Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

05.11.2003 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.09.2002  -ից մինչեւ   05.11.2003  -ը:
 

(ուժը կորցրել է 16.10.03 թիվ 1323 որոշում)

i

040.1486.270902

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«27» սեպտեմբերի 2002 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

19 սեպտեմբերի 2002 թվականի N 1486-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԳՈՒՅՔԸ ՄԱՍՆԱՎՈՐԵՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1. Հաշվեկշռային մեթոդով 10680046 հազ. դրամ գնահատված ակտիվներ ունեցող «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պետական սեփականություն հանդիսացող բաժնետոմսերն ուղղակի վաճառքի ձևով մասնավորեցնել նախօրոք հայտնի գնորդ Վանուշ Թորոսյանին (այսուհետ` գնորդ) (անձնագիր` AA 0248887, տրված` 011-ի կողմից, 1995 թվականի օգոստոսի 4-ին, հասցեն` քաղ. Երևան, Լեոյի 46) (շենքերի մեկ քառակուսի մետրը գնահատված է 700 ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամով):

2. Սահմանել «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գնահատված արժեքը` 3141254 հազ. դրամ:

3. Սահմանել մասնավորեցման ենթակա բաժնետոմսերի գինը` 1,5 մլն ԱՄՆ-ի դոլարին համարժեք դրամ:

4. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերության պարտավորությունները 2002 թվականի հուլիսի 1-ի դրությամբ կազմում են 7538792 հազ. դրամ, այդ թվում`

ոչ ընթացիկ պարտավորություններ

երկարաժամկետ բանկային վարկեր և փոխառություններ` 7317777 հազ. դրամ,

ընթացիկ պարտավորություններ

ստացված ընթացիկ կանխավճարներ` 7345 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի նկատմամբ` 37927 հազ. դրամ,

անձնակազմին աշխատանքի վարձատրության գծով` 77493 հազ. դրամ,

կարճաժամկետ կրեդիտորական պարտք` սոցիալական ապահովագրության գծով` 36817 հազ. դրամ,

այլ ընթացիկ պարտավորություններ` 61433 հազ. դրամ:

5. «Դվին» հյուրանոցային համալիր» փակ բաժնետիրական ընկերությունը 1998-2001 թվականների տնտեսական գործունեության արդյունքներով վճարման ենթակա շահութաբաժինների գծով պարտավորություններ չունի:

6. Հայաստանի Հանրապետության գույքի կառավարման նախարարին` մասնավորեցման պայմանագրում նախատեսել, որ`

ա) գնորդը պարտավորվում է երկու տարվա ընթացքում կատարել մեկ միլիոն ԱՄՆ-ի դոլարին չափով ներդրում և պահպանել 200 աշխատատեղ` 30 հազ. դրամ նվազագույն աշխատավարձով.

բ) գույքային իրավունքների պետական գրանցման և գույքի արժեքի որոշման հետ կապված վճարներն ու տուրքերը կատարվում են գնորդի հաշվին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:

7. Սահմանել, որ գնորդը պետք է վճարումները կատարի երկու տարվա ընթացքում` մասնավորեցման պայմանագրով նախատեսված ժամանակացույցի համաձայն:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2002 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
19.09.2002
N 1486-Ա
Որոշում