Սեղմել Esc փակելու համար:
«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Գրանցման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ...

01.07.2008 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   01.09.2007  -ից մինչեւ   01.07.2008  -ը:
 

(ուժը կորցրել է երկրորդ անգամ 19.06.2026 թիվ 161-Ն որոշում)

i

(ուժը կորցրել է 26.02.08 թիվ 50-Ն որոշում)

050.0126.160403

ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ

                                      «16»         04           2003 Թ.

                                        ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05003128

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 մարտի 2003 թվականի N 126-Ն

 

i

«ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ» ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3-Ը ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(1-ին մաս)

 

Հիմք ընդունելով «Բանկերի և բանկային գործունեության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 43-րդ, 55-րդ և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածները, ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.

1. Հաստատել «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը` համաձայն հավելված 1-ի (կցվում է):

i

2. Սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2001 թվականի մայիսի 31-ի թիվ 146 որոշմամբ հաստատված «Բանկերի հաշվետվությունները, դրանց ներկայացումը և հրապարակումը» կանոնակարգ 3-ը` բացառությամբ կանոնակարգ 3-ի 6-րդ բաժնի 6.1-ից 6.7 կանոնների:

3. Հանձնարարել Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի աշխատակազմին` սույն որոշումն ուժի մեջ մտնելու պահից եռամսյա ժամկետում կազմակերպել սույն որոշմամբ հաստատված իրավական ակտի անգլերեն և ռուսերեն պաշտոնական թարգմանությունն ու հրատարակումը` 20 օրինակ տպաքանակով:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2003 թվականի հունիսի 1-ից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ՆԱԽԱԳԱՀԻ ԿՈՂՄԻՑ 2003 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 2-ԻՆ

 

Հավելված 1

 

Հաստատված է

Հայաստանի Հանրապետության

կենտրոնական բանկի խորհրդի

2003 թվականի մարտի 25-ի

թիվ 126-Ն որոշմամբ

 

ԿԱՆՈՆԱԿԱՐԳ 3 ԲԱՆԿԵՐԻ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ, ԴՐԱՆՑ ՆԵՐԿԱՅԱՑՈՒՄԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿՈՒՄԸ

 

ԳԼՈՒԽ I. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

 

1. Սույն կանոնակարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և օտարերկրյա բանկերի մասնաճյուղերի (այսուհետև` բանկեր) կողմից Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ (այսուհետև` Կենտրոնական բանկ) ներկայացվող հաշվետվությունների ձևերը, ներկայացման կարգն ու ժամկետները:

 

ԳԼՈՒԽ II. ԲԱՆԿԵՐԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

 

i

2. Բանկերը Կենտրոնական բանկ են ներկայացնում հաշվետվությունների ներքոհիշյալ ձևերը` նշված պարբերականությամբ:

 

     Հաշվետվության անվանումը                  Հաշվե-    Ներկայացման

                                              տվության  հաճախականու-

                                              համարը    թյունը

  1                      2                     3         4

 

  1  Հաշվեկշիռ                                 1        ամսական, տարեկան

  2  Հաշվեկշիռ                                 2        շաբաթական

 

  3  Հաշվետվություն Ն1.1, Ն1.2, Ն2.1, Ն2.2,   3        ամսական

Ն3.1, Ն3.2, Ն4.1, Ն4.2 և ընդհանուր

կապիտալի նվազագույն չափի նորմատիվների

վերաբերյալ

  4  Հաշվետվություն ՀՀ կենտրոնական բանկում     4        14-օրյա

պարտադիր պահուստավորման նորմատիվի

վերաբերյալ

  5  Հաշվետվություն բանկի եկամուտների և        5        ամսական,

     ծախսերի վերաբերյալ                                 եռամսյակային,

                                                        տարեկան

  6  Հաշվետվություն վարկային ներդրումների,     6        ամսական

դեբիտորական պարտքերի և ինվեստիցիոն

արժեթղթերի վերաբերյալ

  7  Հաշվետվություն արտարժութային դիրքերի      7        շաբաթական

վերաբերյալ

  8  Հաշվետվություն ներգրավված և  տեղաբաշխված  8        ամսական

միջոցների ծախսատարության և

եկամտաբերության վերաբերյալ

  9  Հաշվետվություն ակտիվների և                9        ամսական

պարտավորությունների մարման

ժամկետայնությունների վերաբերյալ

 10  Հաշվետվություն կանոնադրական կապիտալի      10

     ձևավորման  վերաբերյալ                              յուրաքանչյուր

                                                        փոփոխության

                                                        դեպքում

 11  Հաշվետվություն նորմատիվային ընդհանուր     11       ամսական,

     կապիտալի փոփոխության վերաբերյալ                    եռամսյակային,

                                                        տարեկան

12  (12-րդ կետն ուժը կորցրել է 20.06.06 թիվ 268-Ն որոշում)

 13  Հաշվետվություն դրամարկղային               13       ամսական

շրջանառության վերաբերյալ (ամփոփ և ըստ

մասնաճյուղերի)

 14  Հաշվետվություն Ն31 և  Ն32 նորմատիվների    14       ամսական    

հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների

հաշվարկի վերաբերյալ

 15  Հաշվետվություն «խոշոր» պարտատերերի        15       ամսական

վերաբերյալ

 16  Հաշվետվություն արտասահմանյան և            16       ամսական

հայրենական բանկերի հետ «լորո» և

«նոստրո» հաշիվների վերաբերյալ

 17  Հաշվետվություն նախորդող շաբաթվա           17       շաբաթական

ընթացքում ներգրավված և տեղաբաշխված

միջոցների միջին տոկոսադրույքների

վերաբերյալ

 18  Հաշվետվություն բանկի և  ոչ ռեզիդենտների   18       եռամսյակային

միջև իրականացվող գործառնությունների

վերաբերյալ

 19  Հաշվետվություն արտարժույթի առք ու         19       օրական

վաճառքի գործառնությունների վերաբերյալ

 20  Հաշվետվություն հաճախորդների, նրանց        20       ամսական

հաշիվների, կատարված փոխանցումների,

մատուցված վճարային ծառայությունների և

վճարային գործիքների վերաբերյալ

 21  Հաշվետվություն արժեթղթերի թողարկման       21       յուրաքանչյուր

     արդյունքների վերաբերյալ                            թողարկման

                                                        համար

 22  Հաշվետվություն բանկի կողմից թողարկված     22       տարեկան

արժեթղթերի և կատարված ներդրումների

վերաբերյալ

23 (23-րդ կետն ուժը կորցրել է 20.06.06 թիվ 268-Ն որոշում)

i

24 (2-րդ կետի 24-րդ ենթակետն ուժը կորցրել է 16.02.05 թիվ 71-Ն որոշում)

 25  Հաշվետվություն բանկի աշխատակազմի          25       եռամսյակային

վերաբերյալ 26 Հաշվետվություն ֆիզիկական անձանց անունով բանկերի

միջոցով արտերկրից մուտք եղած և արտերկիր ուղարկված

     գումարների վերաբերյալ                                     24 ամսական

27  (27-րդ կետն ուժը կորցրել է 20.06.06 թիվ 268-Ն որոշում)

 28  Հաշվետվություն կատարված                   28       զեղծարարության

     զեղծարարությունների, զեղծարարության                կամ զեղծարարության

     փորձերի վերաբերյալ                                 փորձի դեպքում

 29  Հաշվետվություն բանկի մասնաճյուղերի        29       եռամսյակային

վերաբերյալ

 30  Հաշվետվություն ավտոմատ գանձման            30       ամսական (եթե

     մեքենաների (ԱԳՄ) վերաբերյալ                        տվյալ ամսվա

                                                        ընթացքում առկա են

 

(2-րդ կետը փոփ. 21.01.05 թիվ 30-Ն, 20.06.06 թիվ 268-Ն, 12.06.07 թիվ 182-Ն որոշումներ)

 

ԳԼՈՒԽ III. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԼՐԱՑՄԱՆ ԵՎ ՆԵՐԿԱՅԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ

 

i

3. Բանկերը սույն Կանոնակարգի կետ 2-ով սահմանված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները ներկայացնում են բացառապես էլեկտրոնային փոստով` Սի-Բի-Էյ-նեթ համակարգի միջոցով, Կենտրոնական բանկի կողմից տրամադրվող ֆայլերին համապատասխան: Սի-Բի-Էյ-նեթ համակարգի խափանման դեպքում հաշվետվությունները ներկայացվում են մագնիսական կրիչներով` կից ներկայացնելով խափանման վերաբերյալ գրություն: Հաշվետվությունները Կենտրոնական բանկ են ներկայացվում Կենտրոնական բանկի կողմից բանկերին ուղարկված պաշտպանված ֆայլերով («Մայքրոսոֆթ օֆիս 97» կամ դրա կատարելագործված տարբերակով), որոնց փոփոխելն արգելվում է: Այլ կերպ ներկայացված հաշվետվությունը համարվում է չընդունված:

Հաշվետվություններում նշվում են հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա ամսաթվերը (օրինակ` շաբաթական հաշվետվություններում նշվում է կիրակի օրվա ամսաթիվը, իսկ ամսական, եռամսյակային և տարեկան հաշվետվություններում` ամսվա վերջին օրվա ամսաթիվը): Ամսաթիվը նշվում է հետևյալ ֆորմատով` օր. ամիս. տարի (օրինակ` 31/01/2003): Ընդ որում, հաշվետվությունները կազմելիս մեկ տարին պետք է հասկանալ 365 կամ 366 օր, այսինքն` օրացուցային օրերի քանակը (եթե կոնկրետ հաշվետվության մեկնաբանությունները հստակ չեն սահմանվում տվյալ հաշվետվության իմաստով մեկ տարվա օրերի քանակը):

Հաշվետվությունները լրացնելիս ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների անունները, վերջիններիս վերաբերող այլ տեղեկատվությունը պետք է ներկայացնել առանց չակերտների, միայն հայերեն տառերով (տառատեսակ` Թայմզ Արմենիան): Բացառություն են կազմում բանկերի Սվիֆտ կոդերը և Տելեքս համարները:

Վարկերի ու դեբիտորական պարտքերի (հետհաշվեկշռային պարտավորությունների) և ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստները սույն կանոնակարգով սահմանված հաշվետվություններում արտացոլվում են (իսկ հաշվետվություններում ներկայացվող հիմնական տնտեսական նորմատիվների և չբաշխված շահույթի հաշվարկում ընդգրկվում են) Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման» և Հայաստանի Հանրապետության Կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի և վարկային կազմակերպությունների ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների դասակարգման և հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման» կարգերին համապատասխան հաշվարկված գումարների չափով:

Բանկերի կողմից Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվությունները, ինչպես նաև տեղեկությունները, պետք է լինեն արժանահավատ և ամբողջական` բավարարեն «Հաշվապահական հաշվառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի «է» կետով սահմանված պահանջներին:

Սույն կետով սահմանված պահանջներին համապատասխան` Կենտրոնական բանկի կողմից ընդունված հաշվետվությունները, ծանուցումները, կից տեղեկանքները հանդիսանում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիական դատավարության օրենսգրքի 54-րդ հոդվածով սահմանված գրավոր ապացույցներ:

(3-րդ կետը փոփ. 12.08.03 թիվ 278-Ն, 21.01.05 թիվ 30-Ն, 20.06.06 թիվ 268-Ն որոշումներ)

i

4. Հաշվետվությունները մագնիսական կրիչներով կամ էլեկտրոնային փոստով ներկայացնելիս ֆայլերը կոդավորվում են:

Ֆայլի կոդն ունի հետևյալ կառուցվածքը.

._____________________________________________.

|բանկի կոդը | գծիկ | հաշվ.  | կետ | հապավումը |

|           |      | համարը |     |           |

._____________________________________________.

 

._____________________________________________.

|   14200   |  -   |   02   |  .  |    xls    |

._____________________________________________.

 

Կոդավորման նշված կարգի պահպանումը պարտադիր է: Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկ ներկայացվող ֆայլերը, բացի տվյալ օրը ներկայացվող հաշվետվության ձևերից, այլ տեղեկատվություն չպետք է պարունակեն:

(4-րդ կետը փոփ. 21.01.05 թիվ 30-Ն, 26.04.05 թիվ 196-Ն որոշումներ)

i

5. (5-րդ կետն ուժը կորցրել է 21.01.05 թիվ 30-Ն որոշում)

i

6. Թիվ 1 և 2 հաշվետվությունները լրացվում են Կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանին» և «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշիվների պլանի կիրառման հրահանգին» համապատասխան` հազար դրամներով, առանց տասնորդական միավորների:

i

«I խմբի արտարժույթ» և «II խմբի արտարժույթ» սյունակներում արտարժույթի խմբավորումն իրականացվում է համաձայն Կենտրոնական բանկի խորհրդի 2004 թվականի սեպտեմբերի 20-ի թիվ 237-Ն որոշմամբ հաստատված «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ի (այսուհետև` Կանոնակարգ 2): «I խմբի արտարժույթ», «II խմբի արտարժույթ» և «Այդ թվում` ՌԴ ռուբլի» սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված արտարժութային դիրքի հաշվարկի մեջ մասնակցող բանկի արտարժույթով, ինչպես նաև արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և պարտավորությունների մնացորդները: «Այդ թվում` ՌԴ ռուբլի» սյունակում լրացվում են «II խմբի արտարժույթ» սյունակում ընդգրկված ռուսական ռուբլով ակտիվների և պարտավորությունների մնացորդները: Հետհաշվեկշռային հաշիվները լրացվում են հազար դրամներով: Հաշվետվությունները պետք է պարունակեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա (եթե բանկն աշխատել է նաև շաբաթ, կիրակի կամ օրենքով սահմանված ոչ աշխատանքային օրը, ապա` այդ օրվա) դրությամբ տվյալները: Բանկի կողմից ինքնուրույն բացված հաշիվները Կենտրոնական բանկ ներկայացվող հաշվետվություններում չեն արտացոլվում որպես առանձին հաշիվ:

(6-րդ կետը փոփ. 21.01.05 թիվ 30-Ն, 20.06.06 թիվ 268-Ն որոշումներ)

i

7. Թիվ 3 հաշվետվությունը բաղկացած է 17 էջից: 1-ին էջում ներկայացվում և ամփոփվում են հիմնական տնտեսական նորմատիվների (բացառությամբ` պարտադիր պահուստավորման նորմատիվի) հաշվարկին մասնակցող միջին ամսական ցուցանիշներն ու տնտեսական նորմատիվների փաստացի մեծությունները` հաշվարկված համաձայն Կանոնակարգ 2-ի: 1-ից 9-րդ սյունակներում ամփոփվում են, համապատասխանաբար, ընդհանուր կապիտալի, ընդհանուր ակտիվների, վարկային ռիսկի, արտարժութային ռիսկի, տոկոսադրույքի ռիսկի, կապիտալի գործիքների գնային ռիսկի, գործառնական ռիսկի, բարձր իրացվելի ակտիվների և ցպահանջ պարտավորությունների նորմատիվային միջին ամսական մեծությունները: 3-րդ սյունակի վարկային ռիսկի հաշվարկն իրականացվում է 3, 4, 5, 6, 7 էջերի համաձայն: 10-րդ և 12-րդ սյունակների տվյալները վերցվում են սույն կանոնակարգի ձև թիվ 14 «Հաշվետվություն Ն31 և Ն32 նորմատիվների հաշվարկի մեջ ընդգրկվող ցուցանիշների հաշվարկի վերաբերյալ» հաշվետվությունից: Եթե բանկը թույլ չի տվել մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով բանկի ռիսկի առավելագույն չափի նորմատիվների խախտում, ապա 10-րդ և 11-րդ սյունակներում ներկայացվում են, համապատասխանաբար, մեկ փոխառուի և բանկի հետ կապված մեկ անձի գծով ռիսկի ամենամեծ գումարները: Եթե նորմատիվները խախտվել են, ապա 10-րդ և 11-րդ սյունակների 1-ին տողում ցույց է տրվում ամենամեծ խախտումը առաջացնող գումարը, իսկ հաջորդ տողերում` խախտում առաջացրած բոլոր այլ գումարները` ըստ նվազման հաջորդականության: 12-րդ և 13-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են խոշոր փոխառուների և բանկի հետ կապված բոլոր անձանց գծով ռիսկի առավելագույն գումարները: Բանկը հաշվետվությանը կից ներկայացնում է տեղեկանք` խախտում առաջացրած բոլոր գումարների տրամադրման պահի դրությամբ խախտման փաստի առկայության մասին: 2-րդ էջում ներկայացվում են ընդհանուր կապիտալի ու նրա տարրերի հաշվեկշռային և նորմատիվային մեծությունները, ինչպես նաև նորմատիվային մեծությունների հաշվարկի համար Կանոնակարգ 2-ով նախատեսված անհրաժեշտ պակասեցումներն` ըստ ամսվա բոլոր օրերի: Նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկում չընդգրկվող գումարներն այն գումարներն են, որոնք հաշվառվում են որպես կապիտալ (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2002 թվականի օգոստոսի 6-ի թիվ 258-Ն որոշմամբ և Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 2002 թվականի օգոստոսի 27-ի թիվ 629-Ն հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի հաշվապահական հաշվառման հաշվային պլանի» «5000» կարգ), սակայն համաձայն Կանոնակարգ 2-ի` չեն մտնում նորմատիվային լրացուցիչ կապիտալի հաշվարկի մեջ: 3-րդ էջում ներկայացվում են բանկի ընդհանուր կապիտալի համարժեքության Ն1 նորմատիվի վարկային ռիսկի հաշվարկում մասնակցող ակտիվները` ըստ ռիսկի կշիռների, և դրանց գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: Ընդ որում, 3-րդ էջում չեն ներկայացվում այն ակտիվները, որոնց վրա տարածվում է վարկային ռիսկի զսպման մեխանիզմը (այսուհետ` ՎՌԶՄ): 3-րդ էջի 1-ին, 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ սյունակներում լրացվում են ըստ ռիսկի կշիռների խմբավորված ակտիվների հանրագումարները, իսկ 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ, 12-րդ և 14-րդ սյունակներում` համապատասխան ռիսկի կշիռ ունեցող ակտիվների հնարավոր կորուստների պահուստների մեծությունները: 15-րդ սյունակում ամփոփվում է այն ակտիվների գծով վարկային ռիսկը, որոնց վրա չի տարածվում ՎՌԶՄ-ն: 4-րդ և 5-րդ էջերում ներկայացվում են միայն այն ակտիվները, որոնց վրա, համաձայն Կանոնակարգ 2-ի, տարածվում են ՎՌԶՄ-ները: 4-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, չեն ճշգրտվում արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` վարկերը): 4-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում` վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 11-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` վարկի մեծությունը 100 դրամ է, պահուստը` 10 դրամ, փոխառուի ռիսկի կշիռը` 100 տոկոս: Վարկի գծով առկա է ֆինանսական գրավ, որի ճշգրտված արժեքը 60 դրամ է: Ֆինանսական գրավի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակում վարկի հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում 100 դրամի չափով, 10 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 60 դրամ, իսկ 4-րդ սյունակում` 60 *(100%-50%)=30 դրամ (որտեղ 60-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 100 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 50 տոկոսը` ակտիվի` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Միևնույն ժամանակ, վարկի ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 8-րդ սյունակում: Իսկ վարկի չապահովված մասը ((100-10)-60=30-ը) պետք է արտացոլել 10-րդ սյունակում` 30 դրամ գումարի չափով: 5-րդ էջում լրացվում են միայն այն ակտիվները, որոնց մեծությունները, համաձայն Կանոնակարգ 2-ի, ճշգրտվում են արժեքի տատանման գործակիցներով (օրինակ` Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի կողմից թողարկված պարտատոմսեր): 5-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների ընդհանուր գումարը, 2-րդ սյունակում` վերոհիշյալ ակտիվների գծով ձևավորված հնարավոր կորուստների պահուստի մեծությունը` բացարձակ արժեքով: 3-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ-ին ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 4-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 5-ից 11-րդ սյունակներում լրացվում են ակտիվների մեծություններն ըստ ռիսկի կշիռների` համապատասխան հնարավոր կորուստների պահուստի չափով նվազեցնելուց և արժեքի տատանման գործակցով ճշգրտելուց հետո: Ընդ որում, ակտիվի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության (կամ ապահովվածություն տրամադրող անձի) ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի/գործիքի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` բանկի կողմից ձեռք բերված Ա+ վարկանիշ ունեցող օտարերկրյա բանկի կողմից թողարկված պարտատոմսի հաշվեկշռային արժեքը 100 դրամ է, մարմանը մնացած ժամկետը` 3 տարի: Պարտատոմսի արժեքի տատանման գործակիցը 6 տոկոս է, պահուստը` 50 դրամ, պարտատոմսի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Պարտատոմսի գծով առկա է ապահովվածություն (Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից Ա+ վարկանիշ ստացած ոչ բանկ կազմակերպության կողմից տրված երաշխիք)` 30 դրամ գումարի չափով, որի ռիսկի կշիռը 20 տոկոս է: Այս օրինակում պարտատոմսի հաշվեկշռային արժեքն արտացոլվում է առաջին սյունակում` 100 դրամի չափով, 50 դրամ պահուստը` 2-րդ սյունակում: 3-րդ սյունակում կլրացվի 30 դրամ, իսկ 4-րդում` 30*(50%-20%)=9 դրամ (որտեղ 30-ը այն մեծությունն է, որի ռիսկի կշիռը փոխվում է ՎՌԶՄ կիրառելիս, 50 տոկոսը ակտիվի ռիսկի կշիռն է մինչև ՎՌԶՄ կիրառելը, իսկ 20 տոկոսը` ակտիվի` ՎՌԶՄ կիրառման արդյունքում ստացվող նոր ռիսկի կշիռը): Պարտատոմսի ապահովված մասը` 30 դրամը, պետք է լրացնել 7-րդ սյունակում: Վարկի չապահովված մասը` (100-50)*(1+6%)-30=23 դրամը, պետք է արտացոլել 8-րդ սյունակում: 6-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա չեն տարածվում ՎՌԶՄ-ները: 1-ից 12-րդ սյունակներում արտացոլվում է հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի` ըստ փոխարկման գործոնների: 13-ից 19-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների: 