Սեղմել Esc փակելու համար:
ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Չի գործում
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ Ս ...

25.05.2025 -ին ուժը կորցրած ակտի տվյալ խմբագրությունը գործել է   28.12.2015  -ից մինչեւ   25.05.2025  -ը:
 

(ուժը կորցրել է 15.05.2025 թիվ 595-Ն որոշում)

i

040.1489.171215

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2015 թվականի N 1489-Ն

 

ԱՊՐԱՆՔՆԵՐԻ ՆՇԱՆԱԿՄԱՆ ՎԱՅՐԵՐԻ ՓՈՓՈԽՈՒԹՅԱՆ ԴԵՊՔԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հիմք ընդունելով «Մաքսային կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 184-րդ հոդվածի 3-րդ մասը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Սահմանել, որ «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նշանակման վայրը կարող է փոփոխվել հետևյալ դեպքերում`

1) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ մաքսային հսկողության որոշակի ձևի (ձևերի) կիրառման անհրաժեշտության դեպքում, երբ ուղարկող մաքսային մարմնում կամ ապրանքների նշանակման` հայտարարատուի կողմից հայտարարագրված վայրում բացակայում են մաքսային հսկողության նշված ձևի (ձևերի) կիրառման համար անհրաժեշտ պայմաններ.

2) «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով տեղափոխվող ապրանքների նկատմամբ լիազորություններ ունեցող անձանց դիմումի հիման վրա.

3) լիազորված տնտեսական օպերատորների կողմից «Մաքսային տարանցում» մաքսային ընթացակարգով ապրանքների տեղափոխման դեպքում.

4) մաքսային մարմինների կողմից ռիսկերի կառավարման համակարգի կիրառմամբ որոշված դեպքերում:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2015 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 17-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2015
N 1489-Ն
Որոշում