(ուժը կորցրել է 15.12.11 թիվ 1797-Ն որոշում)
i
040.1376.291107
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
23 նոյեմբերի 2007 թվականի N 1376-Ն
 
i
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ ՑԱՆԿԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Համաձայն «Զինվորական ծառայություն անցնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 53.1-րդ հոդվածի 7-րդ մասի` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Սահմանել Հայաստանի Հանրապետության դատախազության աշխատողների դասային աստիճանները Հայաստանի Հանրապետության զինված ուժերի զինվորական կոչումներին համապատասխանեցնելու ցանկը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 29-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2007 թվականի նոյեմբերի 23-ի
N 1376-Ն որոշման
 
ՑԱՆԿ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԴԱՏԱԽԱԶՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏՈՂՆԵՐԻ ԴԱՍԱՅԻՆ ԱՍՏԻՃԱՆՆԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԻ ԶԻՆՎՈՐԱԿԱՆ ԿՈՉՈՒՄՆԵՐԻՆ ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՑՆԵԼՈՒ
 
._________________________________________________________________________.
|ՀՀ դատախազության դասային աստիճանները|ՀՀ զինված ուժերի զինվորական         |
|                                    |կոչումները                          |
|____________________________________|____________________________________|
|Երրորդ դասի խորհրդական              |լեյտենանտ                           |
|____________________________________|____________________________________|
|Երկրորդ դասի խորհրդական             |ավագ լեյտենանտ                      |
|____________________________________|____________________________________|
|Առաջին դասի խորհրդական              |կապիտան                             |
|____________________________________|____________________________________|
|Արդարադատության երրորդ դասի         |մայոր                               |
|խորհրդական                          |                                    |
|____________________________________|____________________________________|
|Արդարադատության երկրորդ դասի        |փոխգնդապետ                          |
|խորհրդական                          |                                    |
|____________________________________|____________________________________|
|Արդարադատության առաջին դասի         |գնդապետ                             |
|խորհրդական                          |                                    |
._________________________________________________________________________.