7-րդ էջում ներկայացվում են Կանոնակարգ 2-ի համաձայն վարկային ռիսկի հաշվարկում ներառվող այն հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների (հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով) վարկային ռիսկի հաշվարկներն ըստ օրերի, որոնց վրա տարածվում են ՎՌԶՄ-ները: 1-ից 12-րդ սյունակներում արտացոլվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունների և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունների վերածումը վարկային ռիսկի` ըստ փոխարկման գործոնների: 13-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ ենթակա ակտիվների այն մասը, որոնց ռիսկի կշիռը ՎՌԶՄ կիրառման արդյունքում փոխվել է: 14-րդ սյունակում լրացվում է ՎՌԶՄ կիրառման արդյունքում վարկային ռիսկի փոփոխությունը: 15-ից 21-րդ սյունակներում լրացվում են հետհաշվեկշռային պայմանական պարտավորությունները և հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները փոխարկման գործոնների միջոցով վարկային ռիսկի վերածելուց հետո` խմբավորած ըստ ռիսկի կշիռների: ՎՌԶՄ կիրառման դեպքում հետհաշվեկշռային հոդվածի ապահովված մասն արտացոլվում է ապահովվածության ռիսկի կշռին համապատասխան սյունակում, իսկ չապահովված մասը` փոխառուի ռիսկի կշռին համապատասխան սյունակում: Օրինակ` մինչև 1 ամիս պայմանագրային ժամկետ ունեցող վարկային գծի չօգտագործված մասը 1000 դրամ է, պահուստը` 20 դրամ: Փոխարկման գործոնները կիրառելու արդյունքում հաշվեկշռային վարկային ռիսկը կկազմի (1000-20)*20%=196: Փոխառուի ռիսկի կշիռը կկազմի 100 տոկոս: Վարկային գծի չօգտագործված մասի համար առկա է երաշխիք` 60 դրամի չափով: Երաշխիք տրամադրողի ռիսկի կշիռը 50 տոկոս է: Այս օրինակի դեպքում վարկային գծի չօգտագործված մասի գումարը` 1000 դրամը, պետք է արտացոլել 4-րդ սյունակում, 20 դրամ պահուստը` 5-րդ սյունակում: Վարկային գծի ապահովված մասը` 60 դրամը, պետք է լրացնել 18-րդ սյունակում, վարկային գծի չապահոված մասը` (196-60)=136 դրամը, պետք է արտացոլել 20-րդ սյունակում: 8-րդ և 9-րդ էջերում ներկայացվում են արտարժութային ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկն արտարժութային ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը: 8-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ստանդարտ մեթոդաբանությունից: 8-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային երկար դիրքերի հանրագումարը, 2-րդ սյունակում` կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ), իսկ 3-րդ սյունակում` թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորների բաց դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումարը: 9-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկն օգտվում է արտարժութային ռիսկի գնահատման ՎաՌ մեթոդաբանությունից: 9-րդ էջի 1-ին սյունակում լրացվում է արտարժութային օրական ՎաՌ-երի մեծությունը` ըստ օրերի: 3-րդ սյունակում լրացվում է, թե հաշվետու ամսվան նախորդող 250 աշխատանքային օրերի ընթացքում փոխարժեքի փոփոխության պատճառով քանի անգամ է բանկի օրական կորուստների մեծությունը գերազանցել տվյալ օրվա արտարժութային օրական ՎաՌ-ը: 10-րդ էջի 1-ին սյունակում լրացվում են բանկի ընդհանուր հաշվեկշռային ակտիվները, իսկ 2-րդ սյունակում` բանկի առևտրային նպատակներով պահվող և վաճառքի համար մատչելի ակտիվների հանրագումարը: 10-րդ էջի տեղեկատվությունը պարտադիր լրացվում է: 11-րդ և 12-րդ էջերում ներկայացվում են տոկոսադրույքի հատուկ և ընդհանուր ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Այս էջերը լրացվում են միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել տոկոսադրույքի ռիսկը: 11-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի տեսակների և մինչև մարումը ընկած ժամկետայնությունների: 12-րդ էջի 1-ից 26-րդ սյունակներում լրացվում են պարտքային արժեթղթերի դիրքերը (երկար և կարճ)` խմբավորված ըստ պարտքային արժեթղթերի ժամանակային գոտիների և մինչև մարումը ընկած ժամկետայնությունների: 13-րդ էջում ներկայացվում են կապիտալի գործիքների գնային ռիսկերի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, այս էջը լրացվում է միայն այն դեպքում, երբ բանկը, համաձայն Կանոնակարգ 2-ի, պարտավոր է հաշվարկել կապիտալի գործիքների գնային ռիսկը: 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային ընդհանուր ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին սյունակում լրացվում է Կանոնակարգ 2-ով սահմանված կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարը, իսկ 2-րդ սյունակում` կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարը (բացարձակ մեծությամբ): 13-րդ էջի «Կապիտալի գործիքների գնային հատուկ ռիսկի հաշվարկ» աղյուսակի 1-ին և 3-րդ սյունակներում լրացվում են կապիտալի գործիքների երկար դիրքերի հանրագումարները` խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի, իսկ 2-րդ և 4-րդ սյունակներում` կապիտալի գործիքների կարճ դիրքերի հանրագումարները (բացարձակ մեծությամբ)` խմբավորված ըստ կապիտալի գործիքների դասերի: 14-րդ և 15-րդ էջերում ներկայացվում են գործառնական ռիսկի հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: Ընդ որում, կախված այն բանից, թե բանկը գործառնական ռիսկի հաշվարկի որ մեթոդաբանությունից է օգտվում, լրացնում է այս երկու էջերից միայն մեկը: 14-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկն օգտվում է գործառնական ռիսկի հաշվարկման հիմնական բնութագրիչների մոտեցումից: 14-րդ էջի 1-ին, 2-րդ և 3-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված բանկի զուտ եկամուտները` ըստ տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը մեծ կամ հավասար է 0-ի: 15-րդ էջը լրացվում է միայն այն դեպքում, եթե բանկն օգտվում է գործառնական ռիսկի հաշվարկման ստանդարտացված մոտեցումից: 15-րդ էջի 2-ից 6-րդ սյունակներում լրացվում են Կանոնակարգ 2-ով սահմանված զուտ եկամուտներն ըստ խմբերի և տարիների: Ընդ որում, նշված սյունակներում համապատասխան մեծությունները լրացվում են միայն այն դեպքերում, երբ համապատասխան տարվա զուտ եկամուտը (ըստ խմբերի) մեծ կամ հավասար է 0-ի: 16-րդ էջում լրացվում են բանկի իրացվելիության Ն2.1 և Ն2.2 տնտեսական նորմատիվների հաշվարկում մասնակցող Ն2.1 նորմատիվի հաշվարկի համար ընդհանուր ակտիվներից պակասեցվող գումարները, բարձր իրացվելի ակտիվները, Ն2.1 և Ն2.2 նորմատիվի հաշվարկի համար բարձր իրացվելի ակտիվներից կատարվող նվազեցումները, ցպահանջ պարտավորությունները և Ն2.2 նորմատիվի հաշվարկի համար ցպահանջ պարտավորություններից կատարվող նվազեցումները: 17-րդ էջում ներկայացվում են բանկի հետ կապված անձանց գծով ռիսկի առավելագույն չափի` Ն4.1 և Ն4.2 նորմատիվների հաշվարկի համար անհրաժեշտ տարրերը` համաձայն Կանոնակարգ 2-ի: «Գումարը` համապատասխան ռիսկի կշռով» սյունակում լրացվում է բանկի հետ կապված անձանց բանկի հանդեպ ունեցած պարտավորությունների հանրագումարը Կանոնակարգ 2-ով սահմանված կարգով և կշիռներով, ընդ որում, մինչև ռիսկով կշռելը այդ գումարները նվազեցվում են դրանց գծով ծախսերի հաշվին պահուստաֆոնդին կատարված հատկացումների չափով: «Գումարը` համապատասխան ռիսկի կշռով» սյունակը լրացվում է նվազող հաջորդականությամբ: Կանոնակարգ 2-ով Ն4.1 և Ն4.2 նորմատիվի հաշվարկին մասնակցող միջբանկային ավանդները, թղթակցային հաշիվները, օտարերկրյա կառավարությունների և կենտրոնական բանկերի նկատմամբ պահանջները ներկայացվում են առանձին սյունակով և ենթակա են ռիսկով կշռման: 2, 3, 4, 5, 6, 7 սյունակներում լրացվող հոդվածները ռիսկով չեն կշռվում:

(7-րդ կետը փոփ. 25.11.03 թիվ 401-Ն, 21.01.05 թիվ 30-Ն, 26.04.05 թիվ 196-Ն, 20.06.06 թիվ 268-Ն, 12.06.07 թիվ 182-Ն որոշումներ)

i

8. Թիվ 4 հաշվետվության մեջ բոլոր արժույթներով ներգրավված միջոցները ներկայացվում են համատեղ` մեկ էջի վրա, դրամական արտահայտությամբ, հազար դրամներով, առանց տասնորդական միավորների: Ներգրավված միջոցների խմբավորումը կատարվում է ըստ հետևյալ խմբերի` «ՀՀ դրամ», «ԱՄՆ դոլար», «Եվրո» և «Այլ արտարժույթ»: Թիվ 4 հաշվետվության 17-րդ, 18-րդ և 19-րդ սյունակների տողերը լրացնելիս հիմք է ընդունվում Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ստացված հաշվետու բանկի թղթակցային հաշիվների տվյալ օրվա մնացորդն արտացոլող քաղվածքները:

(8-րդ կետը փոփ. 26.04.05 թիվ 196-Ն, 20.06.06 թիվ 268-Ն որոշումներ)

i

9. Թիվ 5 հաշվետվությունը լրացվում է աճողական տվյալներով` տարեսկզբից ստացված տոկոսային և ոչ տոկոսային եկամուտների, կատարված տոկոսային և ոչ տոկոսային ծախսերի, ակտիվների հնարավոր կորուստների գծով պահուստներին կատարված հատկացումների, դուրս գրված ակտիվների վերադարձից առաջացած գումարների չափով: «Նախորդ ժամանակաշրջան» սյունակում լրացվում են նախորդ ամսվա վերջին օրվա դրությամբ աճողական տվյալները, իսկ եռամսյակային և տարեկան հաշվետվություններում, համապատասխանաբար, նախորդ եռամսյակի և նախորդ տարվա տվյալները: Առաջին ամսական և առաջին եռամսյակային հաշվետվությունների համար «Նախորդ ժամանակաշրջան» սյունակը չի լրացվում:

Առանձին տողերի տարանջատումն ըստ ռեզիդենտների և ոչ ռեզիդենտների` կատարվում է եկամուտների ստացման աղբյուրի տեսանկյունից: Օրինակ` ոչ ռեզիդենտին ռեզիդենտի կողմից թողարկված արժեթղթի վաճառքից ստացված եկամուտը պետք է արտացոլվի «Արժեթղթերի վաճառքից ստացված զուտ եկամուտ» տողի «ոչ ռեզիդենտ» ենթատողում:

«Հատկացումներ ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին» և «Ակտիվների հնարավոր կորուստների պահուստներին կատարված մասհանումների վերադարձ» բաժինների համապատասխան տողերը լրացվում են առանձին գումարներով` առանց հաշվանցելու:

(9-րդ կետը փոփ. 25.11.03 թիվ 401-Ն, 26.04.05 թիվ 196-Ն որոշումներ)

i

10. Թիվ 6 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից:

Հաշվետվության «I. Վարկային ներդրումներ, ավանդներ, լիզինգ, ֆակտորինգ, արժութային սվոպ և ռեպո համաձայնագրեր ըստ ժամկետների» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ. աղյուսակում արտացոլվում են վարկային ներդրումների, ավանդների, լիզինգի, ֆակտորինգի, արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի հաշվեկշռային մնացորդները: Հաշվետվության մեջ չեն ընդգրկվում Կենտրոնական բանկի հետ կնքված ֆինանսական գործարքները: Ընդ որում, ոսկով ավանդները հաշվետվության մեջ արտացոլվում են որպես արտարժութային ավանդներ, իսկ ռեպո համաձայնագրերն ընդգրկվում են ռեպո համաձայնագրերով տրամադրված գումարի չափով:

«1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվապ, ռեպո համաձայնագրեր» տողում լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու սյունակները (ընդամենը):

«Ժամկետային ակտիվներ» տողում լրացվում են բանկի ընդհանուր ժամկետային վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի գումարներն ըստ պայմանագրային ժամկետների: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը (այսինքն` ձեռք բերված պահանջ բանկի նկատմամբ), միջբանկային լիզինգը, միջբանկային արժութային սվոպը և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում:

«Երկարաձգված ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ընդհանուր վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի գումարներն ըստ փաստացի (այլ ոչ թե պայմանագրային) երկարաձգված օրերի` համապատասխան սյունակում: Ընդ որում, եթե ակտիվը երկարաձգվել է մի քանի անգամ, ապա հաշվի է առնվում ընդհանուր երկարաձգումը: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգվել է 3 անգամ` 40-ական օրով, ապա վարկի գումարը ցույց է տրվում «91-180 օր» սյունակում: Եթե ակտիվի մարման ժամկետը երկարաձգվել է նախքան մարման սկզբնական ժամկետի ավարտը, ապա երկարաձգման օրվանից ակտիվը պետք է համարել երկարաձգված` արտացոլելով 1.2 (երկարաձգված ակտիվներ) տողերում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը, միջբանկային լիզինգը, միջբանկային արժութային սվոպը և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում:

«Ժամկետանց ակտիվներ» տողում ցույց են տրվում բանկի ժամկետանց վարկերի, միջբանկային ավանդների, ֆակտորինգի, լիզինգի, արժութային սվոպի և ռեպո համաձայնագրերի գումարներն ըստ ժամկետանց և փաստացի երկարաձգված օրերի հանրագումարի` համապատասխան սյունակներում: Օրինակ` եթե ակտիվը երկարաձգված էր 80 օր, և հաշվետվության ներկայացման օրը ժամկետանց է արդեն 60 օր, ապա գումարը ցույց է տրվում տողի «91-ից 180 օր» սյունակում: Առանձին տողերով ցույց են տրվում վարկերը` առանց միջբանկային վարկերի: Միջբանկային վարկերը, միջբանկային ավանդները, միջբանկային ֆակտորինգը, միջբանկային լիզինգը, միջբանկային արժութային սվոպը և միջբանկային ռեպո համաձայնագրերը ցույց են տրվում հաջորդ տողում: Միևնույն ակտիվը ցույց է տրվում նշված երեք տողերից մեկում (այսինքն` եթե ակտիվն արդեն երկարաձգվել կամ ժամկետանց է, ապա այն ցույց է տրվում համապատասխան տողում): Ընդ որում, «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր» տողի վերջին երկու սյունակների թվերը պետք է հավասար լինեն 1.1, 1.2 և 1.3 տողերի «Ընդամենը» սյունակի համապատասխան թվերի հանրագումարին:

«2. Ոչ ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր» տողում նշվում է ոչ ռեզիդենտներին տրամադրված բոլոր վերոնշյալ ակտիվների գումարը, և լրացվում են միայն աղյուսակի վերջին երկու «Ընդամենը» սյունակները: 2.1, 2.2 և 2.3 տողերում նշվում են ոչ ռեզիդենտներին տրամադրված ակտիվներն ըստ համապատասխան դասակարգման: Այդ տողերը լրացվում են նույն սկզբունքով, ինչ որ 1.1, 1.2 և 1.3 տողերը:

«3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելիության և պայմանագրերում նշված սկզբնական ժամկետների` գումարած երկարաձգված և ժամկետանց օրերը: Օրինակ` եթե ակտիվը տրամադրվել է գյուղատնտեսությանը 150 օր սկզբնական ժամկետով, գումարը գրանցվում է 3.2 տողում, «91-ից 180 օր» սյունակում: Եթե տվյալ ակտիվը երկարաձգվում է 180 օրով, գումարը տեղափոխվում է «271 օրից 1 տարի» սյունակ, իսկ 40 օր ժամկետանց դառնալու դեպքում` «1-ից 5 տարի» սյունակ: Երկարաձգված օրերի հաշվարկը կատարվում է հաշվետվության «1. Ընդամենը վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր» մասի երկարաձգված տողի լրացման սկզբունքի համաձայն: Ընդ որում, «3. Ռեզիդենտներին տրված վարկեր, ավանդներ, ֆակտորինգ, լիզինգ, արժութային սվոպ, ռեպո համաձայնագրեր ըստ ճյուղերի» տողում լրացվում են միայն վերջին երկու սյունակները (ընդամենը), իսկ «3.1 Արդյունաբերություն» տողի բոլոր սյունակների թվերը հավասար են այդ ենթաբաժնի բոլոր ենթակետերի թվերի հանրագումարին: «Հանրային սնունդ և սպասարկման այլ ոլորտներ» տողում ընդգրկվում են ռեստորանները, սրճարանները, հյուրանոցները, լվացքատները, ժամանցի բոլոր վայրերն ու սպասարկման բոլոր այլ գործունեությունների մեջ ընդգրկված սուբյեկտները: «Ֆինանսական հատված» տողում ընդգրկվում են բանկերին, վարկային կազմակերպություններին, ապահովագրական ընկերություններին, գրավատներին, արժութային դիլերներին և այլ բրոքերային ու դիլերային կազմակերպություններին տրված միջոցները: Իսկ սպառողական վարկեր են համարվում ֆիզիկական անձանց տրված այն վարկերը, որոնք օգտագործվում են սպառողական ծախսերի ֆինանսավորման համար, այդ թվում` ապրանքների ապառիկ վաճառքի վարկավորումը: «Հիփոթեքային (բնակարանային) վարկեր» տողում պետք է արտացոլվեն ֆիզիկական անձանց բնակարան ձեռք բերելու կամ բնակարանը վերանորոգելու նպատակով տրամադրված վարկերը կամ փոխառությունները, որոնք ապահովված են տվյալ բնակարաններով: Հիփոթեքային վարկի դեպքում վարկառուին (գրավատուին) է մնում գրավադրված գույքի օգտագործման իրավունքը: «Տնտեսության այլ ճյուղեր» տողում արտացոլվում են բոլոր այն միջոցները, որոնք չեն արտացոլվել վերը նշված ճյուղային դասակարգման մեջ:

Աղյուսակի 14-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 2-րդ, 4-րդ, 6-րդ, 8-րդ, 10-րդ և 12-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին:

Աղյուսակի 15-րդ սյունակի բոլոր տողերում թվերը պետք է հավասար լինեն 3-րդ, 5-րդ, 7-րդ, 9-րդ, 11-րդ և 13-րդ սյունակների համապատասխան տողերի թվերի հանրագումարին:

II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկված պահուստների չափը» աղյուսակի 2-րդ, 6-րդ և 10-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են տրված վարկերի (ներառյալ` միջբանկային ավանդների), դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների քանակները, 3-րդ, 7-րդ և 11-րդ սյունակներում, համապատասխանաբար, լրացվում են վարկերի (ներառյալ` միջբանկային ավանդների), դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների հանրագումարները, իսկ 4-րդ, 8-րդ և 12-րդ սյունակներում, համապատասխանաբար` վերջիններիս գծով ձևավորված պահուստները: «II. Վարկերի, դեբիտորական պարտքերի և վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների դիմաց հաշվարկվող պահուստների չափը» և «III. Ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի չափը» աղյուսակներում վարկերի, միջբանկային ավանդների, թղթակցային հաշիվների, դեբիտորական պարտքերի, վարկային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային հոդվածների և արժեթղթերի դասերի հաշվառումը ու դրանց գծով պահուստների ձևավորումը կատարվում է Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1999 թվականի ապրիլի 23-ի թիվ 63 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1999 թվականի հունիսի 4-ի թիվ 214 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի վարկերի ու դեբիտորական պարտքերի դասակարգման և հնարավոր կորուստների պահուստների ձևավորման կարգին» և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 1998 թվականի սեպտեմբերի 15-ի թիվ 188 որոշմամբ ու Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի 1998 թվականի հոկտեմբերի 19-ի թիվ 351 հրամանով համատեղ հաստատված «Հայաստանի Հանրապետության տարածքում գործող բանկերի ինվեստիցիոն արժեթղթերում ներդրումների հնարավոր կորուստների պահուստի ձևավորման և օգտագործման կարգին» համապատասխան:

Երկրորդ էջի «IV. Չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» աղյուսակը լրացվում է հետևյալ կերպ. Հաշվետվության «Ռեզիդենտների չաշխատող և հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ/ընդամենը» բաժնի տողերը և տողերի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելության: «Չաշխատող ակտիվներ /ամսվա սկզբին/» սյունակում արտացոլվում է չաշխատող վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի և այլ դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվա սկզբին, «Ամսվա ընթացքում չաշխատող ակտիվների փոփոխություն» սյունակում արտացոլվում է վերը նշված ակտիվների գծով հաշվետու ամսվա ընթացքում տեղի ունեցած փոփոխությունների զուտ գումարը (ավելացում կամ նվազում), «Չաշխատող ակտիվներ /ամսվա վերջին/» սյունակում` չաշխատող վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը` հաշվետու ամսվա վերջին: Չաշխատող ակտիվների արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով փոփոխություններն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի սահմանած հաշվարկային փոխարժեքներով: «Հետհաշվեկշռային մնացորդը ամսվա սկզբին» սյունակում արտացոլվում են հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը հաշվետու ամսվա սկզբին, «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակում արտացոլվում է հաշվետու ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված վերը նշված ակտիվների հանրագումարը, «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ» սյունակում` հաշվետու ամսվա ընթացքում պարտապանների կողմից վերադարձված կամ մարված վարկերի, ավանդների, թղթակցային հաշիվների, ֆակտորինգի, լիզինգի, դեբիտորական պարտքերի մնացորդների հանրագումարը, որոնք դուրս են գրվել հաշվեկշռից: «Ամսվա ընթացքում հետհաշվեկշռից դուրսգրումներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ամսվա ընթացքում բանկի կողմից զիջված (կամ ներված) ակտիվների, ինչպես նաև այն ակտիվների հանրագումարը, որոնք բանկի կողմից դուրս են գրվել դրանց նկատմամբ պահանջի իրավունքի` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված վաղեմության ժամկետը լրանալու դեպքում:

Հաշվետվության «ռեզիդենտ» բաժնի տողերը և տողերի ենթակետերը լրացվում են համաձայն պարտապանի ճյուղային պատկանելիության: «Չաշխատող ակտիվներ» սյունակներում արտացոլվում են չաշխատող դասակարգված վարկերը, ավանդները, ֆակտորինգը, լիզինգը: «Հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակներում լրացվում են հետհաշվեկշիռ դուրս գրված վարկերը, ավանդները, ֆակտորինգը, լիզինգը: «Հետհաշվեկշռային մնացորդն ամսվա սկզբին» և «Հետհաշվեկշռային մնացորդն ամսվա վերջին» սյունակներում լրացվում են համապատասխան միջոցները հաշվետու ժամանակաշրջանի սկզբում կամ վերջում: «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվներ» սյունակում արտացոլվում են հաշվետու ժամանակաշրջանում հետհաշվեկշիռ դուրս գրված համապատասխան միջոցները, իսկ «Ամսվա ընթացքում հետհաշվեկշիռ դուրս գրված ակտիվների վերադարձ» սյունակում` հաշվետու ժամանակաշրջանում պարտապանի կողմից վերադարձված կամ մարված միջոցները:

Հետհաշվեկշռային արտարժութային հոդվածների մնացորդներն ամսվա սկզբի դրությամբ, այդ հոդվածների գծով հոսքերն ամսվա ընթացքում և մնացորդներն ամսվա վերջի դրությամբ ներկայացվում են հաշվետու ամսվա վերջին օրվա հաշվարկային փոխարժեքներով:

(10-րդ կետը փոփ. 25.11.03 թիվ 401-Ն , 21.01.05 թիվ 30-Ն, 20.06.06 թիվ 268-Ն որոշումներ)

i

11. Թիվ 7 հաշվետվությունը բաղկացած է 3 էջից: Սույն կանոնակարգի իմաստով` ակտիվները կամ պարտավորությունները պարունակում են արտարժութային ռիսկ, երբ դրանց մեծությունները, դրանց գծով ստացվելիք կամ վճարելիք գումարները ՀՀ դրամային արտահայտությամբ ժամանակի ընթացքում կարող են փոփոխվել` պայմանավորված ՀՀ դրամի նկատմամբ արտարժույթի փոխարժեքի փոփոխությամբ: Ընդ որում, սույն կանոնակարգի իմաստով` արտարժութային ռիսկ են պարունակում նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորները, ինչպես նաև թանկարժեք մետաղների բանկային ստանդարտացված ձուլակտորներով արտահայտված ակտիվները և պարտավորությունները: Արտարժութային դիրքերի հաշվարկում ակտիվների և պարտավորությունների մեջ ընդգրկվում են նաև արտարժութային ռիսկ պարունակող հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները` հետհաշվեկշռում արտացոլված արժեքի չափով: Արտարժութային դիրքերը հաշվարկվում են յուրաքանչյուր օրվա դրությամբ և արտահայտվում ՀՀ դրամով: Արտարժութային դիրքը բանկի արտարժութային ռիսկ պարունակող ակտիվների և արտարժութային ռիսկ պարունակող պարտավորությունների միջև եղած տարբերությունն է: Արտարժութային դիրքերը սահմանվում են`

