(ուժը կորցրել է 29.01.18 թիվ 30-Ն որոշում)
i
102.0069.010604
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«01» 06 2004 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 10204133
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
24 մայիսի 2004 թվականի N 69-Ն
i
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Դատական ակտերի հարկադիր կատարումն ապահովող ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 25-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետի,
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
1. Հաստատել հարկադիր կատարման ծառայությունում ծառայողի պետական կառավարման ոլորտի ստաժում հաշվարկվող աշխատանքների ցանկը` համաձայն հավելվածի:
Հավելված
Հաստատված է`
ՀՀ արդարադատության նախարարի
2004 թվականի մայիսի 24-ի
թիվ 69-Ն հրամանով
ՑԱՆԿ
ՀԱՐԿԱԴԻՐ ԿԱՏԱՐՄԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՈՒՄ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏԻ ՍՏԱԺՈՒՄ ՀԱՇՎԱՐԿՎՈՂ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ
1. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում հաշվարկել`
i
ա) մինչև 1991 թվականն ընկած ժամանակահատվածում նախկին ԽՍՀՄ և ԽՍՀ միության բոլոր միութենական հանրապետությունների պետական մարմիններում` օրենսդիր, գործադիր, դատական, դատախազության մարմիններում, կուսակցական, կոմերիտական, արհեստակցական միություններում վճարովի աշխատանքային ստաժը.
բ) 1991 թվականից հետո` ՀՀ պետական մարմիններում` ՀՀ Նախագահի աշխատակազմում, ՀՀ կառավարության աշխատակազմում, ՀՀ սահմանադրական դատարանում, օրենսդիր, գործադիր (այդ թվում` մինչև տեղական ինքնակառավարման մարմինների ստեղծումը նաև տեղական խորհուրդների գործադիր մարմիններում), դատական, դատախազության մարմիններում, ՀՀ պաշտպանության նախարարության, ՀՀ արդարադատության նախարարության, ՀՀ կառավարությանն առընթեր Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության, Հարկային պետական ծառայության, Մաքսային պետական կոմիտեի, Արտակարգ իրավիճակների վարչության մարմիններում աշխատանքային ստաժը:
(1-ին կետը փոփ. 29.08.12 թիվ 169-Ն հրաման)
2. Պետական կառավարման ոլորտի աշխատանքային ստաժում չի հաշվարկվում սույն ցանկի ա) և բ) ենթակետերում նշված մարմիններում և կազմակերպություններում տեխնիկական սպասարկման և բանվորական աշխատանքային ստաժը: