Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ...

10.06.2011 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   15.06.2011  -ից մինչեւ   10.06.2011  -ը:
 

(չեղյալ է ճանաչվել 09.02.12 թիբ 122-Ա որոշում)

i

040.0780.140611

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2011 թվականի N 780-Ա

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՇԻՐԱԿԻ ՄԱՐԶԻ ԳՅՈՒՄՐՈՒ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՀԱՄԱՅՆՔԻՆ ԳՈՒՅՔ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 605-րդ և «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ հոդվածներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Լինսի հիմնադրամի միջոցներով ամրացված-վերականգնված բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու նպատակով կառուցված Հայաստանի Հանրապետության` ի դեմս Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետարանի սեփականությունը հանդիսացող Գյումրի քաղաքի Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 4/1 հասցեում գտնվող` 48 342 184 դրամ հաշվեկշռային արժեքով N 36,61 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966379, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Թբիլիսյան խճուղու 1-ին թաղամասի N 5/1 հասցեում գտնվող` 47 355 801 դրամ հաշվեկշռային արժեքով, 36,02 քառ. մետր մակերեսով և 0,0120 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966382, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Կամոյի N 75/1 հասցեում գտնվող` 70101638 դրամ հաշվեկշռային արժեքով, 77,27 քառ. մետր մակերեսով և 0,0162 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966380, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին), Շահինյանի անվան N 4/1 հասցեում գտնվող` 27 130 721 դրամ հաշվեկշռային արժեքով, 39,75 քառ. մետր մակերեսով և 0.0056 հեկտար հողամասով (պետական գրանցման վկայական` N 1966381, տրված` 2006 թվականի հունիսի 15-ին) կաթսայատները` իրենց սարքավորումներով և արտաքին ջերմոցանցերով (այսուհետ` գույք) նվիրաբերել Գյումրու քաղաքային համայնքին` համապատասխան բազմաբնակարան բնակելի շենքերին կենտրոնացված ջեռուցում մատակարարելու պայմանով:

2. Հայաստանի Հանրապետության Շիրակի մարզպետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո մեկամսյա ժամկետում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հանձնման-ընդունման աշխատանքների կատարումը և նվիրաբերության պայմանագրի կնքումը` դրանում սահմանելով, որ պայմանագրի նոտարական վավերացման և գույքային իրավունքների գրանցման հետ կապված ծախսերը կատարվելու են համայնքի միջոցների հաշվին:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2011 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 14-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2011
N 780-Ա
Որոշում