Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093 ...

 

 

040.0733.180610

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

10 հունիսի 2010 թվականի N 733-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 30-Ի N 1093-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի օգոստոսի 30-ի «Բույսերի, բուսական արտադրանքի և կարգավորվող առարկաների ներմուծման թույլտվության և ներմուծման, արտահանման, վերաարտահանման բուսասանիտարական հավաստագրերի տրամադրման կարգը և ձևերը սահմանելու մասին» N 1093-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները`

1) որոշման նախաբանում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.

2) որոշման N 1 հավելվածի`

ա. 6-րդ կետում «բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերը փոխարինել «բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերով,

բ. 7-րդ կետում «եռօրյա ժամկետում» բառերը փոխարինել «մեկ աշխատանքային օրվա ընթացքում» բառերով,

գ. 11-րդ կետից հանել «բույսերի կարանտինի» բառերը,

դ. 14-րդ և 18-րդ կետերը «իսպաներենով» բառից հետո լրացնել «և պարսկերենով» բառերով,

ե. 16-րդ կետում «ներկրող» բառը փոխարինել «ներմուծող» բառով.

3) NN 2 և 3 հավելվածներում «ԲՈՒՅՍԵՐԻ ԿԱՐԱՆՏԻՆԻ ԵՎ ԵՐԿՐԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՊԵՏԱԿԱՆ ՏԵՍՉՈՒԹՅՈՒՆ» բառերով.

4) N 2 հավելվածի 7-րդ կետի երկրորդ պարբերությունում «Բույսերի կարանտինի և բույսերի պաշտպանության մասին» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի մասին» բառերով.

5) NN 4 և 5 հավելվածներում 1-ին և 2-րդ էջերի 4-րդ կետում`

i

ա. հայերեն` «Բույսերի կարանտինի և երկրագործության պետական տեսչություն» բառերը փոխարինել «Բուսասանիտարիայի պետական տեսչություն» բառերով,

բ. անգլերեն` «Plant Quarantine and Management State Inspecetorate» բառերը փոխարինել «State inspectorate on Plant sanitary» բառերով,

գ. ռուսերեն` «Գօսուդառստվեննայա ինսպեկցիյա պօ կառանտինու ռաստենիյ ՌԱ օռգանիզացիի(յամ) զասչիտի ռաստենիյ (ստռանա)» բառերը փոխարինել «Գօսուդառստվեննայա ինսպեկցիյա պօ ֆիտօսանիտարիի» բառերով,

դ. ֆրանսերեն` «Organisation de la protection des vugutaux de la Rupubligqe Tchuque a Organisation (s) de la protection des vugutaux de» բառերը փոխարինել «Inspection d'Etat de plante sanitare» բառերով,

ե. իսպաներեն` «Organizcifn de Proteccion Fitosanitaria de A: Organizcifn (es) de Proteccion Fitosanitaria de» բառերը փոխարինել Inspeccion Estatal de Sanitaria de Plantas» բառերով,

զ. արաբերեն`

___________________________

ԻՐՏԵԿ - արաբերեն լեզվով չի բերվում

 

6) որոշման N 4 հավելվածի 2-րդ էջի պարսկերենով գրառում`

___________________________

ԻՐՏԵԿ - պարսկերեն լեզվով գրառումը չի բերվում

 

7) որոշման N 5 հավելվածի 2-րդ էջի պարսկերենով գրառում`

___________________________

ԻՐՏԵԿ - պարսկերեն լեզվով գրառումը չի բերվում

 

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2010 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 18-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
10.06.2010
N 733-Ն
Որոշում