Սեղմել Esc փակելու համար:
ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

13.09.2019 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   05.09.2013  -ից մինչեւ   13.09.2019  -ը:
 

(ուժը կորցրել է 12.09.2019 թիվ 1202-Ա որոշում)

i

040.0934.040913

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

29 օգոստոսի 2013 թվականի N 934-Ա

 

ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՄԲ ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 609-րդ, 656-րդ հոդվածներով, «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասով և Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 9-ի N 731 որոշմամբ սահմանված դրույթներով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպությունից հետ վերցնել Հայաստանի Հանրապետության Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Մյասնիկյան 4 հասցեում գտնվող` 1950.30 քառ. մետր մակերեսով շենք, շինությունները (այսուհետ` անշարժ գույք):

2. Թույլատրել Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչությանը սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքը տուրիզմի զարգացման նպատակով 50 տարի ժամկետով վարձակալության տրամադրել «Ֆորեստ Պարկ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությանը (այսուհետ` վարձակալ):

3. Սահմանել, որ`

1) վարձակալության տրամադրվող անշարժ գույքի ամսական վարձավճարը` հաշվարկված Հայաստանի Հանրապետության կառավարության 2001 թվականի փետրվարի 22-ի «Հայաստանի Հանրապետության պետական կառավարչական հիմնարկների տիրապետմանը, տնօրինմանն ու օգտագործմանը հանձնված (ամրացված) գույքի (տարածքի) վարձակալության կարգը հաստատելու մասին» N 125 որոշմամբ սահմանված կարգով, կազմում է 270 000 դրամ, որն ուղղվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե.

2) վարձակալին է փոխանցվում նաև շենք, շինությունների զբաղեցրած և դրանց օգտագործման և սպասարկման համար հատկացված 5.88 հեկտար հողամասի նկատմամբ օգտագործման իրավունքը.

3) վարձակալն ունի վարձակալած անշարժ գույքի, ինչպես նաև դրա օգտագործման և սպասարկման համար հատկացված հողատարածքից ներդրումային ծրագրի իրականացման համար անհրաժեշտ հողամասի գնման նախապատվության իրավունք.

4) պայմանագրի նոտարական վավերացման և պայմանագրից ծագող գույքային իրավունքների պետական գրանցման ծախսերը ենթակա են իրականացման` վարձակալի միջոցների հաշվին:

4. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր պետական գույքի կառավարման վարչության պետին` սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո երկամսյա ժամկետում վարձակալի հետ կնքել սույն որոշման 1-ին կետում նշված անշարժ գույքի վարձակալության պայմանագիր (այսուհետ` պայմանագիր)` պայմանագրում նախատեսելով, որ`

1) վարձակալը պարտավոր է հատուկ և արտոնյալ պայմաններով կազմակերպել հանգիստ Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի և ուսանողների համար.

2) «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կողմից առաջարկության դեպքում վարձակալը պարտավոր է`

ա. իրականացնել ուսումնաարտադրական ծրագրեր` կապված համալսարանի ուսումնական պրոցեսի հետ,

բ. «Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության հետ համատեղ մշակել և իրականացնել կրթական, գիտական, առողջապահական, սոցիալական, ուսանողական և երիտասարդական ծրագրեր.

3) վարձակալած տարածքում ներդրումային ծրագրեր իրականացնելու դեպքում վարձակալը պարտավոր է համապատասխան նախագծանախահաշվային փաստաթղթերը համաձայնեցնել Հայաստանի Հանրապետության վարչապետի 2013 թվականի հունիսի 20-ի N 489-Ն որոշմամբ ստեղծված հանձնաժողովի հետ:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
29.08.2013
N 934-Ա
Որոշում