Սեղմել Esc փակելու համար:
«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱ ...

 

16.02.2023 -

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2023 թվականի հունվարի 17-ին

 

«ՀԱՆՐԱԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

Հոդված 1. «Հանրակրթության մասին» 2009 թվականի հուլիսի 10-ի ՀՕ-160-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 17.1-ին հոդվածի 2-րդ մասից հանել «վկայագրման նպատակով» բառերը:

 

i

Հոդված 2. Օրենքի 17.3-րդ հոդվածն ուժը կորցրած ճանաչել:

 

i

Հոդված 3. Օրենքի 25-րդ հոդվածի 5-րդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«5. Սույն հոդվածի 4-րդ մասով սահմանված դեպքերում վարչական աշխատողը կարող է դասավանդել միայն այն դեպքում, երբ տվյալ առարկայի ուսուցիչները ապահովված են առնվազն մեկ դրույք ծանրաբեռնվածությամբ, իսկ թափուր մնացած ժամերի համար առնվազն երկու անգամ հայտարարվել է մրցույթ, և համապատասխան առարկայի ուսուցչի թափուր տեղը չի համալրվել սույն օրենքի 26-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջներին համապատասխան: Մինչև 100 սովորող ունեցող հանրակրթական ուսումնական հաստատության վարչական աշխատողը կարող է արտամրցութային հիմունքներով աշխատանքային պայմանագրի հիման վրա դասավանդել այլ հանրակրթական ուսումնական հաստատությունում:»:

 

i

Հոդված 4. Օրենքի 29-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6.2-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«6.2) հաստատում է պետական ուսումնական հաստատության համակարգողի նշանակման կարգը.».

2) 13-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«13) սահմանում է ուսուցիչների ատեստավորման տարածքային հանձնաժողովների ստեղծման և գործունեության կարգը.»:

 

i

Հոդված 5. Օրենքի 30-րդ հոդվածի 1-ին մասում`

1) 6.1-ին կետի «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին: Իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:» բառերով.

2) 26.11-րդ կետից հանել «սահմանամերձ կամ բարձրլեռնային բնակավայրերի» բառերը:

 

i

Հոդված 6. Օրենքի 31-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետում «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատությունների նշանակված տնօրենի և համակարգողի հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` 5 տարի ժամկետով:» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով նշանակում է իր լիազորության տակ գտնվող ուսումնական հաստատության տնօրենին և համակարգողին և նրանց հետ հիմնադրի անունից կնքում է աշխատանքային պայմանագիր` հինգ տարի ժամկետով:» բառերով:

 

i

Հոդված 7. Օրենքի 35-րդ հոդվածում`

1) 3.1-ին կետի «պետական բյուջեի միջոցներից տրամադրվում է նպատակային ֆինանսավորում: Ֆինանսավորման կարգը սահմանում է Հայաստանի Հանրապետության կառավարությունը:» բառերը փոխարինել «պետական հանրակրթական ուսումնական հաստատությունների պահպանման ծախսերում պետական բյուջեի միջոցներից տրամադրվում են համապատասխան միջոցներ հաշմանդամություն ունեցող երեխաների համար ֆիզիկական միջավայրի հարմարեցումների համար, ինչպես նաև տրամադրվում է նպատակային ֆինանսավորում կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում` հաշմանդամություն ունեցող երեխաների կրթության կազմակերպման գործընթացում խելամիտ հարմարեցումներ ապահովելու նպատակով:» բառերով.

2) 3.2-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

Հոդված 8. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

Հայաստանի Հանրապետության
Նախագահ

Վ. Խաչատուրյան


2023 թ. փետրվարի 3
Երևան
ՀՕ-3-Ն

 

Պաշտոնական հրապարակման օրը` 6 փետրվարի 2023 թվական:

 

 

pin
ՀՀ 17.01.2023
N ՀՕ-3-Ն օրենք