Սեղմել Esc փակելու համար:
ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԵԿԱՄՈՒՏՆԵՐԻ ԿՈՄԻՏԵԻ ՆԱԽԱԳԱՀ
ՀՐԱՄԱՆ

 

6 հունիսի 2023 թվականի N 567-Ն

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ ԵՎ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Հարկային ծառայության մասին» օրենքի 17.1-րդ հոդվածի 11-րդ և 12-րդ մասերով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Սահմանել`

1) Հարկային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի կազմակերպման կարգը, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, այդ թվում` ավարտական քննական հանձնաժողովի կազմավորման կարգը, դասընթացի արդյունքներն ամփոփելու, դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները` համաձայն N 1 հավելվածի.

2) դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու հավաստագրի ձևը` համաձայն N 2 հավելվածի:

2. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

Ռ. ԲԱԴԱՍՅԱՆ

 

Հավելված 1

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ. հունիսի 6-ի

N 567-Ն հրամանի

 

ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ (ԲԱՑԱՌՈՒԹՅԱՄԲ` ՂԵԿԱՎԱՐ ՊԱՇՏՈՆՆԵՐԻ) ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՐԳԸ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԴԱՍԸՆԹԱՑԻ ԲՈՎԱՆԴԱԿՈՒԹՅՈՒՆԸ, ՏԵՎՈՂՈՒԹՅՈՒՆԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՔՆՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԵՎ ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ, ԱՅԴ ԹՎՈՒՄ` ԱՎԱՐՏԱԿԱՆ ՔՆՆԱԿԱՆ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԿԱՐԳԸ, ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ, ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

1. Ընդհանուր դրույթներ

 

1. Սույն կարգով կարգավորվում են հարկային ծառայողի (բացառությամբ` ղեկավար պաշտոնների) պատրաստման դասընթացի (այսուհետ` դասընթաց) կազմակերպման հետ կապված հարաբերությունները, այդ թվում` դասընթացի բովանդակությունը, տևողությունը, դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության կազմակերպման, քննական հանձնաժողովի կազմավորման հետ կապված հարաբերությունները, դասընթացի արդյունքներն ամփոփելու և դասընթացը հաջողությամբ հաղթահարած համարվելու չափանիշները:

i

2. Սույն կարգի իմաստով ղեկավար պաշտոններ են հանդիսանում կառուցվածքային ստորաբաժանման ղեկավարը և ղեկավարի տեղակալը, կառուցվածքային ստորաբաժանման բաժինների պետերը: Դասընթացը կազմակերպում է Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի «Ուսումնական կենտրոն» ՊՈԱԿ-ը (այսուհետ` Ուսումնական կենտրոն):

(2-րդ կետը փոփ. 15.03.2024 թիվ 298-Ն հրաման)

i

3. Դասընթացը կազմակերպվում է առկա և հեռավար ուսուցման ձևով` տեղեկատվական տեխնոլոգիաների և հեռահաղորդակցության միջոցներով:

(3-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

4. (4-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

5. Դասընթացի յուրաքանչյուր դասի տևողությունը 45 րոպե է:

i

(5-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

6. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից կազմված և Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի (այսուհետ` կոմիտե) նախագահի հրամանով հաստատված ժամանակացույցին և սույն կարգի 11-րդ կետով նախատեսված առնվազն 3 թեմաներից կազմված դասընթացի բովանդակությանը համապատասխան: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի տևողությունը սահմանվում է դասընթացի բովանդակությամբ` յուրաքանչյուր տեսանյութի համար նախատեսելով մինչև 20 րոպե:

(6-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

7. Դասընթացը կազմակերպվում է Ուսումնական կենտրոնի կողմից` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում (այդ թվում` լսարանային սենյակներ, համակարգչային սենյակ): Դասընթացի առանձին թեմաների դասավանդումը կարող է կազմակերպվել նաև այլ կազմակերպությունների` հատուկ այդ նպատակով հարմարեցված տարածքներում:

(7-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

8. Դասընթացը կազմակերպվում է դասընթացի ուսումնական պլանի հիման վրա Ուսումնական կենտրոնի կողմից հաստիքային կամ արտահաստիքային կարգով ներգրավված դասախոսական կազմի միջոցով: Ուսումնական կենտրոնն ապահովում է հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի էլեկտրոնային ուսուցման համար անհրաժեշտ նյութերով` տեսանյութերով, շնորհանդեսներով, ներկայացումներով և այլն:

(8-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

9. Դասընթացը պետք է պարունակի նաև բարեվարքությանը վերաբերող կրթական բաղադրիչ: Հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացի բովանդակությունը համապատասխանում է առկա ձևաչափով նախատեսված դասընթացի բովանդակությանը:

(9-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

10. (10-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

 

i

2. Դասընթացի բովանդակությունը

 

11. Դասընթացն անց է կացվում հետևյալ թեմաներով.

 

i

._____________________________________________________________________.

|Դասընթացի թեման                                               |      |

|                                                              |      |

|______________________________________________________________|______|

|Հարկային օրենսգրքի ընդհանուր դրույթներ և  սահմանումներ        |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հարկ վճարողների (հարկային գործակալների) և  դրանց պաշտոնատար   |      |

|անձանց պարտականությունները և  իրավունքները, հարկային մարմնի   |      |

|(հարկային հսկողություն իրականացնող պաշտոնատար անձի) պարտակա-  |      |

|նությունները և  լիազորությունները                             |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հարկի տեսակները և  հարկման համակարգերը                        |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հաշվետու ժամանակաշրջան, հարկի հաշվարկման կարգը, մեթոդները և   |      |

|հաշվառման եղանակները                                          |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հարկային հաշվարկներ և  հաշվարկային փաստաթղթեր                 |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք,                                        |      |

|ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Հաշվարկային     |      |

|փաստաթղթերի դուրսգրման, անվավեր ճանաչման, չեղարկման կարգը և   |      |

|ոչ էլեկտրոնային եղանակով հաշվարկային փաստաթղթերի դուրսգրման   |      |

|դեպքերը սահմանելու մասին» N 1257-Ն որոշում                    |      |

|______________________________________________________________|______|

|Հարկային պարտավորություն և  դրա կատարումը                     |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Ավելացված արժեքի հարկը, վճարողները, հարկման օբյեկտը, բազան,   |      |

|դրույքաչափերը, հաշվարկումը, արտոնությունները, հարկի գումարի   |      |

|վճարման, վերադարձման և  միասնական հաշվին մուտքագրման կարգը ՀՀ |      |

|հարկային օրենսգիրք ՀՀ Կառավարության 2017 թվականի հոկտեմբերի   |      |

|5-ի «Ավելացված արժեքի հարկից ազատման արտոնությունների կիրառու-|      |

|թյան շրջանակները սահմանելու մասին» N 1317-Ն որոշում           |      |

|______________________________________________________________|______|

|Շահութահարկ, շահութահարկ վճարողներ և  շահութահարկին վերաբերող |      |

|հիմնական հասկացություններ                                     |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի. «Հարկման բազայի |      |

|որոշման նպատակով համախառն եկամտից նվազեցվող գույքի որակական,  |      |

|պատահական, տեխնոլոգիական և  այլ կորուստների փաստաթղթավորման   |      |

|կարգը սահմանելու մասին» N 1261-Ն որոշում                      |      |

|______________________________________________________________|______|

|Եկամուտների առանձին տեսակների հաշվառման առանձնահատկություններ |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ     |      |

|վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպություն-  |      |

|ների, ապահովագրական ընկերությունների և  արժեթղթերի շուկայի    |      |

|մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստ-  |      |

|ների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման,  դեբիտորական ու      |      |

|կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և  դուրսգրման կարգը  |      |

|հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002     |      |

|թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-Ն որոշումն ուժը կորցրած        |      |

|ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում                             |      |

|ՀՀ Կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի «Շահաբաժինների  |      |

