040.1116.160903
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ» 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
 
«16» սեպտեմբերի 2003 թ.
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
 
21 օգոստոսի 2003 թվականի N 1116-Ն
 
ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ԳՈՒՅՔ ՀԱՆՁՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Ղեկավարվելով «Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 11-րդ հոդվածի 1-ին կետի «գ» ենթակետով և «Բաժնետիրական ընկերությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 68-րդ հոդվածի 7-րդ կետով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության գույքի կազմից Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով առանձնացնել 30000000 դրամ հաշվեկշռային արժեք ունեցող գույքը` համաձայն հավելվածի, և այն հանձնել Հայաստանի Հանրապետությանը` ի դեմս Երևանի քաղաքապետարանի:
2. Երևանի քաղաքապետին`
ա) սույն որոշման 1-ին կետում նշված գույքի հաշվեկշռային արժեքի և գույքի օտարման ժամանակ առաջացող ավելացված արժեքի հարկի հանրագումարի չափով` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով նվազեցնել «Կանաչապատում» պետական փակ բաժնետիրական ընկերության կանոնադրական կապիտալը.
բ) 30-օրյա ժամկետում` սահմանված կարգով ապահովել սույն որոշման 1-ին կետի պահանջների կատարումը:
i
3. Թույլատրել Երևանի քաղաքապետին Երևանի զբոսայգիների, պուրակների ու այգիների տարածքները և ներքին ոռոգման ցանցն կառուցապատման իրավունքով հանձնել համապատասխան թաղային համայնքներին` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով:
(3-րդ կետը փոփ. 09.03.06 թիվ 254-Ն որոշում)
4. (4-րդ կետն ուժը կորցրել է 09.03.06 թիվ 254-Ն որոշում)
i
5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
 
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2003 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 11-ԻՆ
 
Հավելված
Հայաստանի Հանրապետության
կառավարության 2003 թվականի
օգոստոսի 21-ի N 1116-Ն որոշման
 
ՑԱՆԿ
«ԿԱՆԱՉԱՊԱՏՈՒՄ» ՊԵՏԱԿԱՆ ՓԱԿ ԲԱԺՆԵՏԻՐԱԿԱՆ ԸՆԿԵՐՈՒԹՅԱՆ ԳՈՒՅՔԻ ԿԱԶՄԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ԵՎ ԵՐԵՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻՆ ՀԱՆՁՆՎՈՂ ԳՈՒՅՔԻ
 
._________________________________________________________________________.
|NN |                Գույքի անվանումը              |  Քանակը |Հաշվեկշռային|
|ը/կ|                                              |         |   արժեքը   |
|   |                                              |         |   (դրամ)   |
|___|______________________________________________|_________|____________|
|1. |Թատերական զբոսայգի                            |         |792000      |
|___|______________________________________________|_________|____________|
|2. |Կիրովի զբոսայգի                               |         |299200      |
|___|______________________________________________|_________|____________|
|3. |Մյասնիկյանի արձանին հարող պուրակ              |         |52800       |
|___|______________________________________________|_________|____________|
|4. |2750-ամյակի շատրվաններին հարող պուրակ         |         |140800      |
|___|______________________________________________|_________|____________|
|5. |Սարյանի պուրակ                                |         |132000      |
|___|______________________________________________|_________|____________|
|6. |Կոնսերվատորիայի պուրակ                        |         |110000      |
|___|______________________________________________|_________|____________|
|7. |Թամանյանի արձանի դիմացի պուրակ                |         |88000       |
|___|______________________________________________|_________|____________|
|8. |«Կասկադ» պուրակ                               |         |44000       |
|___|______________________________________________|_________|____________|
|9. |Ազատության հրապարակի պուրակ                   |         |66000       |
|___|______________________________________________|_________|____________|
|10.|ՈՒսանողական զբոսայգի                          |         |167200      |
|___|______________________________________________|_________|____________|
|11.|Գլխավոր պողոտայի պուրակ                       |         |598444      |
|___|______________________________________________|_________|____________|
|12.|Օղակաձև  զբոսայգի (1-6 հատվածներ)             |         |3048760     |
|___|______________________________________________|_________|____________|
|13.|Խ. Աբովյանի անվ. մանկական զբոսայգի            |         |149600      |
|___|______________________________________________|_________|____________|
|14.|«Բարեկամություն» զբոսայգի                     |         |207812      |
|___|______________________________________________|_________|____________|
|15.|Ծիծեռնակաբերդի անտառ-պարկ                     |         |5358980     |
|___|______________________________________________|_________|____________|
|16.|ՀՀ Ազգային ժողովի այգի                        |         |1404172     |
|___|______________________________________________|_________|____________|
|17.|ՀՀ Նախագահի նստավայրի այգի                    |         |817476      |
|___|______________________________________________|_________|____________|
|18.|ՀՀ կառավարության ընդունելությունների տան այգի |         |431112      |
|___|______________________________________________|_________|____________|
|19.|ՀՀ կառավարության Հրազդանի կիրճի ամառանոցի այգի|         |1857856     |
|___|______________________________________________|_________|____________|
|20.|Հրազդանի կիրճի անտառ-պարկ                     |         |2033504     |
|___|______________________________________________|_________|____________|
|21.|Եռաբլուրի անտառ-պարկ                          |         |841805      |
|___|______________________________________________|_________|____________|
|22.|«Հաղթանակ» զբոսայգի                           |         |797456      |
|___|______________________________________________|_________|____________|
|23.|Արաբկիրի մանկական զբոսայգի                    |         |123024      |
|___|______________________________________________|_________|____________|
|24.|Կոմիտասի անվան զբոսայգի                       |         |447748      |
|___|______________________________________________|_________|____________|
|25.|Նոր Նորքի զբոսայգի                            |         |191307      |
|___|______________________________________________|_________|____________|
|26.|Էրեբունու մանկական զբոսայգի                   |         |137544      |
|___|______________________________________________|_________|____________|
|27.|Քանաքեռ ՀԷԿ-ի անտառ-պարկ                      |         |330413      |
|___|______________________________________________|_________|____________|
|28.|Արաբկիր համայնքի ներքին ոռոգման ցանց          |1672 գծմ |606012      |
|___|______________________________________________|_________|____________|
|29.|Կենտրոն համայնքի ներքին ոռոգման ցանց          |17079 գծմ|6025188     |
|___|______________________________________________|_________|____________|
|30.|Մալաթիա-Սեբաստիա համայնքի ներքին ոռոգման ցանց |1650 գծմ |580800      |
|___|______________________________________________|_________|____________|
|31.|Շենգավիթ համայնքի ներքին ոռոգման ցանց         |1429 գծմ |503052      |
|___|______________________________________________|_________|____________|
|32.|Էրեբունի համայնքի ներքին ոռոգման ցանց         |942 գծմ  |331584      |
|___|______________________________________________|_________|____________|
|33.|Քանաքեռ-Զեյթուն համայնքի ներքին ոռոգման ցանց  |2299 գծմ |809248      |
|___|______________________________________________|_________|____________|
|34.|Հրազդանի կիրճի ներքին ոռոգման ցանց            |1311 գծմ |475103      |
|___|______________________________________________|_________|____________|
|   |Ընդամենը                                      |         |30.000000   |