(ուժը կորցրել է 30.06.2022 թիվ 51-Ն որոշում)
i
(ուժը կորցրել է 10.10.05 թիվ 49-Ն որոշում)
606.0042.020403
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«02» 04 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603102
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
14 մարտի 2003 թվականի N 42-Ն
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ /ԿԱՄ/ ՀԱՆՐԱՔՎԵԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 2-րդ հոդվածի 2-րդ կետով, 9-րդ հոդվածի 5-րդ կետով և 51-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների և /կամ/ հանրաքվեի կազմակերպման և անցկացման կարգը (Հավելված 1):
(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի 1999 թվականի մարտի 30-ի «Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի ընտրությունների նախապատրաստման կազմակերպման և անցկացման կարգի մասին» որոշումը:
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի 2003 թվականի
մարտի 14-ի թիվ 42-Ն որոշման
ԿԱՐԳ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԻՎԱՆԱԳԻՏԱԿԱՆ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՑՉՈՒԹՅՈՒՆՆԵՐՈՒՄ ԵՎ ՀՅՈՒՊԱՏՈՍԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐՈՒՄ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ԺՈՂՈՎԻ` ՀԱՄԱՄԱՍՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՐԳՈՎ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԵՎ ԱՆՑԿԱՑՄԱՆ
i
1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններն ու հյուպատոսական հիմնարկները Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքով և սույն որոշմամբ սահմանված կարգով ապահովում են արտասահմանում բնակվող կամ գտնվող Հայաստանի Հանրապետության քաղաքացիների ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունքի իրականացումը:
(1-ին կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
i
2. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման ընթացքում Հայաստանի Հանրապետության տարածքից դուրս բնակվող կամ գտնվող, ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիները ընդգրկվում են Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմվող ընտրողների ցուցակներում:
(2-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
i
3. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները ընտրական և /կամ/ հանրաքվեին մասնակցելու իրավունք ունեցող Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին ընտրողների ցուցակներում ընդգրկում են քաղաքացիների հայտերի հիման վրա` քվեարկության օրվանից ոչ ուշ, քան երկու օր առաջ: Քվեարկության նախորդ երկու օրվա ընթացքում կամ քվեարկության օրը հայտ ներկայացրած քաղաքացիները ընդգրկվում են լրացուցիչ ցուցակներում, որոնք կցվում են հիմնական ցուցակին:
(3-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
4. Տվյալ պետությունում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության և հյուպատոսական հիմնարկի բացակայության դեպքում Հայաստանի Հանրապետության քաղաքացին ընտրողների ցուցակում ընդգրկվելու հայտով կարող է դիմել իր բնակվելու կամ գտնվելու վայրին ավելի մոտ գտնվող պետությունում գործող Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություն կամ հյուպատոսական հիմնարկ:
5. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրության օրվանից 45 օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարները կազմավորում են ընտրական տեղամասեր` Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում:
6. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թիվը կարող է լինել մեկից ավելի: Յուրաքանչյուր տեղամասում քվեարկող ընտրողների թիվը չի կարող գերազանցել 2000-ը:
7. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչությունների և հյուպատոսական հիմնարկների ղեկավարներն իրենց մոտ կազմավորված ընտրական տեղամասերի քանակի և ընտրողների թվի մասին տեղեկատվությունն ուղարկում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
8. Քվեարկության օրվանից ոչ ուշ, քան 40 օր առաջ համապատասխան դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարի կողմից ընտրողների ցուցակները փակցվում են ընտրական տեղամասերում, տեսանելի վայրում: Ընտրողների ցուցակի վերջնական օրինակը փակցվում է ընտրական տեղամասում քվեարկությունից երկու օր առաջ:
9. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակների 1 օրինակը քվեարկությունից ոչ ուշ, քան 35 օր առաջ, նշված հաստատությունների ղեկավարներն ուղարկում են Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով:
10. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմված ընտրողների ցուցակներում ընդգրկված ընտրողների տվյալները տրամադրում է համապատասխան համայնքների ղեկավարներին` այդ քաղաքացիներին տվյալ համայնքի ընտրողների ցուցակից հանելու համար:
11. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորվում են Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան` 2003 թվականի մայիսի 1-ից մինչև մայիսի 4-ը ժամը 18:00-ն:
12. Կենտրոնական ընտրական հանձնաժողովը Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված ընտրական տեղամասերի թվի վերաբերյալ համապատասխան տեղեկատվությունը տրամադրում է Հայաստանի Հանրապետության Նախագահին և հանձնաժողովների անդամներ նշանակող կուսակցություններին և կուսակցությունների դաշինքներին:
13. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները կազմավորելու համար Ազգային ժողովում խմբակցություն ունեցող յուրաքանչյուր կուսակցություն (դաշինքի անդամ կուսակցություններ) իրենց մշտապես գործող մարմնի (մարմինների) վավերացված որոշմամբ մինչև 2003 թվականի ապրիլի 15-ը Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությանն են ներկայացնում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված տեղամասերի թվին համապատասխան` իրենց կողմից նշանակված մեկական անդամի տվյալները (անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրի համարը, բնակության վայրը, հեռախոսի համարը):
14. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում կազմավորված տեղամասային ընտրական հանձնաժողովներում, Հայաստանի Հանրապետության Նախագահի կողմից նշանակված անդամների` սույն որոշման 13-րդ կետում նշված տվյալները ներկայացվում են Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարություն մինչև 2003 թվականի ապրիլի 15-ը:
15. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում տեղամասային ընտրական հանձնաժողովները ՀՀ ընտրական օրենսգրքի 37-րդ հոդվածի պահանջներին համապատասխան չկազմավորվելու դեպքում` թափուր տեղերը եռօրյա ժամկետում համալրում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը:
i
16. Քվեարկությունից յոթ օր առաջ Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններին և հյուպատոսական հիմնարկներին Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջոցով Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ուղարկում է.
ա) Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգիրք.
բ) Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, քվեաթերթիկների նմուշները, ընտրական գործընթացին անհրաժեշտ բոլոր փաստաթղթերը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով գրանցված կուսակցությունների /կուսակցությունների դաշինքների/ ընտրական ցուցակները:
գ) Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների հանրաքվեի քվեարկության նախապատրաստման և անցկացման վերաբերյալ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համապատասխան որոշումները, հանրաքվեի քվեաթերթիկի նմուշը, հանրաքվեի քվեարկության անցկացման համար անհրաժեշտ փաստաթղթերը, ինչպես նաև հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը:
Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ապահովում է անհրաժեշտ քանակությամբ քվեաթերթիկների պատրաստումը` ՀՀ ընտրական օրենսգրքի պահանջներին և Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հաստատած նմուշին համապատասխան:
(16-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
i
17. Օտարերկրյա պետություններում Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի` համամասնական ընտրակարգով ընտրությունները և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը սկսվում են 2003 թվականի մայիսի 25-ին, տեղական ժամանակով ժամը 8:00-ին և ավարտվում են ժամը 20:00-ին:
(17-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
18. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում քվեարկության արդյունքներն ամփոփում է Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարը, կազմում է նաև ընտրատարածքում ընտրությունների ամփոփիչ արձանագրություն, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով:
i
18.1. Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչություններում և հյուպատոսական հիմնարկներում մեկից ավելի ընտրական տեղամասերի առկայության դեպքում Հայաստանի Հանրապետության դիվանագիտական ներկայացուցչության կամ հյուպատոսական հիմնարկի ղեկավարն ամփոփում է հանրաքվեի քվեարկության արդյունքները, կազմում է ընտրատարածքում հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրությունը, ստորագրում և կնքում Հայաստանի Հանրապետության զինանշանով կնիքով:
(18.1-րդ կետը լրաց. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
i
19. Ընտրությունների և /կամ/ հանրաքվեի քվեարկության արդյունքների ամփոփիչ արձանագրության տվյալները պաշտոնական հեռագրով անհապաղ ուղարկվում են ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողով:
(19-րդ կետը փոփ. 30.04.03 թիվ 116-Ն որոշում)
20. Նշված արձանագրությունները ընտրական բոլոր փաստաթղթերի հետ միասին սոսնձված և կնքված վիճակում ոչ ուշ, քան եռօրյա ժամկետում ուղարկվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողով: