(ուժը կորցրել է 20.11.2019 թիվ 52-Ն որոշում)
i
603.0005.080404
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «08»         04           2004 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60304072
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 փետրվարի 2004 թվականի N 05-Ն
 
i
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՁԵՎ ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ԵՎ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10 հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության ձևը և լրացման հրահանգը` համաձայն հավելված 1-ի:
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թվականի օգոստոսի 12-ի «Ամփոփ հաշվետվություն «Հանցագործությունների մասին» Ձև թիվ 1-հանցագործություն (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 168-Ն որոշումը:
 
Հավելված 1
 
Հաստատված է
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական խորհրդի
23 փետրվարի 2004 թ.
թիվ 05-Ն որոշմամբ
 
ՀՐԱՀԱՆԳ
 
«ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» Ձև ԹԻՎ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ԱՄՍԱԿԱՆ)
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հրահանգը սահմանում է «Հանցագործությունների մասին» ձև թիվ 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ (ամսական) պետական վիճակագրական ամփոփ հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը կազմում է Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, որն այդ մասին իրազեկվում է Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 03 հոկտեմբերի 2003 թվականի «Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին» թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի դրույթներին համապատասխան:
3. Հաշվետվությունը ներկայացվում է Հայաստանի Հանրապետության ազգային վիճակագրական ծառայություն մինչև հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 10-ը:
4. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված հարցերը կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
2. ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
5. Տող 001-ում արտացոլվում է հաշվետու ժամանակաշրջանում Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանությունում գրանցված բոլոր հանցագործությունների քանակը, որն, ըստ ծանրության առանձին տեսակների, արտացոլվում է 011-ից 014 տողերում:
6. Տող 001-ում արտացոլված հանցագործությունների ընդհանուր քանակը 016, 017, 018, 019, 020 և 021 տողերում արտացոլված հանցագործությունների քանակների հանրագումարն է:
7. Տող 016-ում արտացոլվում է մարդու (անձի) դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 016.1-ից 016.5 տողերում:
8. Տող 017-ում արտացոլվում է հասարակական անվտանգության, հասարակական կարգի և բնակչության առողջության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 017.1-ից 017.6 տողերում:
9. Տող 018-ում արտացոլվում է սեփականության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 018.1-ից 018.4 տողերում:
10. Տող 019-ում արտացոլվում է տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 019.1 և 019.2 տողերում:
11. Տող 020-ում արտացոլվում է պետական իշխանության, պետական ծառայության և կառավարման կարգի դեմ ուղղված հանցագործությունների քանակը, որն ըստ առանձին տեսակների արտացոլվում է 020.1-ից 020.5 տողերում:
12. Տող 021-ում արտացոլվում է 016, 017, 018, 019 և 020 տողերում չնշված` այլ հանցագործությունների քանակը:
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ
 
i
ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԱՄՓՈՓ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
._________________________________________________________________________.
|Ներկայացվում է համաձայն` «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի        |
|Հանրապետության 2000 թ. ապրիլի 4-ի ՀՕ-48 օրենքի, օրենքով սահմանված կարգով`|
|Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի կողմից հաստատվող |
|«Պետական վիճակագրական աշխատանքների տարեկան ծրագրի», Հայաստանի            |
|Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2003 թ. հոկտեմբերի 3-ի     |
|«Վիճակագրական տեղեկությունների ներկայացման կարգը հաստատելու մասին»       |
|թիվ 11-Ն որոշմամբ հաստատված կարգի, Հայաստանի Հանրապետության              |
|վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. մայիսի 10-ի «Վարչական             |
|(տեղեկատվական) ռեգիստրների վարման և  դրանցից տեղեկատվության ստացման      |
|կարգը հաստատելու մասին» թիվ 109 որոշմամբ հաստատված կարգի                 |
|_________________________________________________________________________|
|     Ներկայացվում է     |     Ներկայացնում է        |   Հաշվետվության    |
|                        |                           |ներկայացման ժամկետը`|
|________________________|___________________________|____________________|
|Ազգային վիճակագրական    |Հայաստանի Հանրապետության   |մինչև  հաշվետու     |
|ծառայություն            |կառավարությանն առընթեր     |ժամանակաշրջանին     |
|                        |Հայաստանի Հանրապետության   |հաջորդող ամսվա 10-ը |
|                        |ոստիկանությունը            |                    |
|____________________________________________________|____________________|
|                                                    |      ՁԵՎ ԹԻՎ       |
|Ով է ներկայացնում _________________________________ | 1-ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆ |
|                           (անվանումը)              |     (ամսական)      |
|Գտնվելու վայրը ____________________________________ |                    |
|____________________________________I_I_I_I_I_I_I_I |   «Հաստատված է»    |
|                                    (փոստային դասիչ)|     Հայաստանի      |
|                                                    |   Հանրապետության   |
|Պետական ռեգիստրում գրանցման համարը I_I_I_I_I_I_I_I_I|   վիճակագրության   |
|                                                    |  պետական խորհրդի   |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը I_I_I_I_I |23 փետրվարի 2004 թ. |
|                                                    | թիվ 05-Ն որոշմամբ  |
|Հարկ վճարողի հաշվառման համարը I_I_I_I_I_I_I_I_I_I_I |____________________|
|                                                    |____________________|
|Պետական ռեգիստրում գրանցման համարը և  նույնականացման|     Չլրացնել       |
|(իդենտիֆիկացիոն) ծածկագիրը լրացվում են Հայաստանի    |____________________|
|Հանրապետության արդարադատության նախարարության        |ՏԳՏԴ I_I_I_I_I_I_I  |
|իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության |                    |
|կողմից տրված գրանցման վկայականից                    |                    |
|_________________________________________________________________________|
|Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական         |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |
._________________________________________________________________________.
 
ՀԱՆՑԱԳՈՐԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
 
200-թ. ---- ամսվա համար
 
._________________________________________________________________________.
|            Հանցագործություններ            |  Տողի   |Հաշվետու |Նախորդ   |
|                                           | համարը  |ժամանակա-|տարվա    |
|                                           |         |հատվածում|նույն    |
|                                           |         |         |ժամանակա-|
|                                           |         |         |հատվածում|
|___________________________________________|_________|_________|_________|
|                     Ա                     |    Բ    |    1    |    2    |
|___________________________________________|_________|_________|_________|
|Ընդհանուր քանակը                           |      001|         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |ոչ մեծ ծանրության                    |      011|         |         |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
|     |միջին ծանրության                     |      012|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |ծանր                                 |      013|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |առանձնապես ծանր                      |      014|         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|որից` կատարվել է հրազենի, ռազմամթերքի      |      015|         |         |
|գործադրմամբ                                |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Մարդու (անձի) դեմ ուղղված                  |      016|         |         |
|հանցագործություններ, ընդամենը              |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |սպանություն                          |    016.1|         |         |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
|     |սպանության փորձ                      |    016.2|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |դիտավորությամբ առողջությանը վնաս     |    016.3|         |         |
|     |պատճառելը, ընդամենը                  |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` ծանր                           |  016.3.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված|    016.4|         |         |
|     |հանցագործություններ, ընդամենը        |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` բռնաբարություն և  բռնաբարության|  016.4.1|         |         |
|     |փորձ                                 |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |մարդու (անձի) դեմ ուղղված այլ        |    016.5|         |         |
|     |հանցագործություններ                  |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Հասարակական անվտանգության, հասարակական     |      017|         |         |
|կարգի և  բնակչության առողջության դեմ       |         |         |         |
|ուղղված հանցագործություններ, ընդամենը      |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |բանդիտիզմ                            |    017.1|         |         |
|թվում|_____________________________________|_________|_________|_________|
|     |հրազեն, ռազմամթերք պատրաստելը և      |    017.2|         |         |
|     |ապօրինի շրջանառությունը              |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |ճանապարհային երթևեկության  և         |    017.3|         |         |
|     |տրանսպորտային միջոցների շահագործման  |         |         |         |
|     |կանոնները խախտելը, ընդամենը          |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` մահվան ելքով                   |  017.3.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |խուլիգանություն, ընդամենը            |    017.4|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` կատարվել է զենքի գործադրմամբ   |  017.4.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |թմրամիջոցների հետ կապված             |    017.5|         |         |
|     |հանցագործություններ, ընդամենը        |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` թմրամիջոցների ապօրինի          |  017.5.1|         |         |
|     |շրջանառությունը, ընդամենը            |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |դրանից` իրացնելու նպատակով           |017.5.1.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |հասարակական անվտանգության,           |    017.6|         |         |
|     |հասարակական կարգի և  բնակչության     |         |         |         |
|     |առողջության դեմ ուղղված այլ          |         |         |         |
|     |հանցագործություններ                  |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Սեփականության դեմ ուղղված                  |      018|         |         |
|հանցագործություններ, ընդամենը              |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |պետական կամ հանրային գույքի          |    018.1|         |         |
|թվում|հափշտակություններ, ընդամենը          |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` ավազակություն                  |  018.1.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |կողոպուտ                             |  018.1.2|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |գողություն                           |  018.1.3|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |խարդախություն                        |  018.1.4|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |յուրացում կամ վատնում                |  018.1.5|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |անձնական գույքի հափշտակություններ,   |    018.2|         |         |
|     |ընդամենը                             |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |որից` ավազակություն                  |  018.2.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |կողոպուտ                             |  018.2.2|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |գողություն, ընդամենը                 |  018.2.3|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |դրանից` բնակարանային                 |018.2.3.1|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |խարդախություն                        |  018.2.4|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |յուրացում կամ վատնում                |  018.2.5|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |տրանսպորտային միջոցներ փախցնելը      |    018.3|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |սեփականության դեմ ուղղված այլ        |    018.4|         |         |
|     |հանցագործություններ                  |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Տնտեսական գործունեության դեմ ուղղված       |      019|         |         |
|հանցագործություններ, ընդամենը              |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |կեղծ փողեր կամ արժեթղթեր պատրաստելը, |    019.1|         |         |
|թվում|պահելը կամ իրացնելը                  |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |տնտեսական գործունեության դեմ ուղղված |    019.2|         |         |
|     |այլ հանցագործություններ              |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Պետական իշխանության, պետական ծառայության և |      020|         |         |
|կառավարման կարգի դեմ ուղղված               |         |         |         |
|հանցագործություններ, ընդամենը              |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|այդ  |պետական, քաղաքական կամ հասարակական   |    020.1|         |         |
|թվում|գործչի սպանությունը                  |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |պաշտոնեական լիազորությունները        |    020.2|         |         |
|     |չարաշահելը և  անցնելը                |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |կաշառք ստանալը, տալը և  կաշառքի      |    020.3|         |         |
|     |միջնորդությունը                      |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |իշխանության ներկայացուցչի նկատմամբ   |    020.4|         |         |
|     |բռնություն գործադրելը                |         |         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|     |պետական իշխանության, պետական         |    020.5|         |         |
|     |ծառայության և  կառավարման կարգի դեմ  |         |         |         |
|     |ուղղված այլ հանցագործություններ      |         |         |         |
|___________________________________________|_________|_________|_________|
|Այլ հանցագործություններ                    |      021|         |         |
|     |_____________________________________|_________|_________|_________|
|Հանցագործությունների ընդհանուր քանկից`     |      022|         |         |
|կոռուպցիոն բնույթի հանցագործություններ     |         |         |         |
._________________________________________________________________________.
 
     Ղեկավար            _____________________     _______________________
                          (Ազգանուն, անուն)          (Ստորագրություն)
 
     Լրացնող            _____________________     ________________________
     (գլխավոր հաշվապահ    (Ազգանուն, անուն)       (Ստորագրություն, պաշտոն)
կամ այլ լիազորված
անձ)
                        _____________________     «___»___________200__թ.
                        (Հեռախոսահամար(ներ))        (լրացման ամսաթիվը)
 
Էլեկտրոնային փոստ _______________@________________
 
(ձևը փոփ. 25.05.06 թիվ 04-Ն որոշում)