Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ ՀՀ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ Ե ...

 

 

i

ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ, ՊԵՏԱԿԱՆ ՌԵԳԻՍՏՐԻ ԵՎ ՎԵՐԼՈՒԾՈՒԹՅԱՆ ՎԱՐՉՈՒԹՅԱՆ ԵՎ ՂՐՂԶՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԿՈՄԻՏԵԻ ՄԻՋԵՎ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության վիճակագրության, պետական ռեգիստրի և վերլուծության վարչությունը և Ղրղզստանի Հանրապետության ազգային վիճակագրական կոմիտեն, այսուհետ` Կողմեր,

հիմնվելով վիճակագրության բնագավառում համագործակցության զարգացման և երկու պետությունների վիճակագրական մարմինների փոխգործակցության ակտիվացման փոխադարձ շահագրգռվածության վրա,

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

ՀՈԴՎԱԾ 1

 

Կողմերը կիրականացնեն համագործակցություն հետևյալ հիմնական ուղղություններով.

վիճակագրական ցուցանիշների համակարգերի ստեղծման և գործունեության մեթոդաբանական մշակումների, վիճակագրական դիտարկումների անցկացման, այդ թվում` մարդահամարների, առավել կարևոր ընտրանքային հետազոտությունների և բնակչության հարցումների ծրագրերի և մեթոդների փոխանակում,

վիճակագրական տեղեկության փոխանակում Կողմերի կողմից համաձայնեցված թեմաներով,

վիճակագրական հրատարակությունների և հրապարակումների, տարեգրերի, ժողովածուների, տեղեկագրերի, պետությունների և առանձին տարածաշրջանների սոցիալ-տնտեսական դրության մասին հաղորդումների և ամփոփումների փոխանակում,

հայելային վիճակագրության ներդրում և Անկախ պետությունների համագործակցության արտաքին տնտեսական գործունեության ապրանքների ցանկի չորսանիշ ծածկագրերով ապրանքների և ծառայությունների արտահանման և ներմուծման մասին տեղեկության փոխանակում,

համապատասխան միջազգային համաձայնագրերով նախատեսված ցանկով և ժամկետներով ներդրումային և սպառողական ապրանքների առաքման մասին տեղեկության հավաքում և փոխանակում,

վիճակագրության ոլորտում համակարգիչների, տեղական ցանցերի և ծրագրային մշակումների օգտագործման փորձի փոխանակում, ավտոմատացված բանկային տվյալների ստեղծման, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների ներդրման գործում փոխադարձ օգնության ցուցաբերում,

ազգային հաշիվների համակարգի և այլ, միջազգային նորմերին և ստանդարտներին համապատասխան, հաշվառման և վիճակագրական համակարգերի` վիճակագրական պրակտիկայում ներդրման գործում փորձի փոխանակման և փոխադարձ օգնության ցուցաբերում, ինչպես նաև համապատասխան ծրագրերի և նախագծերի մշակման և իրականացման ընթացքի մասին տեղեկության փոխանակում,

գների վիճակագրության, համապատասխան վիճակագրական ցուցանիշների հաշվարկի մեթոդաբանության բնագավառում փորձի փոխանակում և փոխադարձ օգնության ցուցաբերում,

սպառողական ապրանքների և ծառայությունների գների ու սակագների մակարդակի փոփոխման, բնակչության կենսամակարդակի և սոցիալ-տնտեսական զարգացման այլ ցուցանիշների վերաբերյալ վիճակագրական տվյալների փոխանակում,

բնակչության զբաղվածության, գործազրկության վերաբերյալ տվյալների և աշխատանքային ռեսուրսների շուկայի ձևավորման բնագավառում վերլուծական հետազոտությունների փոխանակում,

տնտեսվարող սուբյեկտների սկզբնական և հաշվապահական հաշվառման հարցերի վերաբերյալ փորձի փոխանակում,

պայմանագրային հիմունքներով վիճակագրության բնագավառում համատեղ գիտական հետազոտությունների և կիրառական մշակումների, փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հիմնախնդիրների, այլ միջոցառումների իրականացում,

վիճակագրական տեղեկության տարածում, անհրաժեշտության դեպքում` համատեղ ձեռնարկությունների ստեղծում,

վիճակագրական մարմինների գործունեության նոր ուղղությունների ուսումնասիրության նպատակով մասնագետների փոխանակման իրականացում:

 

ՀՈԴՎԱԾ 2

 

Տեղեկության փոխանակումը համագործակցության շրջանակներում կկատարվի Կողմերի ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով:

 

ՀՈԴՎԱԾ 3

 

Տնտեսական-վիճակագրական տեղեկության փոխանակումը կիրականացվի Կողմերի ունեցած կապի միջոցներով, պայմանավորված ժամկետներում` ըստ համաձայնեցված գծապատկերների, ձևերի և ցուցանիշների համակարգերի:

Տնտեսական-վիճակագրական տեղեկության միջգերատեսչական փոխանակման աշխատանքային լեզուն ռուսերենն է:

 

ՀՈԴՎԱԾ 4

 

Կողմերը կօժանդակեն իրենց ենթակա կազմակերպությունների և հաստատությունների գործունեության ընդհանուր կամ կոնկրետ ոլորտներում ուղղակի պայմանագրերի կնքմանը:

 

ՀՈԴՎԱԾ 5

 

Կողմերը համատեղ կքննարկեն Համաձայնագրի մեկնաբանման և իրականացման ընթացքում առաջացած հիմնախնդիրները և կձեռնարկեն միջոցներ դրանք լուծելու ուղղությամբ: Անհրաժեշտության դեպքում պաշտոնական պատվիրակությունների մակարդակով կքննարկվի սույն Համաձայնագրի, կնքված պայմանագրերի իրականացման ընթացքը:

 

ՀՈԴՎԱԾ 6

 

Սույն Համաձայնագիրը կարող է փոփոխվել կամ լրացվել Կողմերի փոխադարձ համաձայնությամբ:

 

ՀՈԴՎԱԾ 7

 

Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով և ուժի մեջ է մտնում Կողմերի կողմից անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին տեղեկացնելու պահից:

Սույն Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից մեկի կողմից, և այն իր գործողությունը դադարեցնում է մյուս Կողմից դրա վերաբերյալ հաղորդում ստանալու օրվանից վեց ամիսը լրանալուց հետո:

 

Կատարված է Երևան քաղաքում 1997 թվականի ապրիլի 21-ին, երկու բնօրինակով, յուրաքանչյուրը` հայերեն, ղրղզերեն և ռուսերեն, ընդ որում բոլոր տեքստերը հավասարազոր են:

 

Համաձայնագիրն ուժի մեջ է մտել 1998 թվականի հունիսի 18-ից:

 

 

pin
Հայաստանի Հանրապետություն
21.04.1997
Համաձայնագիր