606.0117.140503
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«14» 05 2003 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 60603159
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ
ՈՐՈՇՈՒՄ
30 ապրիլի 2003 թվականի N 117-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԸՆՏՐԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2002 Թ. ՆՈՅԵՄԲԵՐԻ 20-Ի N 18/6-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի 41-րդ հոդվածի առաջին կետի 10-րդ ենթակետով և հիմք ընդունելով «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 26-րդ հոդվածի չորրորդ մասը, Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովը որոշում է.
i
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. նոյեմբերի 20-ի N 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշման վերնագրում և 1-ին կետում «ընտրությունների» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի» բառերը:
2. Հայաստանի Հանրապետության կենտրոնական ընտրական հանձնաժողովի 2002թ. նոյեմբերի 20-ի N 18/6-Ն «Կալանավորվածներին պահելու վայրերում ընտրությունների նախապատրաստման, կազմակերպման և անցկացման կարգը սահմանելու մասին» որոշմամբ սահմանված հավելվածում կատարել հետևյալ լրացումները`
i
ա) 1-ին կետում «ընտրությունները» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկությունը» բառերը:
i
բ) 2-րդ կետում «Ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին մասնակցելու» բառերը, իսկ «ընտրությունների» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեին» բառերը:
i
գ) 7-րդ կետում «անհրաժեշտ ընտրական» բառերից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի վերաբերյալ» բառերը:
i
դ) 9-րդ կետում «նյութերը» բառից հետո լրացնել «հանրաքվեի դրվող նախագծի ամբողջ տեքստը» բառերը:
i
ե) 10-րդ և 11-րդ կետերում «վայրերում» բառերից հետո լրացնել «ընտրությունների և /կամ/ հանրաքվեի» բառերը:
զ) 11-րդ կետում «ընտրական» բառից հետո լրացնել «և /կամ/ հանրաքվեի քվեարկության վերաբերյալ» բառերը: