Սեղմել Esc փակելու համար:
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐ ՀՐԱՄԱՆ

 

13 օգոստոսի 2025 թվականի N 64-Ն

 

ԿՐԹՈՒԹՅԱՆ, ԳԻՏՈՒԹՅԱՆ, ՄՇԱԿՈՒՅԹԻ ԵՎ ՍՊՈՐՏԻ ՆԱԽԱՐԱՐԻ 2022 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 25-Ի N 27-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների 1-ին մասերի պահանջով`

 

ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ

 

1. Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի 2022 թվականի հուլիսի 25-ի «Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող կազմակերպության ընտրության և վերապատրաստման կարգը հաստատելու մասին» N 27-Ն հրամանի (այսուհետ` հրաման)`

1) վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«Նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը հաստատելու մասին».

2) 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«1. Հաստատել նախադպրոցական ուսումնական հաստատության տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստման և վերապատրաստող կազմակերպության ընտրության կարգը` համաձայն հավելվածի:»:

2. Հրամանով հաստատված հավելվածի`

i

1) վերնագրում և ողջ տեքստում «տնօրենների և մանկավարժական աշխատողների վերապատրաստող» բառերը իրենց հոլովաձևերով փոխարինել «տնօրենների, մանկավարժական աշխատողների և դաստիարակի օգնականի վերապատրաստող» բառերով` բոլոր հոլովաձևերով.

i

2) 3-րդ կետում «համակցված» բառից հետո լրացնել «(առնվազն 60% առկա)» բառերը.

i

3) 6-րդ, 15-րդ, 38-րդ, 39-րդ, 41-րդ, 44-րդ, 48-րդ, 49-րդ, 50-րդ, 51-րդ, 53-րդ, 53.1-րդ, 54-րդ, 55-րդ և 56-րդ կետերում «մանկավարժական աշխատողի» բառերից և դրանց բոլոր հոլովաձևերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով` բոլոր հոլովաձևերով.

i

4) 29-րդ կետում «թեմատիկ պլան և մոդուլ» բառերից հետո լրացնել «մանկավարժական աշխատողների համար և 40 ժամյա վերապատրաստման թեմատիկ պլան և մոդուլ` դաստիարակի օգնականի համար».

5) 32-րդ կետում «30-օրյա» բառը փոխարինել «20-օրյա» բառով.

i

6) 34-րդ կետի 1-ին ենթակետում «մանկավարժական աշխատողների» բառերից հետո լրացնել «, դաստիարակի օգնականի» բառերով.

i

7) 48-րդ կետում «աշխատողները» բառից հետո լրացնել «(այդ թվում` նախակրթարանների)» բառերը.

8) 50-րդ կետում «15» թիվը փոխարինել «5» թվով.

i

9) 50-րդ կետից հետո լրացնել նոր 50.1 կետով` հետևյալ բովանդակությամբ`

i

«50.1. Ոչ պետական հաստատության տնօրենը ամեն տարի` մինչև սեպտեմբերի 15-ը, նախարարությանն է ներկայացնում տվյալ տարվա վերապատրաստման ենթակա մանկավարժական աշխատողների ցանկը:».

10) 51-րդ կետում «30» թիվը փոխարինել «15» թվով.

i

11) Ձև 1, 2, 3, 4, 6 և 8-ում «մանկավարժական աշխատողի» բառերից հետո լրացնել «և դաստիարակի օգնականի» բառերով` բոլոր հոլովաձևերով:

3. Սույն հրամանն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

    8/13/2025                              Ժ. Անդրեասյան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 22 օգոստոսի 2025 թվական:

 

 

pin
Կրթության, գիտ, մշակ, սպորտ նախ.
13.08.2025
N 64-Ն
Հրաման