Սեղմել Esc փակելու համար:
«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ...

 

 

010.0018.050614

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

 

Ընդունված է 2014 թվականի մայիսի 19-ին

 

«ՆԱԽՆԱԿԱՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ (ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ) ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

i

ՀՈԴՎԱԾ 1. «Նախնական մասնագիտական (արհեստագործական) և միջին մասնագիտական կրթության մասին» Հայաստանի Հանրապետության 2005 թվականի հուլիսի 8-ի ՀՕ-164-Ն օրենքի (այսուհետ` Օրենք) 3-րդ հոդվածի 1-ին մասում`

1) տասնմեկերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«արհեստագործական ուսումնարան` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է արհեստագործական կրթական ծրագիր.».

2) տասներկուերորդ պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«քոլեջ` իրավաբանական անձի կարգավիճակ ունեցող կազմակերպություն կամ դրա ստորաբաժանում, որն իրականացնում է միջին մասնագիտական կրթական ծրագիր.»:

 

ՀՈԴՎԱԾ 2. Օրենքի 4-րդ հոդվածում`

i

1) 1-ին մասի 9-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

«9) արհեստագործական և միջին մասնագիտական կրթության մատչելիությունը, այդ թվում` կրթության առանձնահատուկ պայմաններ տրամադրելու և ներառման միջոցով.».

2) 2-րդ մասը լրացնել հետևյալ բովանդակությամբ 4-րդ կետով.

«4) մասնագիտական կրթություն և ուսուցում ստանալու հավասար հնարավորություններ` կրթության առանձնահատուկ պայմանների ապահովման և ներառման միջոցով:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 3. Օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 9-րդ կետն ուժը կորցրած ճանաչել:

 

ՀՈԴՎԱԾ 4. Օրենքը լրացնել հետևյալ բովանդակությամբ 18.1-ին հոդվածով.

 

i

«ՀՈԴՎԱԾ 18.1. ԱՐՀԵՍՏԱԳՈՐԾԱԿԱՆ ԵՎ ՄԻՋԻՆ ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅԱՆ ՏՆՕՐԵՆԸ ԵՎ ՆՐԱ ԻՐԱՎԱՍՈՒԹՅՈՒՆԸ

 

1. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն, բացառությամբ ոստիկանության ուսումնական հաստատության համապատասխան ստորաբաժանումների պետերի, կարող է ընտրվել կամ նշանակվել այն անձը, որն ունի արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք (հավաստագիր) (այսուհետ` Հավաստագիր):

2. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենն ընտրվում է Հայաստանի Հանրապետության կառավարության հաստատած մրցութային կարգով:

3. Արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը նշանակվում է ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված կարգով:

4. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար հայտարարված մրցույթին կարող է մասնակցել, իսկ արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատության տնօրեն, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավար կարող է նշանակվել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով վերապատրաստված և Հավաստագիր ստացած անձը:

5. Հավաստագիր ստանալու համար կարող է դիմել այն անձը, որն ունի բարձրագույն կրթություն, սույն օրենքով սահմանված կարգով ստացած վերապատրաստման վկայական և վերջին տասը տարվա ընթացքում մանկավարժական աշխատանքի առնվազն հինգ կամ կրթության կառավարման ոլորտի առնվազն երեք կամ կառավարման ոլորտի առնվազն հինգ կամ մասնագիտական առնվազն հինգ տարվա ընդհանուր աշխատանքային ստաժ:

6. Հավաստագիր ստանալու համար դիմած անձի վերապատրաստում կարող են իրականացնել կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգով ընտրված (երաշխավորված) կազմակերպությունները:

7. Հավաստագրումն անցկացվում է հետևյալ փուլերով.

1) փաստաթղթերի համապատասխանության ճանաչում` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած փաստաթղթերի ցանկի.

2) քննություն` թեստավորման և հարցազրույցի միջոցով.

3) Հավաստագրի շնորհում` հինգ տարի ժամկետով:

8. Հավաստագրման քննությունների կազմակերպման և հավաստագրման ընթացակարգերը, ինչպես նաև հավաստագրման հանձնաժողովի կազմավորման և գործունեության կարգը սահմանում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը:

9. Հավաստագրումը կազմակերպվում է առնվազն տարին մեկ անգամ:

10. Հավաստագրման գործընթացի մասին հայտարարությունը հրապարակվում է քննություններն անցկացնելուց ոչ ուշ, քան մեկ ամիս առաջ` առնվազն երեք հազար տպաքանակ ունեցող մամուլի և զանգվածային լրատվության այլ միջոցներով:

11. Հավաստագրման քննությունների հարցաշարի բովանդակությունը կազմվում է կրթության բնագավառում իրավական, կառավարչական, մանկավարժական, հոգեբանական, ուսուցման մեթոդաբանության վերաբերյալ գիտելիքները և գործնական կարողությունները ստուգելու նպատակով:

12. Հավաստագրման քննությունը հավաստագրման ընթացակարգով հանձնած անձին շնորհվում է Հավաստագիր:

13. Հավաստագիր ստացած անձանց ցուցակը հրապարակում է կրթության պետական կառավարման լիազորված մարմինը` հավաստագրման ընթացակարգով սահմանված ժամկետում:

14. Հավաստագրման քննության արդյունքները կարող են բողոքարկվել դատական կարգով կամ կրթության պետական կառավարման լիազորված մարմին` համաձայն կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած կարգի:

15. Հավաստագիր ստացած անձը կարող է Հավաստագիրը ստանալու օրվանից հետո` հինգ տարվա ընթացքում, մասնակցել արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի պաշտոնի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման դեպքում` կանոնադրությամբ սահմանված կարգով նշանակվել ստորաբաժանման ղեկավարի պաշտոնում:

16. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թափուր տեղի համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար տնօրենի թեկնածուն խորհրդին ներկայացնում է`

1) կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած ցանկին համապատասխան փաստաթղթերը.

2) Հավաստագիրը.

3) ուսումնական հաստատության զարգացման հինգ տարվա ծրագիրը:

17. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենի թեկնածուի ղեկավարման գործնական հմտությունները ստուգելու նպատակով խորհուրդն անցկացնում է հարցազրույց` կրթության պետական կառավարման լիազորված մարմնի սահմանած հարցաշարի հիման վրա:

18. Մրցույթում հաղթած և օրենսդրությամբ սահմանված կարգով լիազոր մարմնի ղեկավարի հետ աշխատանքային պայմանագիր կնքած արհեստագործական կամ միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը պաշտոնավարում է մինչև իր լիազորությունների ավարտը` անկախ Հավաստագրի հնգամյա ժամկետի լրանալուց, իսկ ոչ պետական ուսումնական հաստատության տնօրենը, ինչպես նաև ուսումնական հաստատության արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանման ղեկավարը պաշտոնավարում է մինչև հավաստագրի ժամկետի լրանալը:

19. Հավաստագիր ստացած անձը կարող է մինչև Հավաստագրի ժամկետի լրանալը դիմել և սահմանված կարգով հավաստագրվել:

20. Արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության տնօրեն չի կարող առաջադրվել և ընտրվել (նշանակվել) այն անձը, որը`

1) սահմանված կարգով չի ստացել ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագիր.

2) դատական կարգով ճանաչվել է անգործունակ կամ սահմանափակ գործունակ.

3) դատական կարգով զրկվել է մանկավարժական կամ վարչական գործունեությամբ զբաղվելու իրավունքից.

4) տառապում է այնպիսի հիվանդությամբ, որը կարող է խոչընդոտել մանկավարժական կամ վարչական գործունեությանը: Այդ հիվանդությունների ցանկը հաստատում է կառավարությունը.

5) դատապարտվել է հանցագործության համար, և դատվածությունը սահմանված կարգով հանված կամ մարված չէ, բացառությամբ այն դեպքերի, երբ դատապարտվել է ոչ դիտավորյալ հանցագործություն կատարելու համար:

21. Արհեստագործական և միջին մասնագիտական պետական ուսումնական հաստատության տնօրենը`

1) խորհրդի քննարկմանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության ֆինանսատնտեսական հաշվետվությունը, արտաքին և ներքին գնահատման արդյունքների վերաբերյալ տեղեկանքը, հաջորդ տարվա բյուջետային ֆինանսավորման հայտը.

2) պատասխանատու է մասնագիտական կրթության պետական կրթական չափորոշիչների (որակավորման չափորոշիչների) և կարողությունների զարգացմանը միտված մոդուլային ուսուցման ծրագրի կատարման չափանիշներն ապահովող համապատասխան կրթության և ուսուցման գործընթացի կազմակերպման, ուսանողների առողջության պահպանման, կադրերի ընտրության, Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի պահանջների պահպանման համար, ինչպես նաև օրենքով և արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության կանոնադրությամբ սահմանված այլ պարտավորությունների ապահովման համար.

3) ղեկավարում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության մանկավարժական խորհուրդը, աջակցում է տվյալ ուսումնական հաստատության խորհրդակցական մարմինների աշխատանքին.

4) կազմում է արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության հաստիքային ցուցակն ու ծախսերի նախահաշիվը և տվյալ ուսումնական հաստատության խորհրդի հավանությամբ ներկայացնում լիազոր մարմին.

5) խորհրդի հավանությանն է ներկայացնում արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատության զարգացման ծրագիրը.

6) իրականացնում է օրենքով և տվյալ ուսումնական հաստատության կանոնադրությամբ իրեն վերապահված այլ լիազորություններ:»:

 

i

ՀՈԴՎԱԾ 5. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

Սույն օրենքի 4-րդ հոդվածով սահմանված` Օրենքի 18.1-ին հոդվածի 1-ին, 2-րդ և 3-րդ մասերի դրույթները չեն տարածվում մինչև սույն օրենքն ուժի մեջ մտնելն ընտրված (նշանակված) արհեստագործական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների տնօրենների վրա` մինչև օրենքով սահմանված նրանց լիազորությունների ժամկետի ավարտը: Իսկ անժամկետ պայմանագրով պաշտոնավարող տնօրենները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են, ստանում Հավաստագիր և մասնակցում տնօրենի ընտրության մրցույթին` համաձայն Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգի: Իսկ արհեստագործական և միջին մասնագիտական ոչ պետական ուսումնական հաստատությունների տնօրենները, ինչպես նաև ուսումնական հաստատությունների արհեստագործական և միջին մասնագիտական կրթական ծրագրեր իրականացնող ստորաբաժանումների ղեկավարները մինչև 2015 թվականի օգոստոսի 1-ը վերապատրաստվում են և մասնակցում հավաստագրմանը: Հավաստագիր չստացած տնօրենի լիազորությունները դադարեցվում են:

 

5 հունիսի 2014 թվականի

ՀՕ-18-Ն

 

 

pin
ՀՀ 19.05.2014
N ՀՕ-18-Ն օրենք