Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ ...

 

 

i

ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ
ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի (այսուհետ` Համաձայնագիր) մասնակից պետությունների կառավարությունները

 

համաձայնեցին ներքոհիշյալի մասին.

 

Համաձայնագրի 2-րդ հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցն իր պարտականությունները կատարելիս պետք է ունենա հատուկ փաստաթուղթ, որը ցույց կտա իր կարգավիճակն ու պաշտոնական թղթակցությունը կազմող տեղերի քանակը, պետք է օգտվի գտնվելու վայրի պետության պաշտպանությունից, անձնական անձեռնմխելիությունից, գտնվելու վայրի պետության ազգային օրենսդրությամբ սահմանված կարգով հաշվեցուցակային զենք կրելու, պահելու և օգտագործելու իրավունքից և ենթակա չէ կալանքի կամ ձերբակալության, պարտավոր է պահպանել գտնվելու վայրի պետության օրենսդրությունը և չմիջամտել նրա ներքին գործերին»:

Սույն Արձանագրությունն ուժի մեջ է մտնում Արձանագրության մասնակից պետությունների կողմից դրա ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգի կատարման մասին երրորդ ծանուցումը ավանդապահի ստանալուց հետո:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1997 թվականի մարտի 27-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր քարտուղարությունում, որը սույն Արձանագրությունը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Արձանագրությունը ստորագրել են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի Հանրապետության, ՈՒկրաինայի կառավարությունները:

 

 

pin
ԱՊՀ
27.03.1997
Միջազգային պայմանագիր