Սեղմել Esc փակելու համար:
ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱ ...

 

 

i

ՈՐՈՇՈՒՄ
ՄԻՋԿԱՌԱՎԱՐԱԿԱՆ ՍՈՒՐՀԱՆԴԱԿԱՅԻՆ ԿԱՊԻ ՄԱՍԻՆ ՀԱՄԱՁԱՅՆԱԳՐՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

1993 թվականի հունվարի 22-ին Մինսկ քաղաքում ստորագրված Միջկառավարական սուրհանդակային կապի մասին Համաձայնագրի մասնակից պետությունների կառավարությունները

 

որոշեցին.

 

1. Լրացնել.

վերոհիշյալ Համաձայնագրի 2-րդ հոդվածը հետևյալ բովանդակությամբ երրորդ մասով. «Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման կարգը սահմանվում է գտնվելու վայրի պետության` համապատասխան սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հարցերը կարգավորող օրենսդրությամբ»:

Միջկառավարական սուրհանդակային կապի գործունեության կարգի մասին Կանոնակարգի 10-րդ կետը` հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով. «Միջկառավարական սուրհանդակային կապի աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման կարգը սահմանվում է գտնվելու վայրի պետության` համապատասխան սուրհանդակային ծառայությունների աշխատակիցների կողմից հրազենի, հատուկ միջոցների և ֆիզիկական ուժի կիրառման հարցերը կարգավորող օրենսդրությամբ»:

2. Սույն Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման օրվանից:

 

Կատարված է Մոսկվա քաղաքում 1995 թվականի նոյեմբերի 3-ին, մեկ բնօրինակով, ռուսերեն: Բնօրինակը պահվում է Անկախ Պետությունների Համագործակցության գործադիր քարտուղարությունում, որը սույն Որոշումը ստորագրած յուրաքանչյուր պետության կուղարկի դրա հաստատված պատճենը:

 

Որոշում են Ադրբեջանի Հանրապետության, Հայաստանի Հանրապետության, Բելառուսի Հանրապետության, Վրաստանի, Ղազախստանի Հանրապետության, Ղրղզստանի Հանրապետության, Մոլդովայի Հանրապետության, Ռուսաստանի Դաշնության, Տաջիկստանի Հանրապետության, Թուրքմենստանի, ՈՒզբեկստանի Հանրապետության, ՈՒկրաինայի կառավարությունները:

 

 

pin
ԱՊՀ
03.11.1995
Միջազգային պայմանագիր