Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 165 ...

 
ԻՐՏԵԿ Սույն ակտի ուժի մեջ մտնելու ամսաթիվը անհնար է որոշել, քանի որ ակտն ընդունող մարմնի կողմից չի կատարվել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 23-րդ հոդվածի 7-րդ մասի` ընդունող մարմնի պաշտոնական կայքէջում իրավական ակտի հրապարակման օրը նշելու պահանջը: 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

25 նոյեմբերի 2020 թվականի N 1825-Լ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 8-Ի N 1659-Լ ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2020 թվականի հոկտեմբերի 8-ի «2020 թվականի սեպտեմբերի 1-ից մինչև դեկտեմբերի 31-ը «Արտաքին տնտեսական գործունեության ապրանքային անվանացանկ» (ԱՏԳ ԱԱ) դասակարգչի 220820 ծածկագրին դասվող ապրանքների (կոնյակի սպիրտ և շշալցված կոնյակ) 100 հազար (100-տոկոսանոց սպիրտի հաշվարկով) լիտրը գերազանցող չափով իրացում, այդ թվում` արտահանում ունեցող տնտեսավարող սուբյեկտի կողմից վճարված «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված լրացուցիչ 100 դրամ և (կամ) 25 դրամ պետական տուրքի չափով տնտեսավարող սուբյեկտին օժանդակության տրամադրման ընթացակարգը սահմանելու մասին» N 1659-Լ որոշման հավելվածի`

1) 3-րդ կետը «հաջորդող» բառից հետո լրացնել «երկրորդ» բառով.

i

2) 4-րդ կետը «եզրակացություն» բառից հետո լրացնել «կամ մերժում եզրակացության տրամադրումը` նշելով մերժման հիմքը (հիմքերը)» բառերով.

i

3) 5-րդ կետը 2-րդ ենթակետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 3-րդ ենթակետով`

«3) դիմումի ստացման օրվան նախորդող աշխատանքային օրվա դրությամբ առկա են չկատարված հարկային պարտավորություններ:».

4) 5-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 5.1-ին կետով`

i

«5.1. Սույն ընթացակարգի 5-րդ կետի 2-րդ և (կամ) 3-րդ ենթակետերի հիմքով (հիմքերով) մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:».

5) 6-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ`

i

«Դիմումը ներկայացվում է սույն ընթացակարգի N 6 ձևի 2.4.1-ին կետով սահմանված ժամկետներում:».

i

6) 8-րդ կետում «կազմվում է» բառերը փոխարինել «կազմում է» բառերով, իսկ «հիման» բառից հետո լրացնել «վրա» բառով.

7) 10-րդ կետից հանել «վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում

i

ներկայացնել» բառերը.

i

8) 10-րդ կետից հետո լրացնել նոր` հետևյալ բովանդակությամբ 10.1-ին կետով`

«10.1. Սույն ընթացակարգի 9-րդ կետի 1-ին և 3-րդ ենթակետերի հիմքով մերժումը ստանալու օրվանից 5 աշխատանքային օրվա ընթացքում տնտեսավարող սուբյեկտը կարող է վերացնել անհամապատասխանությունները և նոր դիմում ներկայացնել:»:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից և տարածվում է 2020 թվականի սեպտեմբերի 1-ից ծագած հարաբերությունների վրա:

 

Հայաստանի Հանրապետության

վարչապետ                                                Ն. Փաշինյան

 

2020 թ. նոյեմբերի

Երևան

 

 

pin
ՀՀ կառավարություն
25.11.2020
N 1825-Լ
Որոշում