(ուժը կորցրել է 25.10.17 թիվ 454-Ն որոշում)
i
600.0340.020914
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «02»        09            2014 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60014402
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
27 օգոստոսի 2014 թվականի N 340-Ն
 
i
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 15-Ի N 274-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Հիմք ընդունելով «Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 17-րդ հոդվածի 1-ին մասի «զ» ենթակետը և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 72-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի «բ» ենթակետը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.
1. Հաստատել էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման կարգը` համաձայն հավելվածի:
i
2. ՈՒժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2007 թվականի հունիսի 15-ի «Երկդրույք սակագնային համակարգում էլեկտրաէներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային հզորությունների սահմանման սկզբունքները հաստատելու մասին» N 274-Ն որոշումը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
 
Հավելված
Հաստատված է
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2014 թ. օգոստոսի 27-ի
N 340-Ն որոշմամբ
 
ԿԱՐԳ
ԷԼԵԿՏՐԱԿԱՆ ԷՆԵՐԳԻԱ ԱՐՏԱԴՐՈՂ ԸՆԿԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԱՅՄԱՆԱԳՐԱՅԻՆ ԵՎ ՏՆՕՐԻՆԵԼԻ ՀԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՍԱՀՄԱՆՄԱՆ
 
1. Սույն կարգը սահմանում է էլեկտրական էներգիա արտադրող ընկերությունների համար առուվաճառքի պայմանագրային և տնօրինելի հզորությունների սահմանման ընթացակարգն ու պայմանները:
2. Սույն կարգը տարածվում է էլեկտրական էներգիայի (հզորության) արտադրության լիցենզիա ունեցող այն անձանց վրա, որոնց մասնակցությունը էլեկտրական էներգիայի և հզորության հաշվեկշռում կարգավարվում է էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձի կողմից (այսուհետ` Արտադրող): Սույն կարգի իմաստով Արտադրողներն են`
1) օրական կարգավորում ունեցող հիդրոէլեկտրակայանները և հիդրոէլեկտրակայանների համալիրները,
2) ջերմային էլեկտրակայանները, որոնց աշխատանքն ամբողջությամբ չի թելադրվում ջերմային էներգիայի սպառումով,
3) ատոմային էլեկտրակայանը:
3. Սույն կարգում օգտագործված հասկացություններն են`
1) Հանձնաժողով` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողով.
2) Համակարգի օպերատոր` էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի լիցենզիա ունեցող անձ.
3) Հաշվարկային կենտրոն` հաշվարկային կենտրոնի ծառայությունների մատուցման լիցենզիա ունեցող անձ.
4) Բաշխող` էլեկտրական էներգիայի (հզորության) բաշխման գործունեության լիցենզիա ունեցող անձ.
5) Պայմանագիր` Արտադրողի և Բաշխողի միջև կնքված պայմանագիր, որով սահմանվում են էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանները.
6) Պայմանագրային հզորություն` Պայմանագրում ամրագրվող ամսական հզորությունն է, որը որոշվում է որպես Համակարգի օպերատորի կողմից ներգրավված սարքավորումների անվանական հզորությունների գումար` առանց տվյալ ամսում նորոգման դուրս բերված սարքավորումների անվանական հզորությունների գումարի.
7) Տնօրինելի հզորություն` Համակարգի օպերատորի կողմից կարգավարման ենթակա առավելագույն հզորությունն է, որը որոշվում է Պայմանագրային հզորությունից նվազեցնելով բնակլիմայական գործոններով (արտաքին օդի ջերմաստիճան, խոնավություն, տեղակայման վայրի բարձրություն)` ջերմային և ատոմային կայաններում, ջրի ելքով ու էջքով` հիդրոէլեկտրակայաններում և հիդրոէլեկտրակայանների համալիրներում, ինչպես նաև հիմնական սարքավորումների ընդհանուր մաշվածությամբ, ջերմային բեռնվածքով և մնացորդային գոյապաշարներով պայմանավորված հզորությունների սահմանափակումները:
4. Սույն կարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետով նախատեսված սահմանափակումները, ինչպես նաև տեխնիկական նվազագույն հզորությունների մակարդակները հավաստում է անկախ փորձագիտական կազմակերպությունը` դրանցում համապատասխան փոփոխություններ կատարելու անհրաժեշտության դեպքում:
5. Արտադրողը յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորին է ներկայացնում`
1) հաջորդ տարվա էլեկտրական հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը (տնօրինելի հզորություն, նվազագույն հզորություն, հզորության զարգացման և նվազեցման արագություններ),
