(չեղյալ է ճանաչվել 02.10.13 թիվ 875-Ա որոշում)
i
041.0807.110913
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
11 սեպտեմբերի 2013 թվականի N 807-Ա
ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅՈՒՆ ՄԻՆՍԿ ԳՈՐԾՈՒՂԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն Հայաստանի Հանրապետության Նախագահի 2007 թվականի հուլիսի 18-ի ՆՀ-174-Ն հրամանագրի 1-ին կետով սահմանված կարգի 121-րդ կետի 3-րդ ենթակետի`
1. Կրթության և գիտության ոլորտում իրականացվող երկկողմ համագործակցության ծրագրերին առնչվող հարցերի քննարկման նպատակով 2013 թվականի սեպտեմբերի 16-18-ը Մինսկ (Բելառուսի Հանրապետություն) գործուղել պատվիրակություն` համաձայն հավելվածի:
2. Ա. Աշոտյանի և Մ. Ղազարյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարել Հայաստանի Հանրապետության 2013 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին:
3. Ընդունել ի գիտություն, որ Ն. Ղուկասյանի և Լ. Թավադյանի` Մինսկ գործուղման հետ կապված ճանապարհածախսն ու օրապահիկի ծախսերը կատարվելու են համապատասխանաբար Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարության կրթության ազգային ինստիտուտի և Հայաստանի Հանրապետության գիտությունների ազգային ակադեմիայի միջոցների հաշվին:
4. Ընդունել ի գիտություն, որ պատվիրակության անդամների` Մինսկ գործուղման հետ կապված գիշերավարձի ծախսերը կատարվելու են հրավիրող կողմի հաշվին:
5. Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարին` գործուղումից վերադառնալուց հետո եռօրյա ժամկետում Հայաստանի Հանրապետության կառավարության աշխատակազմ ներկայացնել Մինսկ գործուղման արդյունքների մասին հաշվետվություն:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2013 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
Հավելված
ՀՀ վարչապետի
2013 թվականի սեպտեմբերի 11-ի
N 807-Ա որոշման
ԿԱԶՄ
ՄԻՆՍԿ ՄԵԿՆՈՂ ՊԱՏՎԻՐԱԿՈՒԹՅԱՆ
Ա. Աշոտյան - ՀՀ կրթության և գիտության նախարար (պատվիրակության
ղեկավար)
Մ. Ղազարյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության
աշխատակազմի ղեկավար
Ն. Ղուկասյան - ՀՀ կրթության և գիտության նախարարության կրթության
ազգային ինստիտուտի տնօրեն (համաձայնությամբ)
Լ. Թավադյան - ՀՀ գիտությունների ազգային ակադեմիայի քիմիական և
երկրի մասին գիտությունների բաժանմունքի
ակադեմիկոս-քարտուղար, Ա. Նալբանդյանի անվան
քիմիական ֆիզիկայի ինստիտուտի տնօրեն
(համաձայնությամբ)