Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐ ...

13.09.1998 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.07.1993  -ից մինչեւ   13.09.1998  -ը:
 

(ուժը կորցրել է 12.08.98 թիվ 493 որոշում)

i

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

5 հուլիսի 1993 թ. թիվ 344

 

ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ՍՆՆԴԻ, ԱՌԵՎՏՐԱԳՆՄԱՆ ԵՎ ԿՈՄԻՍԻՈՆ ԱՌԵՎՏՐԻ ԲՆԱԳԱՎԱՌՆԵՐՈՒՄ ԳՈՐԾՈՂ ՈՉ ՊԵՏԱԿԱՆ ՁԵՌՆԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԵՏԱԿԱՆ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՊԱՀՈՎԱԳՐՈՒԹՅԱՆ ՄՈՒԾՈՒՄՆԵՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԻ ԵՎ ՎՃԱՐՄԱՆ ԿԱՐԳԻ ՄԱՍԻՆ

 

i

Ի կատարումն Հայաստանի Հանրապետության նախագահի 1993 թվականի հունվարի 25-ի «Պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերի մասին» հրամանագրի 5-րդ կետի «բ» ենթակետի, Հայաստանի Հանրապետության կառավարությունը  որոշում է.

1. Հասարակական սննդի, առևտրագնման և կոմիսիոն առևտրի բնագավառներում գործող ոչ պետական ձեռնարկությունների աշխատողների պետական սոցիալական ապահովագրության մուծումների դրույքաչափերը 1993 թվականին սահմանել` աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի նկատմամբ 37 տոկոսի չափով և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձից (վաստակից)` 1 տոկոսի չափով:

2. Սահմանել, որ սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկություններն աշխատանքի վարձատրությանն ուղղված միջոցների ընդհանուր գումարի 2 տոկոսը փոխանցում են Հայաստանի Հանրապետության սոցիալական ապահովագրության ֆոնդին, իսկ նշված գումարի 35 տոկոսը և յուրաքանչյուր աշխատողի աշխատավարձի (վաստակի) 1 տոկոսը` Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին:

Պետական սոցիալական ապահովագրության մուծումները կատարվում են յուրաքանչյուր ամիսը մեկ անգամ, սակայն ոչ ուշ, քան մինչև հաշվետու ամսվան հաջորդող ամսվա 15-ը:

3. Սույն որոշման 1-ին կետում նշված ձեռնարկությունները պարտավոր են գրանցվել Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդում` որպես ապահովադիրներ և սահմանված կարգով ու ժամկետում կատարել պետական սոցիալական ապահովագրական մուծումները:

4. Հայաստանի Հանրապետության կենսաթոշակային և զբաղվածության ֆոնդին`

ա) պատգամավորների տեղական խորհուրդների գործկոմների հետ համատեղ ապահովել սույն որոշման կատարումը.

բ) երկամսյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն գործող օրենսդրության մեջ սույն որոշումից բխող փոփոխություններ և լրացումներ կատարելու վերաբերյալ:

 

 

pin
ՀՀ կառավարություն
05.07.1993
N 344
Որոշում