2) հիդրոէլեկտրակայանների և հիդրոէլեկտրակայանների համալիրների դեպքում` բնական հոսքի հաջորդ տարվա կանխատեսումները և ոռոգման ռեժիմների հաջորդ տարվա պլանը:
6. Արտադրողը յուրաքանչյուր տարի` մինչև հոկտեմբերի 15-ը, Համակարգի օպերատորի համաձայնությանն է ներկայացնում վերջինիս օպերատիվ կառավարման և օպերատիվ վարման ներքո գտնվող սարքավորումների` այդ թվում նաև` ռելեական պաշտպանության և ավտոմատիկայի սարքվածքների, նորոգումների հաջորդ տարվա գրաֆիկները:
7. Համակարգի օպերատորը սույն կարգի 5-րդ և 6-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաշվարկում է էլեկտրական էներգիայի արտադրության ռեժիմները և անհրաժեշտ պահուստային հզորությունները` ելնելով նվազագույն ծախսումներով ներքին պահանջարկը բավարարելու, ինչպես նաև համակարգի հուսալիության և անվտանգության ցուցանիշներն ապահովելու պայմաններից, որի արդյունքում, Համակարգի օպերատորը Պայմանագրային հզորությունները հաշվարկելիս կարող է Արտադրողին ներկայացնել Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումների նորոգման ժամկետների փոփոխության պահանջ:
8. Համակարգի օպերատորը յուրաքանչյուր տարի` մինչև նոյեմբերի 20-ը, Արտադրողին է ներկայացնում, Հայաստանի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության հետ համաձայնեցված, հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների փոխհամաձայնեցված տարբերակը:
9. Արտադրողը յուրաքանչյուր տարի` մինչև դեկտեմբերի 1-ը, Հանձնաժողովի հաստատմանն է ներկայացնում Համակարգի օպերատորի հետ սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում համաձայնեցված` հաջորդ տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը` համաձայն հավելվածի:
10. Համակարգի օպերատորի և Արտադրողի միջև Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների, սարքավորումների նորոգման ժամկետների վերաբերյալ տարաձայնությունների դեպքում`
1) Համակարգի օպերատորը սույն կարգի 8-րդ կետով նախատեսված ժամկետում Արտադրողին և Հանձնաժողովին ներկայացնում է Պայմանագրային հզորության կազմում ընդգրկված սարքավորումների նորոգման ժամկետների վերաբերյալ իր առաջարկությունները.
2) Արտադրողը սույն կարգի 9-րդ կետով նախատեսված ժամկետում Հանձնաժողով է ներկայացնում իր և Համակարգի օպերատորի կողմից առաջարկվող Պայմանագրային և Տնօրինելի հզորությունների վերաբերյալ տեղեկատվությունը:
11. Հանձնաժողովը սույն կարգի 9-րդ և 10-րդ կետերով նախատեսված տեղեկատվության հիման վրա հաստատում է Արտադրողների հաջորդ հաշվարկային տարվա Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները, որոնք պետք է ընդգրկվեն էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրերում:
12. Հանձնաժողովի կողմից հաստատված Պայմանագրային և Տնօրինելի հզորությունները` սարքավորումների նորոգման ժամկետների փոփոխությամբ պայմանավորված, ընթացիկ տարում կարող են վերանայվել Արտադրողի, Բաշխողի և Համակարգի օպերատորի փոխադարձ համաձայնությամբ` պայմանով, որ չփոխվի տարեկան գումարային Պայմանագրային հզորությունը:
13. Արտադրողի կողմից էլեկտրական էներգիայի (հզորության) առուվաճառքի պայմանագրային պարտավորությունները համարվում են կատարված, եթե տվյալ ամսվա Պայմանագրային հզորությունների կազմում ընդգրկված սարքավորումները տեխնիկապես սարքին վիճակում գտնվում են Համակարգի օպերատորի տրամադրության տակ և պատրաստ են զարգացնել նրա կողմից պահանջվող հզորությունը:
14. Պայմանագրային հզորությունները ենթակա են վճարման Արտադրողի համար երկդրույք սակագնային համակարգում էլեկտրական էներգիայի դրույքի և հզորության ամսական վճարի սահմանման դեպքում: Վճարման ենթակա հզորությունը հաշվառում է Հաշվարկային կենտրոնը: Եթե հաշվարկային ամսվա համար Համակարգի օպերատորի կողմից ներկայացված Արտադրողի պատրաստ հզորությունների վերաբերյալ տեղեկատվության մեջ ամրագրված են փաստացի պատրաստ հզորության տարբեր մակարդակներ, ապա վճարման ենթակա Պայմանագրային հզորությունը հաշվառվում է համաձայն Պայմանագրի:
15. Արտադրողի սարքավորումների կամ շինությունների` սույն կարգի 3-րդ կետի 7-րդ ենթակետում նշված գործոններով չպայմանավորված, անսարքությունների կամ վառելիքի անբավարար քանակի պատճառով Տնօրինելի հզորության սահմանափակումները համարվում են Պայմանագրային հզորության խախտում և համապատասխան չափով ենթակա չի վճարման:
 
Հավելված
ՀՀ հանրային ծառայությունները
կարգավորող հանձնաժողովի
2014 թվականի օգոստոսի
27-ի N 340-Ն որոշմամբ
հաստատված էլեկտրական էներգիա
արտադրող ընկերությունների
պայմանագրային և տնօրինելի
հզորությունների սահմանման կարգի
 
___________________________________________________
                          (ընկերության անվանումը)
 
Պայմանագրային և տնօրինելի հզորությունները 20___ թվականին
.____________________________________________________________________.
|N |   Ամիսներ                 |1 |2   |3 |4 |5 |6 |7 |8 |9 |10|11|12|
|  |___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|  |   Ամսաթիվ                 |1-|1-  |1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|1-|
|  |                           |31|28  |31|30|31|30|31|31|30|31|30|31|
|  |                           |  |(29)|  |  |  |  |  |  |  |  |  |  |
|__|___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|1.|Պայմանագրային հզորություն, |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |այդ թվում (ըստ կայանների և |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |ըստ սարքավորումների)`      |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|1)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|2)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|__|___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|2.|Պլանային նորոգման հանվող   |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |հզորությունները, այդ թվում`|  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|1)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|2)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|__|___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|3.|Գումարային                 |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |սահմանափակումներ,          |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |այդ թվում`                 |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|1)|Բնակլիմայական պայմաններից  |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |հզորության սահմանափակումներ|  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|2)|Ջերմային բեռնվածքով        |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |պայմանավորված              |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |սահմանափակումներ           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|3)|Սարքավորումների            |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |մաշվածությամբ պայմանավորված|  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |սահմանափակումներ           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|__|___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|4.|Տնօրինելի հզորություն      |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |կոնդեսացիոն ռեժիմում,      |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |այդ թվում`                 |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|1)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|2)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|__|___________________________|__|____|__|__|__|__|__|__|__|__|__|__|
|5.|Տնօրինելի հզորություն      |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |ջերմաֆիկացիոն ռեժիմում,    |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|  |այդ թվում`                 |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|1)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
|2)|                           |  |    |  |  |  |  |  |  |  |  |  |  |
.____________________________________________________________________.
 
1. Սույն հավելվածի` աղյուսակի սյունակները կարող են տրոհվել բաղկացուցիչ մասերի` ըստ օրերի:
2. Եթե սույն հավելվածի` աղյուսակի 3-րդ կետի 1-ին ենթակետում նշված բնակլիմայական պայմաններից հզորության սահմանափակումներն ավելի մեծ են, քան նույն կետի 3-րդ ենթակետում նշված սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները, ապա սարքավորումների մաշվածությամբ պայմանավորված սահմանափակումները հաշվի չեն առնվում:
3. Տեխնիկական նվազագույն հզորություն _________ ՄՎտ (լրացվում է ըստ անհրաժեշտության):