(ուժը կորցրել է 23.11.04 թիվ 291-Ն որոշում)
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ
ՈՐՈՇՈՒՄ
25 սեպտեմբերի 1996 թվականի թիվ 16
SWIFT համակարգին անդամակցվելու համար
Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին
ներկայացվող չափանիշների մասին
Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Սահմանել SWIFT համակարգին անդամակցվելու համար Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ բանկերին ներկայացվող հետևյալ չափանիշները.
SWIFT համակարգին անդամի կամ ենթաանդամի կարգավիճակով անդամակցման համար կարող են դիմել միայն «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից լիցենզավորված բանկերը:
Դիմորդները պետք է ունենան SWIFT-ի անդամների ազգային ասոցիացիայի հավանությունը` անդամակցման վերաբերյալ:
2. Վերոհիշյալ չափանիշները ներկայացնել SWIFT-ի տնօրենների խորհրդին: