(ուժը կորցրել է 15.05.2025 թիվ 595-Ն որոշում)
i
040.0069.270109
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
22 հունվարի 2009 թվականի N 69-Ն
i
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության մաքսային օրենսգրքի 60-րդ հոդվածին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հաստատել`
1) վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը` համաձայն N 1 հավելվածի.
2) վերադաս մաքսային մարմնի կողմից վարվող մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց գրանցամատյանի ձևը` համաձայն N 2 հավելվածի:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2009 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆՎԱՐԻ 27-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 22-ի
N 69-Ն որոշման
ԿԱՐԳ
ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ ՌԵԵՍՏՐԻ ՎԱՐՄԱՆ
1. Սույն կարգով սահմանվում է վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն (այսուհետ` գործունեություն) իրականացնող անձանց (այսուհետ` անձ) ռեեստրի (այսուհետ` ռեեստր) վարման կարգը:
2. Ռեեստրի վարումը ներառում է անձանց լիցենզիաների տրամադրման և հաշվառման մասին տվյալների ամբողջությունը, մաքսային գործի բնագավառում անձանց և նրանց գործունեության վերաբերյալ ընթացիկ տեղեկությունների գրանցումը` ժամանակագրական կարգով:
3. Անձինք ռեեստրում ներառվում են համապատասխան գործունեություն իրականացնելու օրվանից:
4. Վերադաս մաքսային մարմինը ռեեստրը վարում է անձանց միասնական գրանցամատյանի (այսուհետ` գրանցամատյան) ձևով:
5. Գրանցամատյանում պետք է նշվեն`
1) լիցենզավորման ենթակա գործունեության տեսակը.
2) լիցենզիա տալու ամսաթիվը, գրանցման համարը և գործողության ժամկետը.
3) իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, տնօրենի անունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` անունը, ազգանունը, բնակության և գործունեության իրականացման վայրերը.
4) անձի` պետական ռեգիստրում գրանցման վկայականի և հարկ վճարողի հաշվառման համարները.
5) տնօրենի անձնագրի տվյալները.
6) նշումներ անձի կողմից վերադաս մաքսային մարմին ներկայացվող, մաքսային գործին առնչվող հաշվետվությունները ներկայացնելու ժամկետների վերաբերյալ.
7) նշումներ անձի կողմից մաքսային կանոնների խախտումների վերաբերյալ.
8) նշումներ անձի լիցենզիայի կասեցման կամ դադարեցման վերաբերյալ:
6. Ռեեստրում ներառվելուց հետո` անձանց վերաբերյալ գրանցամատյանում նշումներ կատարվում են վերադաս մաքսային մարմնում համապատասխան տեղեկատվություն ստացվելու օրը:
7. Ռեեստրում ներառվելուց հետո` համապատասխան գործունեություն իրականացնող իրավաբանական անձի անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու և գործունեության իրականացման վայրերը, տնօրենի անունը, իսկ անհատ ձեռնարկատիրոջ համար` բնակության և գործունեության իրականացման վայրերը փոփոխվելու դեպքում վերադաս մաքսային մարմինը գրանցամատյանում կատարում է համապատասխան փոփոխություն:
8. Համապատասխան գործունեության իրականացման լիցենզիայի գործողության ժամկետը դադարեցվելուց հետո անձը համարվում է ռեեստրից հանված:
9. Ռեեստրում պարունակվող տվյալներն օգտվողներին տրամադրվում են նրանց գրավոր հարցման դեպքում`
1) անձի կողմից հարցման դիմում ներկայացվելու դեպքում, եթե դիմումը վերաբերում է տվյալ անձին.
2) մաքսային մարմինների համապատասխան աշխատողներին` ծառայողական նպատակներով` Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի նախագահի հրամանով.
3) այլ մարմինների` վերադաս մաքսային մարմինը տվյալներ տրամադրում է օրենքով նախատեսված դեպքերում:
10. Գրանցամատյանի բոլոր էջերը համարակալվում և կնքվում են վերադաս մաքսային մարմնի կողմից:
11. Գրանցամատյանը պատրաստվում է տպագրական և էլեկտրոնային եղանակներով` Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հունվարի 22-ի «Վերադաս մաքսային մարմնի կողմից մաքսային գործի հետ կապված` լիցենզավորման ենթակա գործունեություն իրականացնող անձանց ռեեստրի վարման կարգը հաստատելու մասին» N 69-Ն որոշմամբ հաստատված միասնական ձևով:
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2009 թվականի հունվարի 22-ի
N 69-Ն որոշման
Ձև
ԳՐԱՆՑԱՄԱՏՅԱՆ ՎԵՐԱԴԱՍ ՄԱՔՍԱՅԻՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ՎԱՐՎՈՂ ՄԱՔՍԱՅԻՆ ԳՈՐԾԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ` ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ԵՆԹԱԿԱ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԱՆՁԱՆՑ
.__________________________________________________________________
|NN |Լիցենզա-|Լիցենզիա |Իրավաբանական անձի անվանումը,|Անձի` |
|ը/կ|վորման |տալու |կազմակերպական-իրավական ձևը, |պետական |
| |ենթակա |ամսաթիվը, |գտնվելու և գործունեության |ռեգիստրում|
| |գործու- |գրանցման |իրականացման վայրերը, տնօրենի|գրանցման |
| |նեության|համարը և |անձնագրի տվյալները (անհատ |վկայականի |
| |տեսակը |գործողության|ձեռնարկատիրոջ համար` անունը,|և հարկ |
| | |ժամկետը |ազգանունը, բնակության և |վճարողի |
| | | |գործունեության իրականացման |հաշվառման |
| | | |վայրերը) |համարները |
|___|________|____________|____________________________|__________|
| 1 | 2 | 3 | 4 | 5 |
|___|________|____________|____________________________|__________|
|___|________|____________|____________________________|__________|
|___|________|____________|____________________________|__________|
|___|________|____________|____________________________|__________|
.__________________________________________________________________
________________________________________________________________.
|Նշումներ անձի կողմից վերադաս |Նշումներ անձի |Նշումներ անձի|
|մաքսային մարմին ներկայացվող, |կողմից մաքսային|լիցենզիայի |
|մաքսային գործին առնչվող |կանոնների |կասեցման կամ |
|հաշվետվությունները ներկայացնելու|խախտումների |դադարեցման |
|ժամկետների վերաբերյալ |վերաբերյալ |վերաբերյալ |
_|________________________________|_______________|_____________|
| 6 | 7 | 8 |
_|________________________________|_______________|_____________|
_|________________________________|_______________|_____________|
_|________________________________|_______________|_____________|
________________________________________________________________.