(ուժը կորցրել է 25.05.18 թիվ 319-Ն հրաման)
i
124.0025.060213
ԳՐԱՆՑՎԱԾ Է 
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ 
 ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
                                       «06»        02            2013 Թ.
                                         ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 12413035
 
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆՆ ԱՌԸՆԹԵՐ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵ ՀՐԱՄԱՆ
 
23 հունվարի 2013 թվականի N 25-Ն
 
i
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԸ ԵՎ ԴՐԱ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
 
i
Հիմք ընդունելով «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածը և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետը`
 
ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ`
 
1. Հաստատել շրջանառության հարկի հաշվարկի ձևը և դրա լրացման կարգը` համաձայն հավելվածի:
2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
(նախաբանը փոփ. 27.11.14 թիվ 735-Ն հրաման)
 
Հավելված
ՀՀ կառավարությանն առընթեր
պետական եկամուտների
կոմիտեի նախագահի
2013 թվականի հունվարի 23-ի
N 25-Ն հրամանի
 
Ձև
 
i
._____________________________________________________________________.
|ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿ      |       Փաստաթղթի համարը            |
|                                 | __________________________________|
|                                 |(լրացվում է հարկային մարմնի կողմից)|
|_________________________________|___________________________________|
|1. Հարկ վճարողի հաշվառման համարը |   |   |    |    |   |    |   |    |
|_________________________________|___________________________________|
|2. Առևտրային  կազմակերպության    |                                   |
|անվանումը                        |                                   |
|_________________________________|___________________________________|
|3. Անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի|                                   |
|անունը, ազգանունը                |                                   |
|_________________________________|___________________________________|
|4. (4-րդ կետն ուժը կորցրել է 12.03.13 թիվ 90-Ն որոշում)              |
|_________________________________|___________________________________|
|5. Հարկ վճարողի գտնվելու վայրը   |                                   |
|_________________________________|___________________________________|
|6. Հեռախոսի համարը               |                                   |
|_________________________________|___________________________________|
|7. Հաշվետու ժամանակաշրջանը       |Տարի | |  |  |  | Եռամսյակ  |      |
|_________________________________|___________________________________|
|          «Առևտրական  (առուվաճառքի) գործունեությունից                |
|                եկամուտների մասով հարկի հաշվարկ                      |
|_____________________________________________________________________|
|7.1. Հաշվետու եռամսյակում առևտրական  (առք ու վաճառքի)       |        |
|գործունեությունից եկամուտներ                                |        |
|____________________________________________________________|________|
|7.2. Առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությունից          |   5%   |
|եկամուտների նկատմամբ հարկի դրույքաչափ                       |        |
|____________________________________________________________|________|
|7.3. Առևտրական  (առք ու վաճառքի) գործունեությունից          |        |
|եկամուտների մասով հաշվետու եռամսյակի համար հաշվարկված       |        |
|հարկի գումար                                                |        |
|____________________________________________________________|________|
|7.4. Հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի     |        |
|գումար                                                      |        |
|____________________________________________________________|________|
|7.5. Հարկի գումարից նվազեցվող գումարի հաշվարկման համար      |   4%   |
|ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարի նկատմամբ դրույքաչափ   |        |
|____________________________________________________________|________|
|7.6. Հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող գումար   |        |
|____________________________________________________________|________|
|7.7. Նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի    |        |
|մասով հարկի գումարից չնվազեցված և  փոխանցված գումար         |        |
|____________________________________________________________|________|
|7.8. Ընդամենը հաշվետու եռամսյակում հարկի գումարից նվազեցվող |        |
|գումար                                                      |        |
|____________________________________________________________|________|
|7.9. Հաշվետու եռամսյակի համար հարկի նվազագույն գումար       |        |
|(2015թ. 3-րդ և  4-րդ եռամսյակների համար` առևտրական          |        |
|(առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%, 2016     |        |
|թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%)                        |        |
|____________________________________________________________|________|
|7.10. Հաշվետու եռամսյակի համար հաշվարկված վճարման ենթակա    |        |
|հարկի գումար                                                |        |
|____________________________________________________________|________|
|7.11. Ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից    |        |
|չնվազեցվող և  հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումար           |        |
|____________________________________________________________|________|
|                                                               (դրամ)|
|_____________________________________________________________________|
|Շրջանառության հարկով հարկվող եկամուտների|Եկամուտը|Դրույքաչափը|Հարկի  |
|տեսակը                                  | [Ա]    |  [Բ]      |գումարը|
|                                        |        |           | [Գ]   |
|________________________________________|________|___________|_______|
|8. Առևտրական  (առք ու վաճառքի)          |        |    X      |       |
|գործունեությունից եկամուտներ            |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|8.1. (8.1-ին կետն ուժը կորցրել է 08.07.15 թիվ 460-Ն հրաման)  |       |
|________________________________________|________|___________|_______|
|8.2 Հայաստանի Հանրապետության            |        |           |       |
|կառավարության սահմանած ցանկում ընդգրկված|        |           |       |
|երկրորդային հումքի իրացումից ստացվող    |        |           |       |
|եկամուտներ                              |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|9. Արտադրական գործունեությունից         |        |   3.5 %   |       |
|եկամուտներ                              |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|10. Վարձակալությունից եկամուտներ,       |        |   10 %    |       |
|տոկոսներ, ռոյալթիներ, ակտիվների (այդ    |        |           |       |
|թվում` անշարժ գույքի) օտարումից         |        |           |       |
|եկամուտներ                              |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|11. Նոտարական գործունեությունից         |        |   20 %    |       |
|եկամուտներ                              |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|12. Այլ գործունեության (եկամուտների)    |        |    5 %    |       |
|տեսակներից եկամուտներ                   |        |           |       |
|________________________________________|________|___________|_______|
|13. Ընդամենը                            |        |     x     |       |
._____________________________________________________________________.
._____________________________________________________________________.
|14. Հաստատագրված և  (կամ) արտոնագրային վճարներով հարկվող     |       |
|գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և      |       |
|_____________________________________________________________|_______|
|14.1 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող        |       |
|գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի          |       |
|Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող    |       |
|շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի  օբյեկտների,    |       |
|առևտրի  իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով           |       |
|բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման   |       |
|գործունեությունից ստացվող եկամուտները                        |       |
|_____________________________________________________________|_______|
|14.2 «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող        |       |
|գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի          |       |
|Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող    |       |
|շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության|       |
|շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված  |       |
|արտադրանքի իրացումից եկամուտները                             |       |
|_____________________________________________________________|_______|
|15. Գործունեության բոլոր տեսակների մասով իրացման             |       |
|շրջանառություն և  (կամ) եկամուտներ                           |       |
._____________________________________________________________________.
 
Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների
եռամսյակային հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները
 
._____________________________________________________________________.
|NN |Հսկիչ-դրամարկղային      |Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված|
|ը/կ|մեքենայի գրանցման համարը|դրամական հաշվարկների հանրագումարը (դրամ)|
|___|________________________|________________________________________|
|___|________________________|________________________________________|
._____________________________________________________________________.
 
Եկամուտները` ըստ գործունեության տեսակների
 
._________________________________________________________________.
|Գործունեության տեսակը (կոդ)                           |Տեսակարար |
|______________________________________________________|կշիռը (%) |
|  բաժին  |   հատված   |  խումբ  |   դաս   |  ենթադաս  |          |
|_________|____________|_________|_________|___________|__________|
|_________|_____|______|_________|_________|___________|__________|
|_________|_____|______|_________|_________|___________|__________|
|_________|_____|______|_________|_________|___________|__________|
._________________________________________________________________.
 
Առևտրային կազմակերպության տնօրեն
     (անհատ ձեռնարկատեր, նոտար)        ____________________________________
                                        ստորագրությունը, անունը, ազգանունը
 
     Հաշվապահ                          ____________________________________
                                        ստորագրությունը, անունը, ազգանունը
 
(ձևը փոփ. 12.03.13 թիվ 90-Ն, 02.12.13 թիվ 524-Ն, 27.11.14 թիվ 735-Ն /տարածվում է 2014 թվականի 4-րդ եռամսյակից սկսած հաշվետու
ժամանակաշրջանների վրա/, 06.03.15 թիվ 107-Ն, 08.07.15 թիվ 460-Ն,
02.03.16 թիվ 128-Ն /տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած
հաշվետու ժամանակաշրջանների վրա/ հրամաններ)
 
ՇՐՋԱՆԱՌՈՒԹՅԱՆ ՀԱՐԿԻ ՀԱՇՎԱՐԿԻ ՁԵՎԻ ԼՐԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ
 
i
1. Շրջանառության հարկի հաշվարկի ձևը (այսուհետ` հաշվարկ) լրացվում և ներկայացվում է հարկային մարմին «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածին և «Հսկիչ-դրամարկղային մեքենաների կիրառման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի «ե» կետին համապատասխան: Հաշվարկը լրացվում է դրամներով (առանց լումաների): Տվյալ հաշվետու ժամանակաշրջանի համար ներկայացված շրջանառության հարկի հաշվարկը (այդ թվում` ճշգրտված) ճշգրտելու համար ներկայացվում է նոր հաշվարկ` ճշգրտված տվյալներով:
Հաշվարկը առձեռն ներկայացնելու դեպքում լրացվում է երկու օրինակից և ներկայացվում հարկ վճարողի հաշվառման վայրի հարկային տեսչություն: Հարկային տեսչության կողմից հաշվարկի հաշվառումից (գրանցումից) հետո մեկ օրինակը վերադարձվում է հարկ վճարողին:
Իրավաբանական անձի վերակազմակերպման (միացում, միաձուլում, բաժանում, առանձնացում, վերակազմավորում) դեպքում իրավահաջորդ իրավաբանական անձը հաշվարկում (այդ թվում` ճշգրտված) լրացնում է իրավանախորդ իրավաբանական անձին վերաբերող տվյալները:
(1-ին կետը փոփ. 12.03.13 թիվ 90-Ն հրաման)
2. Հաշվարկի 1-ին կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) հարկ վճարողի հաշվառման համարը (ՀՎՀՀ):
3. Հաշվարկի 2-րդ կետում լրացվում է առևտրային կազմակերպության լրիվ անվանումը:
4. Հաշվարկի 3-րդ կետում լրացվում է անհատ ձեռնարկատիրոջ կամ նոտարի անունը, ազգանունը:
5. (5-րդ կետն ուժը կորցրել է 12.03.13 թիվ 90-Ն հրաման)
i
6. Հաշվարկի 5-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (առևտրային կազմակերպության, անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) գտնվելու վայրը:
7. Հաշվարկի 6-րդ կետում լրացվում է հարկ վճարողի (անհատ ձեռնարկատիրոջ, նոտարի) աշխատանքային (տան) հեռախոսահամարը:
8. Հաշվարկի 7-րդ կետում լրացվում է այն հաշվետու ժամանակաշրջանը, որի համար ներկայացվում է շրջանառության հարկի հաշվարկը:
i
8.1. Հաշվարկի «Առևտրական (առուվաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հարկի հաշվարկ» աղյուսակում «Շրջանառության հարկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 7-րդ հոդվածի 1.1-ին մասին համապատասխան լրացվում է հաշվետու եռամսյակի համար առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից ստացվող եկամուտների մասով շրջանառության հարկի հաշվարկը` 2015 թվականի 3-րդ եռամսյակից սկսած, բացառությամբ Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտների և «Սահմանամերձ համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտների:
(8.1-ին կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն, 02.03.16 թիվ 128-Ն /տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա/
հրամաններ)
8.2. Հաշվարկի 7.1-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների գումարը:
(8.2-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.3. Հաշվարկի 7.3-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը (7.3 = 7.1 X 7.2):
(8.3-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.4. Հաշվարկի 7.4-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի գումարը, որը ներառում է 2015 թ. 3-րդ եռամսյակից սկսած յուրաքանչյուր հաշվետու եռամսյակում անմիջական վաճառքի նպատակով ձեռք բերված ապրանքների գծով կատարված ծախսերը` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված երկկողմանի հաստատված (վավերացված) հաշվարկային փաստաթղթերով հիմնավորված ծախսերը (ներառյալ` անուղղակի հարկերը), Հայաստանի Հանրապետություն ներմուծված ապրանքների մասով ներմուծման հայտարարագրերում արտացոլված մաքսային արժեքի և հաշվարկված անուղղակի հարկերի հանրագումարը կամ ավելացված արժեքի հարկով հարկման բազայի ու հաշվարկված ավելացված արժեքի հարկի հանրագումարը:
(8.4-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.5. Հաշվարկի 7.6-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից նվազեցվող գումարը (7.6 = 7.4 X 7.5):
(8.5-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.6. Հաշվարկի 7.7-րդ կետում լրացվում է նախորդ եռամսյակներում ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցված և փոխանցված գումար: Ընդ որում, 7.7-րդ կետը կարող է լրացվել 2015 թվականի 4-րդ եռամսյակից սկսած:
(8.6-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.7. Հաշվարկի 7.8-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակում շրջանառության հարկի գումարից նվազեցվող գումարը (7.8 = 7.6 + 7.7):
(8.7-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.8. Հաշվարկի 7.9-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար շրջանառության հարկի նվազագույն գումարը, որը 2015 թ. 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է առևտրական (առք ու վաճառքի) գործունեությունից եկամուտների 1%-ի չափով (7.1X1%), իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1,5%-ի չափով ((7.1X1,5%):
(8.8-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.9. Հաշվարկի 7.10-րդ կետում լրացվում է հաշվետու եռամսյակի համար հաշվարկված` վճարման ենթակա շրջանառության հարկի գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.10="7.9," եթե="" (7.3-7.8)="" 7.9,="" ապա="" 7.10="">
(8.9-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
8.10. Հաշվարկի 7.11-րդ կետում լրացվում է ապրանքների ձեռքբերման ծախսերի մասով հարկի գումարից չնվազեցվող և հաջորդ եռամսյակներ փոխանցվող գումարը (եթե (7.3-7.8) < 7.9,="" ապա="" 7.11="[7.8-(7.3-7.9)]," եթե="" (7.3-7.8)="">- 7.9 ապա 7.11=0):
(8.10-րդ կետը լրաց. 08.07.15 թիվ 460-Ն հրաման)
i
8.11. Հաշվարկի 8.2-րդ կետում լրացվում են հաշվետու եռամսյակում Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած ցանկում ընդգրկված երկրորդային հումքի իրացումից ստացվող եկամուտները և այդ եկամուտների մասով հաշվարկված շրջանառության հարկի գումարը: Ընդ որում, շրջանառության հարկը հարկվող օբյեկտի նկատմամբ 2015 թվականի 3-րդ և 4-րդ եռամսյակների համար հաշվարկվում է 1% դրույքաչափով, իսկ 2016 թվականի 1-ին եռամսյակից սկսած` 1.5% դրույքաչափով:
(8.11-ին կետը լրաց. 02.03.16 թիվ 128-Ն /տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած հաշվետու ժամանակաշրջանների վրա/ հրաման)
i
9. Հաշվարկի [Ա] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկով հարկվող յուրաքանչյուր եկամտատեսակի մասով եկամտի գումարը: Սյունակում չեն լրացվում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները և տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները (8-րդ կետում լրացվում է 7.1-րդ կետի եկամուտների գումարը):
(9-րդ կետը փոփ. 06.03.15 թիվ 107-Ն, 08.07.15 թիվ 460-Ն հրամաններ)
i
10. Հաշվարկի [Գ] սյունակում լրացվում է հաշվետու ժամանակաշրջանում շրջանառության հարկի գումարը (8-րդ կետում լրացվում է 7.10-րդ կետի հարկի գումարը, 8.2-րդ, 9-րդ, 10-րդ, 11-րդ և 12-րդ կետերում` սյունակ [Գ] = սյունակ [Ա] x սյունակ [Բ]):
(10-րդ կետը փոփ. 27.11.14 թիվ 735-Ն /տարածվում է 2014 թվականի 4-րդ եռամսյակից սկսած հաշվետու ժամանակաշրջանների վրա/, 08.07.15 թիվ 460-Ն,
02.03.16 թիվ 128-Ն /տարածվում է 2016 թվականի հուլիսի 1-ից հետո ընկած
հաշվետու ժամանակաշրջանների վրա/ հրամաններ)
11. Հաշվարկի 13-րդ կետում լրացվում է շրջանառության հարկով հարկվող բոլոր եկամուտների (8-12-րդ կետերի [Ա] սյունակի հանրագումար) և շրջանառության հարկի հանրագումարները (8-12-րդ կետերի [Գ] սյունակի հանրագումար): Հաշվարկի «X» նշումով վանդակը չի լրացվում:
12. Հաշվարկի 14-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում հաստատագրված և (կամ) արտոնագրային վճարներով հարկվող գործունեության տեսակների մասով իրացման շրջանառություն և (կամ) եկամուտները:
12.1 Հաշվարկի 14.1-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից` առևտրի օբյեկտների, առևտրի իրականացման վայրերում վաճառատեղերի միջոցով բնակչությանը մանրածախ վաճառքի (առք ու վաճառքի) իրականացման գործունեությունից ստացվող եկամուտները:
(12.1-ին կետը լրաց. 06.03.15 թիվ 107-Ն հրաման)
12.2 Հաշվարկի 14.2-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում «Սահմանամերձ գյուղական համայնքներում իրականացվող գործունեությունը հարկերից ազատելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված արտոնություններից օգտվող շրջանառության հարկ վճարողների կողմից տնտեսական գործունեության շրջանակներում արտադրության կազմակերպման արդյունքում ստացված արտադրանքի իրացումից եկամուտները:
(12.2-րդ կետը լրաց. 06.03.15 թիվ 107-Ն հրաման)
13. Հաշվարկի 15-րդ կետում լրացվում է տվյալ եռամսյակում գործունեության բոլոր տեսակների մասով եկամուտների և (կամ) իրացման շրջանառության հանրագումարը (13-րդ և 14-րդ կետերի հանրագումար):
i
14. Հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների հանրագումարի վերաբերյալ տեղեկությունները ներկայացվում են հաշվետու եռամսյակում հարկ վճարողի կողմից կիրառված բոլոր հսկիչ-դրամարկղային մեքենաների (բացառությամբ` ցանցային կապի միջոցներով հսկիչ-դրամարկղային մեքենաների) համար` անկախ կիրառման ժամանակահատվածից:
Ընդ որում` յուրաքանչյուր հսկիչ-դրամարկղային մեքենայով իրականացված դրամական հաշվարկների վերաբերյալ տեղեկությունները լրացվում են առանձին-առանձին:
(14-րդ կետը փոփ. 12.03.13 թիվ 90-Ն հրաման)
i
15. «Եկամուտները` ըստ գործունեության տեսակների» աղյուսակում լրացվում են հաշվետու եռամսյակում շրջանառության հարկ վճարողի ըստ գործունեության տեսակների ստացված եկամուտների տեսակարար կշիռները բոլոր եկամուտների հանրագումարի մեջ (ըստ տեսակարար կշիռների նվազման):
Ընդ որում` «Գործունեության տեսակը (կոդը)» սյունակում գործունեության տեսակները (կոդերը) նշվում են Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2013 թվականի սեպտեմբերի 19-ի «Հայաստանի Հանրապետության տեխնիկատնտեսական և սոցիալական տեղեկատվության «Տնտեսական գործունեության տեսակների դասակարգիչ» հաստատելու և Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարի 2009 թվականի հունիսի 3-ի N 372-Ն հրամանն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 874-Ն հրամանի հավելվածով հաստատված Տնտեսական գործունեության տեսակների դասակարգչին համապատասխան (օրինակ` C25910 կոդը /բաժին C, հատված 25, խումբ 25.9, դաս 25.91, ենթադաս 25.91.0/ համապատասխանում է «Մետաղե տակառների և համանման այլ տարողությունների արտադրություն» գործունեության տեսակին»), իսկ «Տեսակարար կշիռը (%)» սյունակում համամասնությունները նշվում են տոկոսով համախառն եկամտի նկատմամբ: Այս աղյուսակում նշված տեղեկությունները օգտագործվում են վիճակագրության նպատակով և չեն կարող հիմք հանդիսանալ շրջանառության հարկի հաշվարկման (վերահաշվարկման) համար:
(15-րդ կետը փոփ. 12.03.13 թիվ 90-Ն, 02.12.13 թիվ 524-Ն հրամաններ)