ա. երկար, եթե տարբերությունը մեծ է զրոյից,

բ. կարճ, եթե տարբերությունը փոքր է զրոյից,

գ. փակ, եթե տարբերությունը հավասար է զրոյի,

դ. բաց, եթե տարբերությունը մեծ կամ փոքր է զրոյից:

Արտարժութային առաջին (երկրորդ) խմբերի համար հաշվարկվում է համախառն արտարժութային դիրք, որն իրենից ներկայացնում է առաջին (երկրորդ) խմբի արտարժույթների դիրքերի բացարձակ մեծությունների հանրագումար: Առաջին էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» և «Նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոս» սյունակները: Առաջին աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է` ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ երկրորդում` առանց ածանցյալ գործիքների: Առաջին և երկրորդ աղյուսակների «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» սյունակի համապատասխանաբար «I արտարժութային խմբի համախառն դիրք» և «II արտարժութային խմբի համախառն դիրք» ենթասյունակներում լրացվում են սույն կետով սահմանված արտարժութային համախառն դիրքերը` ըստ արտարժութային խմբերի: Առաջին և երկրորդ աղյուսակների «Նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոս» սյունակում լրացվում է տվյալ օրվա նորմատիվային ընդհանուր կապիտալի 5 տոկոսը` ըստ օրերի: Երկրորդ էջում լրացվում են «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողերը` ըստ առանձին արտարժույթների (երբ առանձին արտարժույթի գծով բանկն ունի կարճ դիրք, ապա «Արտարժութային դիրքի մեծությունն օրվա վերջին» տողում նշված մեծությունը տրվում է բացասական նշանով): Երրորդ աղյուսակում արտարժութային դիրքերի հաշվարկը կատարվում է` ներառյալ համապատասխան արժույթների գծով ածանցյալ գործիքները, իսկ չորրորդում` առանց ածանցյալ գործիքների: Եթե բանկն ունի բաց դիրք այնպիսի արտարժույթով, որը նշված չէ հաշվետվության երկրորդ էջում, ապա այդ արտարժույթի անվանումը նշվում է 3-րդ և 4-րդ աղյուսակների «Այլ արտարժույթ» սյունակում: Եթե բանկն ունի այնպիսի արտարժույթով արտահայտված միջոցներ, որոնք պետք է ցույց տրվեն «Այլ արտարժույթ» սյունակում, ապա պետք է հիմք ընդունել տվյալ պետության` Կենտրոնական բանկի կողմից հաստատված արտարժույթ/ԱՄՆ դոլար և Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի կողմից հաստատված ԱՄՆ դոլար/Հայաստանի Հանրապետության դրամ հաշվարկային փոխարժեքները: Երրորդ էջում ներկայացվում է բանկի ակտիվների, պարտավորությունների և հետհաշվեկշռային հոդվածների կազմն ըստ արտարժույթների: Երրորդ էջը լրացվում է այն արտարժույթների համար, որոնց գծով համախառն ակտիվները կամ համախառն պարտավորությունները հաշվետվության կազմման պահի դրությամբ գերազանցում են 500,000 Հայաստանի Հանրապետության դրամի համարժեքը: Արտարժութային անավարտ ժամկետային գործարքները աղյուսակ 5-ում պետք է լրացվեն հաշվետու ժամանակաշրջանի վերջին օրվա` Կենտրոնական բանկի հաշվարկային փոխարժեքով: Ձև թիվ 7-րդ հաշվետվության 5-րդ աղյուսակի 3-րդ տողում պետք է լրացնել հետհաշվեկշռային անավարտ ժամկետային գործառնությունները: «Արտարժութային հետհաշվեկշռային հոդվածներ» տողը լրացնելիս յուրաքանչյուր արտարժույթի գծով կնքված հետհաշվեկշռային արտարժութային գործարքները պետք է ներկայացվեն զուտ տեսքով: Օրինակ` եթե կնքվել է 50 ԱՄՆ դոլարի գնման և 100 ԱՄՆ դոլարի վաճառքի ֆորվարդ, ապա տվյալ տողում պետք արտացոլել (-50) ԱՄՆ դոլարը:

(11-րդ կետը փոփ. 21.01.05 թիվ 30-Ն, 26.04.05 թիվ 196-Ն, 20.06.06 թիվ 268-Ն, 12.06.07 թիվ 182-Ն որոշումներ)

i

12. Թիվ 8 հաշվետվությունը բաղկացած է 2 էջից:

Հաշվետվությունը լրացվում է ներգրավված և տեղաբաշխված միջոցների համար` հիմք ընդունելով նրանց ծախսատարությունը և եկամտաբերությունը:

Առաջին էջում լրացվում են հաշվետու ամսվա համար միջին ամսական ցուցանիշները: Միջին ամսական հաշվարկում ոչ աշխատանքային օրերի տվյալների փոխարեն լրացվում են նախորդ աշխատանքային օրվա տվյալները: Երկրորդ էջը լրացվում է հաշվետու ամսվա վերջին օրվա դրությամբ:

Սույն հաշվետվության իմաստով` ներգրավված միջոցները բաժանվում են «Ա» և «Բ» խմբերի: «Ա» խմբին են պատկանում իրենց բնույթով ծախսատար ներգրավված միջոցները, իսկ «Բ» խմբին` այն ներգրավված միջոցները, որոնք իրենց բնույթով ծախսատար չեն, սակայն հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում այդ պարտավորությունների գծով բանկը կուտակել և/կամ փաստացի վճարել է տոկոսներ կամ այլ հատուցում:

«Ա» խմբի մեջ մտնող ներգրավված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են ամբողջությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց դիմաց վճարվելիք տոկոսներ կամ այլ հատուցում չի կուտակվել և/կամ չի վճարվել: «Բ» խմբի մեջ մտնող ներգրավված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց դիմաց հաշվեգրվել և/կամ վճարվել են տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի ներգրավված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Ներգրավված միջոցներ» բաժնի բոլոր տողերը, բացառությամբ «Բանկերի թղթակցային հաշիվներ» և «Այլ ծախսատար պարտավորություններ» տողերի: «Բ» խմբի ներգրավված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Ներգրավված միջոցներ» բաժնի «Բանկերի թղթակցային հաշիվներ» և «Այլ ծախսատար պարտավորություններ» տողերը:

«Ներգրավված միջոցներ» բաժնի սյունակներում միջոցները ներառվում են ըստ ծագման և արտարժութային պատկանելության: Օրինակ` արտասահմանյան բանկերից ներգրաված ԱՄՆ դոլարով վարկերն ընդգրկվում են «Ոչ ռեզիդենտներից» սյունակի «I խմբի արտարժույթ» ենթասյունակում: Ընդ որում, երկրորդ էջում միջոցները տարանջատվում են նաև ըստ ժամկետայնության` «ցպահանջ» և «ժամկետային»:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Բանկերի թղթակցային հաշիվներ» տողում արտացոլվում է թղթակցային հաշիվներում հաշվառվող միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը: Ընդ որում, միջին ամսական հաշվարկում որպես օրական գումար մասնակցում է այն գումարը, որի դիմաց տվյալ օրվա ընթացքում հաշվեգրվել և/կամ փաստացի վճարվել են տոկոսներ` ներառյալ օվերնայթների դիմաց վճարվող տոկոսները:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկից ներգրաված միջոցներ» տողում արտացոլվում են Կենտրոնական բանկից ներգրաված բոլոր միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը (վարկերը, օվերդրաֆտները), բացառությամբ` ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի հիման վրա ներգրավված միջոցների:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Ռեպո համաձայնագրերով և արժութային սվոպով ներգրավված միջոցներ» տողում արտացոլվում են Կենտրոնական բանկի, բանկերի, այլ ֆինանսական կազմակերպությունների, իրավաբանական անձանց, հիմնարկների, ֆիզիկական անձանց և անհատ ձեռնարկատերերի հետ կնքված ռեպո համաձայնագրերի և արժութային սվոպի հիման վրա ներգրավված միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Բանկի կողմից թողարկված արժեթղթեր» տողում արտացոլվում են միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարներով բանկի կողմից թողարկված բոլոր տեսակի արժեթղթերը (մասնավորապես` պարտատոմսերը, մուրհակները, ավանդային սերտիֆիկատները, արտոնյալ բաժնետոմսերից այն բաժնետոմսերը, որոնք հաշվառվում են որպես պարտավորություն, այլ ոչ թե սեփական կապիտալի գործիք), բացառությամբ այն արժեթղթերի, որոնք հանդիսանում են սեփական կապիտալի գործիք:

