(ուժը կորցրել է 30.11.2018 թիվ 71-Ն որոշում)
i
603.0027.310812
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «31»        08            2012 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60312333
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
 
17 օգոստոսի 2012 թվականի թիվ 27-Ն
 
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՁԵՎՆ ՈՒ ԼՐԱՑՄԱՆ ՀՐԱՀԱՆԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԻՃԱԿԱԳՐՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԻ 2002 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 12-Ի ԹԻՎ 151-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Պետական վիճակագրության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 10-րդ հոդվածի երրորդ մասի ե) կետով` Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհուրդը որոշում է.
1. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը` համաձայն հավելված 1-ի:
2. Հաստատել «Անասնաբուծության դրության մասին» Ձև 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևի լրացման հրահանգը` համաձայն հավելված 2-ի:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վիճակագրության պետական խորհրդի 2002 թ. օգոստոսի 12-ի «Հաշվետվություն անասնաբուծության դրության մասին» Ձև թիվ 24-ԳՏ (ամսական) պետական վիճակագրական հաշվետվության ձևը և լրացման հրահանգը հաստատելու մասին» թիվ 151-Ն որոշումը:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2013 թվականի հունվարի 1-ից:
 
Հավելված 1
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի օգոստոսի 17-ի
թիվ 27-Ն որոշման
 
ՁԵՎ 24-ԳՏ
(ամսական)
 
ՀՀ ԱԶԳԱՅԻՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅՈՒՆ
 
ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
20 թ. __________________
(ամիս)
 
._________________________________________________________________________.
|    Ներկայացվում է համաձայն «Պետական վիճակագրության մասին» ՀՀ օրենքի     |
|(04.04.2000թ., ՀՕ-48)                                                    |
|_________________________________________________________________________|
|    Հաշվետվության ներկայացման ժամկետը`                                   |
|մինչև  հաշվետու ժամանակաշրջանին հաջորդող ամսվա 5-րդ աշխատանքային օրը     |
|_________________________________________________________________________|
|Ներկայացնում է _________________________________________________________ |
|                   (անվանումը և  կազմակերպա-իրավական տեսակը)             |
|Գտնվելու վայրը _______________________________________ I___I___I___I___I |
|               (գործունեության իրականացման վայրը)       (փոստային դասիչ) |
|Մարզը  _______________________________________________________ I___I___I |
|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|Համայնքը /Վարչական շրջանը ___________________________________ I__I__I__I |
|                                             (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից)  |
|Փաստացի գործունեության հիմնական տեսակը _________________________________ |
|                                                                         |
|__________________________________________________ I___I___I___I___I___I |
|                                              (լրացվում է ՀՀ ԱՎԾ կողմից) |
|                                                                         |
|Պետական ռեգիստրի գրանցման համարը     I__I__I__I__I__I__I__I__I__I__I__I  |
|                                                                         |
|Նույնականացման (իդենտիֆիկացիոն) ծածկագիրը     I__I__I__I__I__I__I__I__I  |
|                                                                         |
|Հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ)  I___I___I___I___I___I___I___I___I  |
|                                                                         |
|Հեռախոսահամար(ներ) ___________________________________________________   |
|                                                                         |
|Էլեկտրոնային փոստ ________________________________@__________________    |
|                                                                         |
|_________________________________________________________________________|
|ՏՐԱՄԱԴՐՎԱԾ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԳԱՂՏՆԻՈՒԹՅԱՆ ՊԱՀՊԱՆՈՒՄԸ ԵՐԱՇԽԱՎՈՐՎՈՒՄ Է      |
|ՕՐԵՆՔՈՎ                                                                  |
|_________________________________________________________________________|
|   Պետական վիճակագրության մասին օրենսդրության խախտումը վիճակագրական      |
|տեղեկություններ տրամադրողների, ինչպես նաև  պետական վիճակագրություն       |
|իրականացնող մարմնի պաշտոնատար անձանց համար առաջացնում է                  |
|պատասխանատվություն` օրենքով սահմանված կարգով:                            |
._________________________________________________________________________.
 
._____________________________________________________________________.
|       Ցուցանիշների անվանումը       |Տողի  |Չափի   |Հաշվետու|Աճողական|
|                                    |համարը|միավորը|ամսվա   |ծավալը  |
|                                    |      |       |ծավալը  |տարվա   |
|                                    |      |       |        |սկզբից  |
|____________________________________|______|_______|________|________|
|                 Ա                  |  Բ   |   Գ   |    1   |    2   |
|____________________________________|______|_______|________|________|
|Իրացվել է սպանդի համար անասուն և    | 100  |ցենտներ|        |        |
|թռչուն (կենդանի քաշով)              |      |       |        |        |
|____________________________________|______|_______|________|________|
|Կթված է կաթ կովի և  մատակի          | 110  | - //- |        |        |
|____________________________________|______|_______|________|________|
|Ստացված է հավի ձու                  | 120  |  հատ  |        |        |
|____________________________________|______|_______|________|________|
|Խուզված է ոչխարի բուրդ              | 130  |ցենտներ|        |        |
|____________________________________|______|_______|________|________|
|Խոշոր եղջերավոր անասուններ, ընդամենը| 200  |գլուխ  |        |   x    |
|____________________________________|______|_______|________|________|
|որից` կովեր                         |200.1 | - //- |        |   x    |
|____________________________________|______|_______|________|________|
|Խոզեր                               | 210  | - //- |        |   x    |
|____________________________________|______|_______|________|________|
|Ոչխարներ և  այծեր                   | 220  | - //- |        |   x    |
|____________________________________|______|_______|________|________|
|Թռչուններ, ընդամենը                 | 230  | - //- |        |   x    |
|____________________________________|______|_______|________|________|
|որից` ածան հավեր                    |230.1 | - //- |        |   x    |
._____________________________________________________________________.
 
Աշխատողների միջին ցուցակային թվաքանակը (300) ________ մարդ
 
     Ղեկավար  ___________________________     _____________________
                   (Ազգանուն, անուն)             (Ստորագրություն)
 
Լրացնող (գլխավոր հաշվապահ կամ ___________________  ________________
     այլ լիազորված անձ)              (Ազգանուն, անուն)    (Ստորագրություն)
 
«__»______ ____20___թ.
 
Հավելված 2
Հայաստանի Հանրապետության
վիճակագրության պետական
խորհրդի
2012 թվականի օգոստոսի 17-ի
թիվ 27-Ն որոշման
 
ՀՐԱՀԱՆԳ
 
«ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24-ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) ՊԵՏԱԿԱՆ ՎԻՃԱԿԱԳՐԱԿԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ԼՐԱՑՄԱՆ
 
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ
 
1. Հրահանգը սահմանում է «ԱՆԱՍՆԱԲՈՒԾՈՒԹՅԱՆ ԴՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՁԵՎ 24 - ԳՏ (ԱՄՍԱԿԱՆ) պետական վիճակագրական հաշվետվության (այսուհետ` հաշվետվություն) լրացման կարգը:
2. Հաշվետվությունը ներկայացնում են իրավաբանական անձինք և հիմնարկները, որոնք այդ մասին նախօրոք տեղեկացվում են, հաշվետվության ձևի վրա նշված ժամկետներում և պարբերականությամբ:
3. Վիճակագրական տեղեկությունների ներկայացման հետ կապված խնդիրները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ:
 
2. ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
4. Հրահանգը կազմված է հաշվետվության սյունակների ու տողերի հերթականությանը համապատասխան:
5. Հաշվետվության, անասնաբուծական մթերքի արտադրության վերաբերյալ բոլոր տվյալները ցույց են տրվում հաշվետու ամսվա կտրվածքով և աճողական` տարվա սկզբից:
6. «Իրացվել է սպանդի համար անասուն և թռչուն (կենդանի քաշով)» թիվ 100 տողում լրացվում է տնտեսությունից սպանդի համար իրացված, ինչպես նաև տնտեսությունում մորթված և օգտագործված անասունի ու թռչունի կենդանի քաշը:
7. «Կթված է կաթ` կովի և մատակի» թիվ 110 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող բոլոր կովերից, ծնած երինջներից, ինչպես նաև գոմեշներից կթված կաթի քանակը: Այդ տվյալներում ներառվում է նաև հորթերին խմեցնելու համար ծախսված կաթը և խեժը: Անմիջապես կովերից հորթերի ծծած կաթը հաշվի չի առնվում:
8. «Ստացված է հավի ձու» թիվ 120 տողում լրացվում է տնտեսությանը պատկանող հավերից ստացված ձուն:
9. «Խուզված է ոչխարի բուրդ» թիվ 130 տողում լրացվում է բնական խուզված բուրդը այսինքն, տարվա սկզբից մինչև հաշվետու ժամկետը խուզից ստացված ոչխարի ամբողջ բուրդը ֆիզիկական քաշով, ներառյալ ներտնտեսային կարիքների համար օգտագործածը:
10. Թիվ 200-230.1 տողերում ցույց է տրվում հաշվետու ժամկետում տնտեսությունում առկա բոլոր հասակի անասունների և թռչունների գլխաքանակը:
11. «Աշխատողների միջին ցուցակային թվաքանակ» թիվ 300 տողով ցույց է տրվում տարվա վերջի դրությամբ կազմակերպության ցուցակային կազմի աշխատողների թվաքանակը հաշվետու տարվա դեկտեմբերի 31-ի դրությամբ, ներառյալ այդ օրն աշխատանքի ընդունվածների և աշխատանքից դուրս եկածների թվաքանակի տարբերությունը: