(ուժը կորցրել է 29.12.11 թիվ 1933-Ն որոշում)
i
040.1903.301211
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
29 դեկտեմբերի 2011 թվականի N 1903-Ն
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
«Հայաստանի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 2-րդ մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
i
1. «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի N 1 հավելվածում կատարել վերաբաշխում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2010 թվականի դեկտեմբերի 23-ի «Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1748-Ն որոշման N 5 հավելվածում կատարել փոփոխություններ` համաձայն հավելվածի:
2. Սինքրոտրոնային ճառագայթման օգտագործմամբ գիտական հետազոտությունների կենտրոնին տրամադրելու համար` AREAL լազերով ղեկավարվող գծային արագացուցչի շինարարական աշխատանքներն իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության քաղաքաշինության նախարարությանը հատկացնել 55000.0 հազ. դրամ` Հայաստանի Հանրապետության 2011 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ կապիտալ դրամաշնորհներ» հոդվածով):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2011 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 30-ԻՆ
 
Հավելված
ՀՀ կառավարության
2011 թվականի դեկտեմբերի 29-ի
N 1903-Ն որոշման
 
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՊԵՏԱԿԱՆ ԲՅՈՒՋԵԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ N 1 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՎԵՐԱԲԱՇԽՈՒՄԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2010 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 23-Ի N 1748-Ն ՈՐՈՇՄԱՆ N 5 ՀԱՎԵԼՎԱԾՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
 
(հազ. դրամ)
._____________________________________________________________________.
|Բա|Խ |Դա|Բյուջետային ծախսերի գործառական դասակարգման |Ցուցանիշների    |
|ժի|ու|սը|բաժինների, խմբերի և  դասերի, տնտեսագիտական |փոփոխությունը   |
|նը|մ |  |դասակարգման հոդվածների, ֆինանսավորվող      |(ավելացումները  |
|  |բ |  |ծրագրերի և  դրանք իրականացնող մարմինների   |նշված են դրական |
|  |ը |  |անվանումները                               |նշանով, իսկ     |
|  |  |  |                                           |նվազեցումները`  |
|  |  |  |                                           |փակագծերում)    |
|  |  |  |                                           |________________|
|  |  |  |                                           |      տարի      |
|__|__|__|___________________________________________|________________|
|1 | 2| 3|                     4                     |        5       |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ԸՆԴԱՄԵՆԸ` ԾԱԽՍԵՐ                           |       (55000.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|01|  |  |ԸՆԴՀԱՆՈՒՐ ԲՆՈՒՅԹԻ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ |       (40000.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |04|  |Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք     |       (40000.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |01|Ընդհանուր բնույթի հետազոտական աշխատանք     |       (40000.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |01. Գիտաշխատողներին գիտական աստիճանների    |       (40000.0)|
|  |  |  |համար տրվող հավելավճարներ                  |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարության    |       (40000.0)|
|  |  |  |գիտության պետական կոմիտե                   |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և            |       (40000.0)|
|  |  |  |համայնքային ոչ առևտրային                   |                |
|  |  |  |կազմակերպություններին                      |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|01|  |  |Ընդհանուր բնույթի հանրային ծառայություններ |       (15000.0)|
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |05|  |Ընդհանուր բնույթի հանրային                 |       (15000.0)|
|  |  |  |ծառայությունների գծով հետազոտական և        |                |
|  |  |  |Նախագծային աշխատանքներ                     |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |01|Ընդհանուր բնույթի հանրային                 |       (15000.0)|
|  |  |  |ծառայությունների գծով հետազոտական և        |                |
|  |  |  |Նախագծային աշխատանքներ                     |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |01. Գիտական և  գիտատեխնիկական              |       (15000.0)|
|  |  |  |գործունեության պայմանագրային (թեմատիկ)     |                |
|  |  |  |հետազոտություններ                          |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |ՀՀ կրթության և  գիտության նախարարության    |       (15000.0)|
|  |  |  |գիտության պետական կոմիտե                   |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |Ընթացիկ դրամաշնորհներ պետական և            |       (15000.0)|
|  |  |  |համայնքային առևտրային                      |                |
|  |  |  |կազմակերպություններին                      |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|11|  |  |ՀԻՄՆԱԿԱՆ ԲԱԺԻՆՆԵՐԻՆ ՉԴԱՍՎՈՂ ՊԱՀՈՒՍՏԱՅԻՆ    |        55000.0 |
|  |  |  |ՖՈՆԴԵՐ                                     |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |01|  |ՀՀ կառավարության և  համայնքների            |        55000.0 |
|  |  |  |պահուստային ֆոնդ                           |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |այդ թվում`                                 |                |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |01|ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ          |        55000.0 |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |01. ՀՀ կառավարության պահուստային ֆոնդ      |        55000.0 |
|__|__|__|___________________________________________|________________|
|  |  |  |Այլ կապիտալ դրամաշնորհներ                  |        55000.0 |
._____________________________________________________________________.