(ուժը կորցրել է 16.07.02 թիվ 438-Ա որոշում)
i
041.0418.150799
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
15 հուլիսի 1999 թվականի թիվ 418
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԽՈՐՀՐԴԱԿԱՆՆԵՐԻ ՄԻՋԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԲԱՇԽՄԱՆ ՄԱՍԻՆ
 
i
1. Հայաստանի Հանրապետության Նախագահի 1999 թվականի հուլիսի 25-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության կառուցվածքը և գործունեության կարգը սահմանելու մասին» հրամանագրին համապատասխան, կատարել Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականների միջև պարտականությունների հետևյալ բաշխումը`
 
 Վ. Մովսիսյան    - գյուղատնտեսության, բնապահպանության, միգրացիայի, 
                   փախստականների և վերաբնակեցման հարցեր
Գ. Մարտիրոսյան  - արտադրական ենթակառուցվածքների, քաղաքաշինության, անշարժ
գույքի պետական կադաստրի, Հայաստանի Հանրապետության
կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական
հանձնաժողովի հարցեր
 Լ. Մկրտչյան     - սոցիալական, կրոնի գործերի, հայրենիք-սփյուռք 
                   առնչությունների, մամուլի և հասարակայնության հետ կապերի 
                   հարցեր
 Ա. Քոչարյան     - պաշտպանության, ազգային անվտանգության, ներքին գործերի, 
                   արտակարգ իրավիճակների, կադրային քաղաքականության, աղետի 
                   գոտու վերականգնման հարցեր
 
2. Սահմանել, որ Հայաստանի Հանրապետության վարչապետի խորհրդականները կատարում են նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի առանձին հանձնարարություններ: