Սեղմել Esc փակելու համար:
ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ՆԱԽԱՐԱՐ
ՀՐԱՄԱՆ

 

11 օգոստոսի 2021 թվականի N 06-Ն

 

ՕԳՏԱԿԱՐ ՀԱՆԱԾՈՆԵՐԻ ՊԱՇԱՐՆԵՐԻ ԴԱՍԱԿԱՐԳՄԱՆ ԿԻՐԱՌՄԱՆ ՀՐԱՀԱՆԳՆԵՐԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

(5-րդ մաս)

 

i

28. Ավազների քիմիական կազմը պետք է ուսումնասիրվի բոլոր հնարավոր օգտագործման ուղղությունների համար հումքի գնահատականն ապահովող լրիվությամբ:

1) Բաղադրիչների ցանկը, որոնց համար պետք է անալիզի ենթարկվեն նմուշները, սահմանվում է, ելնելով հետախուզվող հումքի օգտագործման ուղղությունից և լիմիտավորվում են կոնդիցիաներով, Աղյուսակ 2-ով սահմանված` Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմաններով:

 

Աղյուսակ 2

 

Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող

հիմնական ստանդարտները և տեխնիկական պայմանները

 

._____________________________________________________________________.

|Որակը բնութագրող  հիմնական ստանդարտների և  տեխնիկական պայմանները     |

|սահմանող փաստաթղթի                                                   |

|_____________________________________________________________________|

|Համարը           |Անվանումը                                          |

|_____________________________________________________________________|

|          Բետոնի և  շինարարական լուծույթների լցանյութ                |

|_____________________________________________________________________|

|ԳՈՍՏ 8736-2014   |Ավազ շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական    |

|                 |պայմաններ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 8735-75     |Ավազ շինարարական աշխատանքների համար: Փորձարկումների|

|                 |մեթոդներ                                           |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 8268-82     |Խիճ շինարարական աշխատանքների համար:                |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 10268-80    |Ծանր բետոն: Լցանյութերին ներկայացվող տեխնիկական    |

|                 |պահանջներ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 10260-82    |Խիճ կոպճից շինարարական աշխատանքների համար          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 8269-76     |Խիճ բնական քարից, կոպիճ և  խիճ կոպճից շինարարական  |

|                 |աշխատանքների համար: Փորձարկումների մեթոդներ        |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 9128-76     |Ասֆալտաբետոնե խառնուրդներ` ճանապարհների,           |

|                 |թռիչքուղիների համար և  ասֆալտաբետոն: Տեխնիկական    |

|                 |պայմաններ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 23558-94    |Անօրգանական կապակցող նյութերով մշակված             |

|                 |ավազա-կոպճա-խճային խառնուրդներ և  գրունտներ        |

|                 |ճանապարհների և  թռիչքուղիների շինարարության համար: |

|                 |Տեխնիկական պահանջներ                               |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 13015-2012  |Երկաթբետոնե և  բետոնե իրեր: Ընդհանուր տեխնիկական   |

|                 |պահանջներ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 23845-86    |Խիճ լեռնային ապարներից շինարարական աշխատանքների    |

|                 |համար: Տեխնիկական պահանջներ և  փորձարկման մեթոդներ |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 23254-78    |Լեռնահարստացուցիչ ձեռնարկության թափոններից և       |

|                 |ուղեկից արդյունահանվող ապարներից ստացվող խիճ       |

|                 |շինարարական աշխատանքների համար: Տեխնիկական         |

|                 |պայմաններ                                          |

|_________________|___________________________________________________|

|ՀՍՏ ԳՕՍՏ 8267-95|Խիճ և  կոպիճ խիտ լեռնային ապարներից` շինարարական    |

|                |աշխատանքների համար: Տեխնիկական պայմաններ            |

|____________________________________________________________________|

|                      Ցեմենտի արտադրություն                          |

|_____________________________________________________________________|

|ԳՈՍՏ 6139-78     |Նորմալ ավազ ցեմենտի փորձարկումների համար:          |

|                 |Տեխնիկական պայմաններ                               |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 379-96      |Աղյուսներ և  սիլիկատային քարեր: Տեխնիկական         |

|                 |պայմաններ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 11118-2009  |Շինությունների արտաքին պատերի խոշորաէլեմենտային    |

|                 |երկաթբետոնային սալեր: Տեխնիկական պայմաններ         |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 21520-89    |Շինությունների արտաքին պատերի մանրաէլեմենտային     |

|                 |երկաթբետոնային սալեր: Տեխնիկական պայմաններ         |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 5742-76     |Երկաթբետոնային ջերմամեկուսիչ սալեր                 |

|_________________|___________________________________________________|

|ՕՍՏ 21-1-80      |Ավազ ավտոկլավային ամրացման սիլիկատային իրերի       |

|                 |արտադրության համար                                 |

|_____________________________________________________________________|

|                      Ապակու արտադրություն                           |

|_____________________________________________________________________|

|ԳՈՍՏ 22551-77    |Քվարցային ավազ, աղացած ավազաքար, քվարցիտ և         |

|                 |երակային քվարց ապակու արտադրության համար:          |

|                 |Տեխնիկական պայմաններ                               |

|                 |                                                   |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 10923-82    |Ռուբերոիդ: Տեխնիկական պայմաններ                    |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 10999-76    |Տանիքների ծածկերի բիտումե գլանափաթեթների համար     |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 15879-70    |Ապակեռուբերոիդ                                     |

|_____________________________________________________________________|

|                      Ձուլման արտադրություն                          |

|_____________________________________________________________________|

|ԳՈՍՏ 2138-91     |Կաղապարային ավազներ                                |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 2-036-743-78  |Քվարցային կաղապարային ավազ: Սիլիցիումային կարբիդի  |

|                 |արտադրություն                                      |

|_____________________________________________________________________|

|               Հրակայուն նյութերի արտադրություն                      |

|_____________________________________________________________________|

|ՏՊ 14-8-223-77   |Քվարցային ավազ խծուծանման զանգված ստանալու համար   |

|_____________________________________________________________________|

|                   Հղկանյութերի արտադրություն                        |

|_____________________________________________________________________|

|ԳՈՍՏ 3647-80     |Հղկանյութեր: Դասակարգում: Հատիկայնություն և        |

|                 |հատիկային կազմ: Ստուգման մեթոդներ                  |

|_________________|___________________________________________________|

|                 |Արդյունաբերության այլ ճյուղեր                      |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 7031-75     |Քվարցային ավազներ նուրբ կերամիկայի համար           |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 4417-75     |Քվարցային ավազներ եռակցման նյութերի համար          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 7394-85     |Կոպճային և  կոպճաավազային բալաստային նյութ         |

|                 |երկաթգծային ճանապարհների համար: Տեխնիկական         |

|                 |պայմաններ                                          |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 7392-85     |Խիճ բնական քարերից երկաթգծային ճանապարհների        |

|                 |բալաստային շերտի համար: Տեխնիկական պայմաններ       |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 16-509.018-75 |Քվարցային ավազ ապահովիչների համար                  |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 2-036-836-80  |Հատուկ քվարցային ավազ                              |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 2-036-837-80  |Հարստացված քվարցային ավազ                          |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 2-036-838-80  |Նորմալ ավազ                                        |

|_________________|___________________________________________________|

|ՏՊ 34.48-17605-70|Խիճ հիդրոթերմալ կառույցների ֆիլտրերի համար         |

|_________________|___________________________________________________|

|ԳՈՍՏ 17.5.1.03-86|Բնության պահպանություն: Մակաբացման և  կողային      |

|                 |ապարների դասակարգում հողերի կենսաբանական           |

|                 |ռեկուլտիվացիայի համար                              |

._____________________________________________________________________.

(28-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 11-Ն հրաման)

 

29. Մանրազնին հետախուզման փուլում լրիվ քիմիական անալիզների են ենթարկվում միավորված (խմբային) նմուշները և շերտային, հատվածամասային (շարքային) նմուշների մի մասը այնպես, որպեսզի այդ նմուշներով լուսաբանվի օգտակար ստվարաշերտի ամբողջ հզորությունը և հետախուզված տեղամասում առկա` օգտակար հանածոյի բոլոր տարատեսակները (ամբողջ հանքավայրի համար` նոսր ցանցով): Նմուշների հիմնական զանգվածը ենթարկվում է կրճատ անալիզների:

30. Խմբային նմուշները կազմվում են միևնույն մանրացվածության աստիճանն ունեցող շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկներից և պետք է հավասարաչափ բնութագրեն օգտակար հանածոյի առանձին արդյունաբերական (տեխնոլոգիական) կամ բնական տարատեսակները նոսր ցանցով` լեռնային փորվածքներով կամ հորատանցքերով դրանց ամբողջովին հատման դեպքում: Ավազի կամ ավազակոպճային հումքի համասեռ շերտերի մեծ հզորության դեպքում առանձին խմբային նմուշով բնութագրվող միջակայքերի երկարությունները հարկավոր է սահմանափակել հանքաստիճանի բարձրությամբ:

1) Շարքային նմուշների կրկնօրինակների կշռուկների զանգվածները պետք է համեմատական լինեն դրանց երկարություններին: Խմբային նմուշների թիվը, դրանց կազմման կարգը, ինչպես նաև դրանցում որոշվող բաղադրիչների ցանկը հիմնավորվում են` ելնելով հանքավայրի կոնկրետ առանձնահատկություններից և արդյունաբերության պահանջներից:

31. Վերլուծական (անալիտիկ) աշխատանքների որակը անհրաժեշտ է պարբերաբար ստուգել երկրաբանական վերստուգումների (ներքին, արտաքին, արբիտրաժային) միջոցով:

32. Ներքին վերստուգումը կատարվում է պատահական սխալանքների մեծությունների որոշման համար` շարքային նմուշների ծածկագրված կրկնօրինակների անալիզների միջոցով, նույն լաբորատորիայում, որտեղ անց են կացվել հիմնական անալիզները:

1) Արտաքին վերստուգումն իրականացվում է վերստուգիչ կարգավիճակ ունեցող լաբորատորիայում` շարքային նմուշների անալիզների արդյունքում հնարավոր սիստեմատիկ տարամիտության հայտնաբերման և գնահատման համար: Արտաքին վերստուգման են ուղարկվում հիմնական լաբորատորիայում պահպանվող և ներքին վերստուգում անցած նմուշների կրկնօրինակները: Ներքին և արտաքին վերստուգման ենթարկվող նմուշները պետք է բնութագրեն օգտակար հանածոյի բոլոր տարատեսակները և պարունակությունների դասերը:

33. Ներքին և արտաքին վերստուգման ծավալը պետք է ապահովի ընտրաքանակի բնութագրականությունը` ըստ պարունակությունների յուրաքանչյուր դասի և հետախուզման փուլի:

1) Դասերի առանձնացման ժամանակ պետք է հաշվի առնել պաշարների հաշվարկման համար հիմնավորված կոնդիցիաների և պետական ստանդարտների պահանջները: Անալիզի ենթարկվող նմուշների մեծ քանակների (տարեկան 2000 և ավելի) դեպքում վերստուգիչ անալիզների են ուղարկվում դրանց ընդհանուր քանակի 5%-ը: Նմուշների ավելի քիչ քանակների դեպքում, պարունակությունների յուրաքանչյուր դասի համար վերստուգիչ փուլում անալիզների ենթարկվող նմուշների թիվը պետք է լինի 30-ից ոչ պակաս: Պարտադիր կերպով ներքին վերստուգում են անցնում բոլոր այն նմուշները, որոնք ցույց են տվել որոշվող բաղադրիչների արտակարգ բարձր պարունակություններ:

34. Ներքին և արտաքին վերստուգումների արդյունքների մշակումն` ըստ պարունակությունների յուրաքանչյուր դասի, կատարվում է փուլերով (եռամսյակ, կիսամյակ, տարի), որոնց համար վերստուգիչ անալիզների թիվը համարվում է բավարար` հուսալի եզրահանգումներ կատարելու առումով: Երբ հիմնական անալիզներն իրականացվում են տարբեր լաբորատորիաներում, արդյունքների մշակումը կատարվում է առանձին:

35. Արբիտրաժային վերստուգումն իրականացվում է միայն այն դեպքում, երբ արտաքին վերստուգմամբ հիմնական և վերստուգիչ լաբորատորիաների անալիզների արդյունքների միջև բացահայտվում է սիստեմատիկ տարամիտություն, որն անհրաժեշտություն է առաջացնում մտցնել ուղղիչ գործակիցներ կամ ազդում է օգտակար հանածոյի մարմինների ու առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տեսակների (տիպերի) եզրագծման վրա: Այս վերստուգումն իրականացվում է արբիտրաժի կարգավիճակ ունեցող լաբորատորիայում: Արբիտրաժային վերստուգման են ուղարկվում արտաքին վերստուգում անցած շարքային նմուշների կրկնօրինակները (բացառիկ դեպքերում` անալիտիկ նմուշների մնացորդները):

1) Վերստուգման են ենթարկվում պարունակության յուրաքանչյուր դասի 30-40 նմուշ, որոնց համար բացահայտվել են սիստեմատիկ տարամիտություններ:

2) Արբիտրաժային անալիզներով սիստեմատիկ տարամիտությունների բացահայտման դեպքում պետք է պարզել դրանց պատճառները, մշակել միջոցառումներ` դրանք վերացնելու համար, ինչպես նաև որոշել այդ դասի ու հիմնական լաբորատորիայի աշխատանքային տվյալ ժամանակաշրջանի բոլոր նմուշների կրկնական անալիզների անցկացման կամ հիմնական անալիզների արդյունքներում ուղղիչ գործակիցներ մտցնելու հարցը: Առանց արբիտրաժային անալիզների անցկացման չի թույլատրվում մտցնել ուղղիչ գործակիցներ:

36. Կոպճավազային հանքավայրերի գնահատման ժամանակ պարտադիր գործողություն է համարվում օգտակար հանածոյի հատիկային կազմի հաշվարկը` կոպճի և ավազի յուրաքանչյուր չափամասի ելքի որոշմամբ, ինչն անհրաժեշտ է օգտագործման ուղղության հիմնավորման և ջարդիչ-տեսակավորող գործարանի տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար:

37. Կոպճավազային ապարներում գլաքարերի, կոպճի և ավազի պարունակությունները որոշվում են բոլոր փորվածքներով` երկրաբանահետախուզական աշխատանքների բոլոր փուլերում: Համապատասխան ստանդարտներով կամ տեխնիկական պայմաններով նախատեսված մաղումն ըստ չափամասերի իրականացվում է դաշտային պայմաններում. Նախնական հետախուզման փուլում` բոլոր փորվածքների համար, մանրազնին փուլում` անցկացված փորվածքների 50%-ի համար, որոնք հավասարաչափ են տեղաբաշխված հետախուզված մակերեսում: Դաշտային մեթոդներին է վերագրվում նաև կոպճի քարաբանական դասդասումը և դրանում թույլ ապարների հատիկների, ինչպես նաև սալավոր և ասեղնավոր հատիկների պարունակության որոշումը: Նախնական հետախուզման փուլում այդ մաղումը կարող է կատարվել հատիկային կազմի որոշման համար` հետախուզվող տարածքում հավասարաչափ տեղաբաշխված փորվածքներից վերցված նմուշներով: Մանրազնին հետախուզման փուլում մաղման համար նախատեսվող նմուշների քանակը որոշվում է` կախված նյութի համասեռության աստիճանից:

1) Սովորաբար կոպճի մաղումը կատարվում է ըստ անցկացված փորվածքների 20%-ի: Ավազներում որոշվում է կոպճային հատիկների պարունակությունը, դրանց հղկվածությունը և մոտավոր միներալային կազմը: Մյուս, ոչ պակաս կարևոր ցուցանիշ է կավային և փոշենման մասնիկների պարունակությունը, որոնք կարող են լինել կոշտուկների, հատիկների վրայի թաղանթի և փոշիացած տեսքով: Կավային և փոշենման մասնիկների, ինչպես նաև օրգանական նյութի պարունակությունների որոշումը նպատակահարմար է իրականացնել բոլոր փորվածքների համար: Նմուշների սահմանափակ քանակությամբ սահմանվում է մանր մասնիկների պարունակությունն` ըստ չափամասերի:

38. Կոպճավազային հումքի մաղումը չափամասերի պետք է ենթարկվի պարտադիր վերստուգման, ինչի համար իրականացվում է վերստուգիչ մաղում` ծածկագրված նմուշների ընդհանուր քանակի 5-10%-ի համար: Դա կատարվում է այն լաբորատորիայում, որտեղ անց են կացվել հատիկային անալիզները: Արդյունքների տարամիտությունները չպետք է գերազանցեն վերցված կշռուկի +-1%-ը:

39. Քվարցային և չափազանց մանրահատիկ (տոշչիյ) կաղապարման ավազների համար որոշվում է գազանցիկությունը, իսկ կիսապարարտ և պարարտ (ժիռնիյ) ավազների համար` ամրությունը խոնավ վիճակում: Այս ցուցանիշները պետք է որոշվեն ինչպես շարքային նմուշներով` ամբողջ օգտակար ստվարաշերտի մակնիշային կազմի որոշման համար, այնպես էլ միավորված (խմբային) նմուշներով, որոնք բնութագրում են ավազները հանութային հզորությամբ:

40. Ավազների միներալային կազմը չի նորմավորվում ստանդարտներով և հատուկ տեխնիկական պայմաններով, սակայն ունի մեծ նշանակություն` հումքի որակական բնութագրի և պիտանիության գնահատման համար` ըստ օգտագործման առանձին ուղղությունների (հատկապես ապակու արտադրության համար):

1) Միներալաբանական հետազոտությունների արդյունքում որոշվում է ավազների միներալային կազմը ամբողջությամբ և ըստ չափամասերի ու տրվում է առանձին միներալների բաշխվածության քանակական գնահատականը:

2) Կաղապարման ավազների համար ուսումնասիրվում են քվարցի հատիների ձևը, դրանց հղկվածությունը, անկյունավորությունը: Հատուկ ուշադրություն է պետք դարձնել վնասակար խառնուրդների միներալային ձևերի սահմանմանը և դրանց բաշխվածության բնույթին (հատիկների վրայի թաղանթի տեսքով, առանձին հատիկների կամ դրանց կույտերի տեսքով և այլն):

41. Գլաքարերի ֆիզիկամեխանիկական փորձարկումներն իրականացվում են միայն այն չափամասերի համար, որոնց արդյունահանումը և վերամշակումը որպես խիճ` տնտեսապես նպատակահարմար է: Սովորաբար դրանք լինում են 400-500 մմ չափամասերը: Գլաքարերի նմուշները այդ փորձարկումների համար վերցվում են նույն փորվածքներից, որոնցից վերցվել էին ավազի և կոպճի նմուշները: Նմուշարկվում են ապարների բոլոր հիմնական տեսակները, ինչպես նաև այն ապարները, որոնք ամրության տեսակետից կասկածելի են: Ճանապարհաշինարարության նպատակներով գլաքարակոպճային հանքավայրի հումքի օգտագործման դեպքում, ինչպես նաև դրա (հումքի) համալիր գնահատման համար, լրացուցիչ փորձարկվում է նաև կոպճի և գլաքարի` 50-150 մմ խոշորությամբ ստացված խիճը:

42. Ավազի և կոպճի քիմիական, միներալային, հատիկային կազմերի և ֆիզիկամեխանիկական հատկությունների ուսումնասիրման արդյունքում պետք է առանձնացվեն հանքավայրի հումքի բնական տարատեսակները, նշվեն օգտակար հանածոյի հնարավոր արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերը և որոշվի դրանց հարստացման անհրաժեշտությունը: Հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի և տեսակների վերջնական առանձնացումն իրականացվում է տեխնոլոգիական ուսումնասիրությունների արդյունքում:

43. Ավազի և կոպճի տեխնոլոգիական հատկությունները ուսումնասիրվում են լաբորատոր և կիսաարդյունաբերական պայմաններում: Արդյունաբերական պայմաններում հումքի վերամշակման առկա փորձի դեպքում թույլատրվում է լաբորատոր հետազոտությունների արդյունքներով հաստատված նմանակման օգտագործումը:

1) Բացի լրիվ և կրճատ հետազոտություններից, հնարավոր են նաև հատուկ փորձարկումներ, օրինակ, կոպիճը բետոնում, որը, որպես կանոն, փորձարկվում է նույն հանքավայրի ավազի հետ համատեղ:

44. Ուսումնասիրվող հումքի արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի լաբորատոր կամ խոշորալաբորատոր փորձարկումներն իրականացվում են այն նմուշներով, որոնք կազմվում են համապատասխան բնական տարատեսակներից` հանքավայրի (տեղամասի) միջինին համեմատական հարաբերակցությամբ: Այդ նմուշները վերցվում են առանձին` նստվածքի կոպճային և ավազային մասերից: Կոպճի նմուշները կազմվում են յուրաքանչյուր չափամասից նյութի վերցման միջոցով այնպիսի քանակներով, որոնք համեմատական են ավազակոպճային ապարների զանգվածում այդ չափամասերի պարունակություններին և ապահովում են պահանջվող զանգվածով նմուշի ստացումը:

1) Լաբորատոր տեխնոլոգիական փորձարկումների համար հումքի յուրաքանչյուր արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպից վերցվում են մեկ-երկու, երբեմն ավելի նմուշներ: Տեխնոլոգիական նմուշների զանգվածը համաձայնեցվում է փորձարկումներ իրականացնող լաբորատորիայի հետ:

45. Տեխնոլոգիական փորձարկումները կիսաարդյունաբերական պայմաններում կատարվում են. ավազներից սիլիկատային աղյուսի պատրաստման համար, փոշենման և նրբադիսպերս ավազներից ավազակրաքարային բլոկների արտադրության համար, ապակու արտադրության համար կիրառվող` երկաթի բարձր պարունակությամբ ավազների գնահատման դեպքում (դրանց հարստացման հնարավորությունը պարզելու նպատակով) և նոր հետախուզվող ցածր որակի կաղապարման ավազների հանքավայրերի գնահատման ժամանակ:

1) Կիսաարդյունաբերական փորձարկումների համար նմուշները վերցվում են հետախուզահորերից կամ բոլորահորերից, իսկ օգտակար ստվարաշերտի նշանակալի հզորության կամ տեղադրման խորության դեպքում` հորատանցքերի (երեք-հինգ հատ) փնջից` համախառն եղանակով, հաշվի առնելով մշակման հորիզոնները: Համախառն նմուշի զանգվածը որոշվում է փորձարկումներ իրականացնող կազմակերպության համաձայնությամբ: Կիսաարդյունաբերական փորձարկումների համար նախատեսվող նմուշների քանակը որոշվում է` կախված օգտակար ստվարաշերտի նյութական կազմի հաստատունությունից և հանքավայրի չափերից:

46. Տեխնոլոգիական նմուշները պետք է լինեն բնութագրական, այսինքն` քիմիական, հատիկային կազմերով, ֆիզիկական և այլ հատկություններով համապատասխանեն կոպճավազային և ավազային հումքի տվյալ տեխնոլոգիական տիպի միջին կազմին:

1) Ոչ կոնդիցիոն նրբաշերտերը, ինչպես նաև այլ ապարների նրբաշերտերն ու տարբեր ներառուկները, որոնք չեն կարող առանձնացվել հանույթի ժամանակ, պետք է ընդգրկվեն տեխնոլոգիական նմուշի կազմի մեջ:

2) Նմուշների վերցման ժամանակ պետք է հաշվի առնվի հումքի որակի փոփոխականությունն ըստ տարածման և խորության այնպես, որպեսզի օգտակար հանածոյի տարածման ամբողջ մակերեսում ապահովվի օգտակար հանածոյի տեխնոլոգիական հատկությունների բնութագրի լրիվությունը:

47. Օգտակար հանածոյի նյութական կազմը և տեխնոլոգիական հատկությունները պետք է ուսումնասիրվեն արդյունաբերական նշանակություն ունեցող բաղադրիչների համալիր կորզմամբ դրա վերամշակման տեխնոլոգիական սխեմայի նախագծման համար բավարար ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:

48. Ծավալային զանգվածը պետք է որոշել օգտակար հանածոյի յուրաքանչյուր տիպի ու տեսակի համար: Ավազների և կոպճավազային ապարների ծավալային զանգվածը որոշվում է բնամասերում: Բնամասերի չափերը կախված են օգտակար ստվարաշերտի կառուցվածքից և, սովորաբար, տատանվում են 1-3 մ3-ի սահմաններում: Ծավալային զանգվածի հետ միաժամանակ նույն նյութի համար որոշվում են փխրեցման գործակիցը և ապարների բնական խոնավությունը, ինչպես նաև ավազի և կոպճի առանձին չափամասերի ծավալային զանգվածները` փխրեցված վիճակում: Այդ պարամետրերը պետք է որոշվեն ոչ միայն հումքի տարբեր տիպերի, այլ նաև հանքավայրի տարբեր տեղամասերի և հորիզոնների համար: Ծավալային զանգվածի, խոնավության և փխրեցման գործակցի որոշման համար վերցված նմուշները պետք է բնութագրվեն նաև միներալաբանական տեսակետից:

1) Ծավալային զանգվածի որոշման հավաստիությունը պետք է պարբերաբար ստուգվի ըստ բոլոր գործողությունների (վերցնում, չափում, կշռում և հաշվարկներ):

2) Կոպճի և ավազի մի քանի չափամասերի առանձնացմամբ մշակվող կոպճավազային հանքավայրերի համար որոշվում է նաև յուրաքանչյուր չափամասի ելքը (ծավալը) փխրեցված վիճակում, որը կարող է ստացվել 1 մ3 խիտ լեռնային զանգվածի արդյունահանման ժամանակ:

49. Ջրաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն հիմնական ջրատար հորիզոնները, որոնք կարող են մասնակցել հանքավայրի ջրակալմանը, բացահայտվեն առավել ջրահեղված տեղամասերն ու գոտիները: Յուրաքանչյուր ջրատար հորիզոնի համար հարկավոր է սահմանել դրա հզորությունը, քարաբանական կազմը, ջրհավաքի տիպերը, սնման պայմանները, կապը` այլ ջրատար հորիզոնների և մակերևութային ջրերի հետ, ստորգետնյա ջրերի մակարդակը և այլ պարամետրեր, որոնք անհրաժեշտ են լեռնային փորվածքներ հնարավոր ջրհոսքերի հաշվարկման ու ջրիջեցման և ցամաքուրդային միջոցառումների մշակման համար: Պետք է ուսումնասիրվեն հանքավայրի ջրահեղմանը մասնակցող ջրերի քիմիական կազմը, մանրէաբանական վիճակը, դրանց ագրեսիվությունը` բետոնի, մետաղների և պոլիմերների նկատմամբ, դրանցում օգտակար բաղադրիչների և վնասակար խառնուրդների պարունակությունը, գնահատվեն ջրամատակարարման համար այդ ջրերի օգտագործման կամ դրանցից թանկարժեք բաղադրիչների կորզման հնարավորությունը, ինչպես նաև դրանց ցամաքուրդի ազդեցությունը` հանքավայրի շրջանում գործող ջրհանների վրա, տրվեն առաջարկություններ` հետագայում անհրաժեշտ հատուկ որոնողական (հետազոտական) աշխատանքների վերաբերյալ:

50. Ինժեներաերկրաբանական հետազոտություններով պետք է ուսումնասիրվեն. Ավազի և կոպճի, պարփակող ու ծածկող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները, որոնք բնութագրում են դրանց ամրությունը բնական և ջրահագեցած վիճակում, ապարների քարաբանական և միներալային կազմը, դրանց շերտավորությունը և այլ առանձնահատկություններ, ինչպես նաև սողանքների, սելավների, ձնահյուսերի և այլ ֆիզիկաերկրաբանական երևույթների առաջացման հնարավորությունը, որոնք կարող են բարդացնել հանքավայրի մշակումը:

1) Առավել մանրամասնորեն հարկավոր է ուսումնասիրել բացհանքերի կողերի կայունությունը որոշող ապարների ֆիզիկամեխանիկական հատկությունները և մարդու առողջության վրա` ապարների կազմի ազդեցությունը: Այդ հետազոտությունների ծավալները և մեթոդիկան որոշվում են հանքավայրի կոնկրետ երկրաբանական և լեռնաերկրաբանական առանձնահատկություններով: Շրջանում նմանատիպ ջրաերկրաբանական և ինժեներաերկրաբանական պայմաններով շահագործվող հանքավայրերի առկայության դեպքում` հետախուզվող տարածքի բնութագրման համար հարկավոր է օգտագործել լեռնային փորվածքների ջրակալման աստիճանի և ինժեներաերկրաբանական պայմանների, ինչպես նաև դրանց չորացման համար իրականացվող միջոցառումների վերաբերյալ տվյալները:

51. Ջրաերկրաբանական, ինժեներաերկրաբանական, լեռնաերկրաբանական, և այլ բնական պայմանները պետք է ուսումնասիրվեն հանքավայրի մշակման նախագծի կազմման համար անհրաժեշտ ելակետային տվյալների ստացումն ապահովող մանրամասնությամբ:

52. Պետք է տրվի օգտակար հանածոյի արդյունահանման և վերամշակման ապագա ձեռնարկության պահանջմունքները բավարարող տնտեսական, խմելու և տեխնիկական ջրամատակարարման հնարավոր աղբյուրների գնահատականը:

53. Պետք է տրվի ավազի և կոպճի ճառագայթահիգիենիկ գնահատականը: Ապարների բարձր ճառագայթային հատկությունների հաստատման դեպքում անհրաժեշտ է «Ճառագայթային անվտանգության նորմեր»-ին (ՆՌԲ-96 կամ ՆՌԲ-99) համապատասխան կատարել դրանց բաժանումը դասերի` ըստ ճառագայթաակտիվ նուկլիդների խտության:

54. Պետք է ցույց տրվեն այն տարածքների տեղադիրքը, որտեղ չկան օգտակար հանածոների հանքակուտակներ և, որտեղ պետք է տեղադրվեն արտադրական, բնակարանային-քաղաքացիական նշանակության օբյեկտները, դատարկ ապարների լցակույտերը: Ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերում պետք է տրվեն առաջարկություններ` ընդերքի պահպանման միջոցառումների մշակման, շրջակա միջավայրի աղտոտումը կանխելու, և հողերի վերականգնման (ռեկուլտիվացիայի) վերաբերյալ: Հողերի վերականգնման հետ կապված հարցերի լուծման համար հարկավոր է որոշել հողային ծածկույթի հզորությունը, տվյալներ բերել ագրոքիմիական հետազոտությունների, մակաբացման ապարների թունավորության և դրանց վրա բուսական ծածկույթի ձևավորման հնարավորության վերաբերյալ:

55. Պարփակող և ծածկող ապարներում ինքնուրույն հանքակուտակներով հանդես եկող այլ օգտակար հանածոները պետք է ուսումնասիրվեն այնպիսի մանրամասնությամբ, որպեսզի հնարավոր լինի որոշել դրանց արդյունաբերական արժեքը և օգտագործման հնարավոր ոլորտները:

 

4. ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

56. Ավազի և կոպճի պաշարների հաշվարկն իրականացվում է Դասակարգման պահանջներին համապատասխան:

57. Պաշարների հաշվարկման ժամանակ պետք է հաշվի առնվեն ավազի և կոպճի հանքավայրերին հատուկ հետևյալ լրացուցիչ պայմանները:

1) A կարգի պաշարները հաշվարկվում են նոր հետախուզված 1-ին խմբին վերագրվող հանքավայրերում` հետախուզական փորվածքների եզրագծերում, 2-րդ խմբին վերագրվող հանքավայրերում` լեռնաշահագործական աշխատանքների ու հորատանցքերի եզրագծերում, որոնց տվյալներով` հետախուզահատույթների և անալիզների բավարար քանակով, հուսալիորեն որոշված են հանքակուտակների հզորություններն ու ավազի և ավազակոպճային ապարների որակը: Ավազի ու ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի, տեսակների ու մակնիշների տարածական տեղադիրքը պետք է սահմանված լինի այնպես, որպեսզի բացառվեն դրանց եզրագծման ուրիշ տարբերակներ, կոպճի և գլաքարերի նախատեսվող ուղղությամբ կիրառման դեպքում որոշված է դրանց պարունակությունը, ելքը և չափայնությունը:

2) B կարգի պաշարները հաշվարկվում են նոր հետախուզված 1-ին և 2-րդ խմբերին վերագրվող հանքավայրերում` հետախուզական փորվածքների եզրագծերում, իսկ 1-ին խմբին վերագրվող հանքավայրերում` նաև երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտում, որի լայնությունն ըստ անկման և տարածման չպետք է գերազանցի փորվածքների միջև եղած` B կարգի պաշարների համար ընդունված հեռավորությունը: Ավազի ու ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական տիպերի տարածական տեղադիրքը պետք է ուսումնասիրված լինի այնպես, որպեսզի հնարավոր լինեն դրանց տեղադրման պայմանների և հանքավայրի (տեղամասի) կառուցվածքի վերաբերյալ պատկերացումների վրա էականորեն չազդող եզրագծման ուրիշ տարբերակներ:

ա. Առանձին մակնիշների, տեսակների և դասերի ավազների ելքը` ապակու և կաղապարման հումքի հանքավայրերի համար կարող է գնահատվել վիճակագրորեն: Կոպճի և գլաքարերի պարունակությունը, դրանց ելքը և չափայնությունը 2-րդ խմբի հանքավայրերում որոշվում է ավազակոպճային խառնուրդի մաղման տվյալներով, իսկ 1-ին խմբի հանքավայրերում ընդունվում է նմանակմամբ` ըստ հանքավայրի A կարգով հետախուզված պաշարների:

3) C1 կարգի պաշարները հաշվարկվում են հետախուզական փորվածքների եզրագծերում` ներառելով երկրաբանորեն հիմնավորված արտարկման գոտին, որի լայնությունն ըստ անկման և տարածման չպետք է գերազանացի փորվածքների միջև եղած` C1 կարգի պաշարների համար ընդունված հեռավորությունը: Ավազի և ավազակոպճային ապարների առանձնացված արդյունաբերական (տեխնոլոգիական) տիպերի պաշարների հարաբերակցությունը, ինչպես նաև տարբեր տեսակների, մակնիշների ու դասերի ավազների ելքը որոշվում է վիճակագրորեն: Կոպճի և գլաքարերի նախատեսվող ուղղությամբ օգտագործման դեպքում, դրանց պարունակությունը, ելքը և չափայնությունը որոշվում է նմանակմամբ` ըստ հանքավայրի ավելի լավ հետախուզված մասերի:

57. Յուրաքանչյուր կոնկրետ դեպքում արտարկման գոտու լայնությունը բոլոր կարգերի պաշարների համար պետք է հիմնավորված լինի փաստացի նյութերով: Չի թույլատրվում կատարել արտարկում` շերտերի սեպացման և տրոհման, ավազակոպճային ապարների որակի ու մշակման լեռնաերկրաբանական պայմանների վատթարացման ուղղությամբ:

58. Ապակու հումքի, խեցեգործական և կաղապարման ավազների, ինչպես նաև սիլիցիումի կարբիդի արտադրության համար օգտագործվող ավազների հանքավայրերում իրականացվում է ընդհանուր պաշարների գնահատում` հանքավայրի երկրաբանական սահմաններում: Ավազի և կոպճի հանքավայրերում, որոնցում չի նախատեսվում վերը նշված ուղղություններով դրանց օգտագործում, այդպիսի գնահատում կարելի է չիրականացնել: P1 կարգի կանխատեսումային ռեսուրսների քանակական գնահատումն իրականացվում է միայն ապակու հումքի, խեցեգործական և կաղապարման ավազների, ինչպես նաև սիլիցիումի կարբիդի արտադրության համար օգտագործվող ավազների հանքավայրերում:

59. Շահագործվող հանքավայրերում պաշարների հաշվարկման և դրանք այս կամ այն կարգին վերագրման, արտարկման գոտու լայնության հիմնավորման ժամանակ պետք է հաշվի առնվեն մշակման ընթացքում` օգտակար հանածոյի ձևաբանության, տեղադրման պայմանների, հզորության և որակի վերաբերյալ ստացված փաստացի տվյալները: Անհրաժեշտ է կատարել պաշարների հաշվարկային պարամետրերի և հանքավայրի կառուցվածքի երկրաբանական առանձնահատկությունների վերաբերյալ փաստացի ու հետախուզական տվյալների համադրում: Վերջինիս արդյունքների վերլուծության ժամանակ անհրաժեշտ է գնահատել շահագործման տվյալների հավաստիությունը, սահմանել առանձին հաշվարկային պարամետրերի (պաշարների հաշվարկման մակերեսներ, մարմինների հզորություններ, որակական ցուցանիշներ, ծավալային զանգվածներ և այլն) փոփոխությունները, դիտարկել մանրազնին հետախուզման և պաշարների հաշվարկման ընդունված մեթոդիկայի համապատասխանությունը` հանքավայրի երկրաբանական կառուցվածքի առանձնահատկություններին ու դրա (մեթոդիկայի) ազդեցությունը հաշվարկային պարամետրերի որոշման հավաստիության վրա:

1) Այն հանքավայրում, որտեղ չեն հավաստվել օգտակար հանածոյի պաշարները կամ որակը, հետախուզման և շահագործման տվյալների համադրումը, ինչպես նաև տարամիտության պատճառների վերլուծությունը պետք է կատարվի հանքավայրը հետախուզած և շահագործող կազմակերպությունների հետ համատեղ:

 

5. ԳԵՏԱՈՂՈՂԱՏԱՅԻՆ ՏԻՊԻ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐՈՒՄ ԱՎԱԶԻ (ԱՎԱԶԱԿՈՊՃԱՅԻՆ, ԱՎԱԶԱԿՈՊՃԱԳԼԱՔԱՐԱՅԻՆ ԽԱՌՆՈՒՐԴՆԵՐԻ) ՎԵՐԱԿԱՆԳՆՎՈՂ ՊԱՇԱՐՆԵՐԻ ՀԵՏԱԽՈՒԶՄԱՆ, ԳՆԱՀԱՏՄԱՆ ԵՎ ՀԱՇՎԱՐԿՄԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

60. Սույն գլխի դրույթները տարածվում է գետերի ողողատներում գտնվող հանքավայրերի (ողողատային տիպի հանքավայրեր) վրա, որոնց պաշարները պարբերաբար ընթացող վարարումների արդյունքում այս կամ այն չափով վերականգնվում են:

61. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարները, դասվում են C1 կարգի և, որպես կանոն, գնահատվում ու հաստատվում են երկու փուլով` երկրաբանահետախուզական աշխատանքների և արդյունահանման գործընթացն ուղեկցող դիտարկումների արդյունքներով:

i

62. Ողողատային տիպի հանքավայրերում երկրաբանահետախուզական աշխատանքներն իրականացվում են ստատիկ պաշարներով բնութագրվող դարավանդային հանքավայրերի հետախուզման համար կիրառվող մեթոդներով ու միջոցներով` բացառությամբ սույն հավելվածի 17-րդ կետի աղյուսակ 1-ի «1-2» հանքավայրի խմբի համար սահմանված հետախուզական ցանցի խտության:

(62-րդ կետը փոփ. 04.08.2022 թիվ 11-Ն հրաման)

63. Ողողատային տիպի հանքավայրերի վերականգնվող պաշարների գնահատականը տրվում է դրանց ընդհանուր և տեսակարար ստատիկ պաշարների (համապատասխանաբար Qս, հազ.մ3 և qս, հազ.մ3/հա) ու վերջիններիս վերականգնման գործակցի (Kվ անգամ/տարի) արտադրյալով` Qվ = Qս x Kվ հազ.մ3/տարի, qվ = qս x Kվ, հազ.մ3/հա x տարի:

64. Տեսակարար ստատիկ պաշարները որոշվում են ընդհանուր ստատիկ պաշարների և հանքավայրի մակերեսի (S, հա) հարաբերությամբ` qս= Qս:S, հազ.մ3/հա:

65. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով վերականգնվող պաշարների գնահատման (1-ին փուլ) համար դրանց վերականգնման գործակիցն ընդունվում է տվյալ գետում տարվա ընթացքում տեղի ունեցող վարարումների թվին հավասար, ինչը համապատասխանում է պաշարների վերականգնման առավելագույն հնարավոր ինտենսիվությանը: Նշված ձևով գնահատված պաշարները դասվում են C1 կարգի:

66. Ողողատային տիպի հանքավայրերի պաշարների հաշվարկման նյութերը պետք է պարունակեն նաև պաշարների վերականգնման դինամիկայի գնահատականին նվիրված բաժին:

67. Երկրաբանահետախուզական աշխատանքների արդյունքներով հաստատված վերականգնվող պաշարները, ընդերքօգտագործողի ցանկությամբ ու նախաձեռնությամբ, կարող են վերահաշվարկվել և վերահաստատվել (2-րդ փուլ):

68. Պաշարների վերահաշվարկն ու վերահաստատումն իրականացվում են առնվազն երեք տարվա ընթացքում պետական երկրաբանամարկշեյդերական վերահսկողության ներքո կատարված դիտարկումների արդյունքում` պաշարների վերականգնման ճշգրտված գործակցի կիրառմամբ:

69. Պաշարների վերահաստատման փուլում ընդերքաբանական փորձաքննության ներկայացվող նյութերը պետք է պարունակեն 1-ին փուլում ներկայացված նյութերի համառոտագիրը և համալրվեն պաշարների վերականգնման գործակցի ճշգրտված մեծությունը հիմնավորող առաջնային երկրաբանամարկշեյդերական փաստագրման նյութերի կրկնօրինակներով ու վերականգնվող պաշարների ճշգրտված հաշվարկով:

1) Այս նյութերը հավելվում են հանքավայրի պաշարների վերահաստատման վերաբերյալ լիազոր մարմնի կողմից ընդունված որոշմանը:

 

6. ՀԵՏԱԽՈՒԶՎԱԾ ՀԱՆՔԱՎԱՅՐԵՐԻ ՆԱԽԱՊԱՏՐԱՍՏՎԱԾՈՒԹՅՈՒՆԸ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐԱԿԱՆ ՅՈՒՐԱՑՄԱՆ ՀԱՄԱՐ

 

70. Ավազի և կոպճի հետախուզված հանքավայրերի նախապատրաստվածությունը արդյունաբերական յուրացման համար որոշվում է Դասակարգման 44-րդ կետին համապատասխան:

 

7. ԱՎԱԶԻՑ ԵՎ ԿՈՊՃԻՑ ՍՏԱՑՎՈՂ ԻՐԵՐԻ ԵՎ ՆՅՈՒԹԵՐԻ ՈՐԱԿԻՆ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

 

71. Ավազից և կոպճից ստացվող իրերի և նյութերի որակը բնութագրող հիմնական ստանդարտների և տեխնիկական պայմանների անվանացանկը բերված է աղյուսակ 2-ում:

 

----------------------------------------------------------

ԻՐՏԵԿ - շարունակությունը հաջորդ մասերում

 

 

pin
Տարածքային կառ. եւ ենթակառու
11.08.2021
N 06-Ն
Հրաման