(ուժը կորցրել է 12.12.2024 թիվ 1952-Ա որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
14 դեկտեմբերի 2023 թվականի N 2166-Ա
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԱԿԱԳՆԱՅԻՆ, ՄԱՍՆԱՎՈՐԱՊԵՍ, ՆԵՐՄՈՒԾՄԱՆ ՄԱՔՍԱՏՈՒՐՔԻՑ ԱԶԱՏԵԼՈՒ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԻՑ ՕԳՏՎԵԼՈՒ ՀԱՄԱՐ «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՄԲ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՅՏԸ ԲԱՎԱՐԱՐԵԼՈՒ ԵՎ ԱՐՏՈՆՈՒԹՅՈՒՆԸ ԿԻՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2015 թվականի սեպտեմբերի 17-ի N 1118-Ն որոշման պահանջներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Բավարարել «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից ներկայացված հայտը գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ սակագնային, մասնավորապես, ներմուծման մաքսատուրքից ազատելու արտոնությունից օգտվելու համար և սահմանված կարգով կիրառել համապատասխան արտոնությունը` համաձայն հավելվածի ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նկատմամբ:
2. Սահմանել, որ`
1) սույն որոշման հավելվածում նշված են ներմուծվող տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի նախնական արժեքները.
2) «ԴԱՍՈ ՊՐԻՆՏ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում տեխնոլոգիական սարքավորումների, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերի, հումքի և (կամ) նյութերի ներմուծումն իրականացվելու է 2023 թվականի նոյեմբերի 15-ից մինչև 2027 թվականի նոյեմբերի 14-ը ներառյալ.
3) ծրագրի իրականացման ժամկետ է սահմանվում սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 4 տարի:
Հայաստանի Հանրապետության
վարչապետ Ն. Փաշինյան
2023 թ. դեկտեմբերի
Երևան
Հավելված
ՀՀ կառավարության
2023 թվականի դեկտեմբերի 14-ի
N 2166-Ա որոշման
ՑԱՆԿ
ԳԵՐԱԿԱ ՈԼՈՐՏՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ՆԵՐՄՈՒԾՎՈՂ ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐԻ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐԻ, ՀՈՒՄՔԻ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐԻ
._________________________________________________________________________.
|NN |ԱՏԳ ԱԱ-ի |Անվանումը|Տեխնիկական|Չափի|Քանակը|Ծագ- |Արտա-|Արժեքը |Այլ |
|ը/կ|ծածկագիրը | |բնութագիրը|միա-| |ման |հան- |(դրամ) |տեղե-|
| | | | |վորը| |երկի-|ման | |կութ-|
| | | | | | |րը |երկի-| |յուն-|
| | | | | | | |րը | |ներ |
|_________________________________________________________________________|
| ՏԵԽՆՈԼՈԳԻԱԿԱՆ ՍԱՐՔԱՎՈՐՈՒՄՆԵՐ, ԴՐԱՆՑ ԲԱՂԿԱՑՈՒՑԻՉ ՈՒ ՀԱՄԱԼՐՈՂ ՄԱՍԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. |8462630011|Ալյումինե|Թվային |հատ |1 |Չինաս|Չինաս|14 580 | |
| | |փայլա- |ծրագրային | | |տան |տան |100 | |
| | |թիթեղից |կառավար- | | | | | | |
| | |արտադրա- |մամբ էլ. | | | | | | |
| | |տեսակների|մամլիչ` | | | | | | |
| | |պատրաստ- |դրոշմիչ, | | | | | | |
| | |ման սարքա|ալյումինե | | | | | | |
| | |վորում |փայլա- | | | | | | |
| | | |թիթեղից | | | | | | |
| | | |արտադրա- | | | | | | |
| | | |տեսակների | | | | | | |
| | | |պատրաստման| | | | | | |
| | | |համար | | | | | | |
| | | |(սառը | | | | | | |
| | | |մշակմամբ) | | | | | | |
|___|__________|_________|__________|____|______|_____|_____|_______|_____|
|2. |8207309000|Էլ. |Էլ. |կգ |8 000 |Չինաս|Չինաս|27 957 | |
| | |մամլիչի |մամլիչի | | |տան |տան |810 | |
| | |գործիք- |գործիք- | | | | | | |
| | |կաղապար |կաղապար | | | | | | |
| | |ալյումինե|ալյումինե | | | | | | |
| | |փայլա- |փայլա- | | | | | | |
| | |թիթեղների|թիթեղների | | | | | | |
| | |դրոշման |դրոշման | | | | | | |
| | |համար |համար | | | | | | |
|_________________________________________________________________________|
| ՀՈՒՄՔ ԵՎ (ԿԱՄ) ՆՅՈՒԹԵՐ |
|_________________________________________________________________________|
|1. |7607201000|Ալյումինե|Ալյումինե |կգ |500000|Չինաս|Չինաս|170 500| |
| | |փայլաթի- |փայլաթիթեղ| | |տան |տան |000 | |
| | |թեղ թղթե |թղթե հիմ- | | | | | | |
| | |հիմքով` |քով` գլա- | | | | | | |
| | |գլանա- |նափաթեթով:| | | | | | |
| | |փաթեթով |Հիմքի հաս-| | | | | | |
| | | |տությունը | | | | | | |
| | | |0,021 | | | | | | |
| | | |մմ-ից | | | | | | |
| | | |պակաս | | | | | | |
|___|__________|_________|__________|____|______|_____|_____|_______|_____|
| |ԸՆԴԱՄԵՆԸ | | | | | | |213 037| |
| | | | | | | | |910 | |
._________________________________________________________________________.