ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
 
9 ապրիլի 2018 թվականի N 14-Ն
 
  i 
ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆՈՏԱՐԱԿԱՆ ԿԱՐԳՈՎ ՏՐՎԱԾ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅԱՆ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
Ղեկավարվելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության սահմանադրական օրենքի 13-րդ հոդվածի 17-րդ մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը
 
ՈՐՈՇՈՒՄ Է.
 
1. Սահմանել տեղում ստորագրությունների հավաքմանը միանալու վերաբերյալ նոտարական կարգով տրված հայտարարության ձևը` համաձայն հավելվածի:
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հայտարարության ձևաթղթերը ներբեռնվում են Կենտրոնական ընտրական հանձնաժողովի համացանցային կայքից:
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կենտրոնական ընտրական
հանձնաժողովի
2018 թ. ապրիլի 9-ի
N 14-Ն որոշման
 
Ձև
 
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
 
ՏԵՂՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՎԱՔՄԱՆԸ ՄԻԱՆԱԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
 
Ես, ____________________________, ծնված ____________________________,
        (նշվում է ստորագրողի անունը,        (նշվում է ստորագրողի ծննդյան
        հայրանունը, ազգանունը)              օրը, ամիսը, տարեթիվը)            
 
Անձը հաստատող փաստաթղթի տվյալներ`________________________________________________________________,
(նշվում է ստորագրողի անձը հաստատող փաստաթղթի տվյալները (անձնագրի
դեպքում` սերիան և համարը, նույնականացման քարտի դեպքում` համարը))
 
նոտարական կարգով տրված սույն հայտարարությամբ միանում եմ
____________________________________________________________________
                  (նշվում է նախագծի (հարցի) անվանումը)
Նախագծի (հարցի) քաղաքացիական նախաձեռնության կարգով առաջարկելու նպատակով կազմավորված նախաձեռնող խմբի կողմից իրականացվող ստորագրությունների հավաքմանը:
 
Հայտարարությունը տվեց` _______________________ ___________________
                           (անունը, հայրանունը,     (ստորագրությունը)
                                 ազգանունը)
__________________________________________________________
(նշվում է հայտարարություն տալու օրը, ամիսը, տարեթիվը)
 
_________________________ թվականին, ես, ____________________________ նոտարական տարածքի նոտար ____________________________ս, վավերացնում եմ _____________ի ստորագրության իսկությունը, որը կատարվել է իմ ներկայությամբ: Փաստաթուղթը ստորագրողի ինքնությունը և գործունակությունը ստուգված են:
«Նոտարիատի մասին» ՀՀ օրենքի 67-րդ հոդվածի համաձայն` հաստատում եմ ֆիզիկական անձի կողմից կատարված ստորագրության իսկությունը, այլ ոչ թե փաստաթղթում շարադրված փաստերը:
 
Գրանցված է գրանցամատյան թիվ _______________ ով
 
Գանձված է պետական տուրք ______ և ծառայության վճար _________ համաձայն` «Պետական տուրքի մասին» և «Նոտարիատի մասին» ՀՀ օրենքների:
 
Նոտար` ________________________________ ՀՀ Զինանշանի պատկերով կնիք
 
Հայտարարությունը պետք է ներկայացնել ստորագրությունների հավաքումն իրականացնող անձին կամ Կենտրոնական ընտրական հանձնաժողով: