Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈ ...

 

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎ

ՈՐՈՇՈՒՄ

 

15 հոկտեմբերի 2025 թվականի N 354-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՆՐԱՅԻՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ԿԱՐԳԱՎՈՐՈՂ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 1-Ի N 374-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածները, ««Էներգետիկայի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» N ՀՕ-111-Ն օրենքի 8-րդ հոդվածը` Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի 2013 թվականի նոյեմբերի 1-ի «Էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգը հաստատելու և մի շարք որոշումներ ուժը կորցրած ճանաչելու մասին» N 374-Ն որոշման 1-ին կետով հաստատված` էներգետիկայի բնագավառում գործունեության լիցենզավորման կարգում (այսուհետ` Կարգ) կատարել հետևյալ փոփոխությունները և լրացումները.

1) Կարգը լրացնել հետևյալ բովանդակությամբ 9.3-րդ կետով`

i

«9.3 Օրենքով սահմանված` էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձինք, բացառությամբ խմելու կամ ոռոգման ջրատարի վրա կառուցված փոքր հիդրոէլեկտրակայան շահագործող անձանց` այդ կայանի մասով, իրավունք ունեն մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը հրաժարվելու էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից, որից հետագայում այլևս օգտվել չեն կարող: Տվյալ դեպքում մինչև 2028 թվականի փետրվարի 1-ը էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից օգտվող լիցենզավորված անձը մրցակցային պայմաններով գործող արտադրող դառնալու նպատակով լիցենզիայում փոփոխություններ կատարելու համար դիմում է Հանձնաժողով` միաժամանակ տվյալ լիցենզիայի շրջանակում այդ էլեկտրակայանի մասով հրաժարվելով Օրենքի 35-րդ հոդվածի 1.2-րդ մասով սահմանված էլեկտրական էներգիայի գնման երաշխիքից: Հանձնաժողովը, սույն կարգի 24-րդ կետով սահմանված ժամկետում կայացնում է լիցենզավորված անձի լիցենզիայի պայմաններում համապատասխան փոփոխություններ կատարելու մասին որոշում` միաժամանակ դադարեցնելով հանձնաժողովի տվյալ էլեկտրակայանից առաքվող էլեկտրական էներգիայի սակագին սահմանելու մասին որոշման գործողությունը կամ գրավոր մերժում է դիմումը, եթե այն չի համապատասխանում սույն կետի պահանջներին:».

i

2) Կարգի 42.1-ին կետում «2024 թվականի հուլիսի 1-ից հետո կառուցման և արտադրության ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (բացառությամբ էլեկտրական էներգիայի գնման երաշխիքով լիցենզիայի) կամ բացառապես սեփական կարիքների համար միայն կառուցման ժամանակահատված ներառող էլեկտրական էներգիայի արտադրության լիցենզիայի (ներառյալ` էլեկտրական և ջերմային էներգիայի համակցված արտադրության լիցենզիայի) համար դիմած անձանց համապատասխան լիցենզիան տրամադրելիս այդ» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության էլեկտրաէներգետիկական շուկայի ցանցային կանոններին համապատասխան սահմանափակման ենթակա արտադրող հանդիսացող լիցենզավորված անձանց» բառերով.

i

3) Կարգի 43-րդ կետի 2-րդ ենթակետում «իրավասու մարմնի կողմից տրված համապատասխան հիմնավորումներ» բառերից հետո լրացնել «, բացառությամբ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում կայանի կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կամ շինարարության թույլտվություն չպահանջվելու դեպքերի.» բառերը.

i

4) Կարգի 50-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք ներկայացնում են նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք` կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:».

i

5) Կարգի 83-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ. «Սույն կարգի 42.1-ին կետում նշված լիցենզավորված անձինք էլեկտրակայանի հզորության ավելացման նպատակով դիմելու դեպքում ներկայացնում են նաև էլեկտրաէներգետիկական համակարգի օպերատորի կողմից տրված տեղեկանք` կայանը հեռակառավարման սարքավորման միջոցով էլեկտրական ցանցից անջատման հնարավորությամբ ապահովված լինելու վերաբերյալ:».

i

6) Կարգի 83.1-ին կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ` «Սույն կետում նշված անձինք ներկայացնում են նաև լիցենզավորված գործունեություն իրականացնելու համար անհրաժեշտ համապատասխան նպատակային (գործառական) նշանակությամբ հողամասի (շենք, շինության) նկատմամբ հայտատուի սեփականության կամ օգտագործման իրավունքի պետական գրանցման վկայականը:».

i

7) Կարգի N 2 հավելվածի 2-րդ կետի 1-ին ենթակետում «հիմնավորումներ» բառից հետո լրացնել «, այդ թվում` Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված դեպքերում` կայանի կառուցման համար նախագծման թույլտվություն (ճարտարապետահատակագծային առաջադրանք) կամ շինարարության թույլտվություն չպահանջվելու վերաբերյալ» բառերը.

i

8) Կարգի N 3 հավելվածի 5-րդ կետում «Հանձնաժողովը,» բառից հետո լրացնել «իր նախաձեռնությամբ կամ» բառերը.

i

9) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետում «Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին» բառերը փոխարինել «Երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով.

10) Կարգի N 3 հավելվածի 6-րդ կետի 1-ին ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ`

«1) լիցենզիայի գործողությունը դադարեցվել է (համարվել է դադարած), բացառությամբ սույն կարգի 46.1-ին կետի համաձայն` լիցենզիայի տրամադրման մասին որոշումն ուժը կորցրած ճանաչելու դեպքի,».

i

11) Կարգի N 3 հավելվածի 7-րդ կետում «Հանձնաժողովը որոշում է ընդունում երաշխիքով սահմանված գումարի կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցելու մասին» բառերը փոխարինել «Երաշխիքով սահմանված գումարի կեսը փոխանցվում է Հայաստանի Հանրապետության պետական բյուջե» բառերով.

i

12) Կարգի N 3 հավելվածի 9-րդ կետում` «որոշման ընդունման դեպքում» բառերը փոխարինել «երաշխիքով սահմանված գումարն ամբողջությամբ կամ դրա կեսը Հայաստանի Հանրապետության պետական բյուջե փոխանցման ենթակա դեպքերում» բառերով, իսկ «լիցենզավորված անձը» բառերը փոխարինել «տվյալ անձը» բառերով:

2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից, բացառությամբ սույն որոշման 1-ին կետի 1-ին ենթակետի, որն ուժի մեջ է մտնում 2026 թվականի փետրվարի 1-ից:

 

Հայաստանի Հանրապետության հանրային

ծառայությունները կարգավորող

    հանձնաժողովի նախագահ`                  Մ. Մեսրոպյան

 

15 հոկտեմբերի 2025 թ.

ք. Երևան

 

Պաշտոնական հրապարակման օրը` 27 հոկտեմբերի 2025 թվական:

 

 

pin
Հանրային ծառայ. կարգ. հանձնաժողով
15.10.2025
N 354-Ն
Որոշում