«Ներգրավված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ ծախսատար պարտավորություններ» տողում արտացոլվում են այն բոլոր պարտավորությունների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնք չեն ներառվել վերը նշված տողերում, և որոնց դիմաց հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում կուտակվել և/կամ վճարվել են տոկոսներ կամ այլ հատուցում:

Սույն հաշվետվության իմաստով` տեղաբաշխված միջոցները բաժանվում են «Ա» և «Բ» խմբերի: «Ա» խմբին են պատկանում իրենց բնույթով եկամտաբեր տեղաբաշխված միջոցները, իսկ «Բ» խմբին` այն տեղաբաշխված միջոցները, որոնք իրենց բնույթով եկամտաբեր չեն, սակայն հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում այդ ակտիվների գծով բանկը կուտակել և/կամ փաստացի ստացել է տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի մեջ մտնող տեղաբաշխված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են ամբողջությամբ, նույնիսկ այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց գծով ստացվելիք տոկոսներ կամ այլ հատուցում չեն կուտակվել և/կամ չեն ստացվել: «Բ» խմբի մեջ մտնող տեղաբաշխված միջոցները հաշվետվության մեջ արտացոլվում են այն դեպքում, երբ հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում դրանց գծով կուտակվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում: «Ա» խմբի տեղաբաշխված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի բոլոր տողերը, բացառությամբ` «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ», «Թղթակցային հաշիվներ բանկերում», «Ֆակտորինգ», «Այլ արժեթղթեր» և «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողերի: «Բ» խմբի տեղաբաշխված միջոցների կազմի մեջ մտնում են առաջին էջի (երկրորդ էջի) «Տեղաբաշխված միջոցներ» բաժնի «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ», «Թղթակցային հաշիվներ բանկերում», «Ֆակտորինգ», «Այլ արժեթղթեր» և «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողերը:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի սյունակներում միջոցները ներառվում են ըստ ծագման և արտարժութային պատկանելության: Օրինակ` արտասահմանյան բանկերում տեղաբաշխված ԱՄՆ դոլարով ավանդները ընդգրկվում են «Ոչ ռեզիդենտներին» սյունակի «I խմբի արտարժույթ» ենթասյունակում: Ընդ որում, երկրորդ էջում միջոցները տարանջատվում են նաև ըստ ժամկետայնության` «ցպահանջ» և «ժամկետային»:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Թղթակցային հաշիվներ բանկերում» տողում արտացոլվում է թղթակցային հաշիվներում հաշվառվող միջոցների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը: Ընդ որում, միջին ամսական հաշվարկում որպես օրական գումար մասնակցում է այն գումարը, որի դիմաց տվյալ օրվա ընթացքում հաշվեգրվել և/կամ փաստացի ստացվել են տոկոսներ, ներառյալ` օվերնայթների դիմաց ստացվող տոկոսները:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում արտացոլվում են բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա հաշվետու ամսվա համար միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարը (պարտադիր պահուստավորման նորմատիվի խախտման դեպքում միջին ամսական հաշվարկում ընդգրկվում է տվյալ 14-օրյակում փաստացի պահուստավորված գումարների միջինը), Կենտրոնական բանկում ներդրված ավանդների, կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները: Ընդ որում, Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարը հաշվարկվում է ըստ օրերի միջին կշռված` հիմք ընդունելով 14-օրյակների միջին օրական ցուցանիշները: Օրինակ` եթե առաջին 14-օրյակը վերջանում է հունվարի 2-ին, երկրորդը` հունվարի 16-ին, երրորդը` հունվարի 30-ին, իսկ չորրորդը` փետրվարի 13-ին, ապա հունվար ամսվա պարտադիր պահուստավորման ենթակա միջին ամսական գումարը հաշվարկվում է հետևյալ բանաձևով`

 

2*I+(16-2)*II+(30-16)*III+(31-30)*IIII

RR = -------------------------------------- ,

31

որտեղ.

RR -ը պարտադիր պահուստավորման ամսական կտրվածքով միջին օրական գումարն է,

I -ը` առաջին 14- օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը,

II - ը` երկրորդ 14- օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը,

III -ը` երրորդ 14- օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը,

IIII -ը` չորրորդ 14- օրյակի պահուստավորման ենթակա միջին օրական գումարը:

Բանկերի կողմից Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարներից ավել պահուստավորված գումարները «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում չեն ներառվում, քանի որ նշված միջոցների համար Կենտրոնական բանկը տոկոսներ չի վճարում: Ընդ որում, այն տարիներին, երբ բանկերի պարտադիր պահուստավորված միջոցների և կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների դիմաց Կենտրոնական բանկի խորհրդի որոշմամբ տոկոսներ չեն հաշվարկվում և վճարվում, «Պահանջներ Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նկատմամբ» տողում Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարները և կանոնադրական կապիտալի համալրման կուտակման հաշիվների մնացորդները չեն ներառվում:

Երկրորդ էջում Կենտրոնական բանկում պարտադիր պահուստավորման ենթակա գումարը այն 14-օրյակի միջին օրական գումարն է, որի միջակայքում ընկնում է ամսվա վերջին օրը (վերոնշյալ օրինակից` IIII ցուցանիշը):

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Պետական արժեթղթեր» տողում զուտ հաշվեկշռային արժեքով արտացոլվում են բոլոր տեսակի պետական արժեթղթեր հոդվածների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարներն ամբողջությամբ, ներառյալ` ռեպո համաձայնագրերով վաճառված պետական արժեթղթերը, բացառությամբ` ռեպո համաձայնագրերով ձեռք բերված արժեթղթերի:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ արժեթղթեր» տողում զուտ հաշվեկշռային արժեքով արտացոլվում են այն ոչ պետական արժեթղթերի հոդվածների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնց գծով հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում հաշվեգրվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում: Սույն հաշվետվության իմաստով` այլ արժեթուղթ են համարվում նաև այլ անձանց կանոնադրական կապիտալում փայամասնակցությունները:

«Տեղաբաշխված միջոցներ» բաժնի առաջին (երկրորդ) էջի «Այլ եկամտաբեր ակտիվներ» տողում արտացոլվում են այն բոլոր ակտիվների միջին ամսական (հաշվետու ամսվա վերջին օրվա) գումարները, որոնք չեն ներառվել վերը նշված տողերում, և որոնց դիմաց հաշվետու ամսվա (հաշվետու ամսվա վերջին օրվա) ընթացքում կուտակվել և/կամ ստացվել են տոկոսներ կամ այլ հատուցում:

Սույն հաշվետվության իմաստով ստացված (վճարված) այլ հատուցումը` տեղաբաշխված (ներգրավված) միջոցների գծով բանկի կողմից ստացված (վճարված) ոչ տոկոսային եկամուտներն (ծախսերն) են:

(12-րդ կետը փոփ. 25.11.03 թիվ 401-Ն, 21.01.05 թիվ 30-Ն, 26.04.05 թիվ 196-Ն, 20.06.06 թիվ 268-Ն որոշումներ)

 

----------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Կենտրոնական բանկի խորհուրդ
25.03.2003
N 126-Ն
Որոշում