ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ
25 օգոստոսի 2023 թվականի N 08-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 11-Ի ԹԻՎ 06-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
(1-ին մաս)
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, «Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին» օրենսգրքի 17-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ ենթակետով`
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ
1. Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի օգոստոսի 11-ի «Օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգները սահմանելու մասին» N 06-Ն հրամանի`
1) 1-ին կետի 1-ին ենթակետով սահմանված` 1-ին հավելվածի.
i
ա. 12-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը:
բ. 66-րդ կետից հետո լրացնել նոր 67-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«67. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:»:
2) 1-ին կետի 2-րդ ենթակետով սահմանված` 2-րդ հավելվածի.
i
ա. 12-րդ կետում «ռելիեֆին համապատասխան» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը:
i
բ. 16-րդ կետի 1-ին ենթակետում «վերացման» բառը փոխարինել «վերցման» բառով:
գ. 16-րդ կետի վերջին պարբերության «Զառիթափ» բառից առաջ լրացնել «4)» թիվը:
դ. 18-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«18. Մանրազնին հետախուզման արդյունքներով տեխնիկատնտեսական հիմնավորման ժամանակ նախանշված` հանքավայրի առաջնահերթ մշակման ենթակա տեղամասերը և հորիզոնները պետք է հետախուզված լինեն տվյալ խմբի համար առավել բարձր կարգերով:
1) Այն դեպքում, երբ առաջնահերթ մշակման տեղամասերը երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններով, օգտակար հանածոյի որակով և լեռնաերկրաբանական պայմաններով բնութագրական չեն ամբողջ հանքավայրի համար, պետք է մանրազնին ուսումնասիրվեն նաև հանքավայրին հատկանշական տեղամասերը: Մանրամասն ուսումնասիրված տեղամասերի վերաբերյալ ստացված տեղեկատվությունը օգտագործվում է հանքավայրի մնացած մասի պաշարների հաշվարկման ժամանակ ընդունված հաշվարկային պարամետրերի և ամբողջ հանքավայրի մշակման պայմանների հավաստիության գնահատման համար:
2) Տարբեր կարգերի պաշարների ռացիոնալ հարաբերակցությունը սահմանվում է Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով:»:
i
ե. 26-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ «1) Պատքարի և երեսապատման քարի հանքավայրերի հետախուզման ժամանակ 5-ական փորձանմուշներով պետք է վերստուգվեն (ներքին և արտաքին վերստուգումներ) ծավալային զանգվածի և ջրակլանման տվյալների տարբերությունը (տարամիտությունը). ծավալային զանգվածի որոշման դեպքում չպետք է գերազանցի 0.02 գ/սմ3, իսկ ջրակլանման փորձարկումների դեպքում` 0.5%-ը: Իբրև խիճ (բետոնի, ճանապարհի և վերնալիրի) քարի գնահատման դեպքում 5 փորձանմուշով վերստուգվում է թույլ ապարների հատիկների պարունակությունը:»:
i
զ. 37-րդ կետում «հարստությունները» բառը փոխարինել «հզորությունները» բառով:
է. 50-րդ կետը լրացնել նոր 4-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«4) Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:»:
i
3) 1-ին կետի 3-րդ ենթակետով սահմանված` 3-րդ հավելվածի 12-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը:
4) 1-ին կետի 4-րդ ենթակետով սահմանված` 4-րդ հավելվածի.
i
ա. 26-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը:
i
բ. 6-րդ գլխի վերնագրի մեջ «ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ» բառերով:
գ. 80-րդ կետից հետո լրացնել նոր 81-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«81. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:»:
5) 1-ին կետի 5-րդ ենթակետով սահմանված` 5-րդ հավելվածի.
ա. 24-րդ կետում «պղնձի» բառը փոխարինել «երկաթի» բառով:
i
բ. 28-րդ կետում «տեղագրական հիմք» բառերից հետո լրացնել «(հանույթ)` կոորդինատների WGS-84 (ARMREF 02) համակարգով» բառերը:
i
գ. 6-րդ գլխի վերնագրի մեջ «ՀԱՆՔԱՔԱՐԵՐԻ» բառը փոխարինել «ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ» բառերով:
i
դ. 49-րդ, 51-րդ կետերում, 52-րդ կետի 10-րդ և 12-րդ ենթակետերում «կազմվածքակառուցվածքային» բառը փոխարինել «մակատեսքակառուցվածքային (տեքստուրաստրուկտուրային)» բառերով:
i
ե. 73-րդ կետի 1-ին ենթակետի գ. պարբերության մեջ «10» թվից հետո լրացնել «տոկոս» բառը:
զ. 82-րդ կետից հետո լրացնել նոր 83-րդ կետ` հետևյալ բովանդակությամբ.
i
«83. Եթե Դասակարգման 44-րդ կետի 2-րդ ենթակետի աղյուսակ 2-ով սահմանված պահանջներին հաշվարկված պաշարների չբավարարելու հիմքով հանքավայրը պետական ընդերքաբանական փորձաքննության մարմնի կողմից համարվել է շահագործմանը չնախապատրաստված, ապա հանքավայրի պաշարները կարող են հաստատվել ընդերքաբանական փորձաքննության ներկայացված նյութերում հաշվարկված կարգերով, սակայն նշումով, որ այն նախապատրաստված չէ շահագործման, չի կարող տրամադրվել օգտակար հանածոների արդյունահանման նպատակով և նպատակահարմար է իրականացնել մանրազնին հետախուզում:»:
6) 1-ին կետը լրացնել նոր 6-րդ ենթակետով` հետևյալ բովանդակությամբ.
i
«6) կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգը` համաձայն N 6 հավելվածի:»:
7) հրամանը լրացնել նոր` N 6 հավելվածով` համաձայն հավելվածի:
i
ՆԱԽԱՐԱՐ Գ. ՍԱՆՈՍՅԱՆ
Հավելված
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2023 թվականի օգոստոսի 25-ի
թիվ 08-Ն հրամանի
«Հավելված N 6
ՀՀ տարածքային կառավարման և
ենթակառուցվածքների նախարարի
2021 թվականի օգոստոսի 11-ի
N 06-Ն հրամանի
ՀՐԱՀԱՆԳ ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ
1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ՏԵՂԵԿՈՒԹՅՈՒՆՆԵՐ
1. Կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգով (այսուհետ` Հրահանգ) կանոնակարգվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները, որոնց արդյունքները Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի (այսուհետ` Օրենսգիրք) 7-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված նպատակով, Օրենսգրքի 7-րդ հոդվածի 5-րդ մասի պահանջի համաձայն, ընդերքաբանական փորձաքննության է ներկայացվում ընդերքօգտագործողների կողմից, և որոնք, ըստ Օրենսգրքի 7-րդ հոդվածի 6.4-րդ մասի պահանջի, պետք է համապատասխանեն օգտակար հանածոների պաշարների դասակարգման կիրառման հրահանգների պահանջներին:
2. Հրահանգով սահմանվում են կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերի (կամ առանձնացված տեղամասերի) (այսուհետ` հանքավայրերի) ուսումնասիրմանը ներկայացվող հիմնական պահանջները, որոնց իրականացումը կապահովի երկրաբանահետախուզական աշխատանքների տարբեր փուլերում (որոնողագնահատանքային աշխատանքներ, նախնական ու մանրազնին հետախուզում) և հանքավայրերի շահագործման ժամանակ (լրահետախուզում և շահագործական հետախուզում) կատարվող աշխատանքների բնույթին համարժեք այնպիսի երկրաբանական տեղեկատվության ստացումը, որը հնարավորություն կտա այդ աշխատանքների արդյունքներով իրականացնել հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) արդյունաբերական գնահատում և վճիռ ընդունել հետախուզման հաջորդ փուլերին անցնելու, մանրազնին հետախուզված հանքավայրերը արդյունաբերական յուրացման նախապատրաստելու և շահագործվող հանքավայրերը վերագնահատելու համար:
3. Մանրազնին հետախուզված և վերագնահատված շահագործվող հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թ. մարտի 14-ի N 274-Ն որոշմամբ հաստատված «Պինդ օգտակար հանածոների հանքավայրերի պաշարների և կանխատեսումային պաշարների դասակարգման» (այսուհետև` Դասակարգում) պահանջներին համապատասխան:
4. Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերի բովանդակությանը ներկայացվող պահանջները (այսուհետ` Պահանջներ) սահմանված են Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2021 թվականի մայիսի 3-ի թիվ 04-Ն հրամանով:
5. Որոնողագնահատանքային և նախնական հետախուզման աշխատանքների փուլերում հանքավայրերի ուսումնասիրվածության աստիճանը որոշվում է Դասակարգման հիմնական դրույթներին և կոնդիցիաների հիմնավորման պահանջներին համապատասխան` այդ աշխատանքների արդյունքներով համապատասխանաբար գնահատանքային կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական նկատառումների (այսուհետ` ՏՏՆ) և նախնական կոնդիցիաների հիմնավորմամբ տեխնիկատնտեսական զեկույցների (այսուհետ` ՏՏԶ) կազմմամբ:
6. Անկախ սեփականության ձևից և երկրաբանահետախուզական ու շահագործական աշխատանքների ֆինանսավորման աղբյուրներից, պարտադիր կարգով պետական ընդերքաբանական փորձաքննության են ներկայացվում մանրազնին և շահագործական կոնդիցիաների տեխնիկատնտեսական հիմնավորումներն (այսուհետ` ՏՏՀ) ու պաշարների հաշվարկման նյութերը, ինչպես նաև պետական բյուջեի միջոցների հաշվին ուսումնասիրված օբյեկտների ՏՏՆ-երը և ՏՏԶ-ները:
7. Ընդերքօգտագործողների միջոցների հաշվին հանքավայրում երկրաբանահետախուզական աշխատանքների իրականացման դեպքում ՏՏՆ-երը` գնահատանքային և ՏՏԶ-ները` նախնական կոնդիցիաներով կարող են մշակվել ներդրողի ցանկությամբ ու միջոցներով` ռիսկի աստիճանի նվազեցման նպատակով և ընդերքօգտագործողի ներկայացմամբ քննարկվել պետական փորձաքննություն իրականացնող մարմնի կողմից:
8. Տարեկան արդյունահանման ծավալներով, ինչպես նաև տնտեսական նշանակությամբ կարբոնատային հումքը ոչ մետաղական հումքի խմբում հանդիսանում է առաջատարներից: Լայն տարածում ունեցող կալցիտից և (կամ) դոլոմիտից կազմված կարբոնատային ապարների դասին են պատկանում կրաքարը, կավիճը, դոլոմիտը, մարմարը, մերգելը, դոլոմիտային ալյուրը, կրային տուֆը, գաջը, ինչպես նաև մագնեզիտը և սիդերիտը (երկաթասպաթը):
9. Սույն Հավելվածի դրույթները տարածվում են միայն կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի վրա, որոնցից արդյունահանված հումքը օգտագործվում է սև և գունավոր մետալուրգիայում, քիմիական արդյունաբերության, ցեմենտի և այլ կապակցող նյութերի արտադրության մեջ, ռետինի, ապակու շաքարի թողարկման, թթու հողերի մելիորացիայի (հողաբարելավման) համար կրային ալյուրի, անասնապահության և թռչնաբուծության մեջ միներալային կերերի ստացման համար, ինչպես նաև արդյունաբերության այլ ճյուղերում, որտեղ կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները հիմնականում որոշվում են դրա քիմիական և միներալային կազմով:
10. Սույն Հավելվածի դրույթները չեն տարածվում որպես շինարարական և երեսապատման քար օգտագործվող կրաքարերի, մարմարների, դոլոմիտների և այլ կարբոնատային ապարներով ներկայացված, ինչպես նաև մագնեզիտի և սիդերիտների հանքավայրերի վրա:
11. Այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, որոնք ներկայացված են ինչպես կարբոնատային ապարներով, այնպես էլ այլ տեսակի ապարներով (օրինակ կավ և այլն), ապա դրանց երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները իրականացվում են այնպես, որ կարբոնատային ապարների ուսումնասիրվածությունը բավարարի սույն հավելվածի, իսկ այլ տեսակի ապարների ուսումնասիրվածությունը` տվյալ տեսակի օգտակար հանածոյի հանքավայրերի պաշարների դասակարգման կիրառման հրահանգի պահանջներին:
12. Կարբոնատային ապարներով ներկայացված այն հանքավայրերի (տեղամասերի, հանքերևակումների) դեպքում, երբ դրա օգտակար հանածոն (կարբոնատային ապարը) կարող է բավարարել միաժամանակ մի քանի ոլորտներում դրա օգտագործման համար սահմանված չափանիշներին, երկրաբանահետախուզական համալիր աշխատանքները պետք է իրականացվեն այնպես, որ կարբոնատային ապարների որակը ուսումնասիրվի կիրառման հնարավոր ոլորտներին դրա պիտանելիությունը գնահատելու համար բավարար մանրամասնությամբ: Ընդ որում, Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի սեպտեմբերի 3-ի թիվ 1446-Ն որոշման 1-ին կետով հաստատված պետական ընդերքաբանական փորձաքննության կարգի 12-րդ կետի 6-րդ ենթակետում նշված փորձաքննության եզրակացության մեջ, անհրաժեշտ է օգտակար հանածոյի կիրառման ոլորտի ընտրության վերաբերյալ ընդունել այնպիսի որոշում, որ այն ապահովի տվյալ օգտակար հանածոյի օգտագործման առավելագույն արժեքը:
2. ԿԱՐԲՈՆԱՏԱՅԻՆ ԱՊԱՐՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑՈՎ ՆԵՐԿԱՅԱՑՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՏԵՍԱԿՆԵՐԸ
13. Լայն տարածում ունեցող կարբոնատային ապարների նկարագրությունը բերվում է ստորև.
1) Կրաքար` հիմնականում կալցիտով, հազվադեպ` արագոնիտով ներկայացված նստվածքային լեռնային ապար, որը սովորաբար պարունակում է բեկորային և կավային նյութի, դոլոմիտի և օրգանական նյութերի խառնուկներ: Բեկորային նյութը ներկայացված է քվարցով, օպալով, խալցեդոնով, պիրիտով, երկաթի օքսիդներով, սիդերիտով, գլաուկոնիտով, ֆոսֆորիտով և այլ միներալներով: Մաքուր կրաքարի քիմիական կազմը մոտենում է կալցիտի տեսական կազմին (56%-ը CaO և 44%-ը CO2): Դրա միջին խտությունը (ծավալային զանգվածը) կազմում է 2.4-2.6 տ/մ3, ամրության սահմանը սեղմման ժամանակ հասնում է 90-95 ՄՊա-ի, իսկ ձգման ժամանակ` 8-10 ՄՊա-ի:
2) Կավիճ` կրաքարի տարատեսակ, որն իրենից ներկայացնում է թույլ ցեմենտացած սպիտակեցնող ապար` կազմված կոկոլիթոֆորիդի և ֆորամինիֆերի մնացորդներից, փափկամարմինների խեցիների բեկորներից, կալցիտի փոշենման և մանր հատիկներից: Կավճի միջին խտությունը կազմում է 1.5-1.6 տ/մ3 է, ծակոտկենությունը կազմում է 40-50%, բնական խոնավությունը` մինչև 20-35%, ամրությունը ցածր է` չոր վիճակում չի գերազանցում 4-5 ՄՊա-ը:
3) Դոլոմիտ` հիմնականում նույնանուն միներալից բաղկացած կարբոնատային ապար, որը սովորաբար պարունակում է կալցիտի, երբեմն` գիպսի, անհիդրիտի, երկաթի օքսիդների, կավանյութի խառնուրդներ: Մաքուր դոլոմիտը պարունակում է CaO` 30.4%, MgO` 21.9% և CO2` 47.7%: Օգտակար հանածոյում CaO-ի, MgO-ի և CO2-ի պարունակությունները կարող են տատանվել համապատասխանաբար 25.5-32.4%, 14.0-21.9% և 35.7-47.7% սահմաններում: Դոլոմիտների և կրաքարերի միջև գոյություն ունի կարբոնատային ապարների անցումային անընդմեջ շարք, որի եզրային տեսակներն են մաքուր կրաքարը և մաքուր դոլոմիտը. 11%-ից ավելի MgO պարունակող կարբոնատային ապարները վերագրվում են դոլոմիտներին: Ֆիզիկամեխանիկական հատկություններով դոլոմիտները մոտ են կրաքարերին: Ներկառուցվածքամակատեսքային (ստրուկտուրատեքստուրային) առանձնահատկությունները բազմազան են:
4) Մարմար` մետամորֆային գործընթացների արդյունքում վերաբյուրեղացած, միջին ամրության կարբոնատային ապարի տարատեսակ, որը հիմնականում կազմված է կալցիտից` CaCO3, որոշ տեսակներ նաև դոլոմիտից և սովորաբար պարունակում է նաև այլ միներալներ (գրաֆիտ, հեմատիտ, լիմոնիտ, պիրիտ, քվարց և այլն), որոնցով պայմանավորված է մարմարի գույնը:
5) Մերգել` կարբոնատակավային ապար, որը 50-ից 75%-ով բաղկացած է կալցիտից և (կամ) դոլոմիտից և 25-ից 50%-ով չլուծվող մնացորդից, որը հիմնականում ներկայացված է կավանյութով (R2O3 և SiO2):
6) Դոլոմիտային ալյուր` փխրուն (մինչև սորուն), ալյուրի կամ ավազի տեսք ունեցող և դոլոմիտի հատիկներից կազմված կարբոնատային ապար, որը հողմահարման գոտում ընթացող փխրեցման և ընտրողական տարրալուծման գործընթացների արգասիք է:
7) Կրային տուֆ (տրավերտին)` թեթև ծակոտկեն, խոռոչավոր ապար, որը առաջացել է տաք կամ սառը աղբյուրներից հոսող ածխաթթվով հարստացած ջրերից կալցիումի կարբոնատի նստեցման արդյունքում:
8) Գաջ` կալցիումի կարբոնատից կազմված փխրուն, սորուն փոշենման ապար: Հոմանիշներն են` լճային կավիճ, մարգագետնային կրաքար, քաղցրահամ ջրերի կրաքար, լիմնոկալցիտ:
14. Կարբոնատային ապարների հիմնական զանգվածը ձևավորվել է ծովային կամ լճային ավազաններում քիմիական մնացորդների, օրգանիզմների կենսագործունեության արգասիքների և կարբոնատային կազմի բեկորային նյութի նստեցման (նստվածքակուտակման) միջոցով: Համարվում է, որ կարբոնատային ապարների առաջացման համար ելակետային նյութ են հանդիսացել ջրերում լուծված կալցիումի և մագնեզիումի աղերը: Ջրային միջավայրում, ավելցուկային քանակության դեպքում դրանք սկսում են առանձնանալ նստվածքներում. ուղիղ քիմիական նստեցման եղանակով կամ ջրային միջավայրից կենդանի օրգանիզմների կողմից այդ աղերի կլանման արդյունքում` կարբոնատային կմախքների մնացորդների տեսքով:
1) Կրաքարերը ըստ առաջացման ստորաբաժանվում են քիմիածին (հեմոգեն), օրգանածին և բեկորային: Քիմիածին կրաքարերը առաջացել են ուղղակի քիմիական նստեցման և ծովային կամ լճային ջրում լուծված ածխաթթվային կալցիումի հետագա դիագենետիկ վերակազմավորման արդյունքում: Օրգանածին կրաքարերը իրենցից ներկայացնում են ծովային օրգանիզմների մնացորդների կուտակում, որոնց կմախքները կամ պաշտպանական կաղապարները կազմված են եղել կալցիումի կարբոնատից: Բեկորային կրաքարերը ձևավորվել են ամբողջությամբ կամ մասնակիորեն լիթիֆիկացված (գործընթաց, որի դեպքում նստվածքները խտանում են ճնշման տակ, արտամղում են ուղեկից հեղուկները, կցորդվում են` աստիճանաբար դառնալով պինդ ապար) կալցիտային նստվածքի վերանստեցման, կրաքարերից կազմված ավազանների ափերի քայքայման արդյունքում, ինչպես նաև ցամաքածին (տերրիգեն) կարբոնատային նյութի շնորհիվ:
2) Կավիճը ձևավորվել է ծովերի հատակին, գերազանցապես պլանկտոնային և հատակային օրգանիզմների (հիմնականում կոկոլիտոֆոր և ֆորամինիֆեր), կմախքների և պաշտպանիչ կաղապարների կուտակման և, կալցիումի կարբոնատի քիմիական նստեցման գործընթացում ձևավորված, փոշենման կալցիտով դրա հետագա ցեմենտացման արդյունքում:
3) Դոլոմիտները ըստ առաջացման ստորաբաժանվում են արտածինների (վերնածինների, էկզոգենների) և ներծինների (էնդոգենների): Արտածին դոլոմիտները` ծովային ավազանի բարձրացած աղիության պայմաններում կրային տիղմի դիագենետիկ վերակազմման արդյունք են. մասնակիորեն առաջանում է նաև ջրից դոլոմիտային նստվածքի անուղղակի նստվածքագոյացմամբ: Դոլոմիտների արդյունաբերական նշանակությամբ ներծին հանքավայրեր դեռևս հայտնի չեն:
15. Կարբոնատային ապարների ծագումնաբանության, կազմի և ներկառուցվածքի համընդհանուր ընդունված դասակարգում դեռևս գոյություն չունի, սակայն կիրառման համար առավել ամբողջական, պարզ, հարմար և լայն տարածում ստացած դասակարգումներից է Վ.Ն. Կիրկինսկու կողմից առաջարկվածը, համաձայն որի.
1) Կրաքարադոլոմիտային ապարների կարբոնատային մասնաբաժնում կալցիտի (CaCO3) և դոլոմիտի (MgCO3) պարունակությունների հարաբերակցությունից կախված առանձնացվում են` (մաքուր) կրաքարերը (CaCO3=95-100%, MgCO3=5-0%,), դոլոմիտախառն (դոլոմիտացված) կրաքարերը (CaCO3=75-95%, MgCO3=25-5%), դոլոմիտային կրաքարը (CaCO3=50-75%, MgCO3=50-25%), կրաքարային դոլոմիտը (CaCO3=25-50%, MgCO3=75-50%), կրաքարախառն (կրաքարացված) դոլոմիտը (CaCO3=5-25%, MgCO3=95-75%) և (մաքուր) դոլոմիտը (0-5%):
2) Կալցիտի կամ դոլոմիտի մակածին (էպիգենետիկ) առաջացումների առկայությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ` որպես ածական. «կալցիտացված» կամ «դոլոմիտացված»:
3) Կարբոնատային ապարները, դրանցում ավազաբեկորային մասնիկների և կավանյութի մինչև 5% պարունակության դեպքում, վերագրվում են մաքուր տարատեսակին. նման խառնուրդների ավելի բարձր պարունակությունը արտացոլվում է ապարի անվանման մեջ: Նման խառնուրդների կազմից կախված, դրանց 5-ից 25% պարունակության դեպքում, կարբոնատային ապարն անվանում են ավազացված, ալևրիտացված կամ կավային (կավախառն), իսկ 25-50% պարունակության դեպքում` ավազային (ավազոտ), ալևրոլիտային կամ մերգել:
4) Կարբոնատային ապարներում մինչև 25% քանակով այլ միներալների (անհիդրիտ, գիպս, ֆոսֆատ և այլն) առկայությունը արտահայտվում է ապարի անվանման մեջ. նշվում է դրանց պարունակության մասին (ֆոսֆատային կրաքարեր, անհիդրիտային դոլոմիտներ և այլն): Նման միներալների ավելի բարձր (25-50%) պարունակության դեպքում ապարը բնութագրվում է երկակի անվանմամբ (ֆոսֆատակրաքարային ապար, անհիդտրիտադոլոմիտային ապար և այլն):
5) Կարբոնատային ապարներն ըստ ներկառուցվածքամակատեսքային (կառուցվածքատեքստուրային) առանձնահատկությունների, որոնք արտացոլում են դրանց առաջացման պայմանները (ծագումնաբանությունը), ստորաբաժանվում են չորս խմբի` հատիկավոր, օրգանածին (օրգանոգեն), բեկորային և խառը:
6) Կարբոնատային ապարների բնական տարատեսակները որոշվում են դրանց նյութական կազմով և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկություններով, իսկ տեխնոլոգիական տարատեսակները` դրանց վերամշակման արտադրական եղանակների և հումքի որակին ներկայացվող պահանջների հետ նյութական կազմի և ներկառուցվածքամակատեսքային առանձնահատկությունների զուգակցմամբ:
16. Առավել մեծ տարածում ունեն ծովային ծագման կարբոնատային ապարները: Դրանք կապված են կարբոնատային, կարբոնատացամաքածին (տերրիգեն), կարբոնատաաղածին, խայտաբղետ և այլ կազմավորումների (ֆորմացիաների) հետ: Երկրատեկտոնական (գեոտեկտոնական) իրավիճակից կախված` կարբոնատային ապարների հանքակուտակները բնութագրվում են տարբեր ձևաբանությամբ. ծալքավոր շրջաններում բնորոշ են գծային կողմնորոշումը, զգալի հզորությունը, տեղախախտվածությունը, մագմայականության դրսևորումները, պլատֆորմային գոտիներում` լայն մակերեսային տարածումը, գրեթե հորիզոնական տեղադրվածությունը, իսկ ճկվածքներում` սահմանափակ տարածումն ու մեծ հզորությունը:
17. Մորֆոկառուցվածքային առանձնահատկություններից, տեղադրման պայմաններից, նյութական կազմի և հզորության փոփոխականության աստիճանից կախված կարբոնատային ապարների հանքավայրերը ստորաբաժանվում են արդյունաբերական տիպերի, որոնցով կանխորոշվում են դրանց հետախուզման ու շահագործման ռացիոնալ մեթոդները, եղանակներն ու միջոցները:
1) Կարբոնատային ապարների արդյունաբերական նշանակությամբ հանքավայրերի հիմնական տիպերից են շերտայինները. լիթոլոգիական և քիմիական կազմով տարբեր աստիճանի կայուն, և այս կամ այն աստիճանով տեղախախտված: Դրանց չափերը հատակագծում հասնում են հարյուրավոր մետրերի, անգամ կիլոմետրերի, հզորությունը` տասնյակ մետրերի:
2) Արդյունաբերական նշանակության խոշոր հանքավայրեր են հանդիսանում նաև կրաքարերի խութածին զանգվածները: Դրանց չափերը հասնում են հարյուրավոր մետրերի, շերտավորությունը բացակայում է, կառուցվածքը բավականին համասեռ է, ոչ հաճախ` գոտիական:
18. Կարբոնատային ապարները, ինչպես երկրակեղևում ունեցած իրենց մասնաբաժնով, այնպես էլ արդյունահանման ծավալներով և տնտեսական նշանակությամբ առաջատարներից են` ոչ մետաղային օգտակար հանածոների շարքում: Դրանք լայն կիրառում ունեն երկրների տնտեսությունների տարբեր ոլորտներում, որոնք ներկայացվում են ստորև.
1) Սև մետալուրգիայում կարբոնատային ապարները օգտագործվում են տարբեր նպատակներով:
ա. Կրաքարերը, ինչպես նաև դրանցից ստացվող կիրն օգտագործվում են որպես հալանյութ` թուջի, պողպատի և ֆեռոձուլվածքների արտադրություններում` հանքաքարից բալաստային (սիլիկահողի և արզնահողի (ալյումինի օքսիդի) և վնասակար (ֆոսֆոր և ծծումբ) խառնուրդների և վառելիքի մոխիրների կորզման ու խարամներ փոխանցման նպատակով:
բ. Դոմնային արտադրության մեջ կիրառվում են կրաքարերը, դոլոմիտային կրաքարերը և դոլոմիտները, պողպատի և ֆեռոհամաձուլվածքների ստացման մեջ` կրաքարերը և կիրը: Կավիճը ոչ բավարար կարծրության և բարձր խոնավության պատճառով կիրառվում է միայն ձուլման արտադրությունում: Պողպատի մարտենյան արտադրության կոնվերտերայինով շարունակական փոխարինմամբ պայմանավորված` կոնվերտերային կրի թողարկման համար պիտանի, վնասակար խառնուրդների ցածր պարունակությամբ կրաքարերի պահանջարկը աճում է:
գ. Հալանյութային կրաքարերը ստացվում են կարբոնատային հումքի արդյունահանման, ջարդման և հարստացման միջոցով: Քիմիական և հատիկաչափական կազմից կախված դրանք ստորաբաժանվում են մակնիշների և տեսակների:
դ. Կրաքարերի ապրանքային հալանյութերին նախկին ԽՍՀՄ տարիներին ներկայացվող պահանջները սահմանվում էին ՕՍՏ 14-63-80 (դոմնային հալման համար) և ՕՍՏ 14-64-80 (պողպատի ստացման համար) փաստաթղթերով, իսկ ներկայումս դրանց որակին ներկայացվող պահանջները առաջին հերթին որոշվում են հումքի գնորդների (սպառողների) հետ կնքված պայմանագրերով սահմանված տեխնիկական պայմաններին համապատասխան:
ե. Քիմիական կազմին, ստանդարտներով և տեխնիկական պայմաններով, MgO-ի (3.5-10%-ից ոչ ավելի) և չլուծվող մնացորդի (2-4%-ից ոչ ավելի) աննշան պարունակությունների դեպքում, ներկայացվող պահանջները սահմանվում են CaO-ի և MgO-ի գումարային պարունակության նկատմամբ. նվազագույնը 50.5-54%` կախված տեսակից: Հալանյութերին ավելի խիստ պահանջներ ներկայացվում են էլեկտրապողպատի և ֆեռոհամաձուլվածքի ստացման մեջ կիրառվողների նկատմամբ: Դրանց մեջ սահմանափակվում է (լիմիտավորվում է) նաև ֆոսֆորի և ծծմբի առկայությունը: Ավելի խիստ են կոնվերտերային կրի ստացման համար անհրաժեշտ կրաքարերին, ՏՈՒ 14-15-60-78 փաստաթղթով, ներկայացվող պահանջները (արզնահողի, ցեմենտի, կրի ստացման համար անհրաժեշտ, որոշ հանքավայրերի կրաքարերին ներկայացվող պահանջները սահմանվում են ՏՈՒ 57-43-060-00196368-97 փաստաթղթով): Հալանյութային (ֆլյուսային) կրաքարերը պետք է պարունակեն CaO-ի և MgO-ի գումարային առնվազն 52% պարունակություն` 1-ին տեսակին բավարարելու համար և առնվազն 50%` 2-րդ տեսակին բավարարելու համար, իսկ MgO-ն համապատասխանաբար ոչ ավելի 8 և 10%-ը:
զ. Քիմիական կազմից բացի, հալանյութային կրաքարերի կարևորագույն ցուցանիշներից է հատիկաչափական կազմը, ամրությունը սեղմման ժամանակ և միտարրությունը: Հալանյութերի արտադրության համար ավելի պիտանի են մանրահատիկ, թույլ ծակոտկեն, համեմատաբար ամուր կրաքարերը:
է. Դոլոմիտները մետալուրգիայում կիրառվում են որպես հրակայուն հումք (հում և թրծված տեսքով) և որպես հալանյութ: Հում վիճակում դրանք կիրառվում են որպես լիցքավորող նյութ հիմնական մարտենյան վառարանների և կոնվերտերների համար: Թրծումից հետո ստացվում է մետալուրգիական դոլոմիտային ալյուր, որը կիրառվում է խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյութերի պատրաստման ժամանակ. հրակայուն տոփանման զանգվածի, աղյուսի, բլոկների և հատուկ նշանակության հրակայուն արտադրանքների ստացման համար:
ը. Հրակայուն նյութերի և հալանյութերի արտադրության համար դոլոմիտների պիտանելիության հիմնական բնութագիրը հանդիսանում է դրա քիմիական կազմը: Նշանակալի դեր ունի նաև դոլոմիտների(ներ) կառուցվածքը, միտարրությունը և` ամրությունը:
թ. Կոնվերտորային խեժադոլոմիտային և խեժադոլոմիտ-մագնեզիումային հրակայուն նյութերի պատրաստման համար կիրառվող դոլոմիտներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 14-8-232-77 փաստաթղթով: Թրծման և մարտենյան վառարանների լիցքավորման համար նախատեսված, հում դոլոմիտների որակին ներկայացվող տեխնիկական պահանջները սահմանված էին ՕՍՏ 14-84-82 փաստաթղթով, որով դեռևս առաջնորդվում են անկախ դրա չեղարկումից: Հալանյութային դոլոմիտներին ներկայացվող պահանջները սահմանված են ՏՈՒ 14-16-28-89 փաստաթղթով: Առկա է նաև թրծված մետալուրգիական դոլոմիտների նկատմամբ տեխնիկական պայմաններ սահամանող փաստաթուղթ. ՕՍՏ 14-85-82:
ժ. Թրծված մետալուրգիական դոլոմիտի ստացման համար դոլոմիտներում ամենատարածված օքսիդների զանգվածային մասնաբաժինը պետք է կազմի. MgO-ն` 16-19%-ից ոչ պակաս, SiO2-ը` 3-5%-ից ոչ ավելի, R2O3-ը` 3-4%-ից ոչ ավելի: Բարձր-հրակայուն նյութերի ստացման ժամանակ թթվածնային կոնվերտերների աղյուսապատման (ֆուտերովկայի) համար կիրառվում են հետևյալ կազմի դոլոմիտները. MgO-ն` 19%-ից ոչ պակաս, CaO-ն` 33%-ից ոչ ավելի, SiO2-ը` մինչև 1%, R2O3-ը` 4%-ից ոչ ավելի: Որպես հալանյութ դոլոմիտների կիրառման դեպքում` MgO-ն պետք կազմի 16-19%, SiO2-ը` 6%-ից ոչ ավելի, R2O3+ MnO-ն` 5%-ից ոչ ավելի:
2) Գունավոր մետալուրգիայում կրաքարերն ու կիրը օգտագործվում են որպես հալանյութ և տեխնոլոգիական հումք:
ա. Նեֆելիններից կամ բոքսիտներից, եռակալման մեթոդով, արզնահողի ստացման ժամանակ, կրաքարերի (կավճի) դերը հանդիսանում է հանքաքարում` Al2O3, SiO2 և R2O3 միջև քիմիական կապերի խզումը և ալյումինային լուծույթի հետագա կարբոնատացումը: Տեսակից կախված (լինում են չորս տեսակի) կրաքարերում CaO-ն պետք է կազմի 52-53%-ից ոչ պակաս, MgO-ն 1.0-1.5%-ից ոչ ավելի, SiO2-ը` 2.0-3.0%-ից ոչ ավելի, Fe2O3-ն` 0.8-1.0% (ՏՈՒ 5743-060-00196368-97):
բ. Պղնձաձուլման արտադրությունում կրաքարերը կիրառվում են հանքաքարի (խտանյութերի) հալման ժամանակ` որպես հալանյութ, իսկ կիրը` կրային կաթի ստացման համար և օգտագործվում է ֆլոտացիայի գործընթացում: Պղնձի արտադրության համար կիրառվող կրաքարերի քիմիական կազմին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՏՈՒ 48-7-2-77 փաստաթղթով:
գ. Կրաքարերը և կիրը կիրառվում են նաև նիկելի (օքսիդացած), կապարի, ծարիրի և անագի հանքաքարերի հարստացման և զտահալման, ոսկու և արծաթի ցիանավորման, գունավոր մետաղների զտման (ռաֆինացման) ժամանակ:
դ. Մաքուր կրաքարերը պահանջվում են ջերմային եղանակով մետաղական կալցիումի ստացման համար, որը օգտագործվում է տարբեր համաձուլվածքների արտադրությունում և որպես վերականգնիչ բարձր որակի դժվարահալ մետաղների ստացման ժամանակ:
ե. Աղի լճերի աղաջրից մետաղական մագնեզիումի (Mg) ստացման արտադրությունում կրաքարերը կիրառվում են կրային կաթի պատրաստման համար, իսկ վերջինս օգտագործվում է մագնեզիումի հիդրօքսիդի ստացման համար: Այն Mg0-ի ստացումից և շիկացումից հետո քլորավորվում է, իսկ անջուր (ջրազուրկ) քլորային մագնեզիումը ենթարկվում է էլեկտրատարրալուծման (էլեկտրոլիզի):
զ. Գունավոր մետալուրգիայում կիրառվում է նաև դոլոմիտը` որպես հրակայուն (հրահեստ) նյութ և որպես հումք` մետաղական մագնեզիումի ստացման համար (մագնեզիումի ֆեռոսիլիցիումով վերականգնման արդյունքում):
3) Քիմիական արդյունաբերությունում կարբոնատային ապարներից կիրառվում են հիմնականում կրաքարը և կավիճը: Արդյունահանված հումքի մինչև 80%-ը կիրառվում է կալցինացված (կրածնավորված) սոդայի արտադրության մեջ, որը հանդիսանում է բյուրեղային, խմելու և կաուստիկ սոդայի ստացման ելակետային նյութ:
ա. Կալցինացված սոդայի արտադրության համար, կերակրի աղի լուծույթը հագեցվում է ածխաթթու գազով ու ամոնիակով և ստացվում է նատրիումի բիկարբոնատ և քլորային ամոնիում: Նատրիումի բիկարբոնատը շիկացմամբ տրոհվում է կալցինացված սոդայի և ածխաթթու գազի: Քլորային ամոնիումը ամոնիակի վերականգնման համար մշակում են կրային կաթով: Արտադրության թափոն է հանդիսանում քլորային կալցիումը (կրածինը): Կրային կաթի ստացման համար անհրաժեշտ ածխաթթու գազը և կիրը ստանում են կրաքարի կամ կավճի թրծմամբ, որոնցում սահմանափակվում են CaO-ի, MgO-ի, SiO2-ի, R2O3-ի, S-ի, P-ի զանգվածային մասնաբաժինը, նվազագույն ամրությունը սեղմման նկատմամբ և կտորտայնությունը: Կալցիումի կարբոնատի քանակը պետք է լինի 95-92%-ից ոչ պակաս (ՏՈՒ 6-18-21-04-85):
բ. Քիմիական արդյունաբերությունում կրաքարերը սակավ քանակներով կիրառվում են կալցիումի կարբիդի, քլորային կալցիումի, կալցիումի բորատի, քլորային կրի, քիմիապես նստեցված կավճի, կերային նստվածքների (հանքային պարարտանյութ), ռետինի արտադրության ժամանակ, գերֆոսֆատի (սուպերֆոսֆատ), ազոտական հավելումների, կալցիումի հիդրօքսիդի և այլնի ստացման համար: Մասնավորապես, կալցիումի կարբիդի, որը հանդիսանում է կրի և կոքսի խառնուրդի 1900-1950 oC ջերմաստիճանում համահալման արդյունք, ստացման համար պահանջվում են կրաքարեր` CaO-ի հնարավորինս բարձր և խառնուրդների հնարավորինս ցածր պարունակությամբ: Այդպիսի կրաքարերի լավագույն տեսակում պետք է պարունակվեն. CaO-ն 54.5%-ից ոչ պակաս, MgO-ն` 0.8%-ից ոչ ավելի, SiO2-ը` մինչև 1.0%, Al2O3-ը` մինչև 0.8%, S-ը` մինչև 0.08%, P-ն` մինչև 0.010%:
գ. Կերային նստվածքների (հանքային պարարտանյութ) արտադրության համար կիրառվող կրաքարերում սահմանափակվում են նաև ցինկի, մկնդեղի, և ֆտորի պարունակությունները, իսկ քիմիապես նստեցված կավճի համար` սահմանափակվում է պղնձի և մանգանի առկայությունը:
4) Շինանյութերի արդյունաբերությունում կարբոնատային ապարները օգտագործվում են ցեմենտի, շինարարական կրի, այլ կապակցանյութերի, ապակու ստացման, ինչպես նաև խճի ու կոպիճի արտադրության և շինարարական ու երեսպատման քարերի արդյունահանման համար (տես` սույն հավելվածի 10-րդ կետը):
ա. Ժամանակակից արդյունաբերության, քաղաքաշինության, հիդրոտեխնիկական և ճանապարհային շինարարության մեջ կիրառվող հիմնական նյութերից է պորտլանդ ցեմենտը, որը հանդիսանում է օդում և ջրում հիդրավլիկ, կապակցող, պնդացող նյութ: Միացությունը ստացվում է կրաքարի (կավճի) և կավի հումքային խառնուրդի նուրբ աղացվածքի տեսքով` թրծված մինչև եռակալում, շուրջ 1500 oC ջերմաստիճանում: «Բնական» մերգելների կիրառման ժամանակ որոնցում կարբոնատային և կավային բաղկացուցիչները գտնվում են օպտիմալ հարաբերակցությամբ, բովախառնուրդ կավի ավելացում չի պահանջվում: Հումքային խառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և վնասակար բաղադրիչների թույլատրելի առավելագույն պարունակությունը մեկ ապարում կախված է մյուս ապարում դրանց պարունակությունից: Ցեմենտի հումքում վնասակար բաղադրիչներ են հանդիսանում մագնեզիումի օքսիդը, ինչպես նաև ալկալիները (հիմնային նյութերը), ծծումբը, ֆոսֆորը և տիտանը: Արտադրության չոր եղանակի դեպքում կանոնակարգվում է քլորի պարունակությունը (0.015%-ից ոչ ավելի): Ցեմենտի հումքի ԳՕՍՏ առկա չէ: Ներկայումս, գործող տեխնիկական պայմաններով պորտլանդցեմենտային կլինկերի (ցեմենտի թրծած բովախառնուրդ) արտադրության համար հումքային հիմնական նյութերի քիմիական կազմին ներկայացվում են հետևյալ պահանջները. կարբոնատային բաղադրիչում CaO-ի պարունակությունը` կրաքարերում 45%-ից ոչ պակաս և «բնական» մերգելներում` 40-45%, 1-ին խմբի կավային բաղադրիչում` CaO-ն 15%-ից ոչ ավելի և 2-րդ խմբի կավային բաղադրիչում` CaO-ն 15-44%:
բ. Կարբոնատային բաղադրիչում խառնուրդային վնասակար օքսիդների քանակները չպետք է գերազանցեն. MgO-ն` 4.0%-ը, SO3-ը` 1.3%-ը, K2O+Na2O-ն` 1.0%-ը, P2O5-ը` 0.4%-ը: Հումքային խառնուրդի մեջ օքսիդների պարունակությունները պետք է ապահովեն. հագեցվածության գործակցի 0.88-0.92, սիլկահողային մոդուլի 1.9-2.6 և արզնահողային մոդուլի 0.9-1.6 արժեքները: Հումքային խառնուրդի հաշվարկային պարամետրերի ստացման համար դրա մեջ անհրաժեշտության դեպքում ներմուծում են ճշգրտող ալյումինատային և երկաթապարունակ հավելումներ (բոքսիտներ, երկաթի հանքաքար, պիրիտային թերայրուկներ, կավաքարային (օքրապարունակ) կավեր, հրակալի փոշի և այլն):
գ. Որոշ դեպքերում առանձին հանքավայրերի կրաքարերը ցեմենտի արտադրությունում կիրառելու համար մշակվում են առանձին տեխնիկական պայմաններ, որոնք պետք է ստացվեն տեխնոլոգիական փորձարկումների արդյունքում կամ ամրագրվեն գնորդի հետ կնքված պայմանագրում: Վերջիններս, հանքավայրերի երկրաբանատնտեսագիտական գնահատման և պաշարների հաշվարկման նյութերում փոխարինում են ԳՕՍՏ-երին:
դ. Ցեմենտի ստացման համար պիտանի են հաստատուն քիմիական կազմով և միատարր մանրահատիկ կառուցվածքով ապարները: Կալցիտային ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները չեն սահմանափակվում, սակայն նախընտրելի են դրանց սակավ ամրությամբ (10-20 ՄՊա) տեսակները: Կրաքարերի խոնավությունը թույլատրելի է մինչև 5%, իսկ «բնական» մերգելներինը` մինչև 10%: Ցեմենտի ստացման չոր եղանակի դեպքում կավիճը բարձր խոնավության պատճառով չի օգտագործվում: Սպիտակ և գունավոր ցեմենտի ստացման համար` կրաքարում (կավճում) լրացուցիչ սահմանափակվում են երկաթի և մանգանի ներկող օքսիդների պարունակությունը, չի թույլատրվում քրոմի օքսիդի առկայությունը:
ե. Շինարարական կրի, որը անհրաժեշտ է լուծույթների, բետոնի, բլոկների և սիլիկատային աղյուսի պատրաստման համար, արտադրության համար կիրառվում են կրաքարերը, կավիճը, դոլոմիտը և հազվադեպ մերգելները: Կիրը ստանում են կարբոնատային ապարները հորանային և պտտվող վառարաններում, մինչև ածխաթթու գազի ամբողջական հեռացումը, 1000-1200 oC ջերմաստիճանում թրծման միջոցով:
զ. Կրի ստացման համար օգտագործվող կարբոնատային հումքին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են ՕՍՏ 21-27-76 փաստաթղթով, որում ըստ CaCO3-ի, MgCO3-ի և կավային խառնուրդների պարունակությունների առանձնացված են 7 դասեր:
Աղյուսակ 1
Կրի արտադրության համար կարբոնատային ապարների դասերը
._____________________________________________________________________.
|Պարունակությունը, % |Դասը |
| |_________________________________________|
| |Ա (Ա)|Բ (Բ)|Գ (Վ)|Դ (Գ)|Ե (Դ)|Զ (Ե)|Է (Ժ)|
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|CaCO3, ոչ պակաս |92 |86 |77 |72 |52 |47 |72 |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|MgCO3, ոչ ավելի |5 |6 |20 |20 |45 |45 |8 |
|___________________________|_____|_____|_____|_____|_____|_____|_____|
|Կավային խառնուրդներ |3 |8 |3 |8 |3 |8 |20 |
|(SiO2+Al2O3+Fe2O3), | | | | | | | |
|ոչ ավելի | | | | | | | |
._____________________________________________________________________.
է. Ըստ ամրության (ՄՊա), համաձայն ՕՍՏ-ի, կարբոնատային ապարները ստորաբաժանվում են ամուր (60-ից ավելի), միջին ամուրության (30-60), փափուկ (10-30) և չափազանց փափուկ (10-ից փոքր): Կրի ստացման համար օպտիմալ հումք են հանդիսանում մաքուր կրաքարերը և կավիճը` MgCO3-ի և չլուծվող մնացորդի աննշան խառնուրդով: Նախընտրելի ապարներն են 10-40 ՄՊա սեղմմանը դիմադրություն ունեցողները: Կիրը պետք է համապատասխանի «Կիր` շինարարական. Տեխնիկական պայմաններ» 9179-2018 ԳՕՍՏ-ին:
ը. Դոլոմիտները, 18.5% պարունակությունը չգերազանցող, կիրառվում են մագնեզիումային կապակցանյութերի արտադրության համար: Դրա համար դոլոմիտը թրծվում է շուրջ 700 oC ջերմաստիճանի պայմաններում և աղալուց հետո շաղախվում է քլորային մանգանի լուծույթով: Ստացված կապակցանյութը կիրառվում է տարբեր շինարարական արտադրատեսակների թողարկման համար:
5) Գյուղատնտեսությունում կարբոնատային ապարները` կրաքարը, դոլոմիտը, հազվադեպ կավիճն ու մերգելը և դրանց վերամշակման արգասիքները կիրառվում են թթվային հողերի կրայնացման, իսկ կրաքարը և կավիճը` ընտանի կենդանիների և թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու նպատակով:
ա. Թթվային հողերի չեզոքացման համար կիրառվում է կրային (կամ դոլոմիտային) ալյուրը, որը ստացվում է կարբոնատային ապարների կամ խճի արտադրությունում դրանց ջարդման մաղվածքի մանրացմամբ: Ալյուրը, կարբոնատային ապարների ամրությունից (ԳՕՍՏ 14050-93) կախված, ստորաբաժանվում է չորս դասերի, ըստ հատիկային կազմի` երեք (Ա (A), Բ (B), Գ (C)), իսկ ըստ խոնավության զանգվածային մասնաբաժնի Ա (A) դասը բաժանվում է երկու խմբի: Կալցիումի և մագնեզիումի կարբոնատների նվազագույն թույլատրելի զանգվածային գումարային մասնաբաժինը պետք է կազմի 80%-ից ոչ պակաս` 1-ին և 2-րդ դասերի (մինչև 40 ՄՊա ամրությամբ) համար, և 85%-ից ոչ պակաս` 3-րդ և 4-րդ դասերի (ավելի քան 40 ՄՊա ամրությամբ) ապարների համար: Ալյուրի հատիկային կազմը որոշվում է տեսակներով և դասերով, բայց ամենուրեք պետք է գերակշռեն մինչև 1 մմ չափերով հատիկները, իսկ 3-5 մմ չափերից մեծ հատիկները թույլատրվում են սահմանափակ քանակներով: Ավելի ամուր ապարները պահանջում են ավելի նուրբ աղում:
բ. Կրաքարերից, դոլոմիտներից և մերգելներից ստացվող կրային պարարտանյութերի համար մշակվել է ՏՈՒ 2189-326-00008064-99 փաստաթուղթը: Կրաքարերի և դոլոմիտների ամրությունից կախված պարարտանյութերը ստորաբաժանվում են երեք դասերի (մինչև 20, 20-40 և 40 ՄՊա-ից բարձր): CaCO3+MgCO3-ի քանակությունը, 2-րդ և 3-րդ դասերում պետք է լինի 80%-ից ոչ պակաս: Խոնավության զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 15%-ը: Հատիկների գերակշռող մասը պետք է լինի 3 մմ-ից փոքր, իսկ 5 մմ-ը գերազանցող հատիկների պարունակությունը սահմանակվում է` 5-10%: Կավճի, լճային կրի, մերգելի, կրային տուֆի (տրավերտին) համար ածխաթթվային կալցիումի և ածխաթթվային մագնեզիումի գումարային մասնաբաժինը պետք է լինի 50-85%-ի սահմաններում:
գ. Կրաքարային ալյուրը կիրառվում է որպես միներալային հավելում` համակցված կերերում, և ընտանի կենդանիների ու թռչունների համար միներալային հավելասնունդ ստանալու համար: Ալյուրը լրացնում է կալցիումի կարբոնատի պակասը, որը անհրաժեշտ է կմախքի, ձվի կճեպի, կտուցի և ճանկերի կազմավորման համար: Կարբոնատային հավելասնունդը լավարկում է կենդանիների և թռչունների աճը, բարձրացնում է դրանց քաշը և մթերատվությունը (արդյունավետությունը): Այդ նպատակով պիտանի է սակավ մագնեզիումային կրաքարը, կավիճը և ծովային խեցեքարը, որոնք կիրառվում են կրային կամ կավճային ալյուրի, փշրանքի և խեցեքարային մանրուքի տեսքով: Համակցված կերերի և հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ կրաքարային ալյուրին ներկայացվող պահանջները սահմանված են ԳՈՍՏ 26826-86 փաստաթղթով, միներալային հավելասննդի արտադրության համար անհրաժեշտ խեցեքարինը և կրաքարինը` ՏՈՒ 21-ՌՍՖՍՌ-839-82 փաստաթղթով: Կալցիտային ապարներում CaCO3+MgCO3-ի պարունակությունը պետք է լինի 85-88%-ից ոչ պակաս` MgCO3-ի 3-5%-ից ոչ ավելի պարունակության դեպքում: Ֆտորի, մկնդեղի և ցինկի թունավոր խառնուրդները խստիվ սահմանափակվում են, սուր եզրերով մետաղական մասնիկների առկայությունը չի թույլատրվում: Նորմավորվում է հատիկաչափական կազմը և խոնավությունը:
6) Ապակու արտադրությունում հիմնականում կիրառվում է դոլոմիտը և նվազ քանակությամբ կրաքարը, մարմարը և կավիճը: Դոլոմիտի հետ ապակյա բովախառնուրդի կազմ են ներմուծվում MgO-ի և CaO-ի անհրաժեշտ ալկալիահողային օքսիդները, իսկ կրաքարի հետ` CaO-ի չբավարարող քանակը:
ա. Մագնեզիումի օքսիդը բարձրացնում է ապակու քիմիական կայունությունը և մեխանիկական ամրությունը, իջեցնում է դրա բյուրեղացման ունակությունը, բարձրացնում է թափանցիկությունը, փոքրացնում է ընդարձակման գործակիցը, իջեցնում է կաղապարման աշխատանքային ջերմաստիճանը:
բ. Կալցիումի օքսիդը ապակուն հաղորդում է ջերմադիմացկունություն և քիմիական ռեագենտների (ազդանյութերի) ու հողմահարման ազդեցության նկատմամբ կայունություն, սակայն միաժամանակ բարձրացնում է ապակու հակումը բյուրեղացման նկատմամբ:
գ. Ապակու արտադրությունում կիրառվում են հաստատուն քիմիական կազմ և խառնուրդների նվազագույն պարունակություն ունեցող` մաքուր միատարր կրաքարերը և դոլոմիտները: Հատկապես խստիվ սահմանափակվում են երկաթի օքսիդների պարունակությունները, որոնք ապակուն տալիս են կանաչ, դեղին, կարմրավուն և գորշ (դարչնագույն) երանգ:
դ. Ապակու արտադրության համար անհրաժեշտ կարբոնատային ապարներին ներկայացվող պահանջները կանոնակարգվում են 23672-2020` «Դոլոմիտ` ապակու արտադրության համար: Տեխնիկական պայմաններ» և 23671-2020` «Կրաքար` ապակու արդյունաբերության համար. Տեխնիկական պայմաններ» ԳՕՍՏ-երով:
ե. Դոլոմիտներում MgO-ի պարունակությունը, մակնիշից կախված, պետք է լինի 18-19%-ից ոչ պակաս, երկաթի օքսիդի զանգվածային մասնաբաժինը չպետք է գերազանցի 0.05-0.4%-ը: Կրաքարերում CaO-ն պետք է լինի 51-54%-ից ոչ պակաս, իսկ Fe2O3-ը` 0.1-0.3%-ից ոչ ավելի: Կտորների չափերը պետք է լինեն 20 մմ-ից 300 մմ սահմաններում:
զ. Պրակտիկայում ապակու արտադրության համար, հատկապես շշագույն (գունավոր), երբեմն կիրառվում են մինչև 0.6-ից 0.8% երկաթի օքսիդ պարունակող կրաքարեր և դոլոմիտներ:
է. Ապակու արտադրության համար կավճին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 5743-007-05346453-96` «Բնական կավիճ` գուղձավոր, ջարդված և աղացած» փաստաթղթում: Ապակու թողարկման համար պիտանի կավճում CaCO3+MgCO3-ի պարունակությունը պետք է կազմի 98%-ից ոչ պակաս, այդ թվում MgCO3-ի պարունակությունը չպետք է գերազանցի 2%-ը, իսկ Fe2O3-ի պարունակությունը` 0.1%-ից:
7) Շաքարի արդյունաբերությունում օգտագործվում են կրաքարերի թրծման արդյունքում ստացվող կիրն ու ածխաթթու գազը: Կրից ստանում են կրային կաթ, որը կիրառվում է տաք ճակնդեղային հյութը վնասակար խառնուրդներից (սպիտակուցային մասնիկներից, ֆոսֆորային և օքսալային (թրթնջկաթթվից) թթվից) մաքրելու համար, որից հետո գազահագեցիչ (գազավորիչ) սարքավորումներում շաքարահյութը հագեցվում է ածխաթթու գազով` դրանից ավելցուկային ազատ կրի հեռացման նպատակով: Գազահագեցման (շաքարահյութի կրազատման) արդյունքում ձևավորվում է, հյութից մնացած օրգանական նյութերը ակտիվորեն կլանող և դրանց նստվածքներ արտածող, CaCO3-ի նրբահատիկ փոշի, որից հետո շաքարահյութը, լավագույն կերպով մաքրելու նպատակով, ենթարկվում է կրկնակի գազահագեցման:
ա. Կրաքարում վնասակար բաղադրիչ են հանդիսանում սիլիկահողը (կայծքարահողը), գիպսը և ալկալիները (հիմքերը), իսկ բալաստային (կոպճավազային)` MgCO3 և R2O3: Կրաքարը պետք է ունենա 10 ՄՊա-ից ոչ պակաս ամրություն: Կրաքարին ներկայացվող պահանջները շարադրված են ՏՈՒ 10РФ 1055-92 փաստաթղթում:
բ. Կրաքարը, ոչ մեծ քանակներով, կիրառվում է նաև կիտրոնաթթվի արտադրության համար:
գ. Կավիճը շաքարի արտադրության համար չի կիրառվում:
8) Ցելյուլոզա-թղթային արտադրությունում, ցելյուլոզայի (փայտանյութից ստացված նյութ, որից պատրաստում են թուղթ, արհեստական մետաքս, պայթուցիկ նյութեր և այլն) արտադրության ժամանակ, կիրառվում են կրաքարը և կիրը, իսկ հիդրոլիզային (ջրատարրալուծման) գործընթացներում և որպես թղթի լցուկ` կրաքարը և կավիճը: Կրաքարը կիրառվում է նաև ցելյուլոզայի սպիտակեցման համար: Փաթեթավորման թղթի և ստվարաթղթի արտադրության ժամանակ կրային կաթը կարող է փոխարինել ալկալիներին: Ցելյուլոզա-թղթային արտադրության համար կրաքարի և կավիճի որակին ներկայացվող պահանջները էականորեն փոխվում են` արտադրության տեխնոլոգիայից կախված: Կավճում` դրա որպես լցուկ օգտագործելու դեպքում, անցանկալի են ծծմբի, ֆոսֆորի չլուծվող մնացորդների խառնուրդների առկայությունը, չափազանց կարևոր են գույնը, սպիտակությունը և աղացվածքի նրբությունը: Թղթի արտադրության համար կիրառվում են` էլեկտրոդային կավճի (A մակնիշ) ԳՕՍՏ 4415-75, բնական հարստացված կավճի ԳՕՍՏ 12085-88 և քիմիապես նստեցված կավճի ԳՕՍՏ 8253-79 փաստաթղթերի պահանջներին բավարարող տեսակները:
9) Ռետինատեխնիկական, մալուխային, լաքաներկային, պոլիմերային արտադրություններում կիրառվում է կավիճը` որպես լցանյութ: Այն պետք է համապատասխանի ԳՕՍՏ 17498-72 և ԳՕՍՏ 12085-88 փաստաթղթերի պահանջներին: Նշված, ինչպես նաև օծանելիքակոսմետիկական (գեղարարական), բժշկական և էլեկտրոնային ոլորտներում որպես կավճին փոխարինող կիրառվում է նաև քիմիապես նստեցված կավիճը, որը ստանում են ածխածնի դիօքսիդով (երկօքսիդով) կրային կաթի կարբոնատացման միջոցով: Այդպիսի կավճի որակը որոշվում է ԳՕՍՏ 8253-79 փաստաթղթի պահանջներով: Լցանյութի արտադրության համար կիրառվում է նաև նրբաղաց կրաքարը. որպես լաքերի և ներկերի լցանյութ կարող է կիրառվել նաև դոլոմիտը: Որպես լցանյութի հումք կիրառելու համար կրաքարին և կավճին ներկայացվող հիմնական պահանջներ են հանդիսանում սպիտակությունը, չլուծվող մնացորդի նվազ քանակությունը, մանգանի, պղնձի, ալկալիների (հիմքերի) գրեթե ամբողջական բացակայությունը և կալցիտի բարձր պարունակությունը:
ա. Կավիճը որպես լցանյութ ավելի լայնորեն կիրառվում է ռետինի արտադրության, ինչպես նաև արհեստական կաշվի, մոմլաթի, լինոլեումի ստացման ժամանակ:
բ. Միներալային բամբակի ստացման համար կարող է կիրառվել կրաքարը, կավիճը, մերգելը և դոլոմիտը: Նախընտրելի է դոլոմիտը, հատկապես կավայինը: Բովախառնուրդը սովորաբար երկբաղադրիչ է և բաղկացած է կարբոնատային ապարներից և կավից: Խառնուրդի կազմը պետք է ունենա (SiO2+Al2O3):(CaO+MgO)=1.0-2.5 թթվայնության գործակից (մոդուլ), ընդ որում Fe2O3-ի պարունակությունը չպետք է գերազանցի 5%-ը, ծծմբինը` 1%-ը, իսկ դժվարահալ ներառուկներինը (ավազ, կայծքար (սիլիցաքար))` 5%-ից ոչ ավելի:
10) Կարբոնատային ապարների և դրանց վերամշակման արգասիքների կիրառման այլ ուղղությունների շարքում հարկ է նշել կրաքարի և կավիճի կիրառությունը նավթային արդյունաբերության մեջ` որպես լվացող հեղուկների և կավճի ծանրացիչ` դրանցում առկա կավին որպես մասնակի փոխարինիչ, դոլոմիտային ալյուրի կամ թրծված դոլոմիտի (հղկանյութի) կիրառումը ապակու, նիկելի, բրոնզի, պղնձի և այլ նյութերի ողորկման (փայլեցման) համար, կավիճի կիրառումը` էլեկտրաաղեղնային եռակցման էլեկտրոդների պատվածք (ծածկաշերտ) ստանալու համար, դոլոմիտների կիրառումը ճենապակու և հախճապակու արտադրությունում` ջնարակի ստացման բովախառնուրդի մեջ և էլեկտրախեցեգործական (էլեկտրակերամիկական) արտադրությունում` մեկուսիչների պատվածքի (ծածկաշերտի) ստացման մեջ կիրառվող ջնարակի պատրաստման համար: Պլաստմասսային իրերի և եռակցման նյութերի արտադրության համար կարող է կիրառվել մարմարը:
19. Կարբոնատային ապարների պիտանելիությունը տնտեսության վերոնշյալ ուղղությունների համար կանխորոշվում է հիմնականում դրանց քիմիական կազմով, առանձին դեպքերում` ամրությամբ, կտորտայնությամբ, սպիտակությամբ և այլ ցուցանիշներով:
1) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները շարադրված են տարբեր ստանդարտներով և այլ փաստաթղթերով (ներկայացված են սույն հավելվածի 7-րդ գլխում), որոնք սահմանվում են այս կամ այն ոլորտում դրանց կիրառման նպատակով: Կարբոնատային ապարների որակի նկատմամբ պահանջը, որոշ դեպքերում, կարող է սահմանվել ընդերքօգտագործողի և գնորդի միջև կնքված պայմանագրով` պայմանով, որ այն բացասաբար չազդի հանքավայրի օգտակար հանածոյի ընդհանուր արժեքի վրա:
2) Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները` ըստ դրանց կիրառման ոլորտների, ամփոփված է աղյուսակում 2-ում:
Աղյուսակ 2
Կարբոնատային ապարների որակական ցուցանիշներին ներկայացվող պահանջները` ըստ դրանց կիրառման ոլորտների
._________________________________________________________________________.
|Օգտագործման |Նորմավորվող բաղադրիչների |Նորմավորվող |
|____________________________|__________________________|այլ ցուցանիշներ |
|Ոլորտը |Նպատակը |Նվազագույն |Առավելագույն | |
| | |պարունակու- |պարունակու- | |
| | |թյունը |թյունը | |
|_____________|______________|____________|_____________|_________________|
|Սև |Որպես |CaO + MgO |MgO, SiO2, |Հատիկակազմը, |
|մետալուրգիա |ֆլյուսային | |Al2O3, Fe2O3,|ամրությունը |
| |կրաքար | |F, S | |
| |______________|____________|_____________| |
| |Որպես |MgO |Al2O3+ | |
| |ֆլյուսային | |Fe2O3+MnO, | |
| |դոլոմիտ | |SiO2 | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Որպես |MgO |CaO, Al2O3 + |Ստրուկտուրան, |
| |հրակայուն | |Fe2O3, SiO2 |ամրությունը, |
| |դոլոմիտ | | |միասեռությունը |
|_____________|______________|____________|_____________|_________________|
|Գունավոր |Որպես |CaO |MgO, SiO2 |Հատիկակազմը, |
|մետալուրգիա |ֆլյուսային | | |ամրությունը |
| |կրաքար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Որպես |MgO |CaO, Al2O3 + |Ստրուկտուրան, |
| |հրակայուն | |Fe2O3, SiO2 |ամրությունը, |
| |դոլոմիտ | | |միասեռությունը |
|_____________|______________|____________|_____________|_________________|
|Քիմիական |Կրաքարից |CaO |MgO, Al2O3, |Հատիկակազմը, |
|արդյունաբե- |զանազան | |Fe2O3, SiO2, |ամրությունը |
|րություն |միացություններ| |S, P | |
| |ստանալու համար| | | |
| |______________|____________|_____________| |
| |Դոլոմիտից |MgO |CaO, Al2O3, | |
| |զանազան | |Fe2O3, SiO2, | |
| |միացություններ| |S, P | |
| |ստանալու համար| | | |
|_____________|______________|____________|_____________|_________________|
|Շինանյութերի |Կրաքարը |CaO, SiO2, |MgO, SO3, |Ստրուկտուրան, |
|արդյունաբե- |ցեմենտի |Al2O3, Fe2O3|K2O, Na2O, |ամրությունը, |
|րություն |արտադրության | |P2O5, Cl |միասեռությունը |
| |համար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Պորտլանդցեմեն-|Հագեցվածու- |MgO, SO3, |- |
| |տային |թյան |K2O, Na2O, | |
| |կլինկերի |գործակիցը` |P2O5, Cl | |
| |բովախառնուր- |KH=(CaO-1.65| | |
| |դում |*Al2O3-0.35 | | |
| |լիմիտավորվող |*Fe2O3):2.8 | | |
| |ցուցանիշները |*S iO2, | | |
| | |սիլիկահողա- | | |
| | |յին | | |
| | |մոդուլը` | | |
| | |n=SiO2: | | |
| | |(Al2O3+ | | |
| | |Fe2O3), | | |
| | |արզնահողային| | |
| | |մոդուլը` | | |
| | |P=Al2O3: | | |
| | |Fe2O3 | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Կրաքարը կրի |CaCO3 |MgCO3, Al2O3,|Կտորտայնությունը |
| |արտադրության | |Fe2O3, SiO2 | |
| |համար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Դոլոմիտը |MgO |- |Աղացվելիությունը |
| |մագնեզիալ | | | |
| |կապակցանյութի | | | |
| |արտադրության | | | |
| |համար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Կրաքարը ապակու|CaO |MgO, Fe2O3 |Կտորտայնությունը |
| |արտադրության | | | |
| |համար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Դոլոմիտը |MgO |CaO, Fe2O3 |Կտորտայնությունը |
| |ապակու | | | |
| |արտադրության | | | |
| |համար | | | |
| |______________|____________|_____________|_________________|
| |Միներալային |Թթվայնության|SiO2, Fe2O3, |- |
| |բամբակի |մոդուլը` |S | |
| |արտադրության |Mk=(SiO2+ | | |
| |համար |Al2O3)/(CaO+| | |
| |կարբոնատակավա-|MgO) | | |
| |յին | | | |
| |խառնուրդում | | | |
| |նորմավորվող | | | |
| |ցուցանիշներ | | | |
|____________________________|____________|_____________|_________________|
|Շաքարի |CaCO3 |MgCO3, SiO2, |Ամրությունը |
|արդյունաբերությունում` | |K2O, Na2O, | |
|ճակնդեղի հյութը վնասակար | |CaSO4, Al2O3,| |
|խառնուրդներից մաքրելու համար| |Fe2O3 | |
|____________________________|____________|_____________|_________________|
|Ցելյուլոզի և |Կրաքարը և |CaCO3 |SiO2, Al2O3, |Սպիտակությունը, |
|թղթի |կավիճը որպես | |Fe2O3, S, P |հատիկակազմը |
|արտադրություն|լցանյութ և | | | |
| |սպիտակեցնող | | | |
| |նյութ | | | |
| |օգտագործելու | | | |
| |համար: | | | |
|_____________|______________|____________|_____________|_________________|
|Գյուղատնտե- |Թթվային հողերի|CaCO3+MgCO3 |SiO2, K2O, |Ամրությունը, |
|սություն |կրայնացման | |Na2O, CaSO4, |հատիկակազմը, |
| |համար | |Al2O3, Fe2O3 |խոնավությունը |
| |______________|____________|_____________|_________________|
| |Կենդանիների և |CaCO3 |MgCO3, Pb, |Հատիկակազմը, |
| |թռչունների | |As, F |խոնավությունը |
| |միներալային | | | |
| |հավելասնունդ | | | |
| |պատրաստելու | | | |
| |համար | | | |
|____________________________|____________|_____________|_________________|
|Ռետինատեխնիկական ապրանքների,|CaCO3 |SiO2, Al2O3, |Սպիտակությունը |
|արհեստական կաշվի, | |Fe2O3, K2O, | |
|լաքաներկերի, պոլիմերների և | |Na2O, Mn, Cu,| |
|մալուխների | | | |
|արտադրություններում` որպես | | | |
|լցանյութ օգտագործելու համար | | | |
._________________________________________________________________________.
20. Հայաստանի Հանրապետությունում 2023 թվականի հունվարի 1-ի դրությամբ կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը թվով 105-ն են.
1) Հայաստանի Հանրապետության հաստատված պաշարներով կարբոնատային ապարներով ներկայացված հանքավայրերը ըստ օգտակար հանածոյի տեսակի և դրանց օգտագործման ոլորտի բազմազան են, որոնց վերաբերյալ ամփոփ տեղեկությունները բերված են աղյուսակ 3-ում:
----------------------------------------------------------
ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում