040.1591.181106
«ՎԱՎԵՐԱՑՆՈՒՄ ԵՄ»
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՆԱԽԱԳԱՀ Ռ. ՔՈՉԱՐՅԱՆ
«18» նոյեմբերի 2006 թ.
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
9 նոյեմբերի 2006 թվականի N 1591-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒՆԻՍԻ 16-Ի N 1103-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքի պահանջների կատարումն ապահովելու նպատակով, ինչպես նաև հաշվի առնելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի օգոստոսի 25-ի N 1389-Ա որոշման 5-րդ կետի պահանջները և համապատասխան համայնքի ավագանու որոշումը` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հունիսի 16-ի «Ընտրատարածքային ընտրական հանձնաժողովներին, ըստ նրանց գտնվելու վայրի, համապատասխան աշխատանքային տարածքներ տրամադրելու մասին» N 1103-Ն որոշման մեջ կատարել հետևյալ լրացումը և փոփոխությունը`
i
ա) որոշման N 1 հավելվածի ցանկը 6-րդ տողից հետո լրացնել հետևյալ նոր տողով.
«.________________________________________________________.
| Աջափնյակ | 6 |Մարգարյան 35, նախկին N 229 |
| | |մսուր-մանկապարտեզի մասնաշենք |
.________________________________________________________. «.
i
բ) ուժը կորցրած ճանաչել որոշման N 2 հավելվածի ցանկի 4-րդ տողը «Աջափնյակ 6 Արա Սարգսյան 5ա»:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2006 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 15-ԻՆ