Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Վավերացման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆ ...

03.05.2005 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   16.03.1999  -ից մինչեւ   03.05.2005  -ը:
 

(ուժը կորցրել է 24.02.05 թիվ 484-Ա որոշում)

i

040.0155.130399

«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ

 

«16» մարտի 1999 թ.

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

16 մարտի 1999 թվական թիվ 155

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԻՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱԶԳԱՅԻՆ ԱԿԱԴԵՄԻԱՅԻՆ ՊԵՏԱԿԱՆ ԲԱԺՆԵՄԱՍԻ ՏՆՕՐԻՆՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔ ՎԵՐԱՊԱՀԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ելնելով տիեզերագիտության, տիեզերական հետազոտությունների, տիեզերական սարքաշինության, հրթիռատիեզերական տեխնիկայի և տեխնոլոգիայի, ինչպես նաև օպտիկական արդյունաբերության զարգացման ասպարեզում Հայաստանի Հանրապետությունում կատարվող աշխատանքների գիտական ուղղվածությունն ու հեռանկարայնությունն ապահովելու անհրաժեշտությունից` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8 հոդվածի 5-րդ կետով սահմանված լիազորությունները` «Գառնիի տիեզերական աստղագիտության ինստիտուտ» պետական փակ բաժնետիրական ընկերության մասով, ինչպես նաև «Գալակտիկա» փակ բաժնետիրական ընկերության պետական բաժնեմասի տնօրինման իրավունքը վերապահել Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային:

2. Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիային` ապահովել նշված ընկերությունների հետ հատուկ տեխնիկայի գծով կնքված պայմանագրերով նախատեսված բոլոր պարտավորությունների կատարումը, այդ ասպարեզում իրականացվող աշխատանքների բնույթը, ծավալը ու գիտատեխնոլոգիական ուղղվածությունը:

3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 1999 թվականի մարտի 16-ից:

 

 

pin
ՀՀ կառավարություն
16.03.1999
N 155
Որոշում