|տեսքով ստացվող եկամուտները դրանց ստացման հարկային տարվա       |      |

|ընթացքում շահաբաժին վճարող` Հայաստանի Հանրապետության ռեզիդենտ |      |

|նույն կազմակերպության կանոնադրական կամ բաժնեհավաք կապիտալում  |      |

|օրենսդրությամբ սահմանված կարգով ներդնելու դեպքում այդ         |      |

|շահաբաժիններով վճարված եկամտային հարկի գումարները պետական     |      |

|բյուջեից փոխհատուցելու կարգը սահմանելու մասին» N 1371-Ն       |      |

|որոշում                                                       |      |

|______________________________________________________________|______|

|Ծախսերի հաշվառման առանձնահատկություններ                       |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Շահութահարկ     |      |

|վճարողների (բացառությամբ բանկերի, վարկային կազմակերպություն-  |      |

|ների, ապահովագրական ընկերությունների և  արժեթղթերի շուկայի    |      |

|մասնագիտացված անձանց) դեբիտորական պարտքերի հնարավոր կորուստ-  |      |

|ների պահուստի (պահուստաֆոնդի) ձևավորման,  դեբիտորական ու      |      |

|կրեդիտորական պարտքերի անհուսալի ճանաչման և  դուրսգրման կարգը  |      |

|հաստատելու և  Հայաստանի Հանրապետության կառավարության 2002     |      |

|թվականի դեկտեմբերի 19-ի N 2052-ն որոշումն ուժը կորցրած        |      |

|ճանաչելու մասին» N 1373-Ն որոշում                             |      |

|______________________________________________________________|______|

|Ակցիզային հարկ, ընդհանուր կարգավորումներ                      |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Եկամտային հարկ, վճարողները, հարկման օբյեկտը և  բազան, դրույքա-|      |

|չափերը, հարկի հաշվարկումը, հարկի գումարի վճարման և  միասնական |      |

|հաշվին մուտքագրման կարգը,                                     |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Բնապահպանական հարկի կարգավորումներ                            |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Բնօգտագործման վճար                                            |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հարկային հսկողություն, տեսակները                              |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Հսկիչ դրամարկղային մեքենաների կիրառությունը և  դրամարկղային   |      |

|գործառնությունները                                            |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 3-ի «Հսկիչ դրամարկղա-|      |

|յին մեքենային և  ցանցային կապի միջոցներին ներկայացվող տեխնի-  |      |

|կական պահանջները, հսկիչ դրամարկղային մեքենան հարկային մարմնում|      |

|գրանցման և  գրանցումից հանման կարգը, հսկիչ դրամարկղային       |      |

|մեքենայի կիրառության կանոնները հաստատելու, էլեկտրոնային հսկիչ |      |

|դրամարկղային մեքենայի էլեկտրոնային կտրոնի դուրսգրման կարգը,   |      |

|էլեկտրոնային հսկիչ դրամարկղային մեքենաների տեխնիկական պահանջ- |      |

|ները, դրանց հաշվառման, հաշվառումից հանման կարգը, դրանց միջոցով|      |

|տրամադրվող էլեկտրոնային կտրոնի պարտադիր վավերապայմաններին     |      |

|ներկայացվող, ինչպես նաև  ինտերնետային կայքին կամ էլեկտրոնային |      |

|հավելվածին (էլեկտրոնային առևտրային  հարթակին) ներկայացվող     |      |

|պահանջները սահմանելու և  Հայաստանի Հանրապետության կառավարու-  |      |

|թյան 2017 թվականի հոկտեմբերի 5-ի 1318-Ն որոշումն ուժը կորցրած |      |

|ճանաչելու մասին» թիվ 1976-Ն որոշում                           |      |

|ՀՀ կառավարության 2017 թվականի հոկտեմբերի 5-ի «Դրամարկղային    |      |

|գործառնությունների իրականացման, դրանց փաստաթղթավորման,        |      |

|դրամարկղային գրքի գրանցման և  դրամարկղային գրքի վարման կարգը, |      |

|ինչպես նաև  առհաշիվ տրված կանխիկ դրամով գումարների նկատմամբ   |      |

|ժամկետային սահմանափակումները սահմանելու մասին» N 1260-Ն       |      |

|որոշում                                                       |      |

|______________________________________________________________|______|

|Հարկային իրավախախտումներ, տեսակները և  պատասխանատվությունը    |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Արժութային կարգավորում                                        |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|Տրանսֆերային գնագոյացում                                      |      |

|ՀՀ հարկային օրենսգիրք                                         |      |

|______________________________________________________________|______|

|«Եկամտային հարկի, շահութահարկի և  սոցիալական վճարի անձնավորված|      |

|հաշվառման մասին» օրենքի կարգավորումներ                        |      |

|______________________________________________________________|______|

|Հաճախորդների սպասարկման և  հոգեբանության հիմունքներ           |      |

|______________________________________________________________|______|

|Բարեվարքության համակարգ, էթիկա և  վարքագծի կանոններ           |      |

|______________________________________________________________|______|

|«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենքի կարգավորման առարկան,      |

|օրենքով սահմանված դրույթների խախտման համար պատասխանատվությունը       |

|«Անկանխիկ գործառնությունների մասին» օրենք»                           |

|_____________________________________________________________________|

|Կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերությունները, կամավոր աշխատանքի   |

|մասին պայմանագիրը                                                    |

|«Կամավոր աշխատանքի մասին» օրենք»                                     |

|_____________________________________________________________________|

|Աշխատողի աշխատանքի ընդունումը Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ|

|սահմանված կարգով գրավոր չձևակերպելու  (այսինքն` աշխատանքի ընդունման  |

|մասին անհատական իրավական ակտի և  գրավոր պայմանագրի բացակայության) և  |

|(կամ) նոր աշխատողի համար Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքով|

|սահմանված ժամկետում գրանցման հայտ չներկայացնելու փաստն արձանագրելու  |

|կարգը                                                                |

|ՀՀ կառավարության 2017 թվականի սեպտեմբերի 28-ի թիվ 1214-Ն որոշում     |

|_____________________________________________________________________|

|Ակցիզային դրոշմանիշերով և  դրոշմապիտակներով դրոշմավորված ապրանքների  |

|դուրսգրման կարգը                                                     |

|ՀՀ կառավարության 2022 թվականի մարտի 24-ի թիվ 364-Ն որոշում           |

|_____________________________________________________________________|

|Սնանկության գործերի վերաբերյալ կարգավորումներ («Սնանկության մասին»   |

|Հայաստանի Հանրապետության օրենք)                                      |

|_____________________________________________________________________|

|Հարկային մարմնի վարչական ակտը, գործողությունը կամ անգործությունը     |

|բողոքարկելու վերաբերյալ կարգավորումներ (Հայաստանի Հանրապետության     |

|վարչական դատավարության օրենսգիրք)                                    |

|_____________________________________________________________________|

|Հարկային մարմնի կողմից իրականացվող վարչարարություն («Վարչարարության  |

|հիմունքների և  վարչական վարույթի մասին» Հայաստանի Հանրապետության     |

|օրենք)                                                               |

|_____________________________________________________________________|

|Խաղային գործունեության վերաբերյալ կարգավորումներ («Խաղային           |

|գործունեության կարգավորման մասին» Հայաստանի Հանրապետության օրենք)    |

._____________________________________________________________________.

(11-րդ կետը փոփ. 12.12.2023 թիվ 1306-Ն, 14.11.2024 թիվ 1497-Ն հրամաններ)

 

11.1. Դասընթացի տևողությունը կարող է կազմել մինչև երկու շաբաթ:

i

(11.1-ին կետը լրաց. 12.12.2023 թիվ 1306-Ն, 14.11.2024 թիվ 1497-Ն հրամաններ)

12. (12-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

13. (13-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

 

3. Դասընթացի ընթացքում քննությունների և ավարտական քննության

կազմակերպման կարգը

 

i

14. Դասընթացի յուրաքանչյուր շաբաթվա դասերի տևողությունն առավելագույնը կարող է կազմել մինչև 30 ժամ, օրական` մինչև 6 ժամ: Դասընթացի 50%-ը դասավանդելուց հետո կազմակերպվում է թեստավորման ճանապարհով գիտելիքների ստուգման քննություն, որի ընթացքում յուրաքանչյուր մասնակից պատասխանում է 20 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 տարբերակից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 40 րոպե:

(14-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

15. Թեստավորումն անցկացվում է թեստավորման հարցաշարից պատահական ընտրությամբ կազմված հարցերից: Թեստավորման հարցաշարը պետք է պարունակի դասավանդված բոլոր նյութերի վերաբերյալ հարցեր:

i

16. Թեստավորման անցկացումից հետո ամփոփվում է մասնակիցների առաջխաղացումը: Բոլոր այն մասնակիցները, ովքեր չեն ունենա բավարար առաջխաղացում, այն է` սույն հավելվածի 14-րդ կետին համապատասխան կազմակերպվող թեստավորման արդյունքը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ տվյալ ժամանակահատվածում դասերից անհարգելի պատճառով բացակայել են 2 և ավել ժամ` զրկվում են տվյալ դասընթացին մասնակցելու հետագա իրավունքից:

(16-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

17. Դասընթացի ավարտից հետո կազմակերպվում է ստացված գիտելիքների ստուգման ավարտական քննություն` թեստավորման միջոցով, որի ընթացքում մասնակիցը պատասխանում է 40 հարցից բաղկացած թեստային առաջադրանքին: Թեստերը լրացվում են էլեկտրոնային համակարգերի միջոցով: Թեստային առաջադրանքի յուրաքանչյուր հարց պետք է բաղկացած լինի 3 կամ 4 պատասխաններից, որից միայն մեկն է ճիշտ: Թեստավորման ընդհանուր տևողությունը կազմում է 80 րոպե:

(17-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

18. (18-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

19. (19-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

20. (20-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

21. (21-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

22. Ավարտական քննության անցկացման համար Կոմիտեի նախագահի հրամանով ձևավորվում է ավարտական քննական հանձնաժողով:

23. Ավարտական քննական հանձնաժողովը (այսուհետ` Հանձնաժողով) կազմված է 5 անդամից:

24. (24-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

25. Հանձնաժողովի քարտուղարության աշխատանքներն իրականացնում է Ուսումնական կենտրոնը:

26. (26-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

27. (27-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

28. (28-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

29. (29-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

30. (30-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

31. (31-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

32. Եթե ավարտական քննության արդյունքում ձևավորված գնահատականը ցածր է հնարավոր առավելագույն գնահատականի 70%-ից կամ մասնակիցը դասերից (այդ թվում` հեռավար ձևաչափով իրականացվող դասընթացից) անհարգելի պատճառով բացակայել են 4-ից ավել ժամ, ապա տվյալ մասնակիցը համարվում է դասընթացը հաջողությամբ չանցած և չի ընդգրկվում թեկնածուների ցուցակում:

(32-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

33. (33-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

34. Ավարտական քննությունից առնվազն 3 (երեք) օր առաջ քննության վայրի, օրվա և ժամի մասին տեղեկությունները ուղարկվում են մասնակիցներին նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի հասցեներին: Ուսումնական կենտրոնի կողմից նշանակված քննության օրվա և ժամի փոփոխության դեպքում այն չի կարող նշանակվել նախկինում նշանակված օրից կամ ժամից ավելի շուտ` բացառությամբ այն դեպքերի, երբ առկա է քննությունը հանձնող բոլոր մասնակիցների համաձայնությունը: Քննության օրվա և ժամի փոփոխության մասին տեղեկությունը մասնակցին ուղարկվում է ոչ ուշ քան քննությանը նախորդող օրը:

35. Եթե Հանձնաժողովի նախագահը ավարտական քննության անցկացման օրը չի կարող մասնակցել Հանձնաժողովի աշխատանքներին, ապա նա այդ մասին առնվազն նիստի նախորդ օրը պետք է հայտնի հարկային մարմնի ղեկավարին (բացառությամբ այն դեպքերի, երբ Հանձնաժողովի նախագահը Կոմիտեի նախագահն է): Հարկային մարմնի ղեկավարը որոշում է ընդունում Հանձնաժողովի նախագահին մեկ այլ անձով փոխարինելու մասին, իսկ դրա անհնարինության դեպքում ավարտական քննության անցկացման օրը տեղափոխվում է:

36. Սույն հավելվածի 35-րդ կետով նախատեսված դեպքում ավարտական քննության օրվա տեղափոխման և ավարտական քննության անցկացման նոր օր նշանակելու մասին մասնակիցները տեղեկացվում են ավարտական քննության նոր օրվա մասին ավարտական քննության անցկացումից առնվազն 2 օր առաջ:

37. (37-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

38. Մասնակիցը ավարտական քննությանը ներկայանում է անձը հաստատող փաստաթղթով:

39. Հանձնաժողովի որոշման մասին մասնակիցը էլեկտրոնային փոստի միջոցով տեղեկացվում է ավարտական քննության անցկացման օրվան հաջորդող երկու աշխատանքային օրվա ընթացքում:

40. Ավարտական քննության արդյունքների հետ համաձայն չլինելու դեպքում մասնակիցը կարող է բողոք ներկայացնել ավարտական քննության արդյունքների վերաբերյալ տեղեկությունը հայտնի դառնալուց հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում: Ներկայացվող բողոքում պետք է հստակ նշված լինի ավարտական քննության կոնկրետ հարցը (խնդիրը) ու տրված պատասխանը:

41. Ավարտական քննության արդյունքները բողոքարկվում են Կոմիտեի նախագահին` գրավոր:

42. Բողոքարկումը ավարտական քննության որևէ հարցադրման կամ դրա ենթադրյալ պատասխանի ճշտության, ինչպես նաև քննության արդյունքում մասնակցի հավաքած միավորները հաշվելիս թույլ տրված հնարավոր սխալի վիճարկումն է:

i

43. Մասնակցի կողմից ավարտական քննության արդյունքների բողոքարկման դեպքում Ուսումնական կենտրոնը բողոքը ստանալուց հետո ոչ ուշ, քան քննության մասնակցի (մասնակիցների) քննության արդյունքների բողոքարկման դիմումի ներկայացումից հետո 1 աշխատանքային օրվա ընթացքում կազմում և Կոմիտեի նախագահին է ներկայացնում ավարտական քննության բողոքարկման վերաբերյալ դիմումը` համապատասխան առաջարկությամբ, հարցը (հարցերը), դրա ճիշտ պատասխանի ձևանմուշը: Կոմիտեի նախագահը ոչ ուշ, քան համապատասխան առաջարկի և դրան կցված բողոքարկման դիմումի ստացմանը հաջորդող մեկ աշխատանքային օրվա ընթացքում քննում է դիմումը և որոշում է կայացնում ավարտական քննության արդյունքները փոփոխելու կամ նույնը թողնելու մասին:

(43-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

44. Եթե կոմիտեի նախագահը մասնակցի ավարտական քննության հարցի արդյունքի վերաբերյալ բողոքը համարում է հիմնավոր և որոշում է բավարարել այն, ապա կատարվում է ավարտական քննության արդյունքների վերահաշվարկ մյուս բոլոր մասնակիցների համար:

(44-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

45. Ավարտական քննության բողոքարկման արդյունքներով ընդունված որոշման մասին մասնակիցը ծանուցվում է էլեկտրոնային եղանակով:

 

4. ԴԱՍԸՆԹԱՑԻ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐՆ ԱՄՓՈՓԵԼՈՒ ԿԱՐԳԸ

 

46. Դասընթացի արդյունքներն ամփոփում է Ուսումնական կենտրոնը:

i

47. Դասընթացի ամփոփումն իրականացնելիս հաշվի են առնվում հետևյալ բաղադրիչները`

1) դասընթացին մասնակցություն,

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

3) (3-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

4) ավարտական քննության գնահատական:

(47-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

48. Դասընթացի ամփոփման համար սույն հավելվածի 47-րդ կետում նշված բաղադրիչները ունեն հետևյալ կշռային միավորները`

 

._____________________________________________________________________.

|Բաղադրիչի անվանումը չափորոշիչները, կշռային միավորի       |Կշռային    |

|գործակիցը                                                |գնահատականը|

|                                                         |(միավոր)   |

|_________________________________________________________|___________|

|դասընթացին մասնակցություն                                |      6    |

|_________________________________________________________|___________|

|ավարտական քննության գնահատական                           |     12    |

._____________________________________________________________________.

 

(48-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

 

i

49. Կշռային միավորները հաշվարկելիս կիրառվում է հետևյալ մեթոդաբանությունը`

1) (1-ին ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

2) (2-րդ ենթակետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

3) ավարտական քննության գնահատականի դեպքում`

ա. առավելագույն հնարավորից 90-100%` 12 կշռային միավոր,

բ. առավելագույն հնարավորից 80-89%` 10 կշռային միավոր,

գ. առավելագույն հնարավորից 70-79%` 8 կշռային միավոր:

4) դասընթացին մասնակցություն`

ա. 90-100% մասնակցություն` 6 կշռային միավոր,

բ. 85-89% մասնակցություն` 4 կշռային միավոր,

գ. 81-84% մասնակցություն` 2 կշռային միավոր,

դ. մինչև 80 % մասնակցություն` 0 կշռային միավոր:

(49-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

50. (50-րդ կետն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

 

i

5. ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ ՉԱՓԱՆԻՇՆԵՐԸ

 

i

51. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած են համարվում 12 և ավել կշռային միավոր հավաքած մասնակիցները:

(51-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

i

52. Սույն հավելվածի 51-րդ կետով նախատեսված կշռային միավորներ հավաքած մասնակիցներն ընդգրկվում են հարկային ծառայողների թեկնածուների ցուցակներում` ըստ իրենց կողմից հավաքած կշռային միավորների` բարձրից ցածր սկզբունքից ելնելով: Հավասար կշռային միավորների դեպքում հաշվի է առնվում ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը: Ավարտական քննության արդյունքներով առավելագույն հնարավորից հավաքած տոկոսի հավասարության դեպքում հաշվի է առնվում դասընթացի մասնակցության գնահատականի` առավելագույն հնարավորից հավաքած տոկոսը:

(52-րդ կետը փոփ. 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

53. Դասընթացը հաջողությամբ հաղթահարած մասնակիցներին Ուսումնական կենտրոնի կողմից տրամադրվում է սույն որոշման հավելված 2-ով սահմանված ձևին համապատասխան հավաստագիր, որն ուժի մեջ է «Հարկային ծառայության մասին» ՀՀ օրենքով սահմանված ժամկետով:

 

Ձև

 

i

ԲՆՈՒԹԱԳԻՐ ԴԱՍԸՆԹԱՑԻ ԳՈՐԾՆԱԿԱՆ ՄԱՍԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԿՈՂՄԻՑ ՄԱՍՆԱԿՑԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՆԵՐԿԱՅԱՑՎՈՂ

(ձևն ուժը կորցրել է 14.11.2024 թիվ 1497-Ն հրաման)

 

Հավելված 2

Պետական եկամուտների կոմիտեի

նախագահի 2023 թ. հունիսի 6-ի

N 567-Ն հրամանի

 

ՀԱՎԱՍՏԱԳՐԻ ՁԵՎ ՀԱՐԿԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՂԻ ՊԱՏՐԱՍՏՄԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԸ ՀԱՋՈՂՈՒԹՅԱՄԲ ՀԱՂԹԱՀԱՐԱԾ ՀԱՄԱՐՎԵԼՈՒ

 

(նկար)

 

Պաշտոնական հրապարակման օրը` 14 հունիսի 2023 թվական:

 

ԻՐՏԵԿ - 14.11.2024 թիվ 1497-Ն հրամանի 1-ին կետի համաձայն

սույն հրամանում պետք է կատարվեին փոփոխություններ և

լրացումներ: Մինչդեռ փոփոխություններն ու լրացումները

կարող են կատարվել միայն հրամանի հավելվածում: Այս իսկ

պատճառով ԻՐՏԵԿ-ը հրամանով նախատեսված փոփոխություններն

ու լրացումները կատարել է ոչ թե հրամանում, այլ հրամանի

հավելվածում:

 

 

pin
Պետական եկամուտների կոմիտե
06.06.2023
N 567-Ն
Հրաման