Հաշվարկային» (3-րդ) և «Փաստացի» (4-րդ) սյունակներում լրացվում են հիմնադրամի կողմից ապահովադիրներին փաստացի հատկացված գումարները:
Տասնմեկերորդ տողի ա) ենթատողը` «Պարտքի մնացորդը հաշվետու ժամանակաշրջանի վերջում (ապառք, գերավճար, տույժ, տուգանք)» լրացվում է համաձայն հաշվետվությունում նշված բանաձևի, իսկ բ) ենթատողի` «ՀՀ օրենքով (որոշմամբ) սառեցված, հետաձգված (ապառք, տույժ, տուգանք)» ենթատողում լրացվում են 1-ին տողի նույն ենթատողի տվյալները: Սառեցված և հետաձգված ապառքի, տույժի և տուգանքի ժամկետը լրանալու դեպքում գումարները ավելացվում են ա) ենթատողի (ապառք, տույժ, տուգանք) գումարներին:
Հաշվետվության 6-րդ աղյուսակը` «Ընթացիկ տարում հիմնադրամի կողմից կատարված ստուգման արդյունքները», լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում ստուգման ակտերով ներկայացված տվյալների հիման վրա:
Հաշվետվության աղյուսակ 7-ը «Աշխատանքային խեղման, կամ մասնագիտական հիվանդության հետևանքով հաշմանդամության և արտոնյալ պայմաններով (2-րդ ցուցակով) նշանակված աշխատանքային կենսաթոշակների վճարման համար վերականգնվող գումարները» լրացվում է նախորդ եռամսյակների, հաշվետու եռամսյակի ընթացքում և տարեսկզբից աշխատողների աշխատանքային պարտականությունների կատարման հետ կապված խեղման, մասնագիտական հիվանդության և առողջության այլ վնասման հետևանքով հաշմանդամ դարձած, ինչպես նաև արտոնյալ պայմաններով նշանակված տարիքային աշխատանքային կենսաթոշակների գործատուների կողմից հատկացվող գումարները:
Աղյուսակի 2-րդ սյունակում լրացվում է գործատուի կողմից տարեսկզբին, 12-րդ սյունակում` տարեվերջին վերը նշված կենսաթոշակների գծով պարտքերի գումարը: 3-րդ, 6-րդ, 9-րդ սյունակներում լրացվում է համապատասխան հաշվետու ժամանակաշրջաններում գործատուների միջոցների հաշվին կենսաթոշակ ստացողների թվաքանակը, 4-րդ, 7-րդ, 10-րդ սյունակներում` կենսաթոշակների վճարման համար անհրաժեշտ գումարները, իսկ 5-րդ, 8-րդ և 11-րդ սյունակներում` կենսաթոշակների վճարման համար գործատուների կողմից հիմնադրամ փոխանցված գումարները:
Հաշվետվության «Լրացուցիչ տեղեկություններ» մասում լրացվում են տեղեկություններ հաշվետվության առանձին տվյալների պարզաբանման վերաբերյալ: Այն կարող է լրացվել նաև առանձին բացատրագրով և ներկայացվել հաշվետվությանը կից, ստորագրված և կնքված ապահովադրի ղեկավարի և գլխավոր հաշվապահի կողմից:
Ներկայացվող հաշվետվության վերջին էջի համապատասխան մասում նշվում են ապահովադրի ղեկավարի, գլխավոր հաշվապահի, տարածքային կենտրոնում հաշվետվությունն ընդունողի, հաշվետվությունը գրանցողի, տարածքային կենտրոնի տնօրենի (բաժնի պետի) ազգանունը, ստորագրությունը, լրացման, ընդունման և գրանցման տարեթվերը, ամսաթվերը:
Հաշվետվությունը ապահովադրի կողմից ներկայացվում է ստորագրված և կնքված: