Սեղմել Esc փակելու համար:
«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ Փ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵ ...

 

 

010.0138.100407

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2007 թվականի մարտի 20-ին

 

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Պետական սահմանի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի (20 նոյեմբերի 2001 թվականի, ՀՕ-265, այսուհետ` օրենք) 20-րդ հոդվածում «գոտի» բառը փոխարինել «շերտ» բառով, իսկ «, տնտեսական» բառը հանել:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 22-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 22. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԵԼԸ

 

Սահմանային շերտ մուտքի, այնտեղ ժամանակավորապես գտնվելու թույլտվությունը Հայաստանի Հանրապետության ոստիկանության և ազգային անվտանգության բնագավառների պետական լիազորված մարմինների համաձայնությամբ տալիս են սահմանապահ զորքերը: Անհրաժեշտության դեպքում սահմանապահ զորքերի հրամանատարությունը կարող է լրացուցիչ ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնել սահմանային շերտ մուտքի և այնտեղ ժամանակավորապես գտնվելու համար:

Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումներ մտցնելու դեպքում տեղական ինքնակառավարման մարմիններին տեղեկացնելով` սահմանափակվում կամ արգելվում են անձանց, տրանսպորտային միջոցների, ընտանի կենդանիների, բեռների և այլ գույքի մուտքը, այլ գործունեությունը սահմանային շերտում:

Ժամանակավոր ռեժիմային սահմանափակումները չեն տարածվում պաշտպանական նշանակության, օպերատիվ աշխատանքների, տարերային աղետների և համաճարակների վերացման աշխատանքների վրա:»:

 

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 22.1-րդ հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 22.1. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏ ՄՈՒՏՔ ԳՈՐԾԱԾ ԱՆՁԱՆՑ ՎՐԱ ՏԱՐԱԾՎՈՂ ՍԱՀՄԱՆԱՓԱԿՈՒՄՆԵՐԸ

 

Սահմանային շերտ մուտք գործած անձանց արգելվում է`

ա) օգտագործել ոգելից խմիչքներ.

բ) իրենց հետ վերցնել զենք (բացառությամբ տվյալ տարածքում ծառայողական պարտականություններ կատարող և օրենսդրությամբ սահմանված կարգով զենք կրելու իրավունք ունեցող անձանց), այդ թվում` սառը զենք, ձկնորսական պարագաներ, սպիրտային խմիչքներ.

գ) մոտենալ անմիջապես սահմանագծին.

դ) շփվել սահմանապահ վերակարգերի անձնակազմի հետ.

ե) զրուցել սահմանակից պետության սահմանապահ ուժերի ներկայացուցիչների և բնակիչների հետ.

զ) զբաղվել որսորդությամբ, ձկնորսությամբ, բնափայտի մթերմամբ, վնասել կամ ոչնչացնել բուսականությունը, սահմանապահ զորքերին պատկանող գույքը, առանց համապատասխան թույլտվության` զբաղվել հողերի, ջրային ռեսուրսների, անտառների օգտագործումով, երկրաբանական և հնէաբանական հետազոտություններով, լեռնային գործով, հիդրոկառույցների շինարարությամբ (բացառությամբ այն հիդրոկառույցների, որոնց ստեղծումը բխում է Հայաստանի Հանրապետության միջազգային պայմանագրերի պահանջներից).

է) ընտանի կենդանիներն արածեցնել սանիտարական շերտում, ջրօգտագործման ժամանակ ճանապարհները, արահետներն ու այլ կառույցները ողողել ջրով:

Սույն հոդվածի 1-ին մասում նշված պահանջները խախտող անձանց սահմանապահ վերակարգերը բերման են ենթարկում սահմանապահ ուղեկալ, կազմվում է սահմանային ռեժիմը խախտելու մասին ակտ, վերցվում են անցագրերը, առգրավվում են զենքը և արգելված այլ միջոցները, իսկ սահմանային ռեժիմը խախտողները հանձնվում են ոստիկանության մարմիններին:»:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքի 23-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

 

i

«ՀՈԴՎԱԾ 23. ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՇԵՐՏՈՒՄ ՏՆՏԵՍԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

Սահմանային շերտում պետական սահմանի պահպանության հետ չկապված այլ գործունեությունն արգելվում է, բացառությամբ օրենքով նախատեսված դեպքերի:

Սահմանային շերտում տնտեսական գործունեությունն իրականացվում է միայն օրվա լուսավոր ժամերին: Գիշերային ժամերին, ինչպես նաև մութ ժամանակ սահմանային շերտում տնտեսական գործունեությունն արգելվում է, բացառությամբ անհրաժեշտության դեպքերի, սահմանապահ ջոկատի պետի թույլտվությամբ` սահմանապահ զորքերի հրամանատարության համաձայնությամբ:

Համաճարակի կամ համաճարակի բռնկման վտանգի դեպքում վարակիչ հիվանդությունների տարածումը կանխելու նպատակով սահմանային շերտում կարող է ժամանակավորապես սահմանափակվել կամ արգելվել անասնապահությունը:

Սահմանային շերտում հողերի, ջրային ռեսուրսների, անտառների, ընդերքի, բուսական և կենդանական աշխարհի օգտագործումը, երկրաբանական հետազոտությունները, լեռնային գործը, հիդրոկառույցների շինարարությունն իրականացվում են Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Օրենքի 28-րդ հոդվածի 4-րդ մասում «ներքին գործերի» բառերը փոխարինել «ոստիկանության» բառով:

 

ՀՈԴՎԱԾ 6. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող տասներորդ օրվանից:

 

10 ապրիլի 2007 թվականի

ՀՕ-138-Ն

 

 

pin
ՀՀ 20.03.2007
N ՀՕ-138-Ն օրենք