041.0574.130999
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
 
13 սեպտեմբերի 1999 թվականի թիվ 574
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԱՐԴԱՍԻՐԱԿԱՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
1. Հաստատել Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը` համաձայն հավելվածի:
(1-ին կետն ուժը կորցրել է 13.07.00 թիվ 449 որոշում)
i
2. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի մայիսի 14-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի մասին» թիվ 249 որոշման 2-րդ կետը, 1998 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության մարդասիրական օգնության կենտրոնական հանձնաժողովի անհատական կազմը հաստատելու մասին» թիվ 361 որոշումը, 1998 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի թիվ 361 որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» թիվ 450, 1998 թվականի սեպտեմբերի 4-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի թիվ 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 528 և 1998 թվականի նոյեմբերի 16-ի «Հայաստանի Հանրապետության վարչապետի 1998 թվականի հունիսի 23-ի թիվ 361 որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին» թիվ 642 որոշումները:
 
Հավելված
 
ՀՀ վարչապետի 1999թ.
սեպտեմբերի 13-ի թիվ 574
որոշման
 
ԱՆՀԱՏԱԿԱՆ ԿԱԶՄ
 
i
Հայաստանի Հանրապետության կառավարության
մարդասիրական օգնության կենտրոնական
հանձնաժողովի
(կազմն ուժը կորցրել է 13.07.00 թիվ 449 որոշում)
 
    Գ. Մարտիրոսյան              -  ՀՀ վարչապետի խորհրդական (հանձնաժողովի
                                   նախագահ)
 
    Ա. Ասլիկյան                 -  ՀՀ ֆինանսների նախարարի առաջին տեղակալ
                                   (հանձնաժողովի նախագահի տեղակալ)
 
    Լ. Մկրտչյան                 -  ՀՀ վարչապետի խորհրդական
 
    Ա. Անդրեասյան               -  ՀՀ քաղաքաշինության նախարարի առաջին
                                   տեղակալ
 
    Ա. Խուդավերդյան             -  ՀՀ տարածքային կառավարման և  օպերատիվ
                                   հարցերի նախարարի առաջին տեղակալ
 
    Ա. Խաչատրյան                - ՀՀ գյուղատնտեսության նախարարի առաջին
                                  տեղակալ
 
    Ա. Աբովյան                  - ՀՀ արդարադատության նախարարի տեղակալ
 
    Ս. Ավագյան                  - ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ
 
    Ա. Ավանյան                  - ՀՀ տրանսպորտի նախարարի տեղակալ
 
    Ա. Բայբուրդյան              - ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ
 
    Վ. Բարսեղյան                - ՀՀ մշակույթի, երիտասարդության հարցերի և
                                  սպորտի նախարարի տեղակալ
 
    Գ. Գևորգյան                 - ՀՀ վիճակագրության, պետական ռեգիստրի և
                                  վերլուծության նախարարի տեղակալ
 
    Ա. Թոփուզյան                - ՀՀ կրթության և  գիտության նախարարի
                                  տեղակալ
 
    Դ. Հակոբյան                 - ՀՀ սոցիալական ապահովության նախարարի
                                  տեղակալ
 
    Հ. Վարյան                   - ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ
 
    Կ. Արեյան                   - Երևանի  քաղաքապետի տեղակալ
 
    Ա. Թամազյան                 - ՀՀ պետական եկամուտների նախարարության
                                  հարկային և մաքսային մեխանիզմների
                                  կատարելագործման վարչության պետ
 
    Գ. Մելքումյան               - ՀՀ պետական եկամուտների նախարարության
                                  տարածաշրջանային մաքսատների և մաքսային
                                  կետերի աշխատանքների
                                  կազմակերպական-տեսչական վարչության պետ
 
- ՀՀ էկոնոմիկայի նախարարություն
 
    Ա. Ղազարյան                 - Հայկական բարեգործական ընդհանուր միության
                                  Հայաստանի ներկայացուցչության տնօրեն
 
    Ժ. Մարկոսյան                - «Ազնավուրը`  Հայաստանին» երևանյան
                                  գրասենյակի տնօրեն
 
    Ն. Հակոբյան                 - Կանանց հանրապետական խորհրդի նախագահ
 
    Ա. Պետրոսյան                - Հայ օգնության միության կենտրոնական
                                  վարչության անդամ
 
    Գ. Բոշյան                   - Հայկական կարմիր խաչի ընկերության գլխավոր
                                  քարտուղար
                            
    Գ. Թաթուլյան                - Հայ Առաքելական եկեղեցու ԱՄՆ-ի Արևելյան
                                  թեմի Հայ օգնության ֆոնդի սննդի ծրագրերի
                                  տնօրեն
 
    Ա. Սիմոնյան                 - ՀՀ կառավարության աշխատակազմի վարկերի,
                                  դրամաշնորհների, մարդասիրական օգնության
                                  համակարգման և վերահսկման գլխավոր
                                  վարչության ՀՀ կառավարության մարդասիրական
                                  օգնության կենտրոնական հանձնաժողովի
                                  աշխատակազմ-վարչության պետ  (հանձնաժողովի
                                  քարտուղար)
 
    Վ. Ջիլավյան                 - ՀՀ ֆինանսների և  էկոնոմիկայի նախարարության
                                  պետական բյուջեի նկատմամբ
                                  պարտավորությունների սպասարկման
                                  վարչության պետ 
 
(կազմը լրաց. 25.10.99 թիվ 664, 15.03.00 թիվ 108 որոշումներ)