(ուժը կորցրել է 27.02.14 թիվ 189-Ն որոշում)
i
040.0265.260313
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
28 փետրվարի 2013 թվականի N 265-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶԻ ԱՂԱՎՆԱՏԱՆ ԵՎ ԳԱՅԻ ԳՅՈՒՂԱԿԱՆ ՀԱՄԱՅՆՔՆԵՐՈՒՄ ԲՈՒՅՍԵՐԻ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 1443-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆՆ ՈՒ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՐՄԱՎԻՐԻ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Բուսասանիտարիայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 4-րդ և 6-րդ հոդվածների դրույթները, ինչպես նաև խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարին` ապահովել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության միջոցով Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի գյուղական համայնքներում բույսերի պաշտպանության միջոցառումների իրականացումը` սույն որոշման 5-րդ, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի N 1443-Ն որոշման 5-րդ կետերով հատկացված միջոցներից չօգտագործված` 2107.8 հազ. դրամ մնացորդի հաշվին:
2. Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայության պետին`
1) սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում հաստատել բույսերի պաշտպանության միջոցառումների ցանկը և միջոցառումների իրականացման տարածքների սահմանները.
2) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել բույսերի պաշտպանության միջոցառումների անցկացման նկատմամբ վերահսկողության իրականացումը:
i
3. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի դեկտեմբերի 3-ի «Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի Գայի գյուղական համայնքում կարանտին միջոցառումներ իրականացնելու, Հայաստանի Հանրապետության 2009 թվականի պետական բյուջեում վերաբաշխում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի դեկտեմբերի 25-ի N 1573-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը գումար հատկացնելու մասին» N 1443-Ն որոշումը:
i
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2012 թվականի դեկտեմբերի 20-ի «Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» N 1616-Ն որոշման N 11 հավելվածում կատարել լրացում` համաձայն NN 1 և 2 հավելվածների:
5. Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով նախատեսված Հայաստանի Հանրապետության կառավարության պահուստային ֆոնդի հաշվին Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը և Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին 2013 թվականի առաջին եռամսյակում հատկացնել 33068.3 հազ. դրամ, որից`
1) Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարությանը` 5134.8 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ դրամաշնորհներ պետական և համայնքների ոչ առևտրային կազմակերպություններին» հոդվածով)` «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանն առանց մրցույթի անցկացման` որպես դրամաշնորհ` խաղողի վնասատուով վարակված տարածքներում բույսերի պաշտպանության միջոցառումներ իրականացնելու նպատակով տրամադրելու համար.
2) Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետարանին` 27933.5 հազ. դրամ (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Այլ նպաստներ բյուջեից» հոդվածով)` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցություն տրամադրելու համար:
6. Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզպետին` խաղողի վնասատուով վարակված տարածքների սեփականատերերին սոցիալական աջակցությունը տրամադրել սույն որոշման N 3 հավելվածի համաձայն կնքված համաձայնագրի պահանջներին համապատասխան` այգու քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունից ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում:
7. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր Հայաստանի Հանրապետության ոստիկանության պետին` աջակցել «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությանը և Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության սննդամթերքի անվտանգության պետական ծառայությանը` բույսերի պաշտպանության միջոցառումների և վերահսկողության իրականացման գործընթացներում:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՐՏԻ 26-ԻՆ
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 28-ի
N 265-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.14 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |___________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|___________________________________|
| |Առա-|Առա|Ինն|Տա|Առաջին |Առաջին |Ինն ամիս| Տարի |
| |ջին |ջին|ա- |րի|եռամսյակ|կիսամյակ| | |
| |եռամ|կի-|միս| | | | | |
| |սյակ|սամ| | | | | | |
| | |յակ| | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Ծառայություններ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Կարանտինի սահմանում և կարանտին միջոցառումների իրականացում |
|_________| |
|1029|ԱԾ02|Նկարագրությունը |
| | |Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի |
| | |ֆիլոքսերայով վարակված տարածքներում կարանտին միջոցառումների |
| | |իրականացում |
|_________|_______________________________________________________________|
|Քանակական|Կարանտին |8.91 |8.91|8.91|8.91| 0.0| 0.0| 0.0| 0.0|
| |սահմանվող | | | | | | | | |
| |տարածքներ | | | | | | | | |
| |(հա) | | | | | | | | |
|_________|___________|_____|____|____|____|______|_______|_______|_______|
|Որակական |Մշակված չէ | | | | | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|_________|___________|_____|____|____|____|______|_______|_______|_______|
|Ժամկետայ-|Մշակված չէ | | | | | 0.0| 0.0| 0.0| 0.0|
|նության | | | | | | | | | |
|_____________________|_____|____|____|____|______|_______|_______|_______|
|Մատուցվող ծառայության| | | | x |5134.8| 5134.9|5134.10|5134.8 |
|վրա կատարվող ծախսը | | | | | | | | |
|(հազ. դրամ) | | | | | | | | |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1029 Հողերի բարելավման աշխատանքներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագրությունը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում կամ այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
|_________________________________________________________________________|
|Ծառայություն մատուցողի (մատուցողների) անվանումը (անվանումները) |
|«Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի |
|ոլորտի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ |
._________________________________________________________________________.
Հավելված N 2
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 28-ի
N 265-Ն որոշման
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2012 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի N 1616-Ն ՈՐՈՇՄԱՆ N 11 ՀԱՎԵԼՎԱԾԻ N 11.51 ԱՂՅՈՒՍԱԿՈՒՄ ԿԱՏԱՐՎՈՂ ԼՐԱՑՈՒՄԸ
._________________________________________________________________________.
|Չափորոշիչներ |Ցուցանիշների փոփոխությունը (ավելացումները նշված են |
| |դրական նշանով) |
| |___________________________________________________|
| |ոչ ֆինանսական |ֆինանսական ցուցանիշներ |
| |ցուցանիշներ | |
| |_______________|___________________________________|
| |Առա-|Առա|Ինն|Տա|Առաջին |Առաջին |Ինն ամիս| Տարի |
| |ջին |ջին|ա- |րի|եռամսյակ|կիսամյակ| | |
| |եռամ|կի-|միս| | | | | |
| |սյակ|սամ| | | | | | |
| | |յակ| | | | | | |
|_________________________________________________________________________|
|ՄԱՍ Գ: Նախարարի պատասխանատվության ներքո իրականացվող քաղաքականության |
|միջոցառումների և ֆինանսական կառավարման արդյունքների ցուցանիշները |
|1. Քաղաքականության միջոցառումներ |
|1.2. Տրանսֆերտներ |
|_________________________________________________________________________|
|Ծրագրային|Անվանումը |
|դասիչը |Խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքներում բերքի դիմաց |
| |փոխհատուցում |
|_________| |
|1029|ԾՏ01|Նկարագրությունը |
| | |Արմավիրի մարզի Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի |
| | |ֆիլոքսերայով վարակված տարածքներում երեք տարվա բերքի դիմաց |
| | |փոխհատուցում |
|_________|_______________________________________________________________|
|Շահառու- |Փոխհատուց- |8.91|8.91|8.91|8.91| | | | |
|ների |ման ենթակա | | | | | | | | |
|քանակը |հողերի | | | | | | | | |
| |ընդհանուր | | | | | | | | |
| |տարածքը | | | | | | | | |
| |(հա) | | | | | | | | |
|_________|___________|____|____|____|____|_______|_______|_______|_______|
|Գումարը | | | | | x |27933.5|27933.5|27933.5|27933.5|
|(հազ. | | | | | | | | | |
|դրամ) | | | | | | | | | |
|_____________________|___________________|_______|_______|_______|_______|
|Տրանսֆերտի վճարման | միանվագ | | | | |
|հաճախականությունը | | | | | |
|_________________________________________________________________________|
|Շահառուների ընտրության չափանիշները Արմավիրի մարզի |
|Աղավնատան և Գայի համայնքներում խաղողի ֆիլոքսերայով վարակված տարածքների |
|հողատերեր |
|_________________________________________________________________________|
|Ծրագիրը (ծրագրերը), որի (որոնց) շրջանակներում իրականացվում է |
|քաղաքականության միջոցառումը |
|1029 Հողերի բարելավման աշխատանքներ |
|_________________________________________________________________________|
|Վերջնական արդյունքի նկարագիրը |
|Հողօգտագործումից ստացվող արդյունքի բարելավում և (կամ) այդ բնագավառում |
|կորուստների նվազեցում |
._________________________________________________________________________.
Հավելված N 3
ՀՀ կառավարության
2013 թվականի փետրվարի 28-ի
N 265-Ն որոշման
Ձև
ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
ԱՅԳՈՒ ՔԱՆԴՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ
ՀՀ Արմավիրի մարզ, գ. _________ ___ _________ 2013 թ.
Հայաստանի Հանրապետության գյուղատնտեսության նախարարության «Անասնաբուժասանիտարիայի, սննդամթերքի անվտանգության և բուսասանիտարիայի ոլորտի ծառայությունների կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպությունը (այսուհետ` կազմակերպություն)` ի դեմս տնօրեն _________________-ի, Հայաստանի Հանրապետության Արմավիրի մարզի _____________ համայնքի բնակիչ _____________________________-ը (անձ.____________ տրված ________թ. ____ -ի կողմից), ՀՀ Արմավիրի մարզպետարանի ներկայացուցիչ ________________-ը և ՀՀ Արմավիրի մարզի __________ համայնքի ղեկավար _____________-ը, հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2013 թվականի փետրվարի 28-ի N 265-Ն որոշումը, կնքեցին սույն համաձայնագիրը հետևյալի մասին.
1. Կազմակերպությունը պարտավորվում է`
1) ՀՀ Արմավիրի մարզի ____________համայնքում գտնվող, _______________-ին պատկանող խաղողի այգում (սեփականության վկայական N____________) բարեխղճորեն իրականացնել խաղողի վնասատուներով վարակված այգիների քանդման և վարակազերծման աշխատանքներ.
2) այգիների քանդման և վարակազերծման աշխատանքների ավարտից հետո 5 աշխատանքային օրվա ընթացքում քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենը տրամադրել ՀՀ Արմավիրի մարզպետարանին:
2. Քաղաքացի _____________________-ը տալիս է իր համաձայնությունը` սույն համաձայնագրի 1-ին կետում նշված այգու քանդման և վարակազերծման աշխատանքների կատարման համար, պարտավորվում է չխոչընդոտել կազմակերպությանն այդ աշխատանքները կազմակերպելու ընթացքում և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
3. ՀՀ Արմավիրի մարզպետարանը պարտավորվում է քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրության պատճենն ստանալուց հետո 10 աշխատանքային օրվա ընթացքում քաղաքացի _______________-ին տրամադրել ________________ դրամ սոցիալական աջակցություն:
4. ՀՀ Արմավիրի մարզի ___________ համայնքի ղեկավարը պարտավորվում է աջակցել կազմակերպության կողմից այգու քանդման և վարակազերծման աշխատանքների իրականացմանը և ստորագրել քանդման աշխատանքների ավարտը հավաստող արձանագրությունը:
5. Սույն համաձայնագիրը կնքված է 4 (չորս) օրինակից` յուրաքանչյուր կողմի համար մեկական օրինակ, որոնք ունեն հավասարազոր իրավաբանական ուժ:
Կազմակերպություն Բնակիչ
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
Մարզպետարան Համայնքի ղեկավար
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________
______________________ ______________________