Սեղմել Esc փակելու համար:
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒ...
Քարտային տվյալներ

Տեսակ
Գործում է
Ընդունող մարմին
Ընդունման ամսաթիվ
Համար

Ստորագրման ամսաթիվ
ՈՒժի մեջ մտնելու ամսաթիվ
ՈՒժը կորցնելու ամսաթիվ
Ընդունման վայր
Սկզբնաղբյուր

Ժամանակագրական տարբերակ Փոփոխություն կատարող ակտ

Որոնում:
Բովանդակություն

Հղում իրավական ակտի ընտրված դրույթին X
irtek_logo
 

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒ ...

 

 

040.1472.241209

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

ՈՐՈՇՈՒՄ

 

17 դեկտեմբերի 2009 թվականի N 1472-Ն

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 

Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հայաստանի Հանրապետության կառավարության 1997 թվականի օգոստոսի 9-ի «Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգը հաստատելու մասին» N 330 որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում բնակարանի կարիք ունեցող փախստականների հաշվառման և բնակելի տարածությունների հատկացման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 5-րդ կետի երկրորդ պարբերությունում`

i

ա. «տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով,

բ. «կառավարման նախարարության,» բառերից հետո պարբերությունը լրացնել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի» բառերով.

2) 18-րդ կետի երկրորդ պարբերությունում`

i

ա. «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով,

բ. «տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով.

i

3) 19-րդ կետի վերջին պարբերությունում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով.

i

4) 20-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունում» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնում» բառերով.

i

5) 21-րդ կետը «հրամանով» բառից հետո լրացնել «` միգրացիոն ծառայության պետի առաջարկությամբ» բառերով.

i

6) 33-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը» բառերով.

7) որոշման N 8 հավելվածի`

i

ա. առաջին և երկրորդ պարբերություններում «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի» բառերով,

բ. 3-րդ կետում և 4-րդ կետի առաջին և երկրորդ պարբերություններում «տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով:

i

2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի փետրվարի 8-ի «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության տնօրինությանը մի շարք շենքեր հանձնելու մասին» N 57 որոշման 1-ին կետում և ցանկի վերնագրում «տարածքային կառավարման նախարարության» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի» բառերով:

i

3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2000 թվականի նոյեմբերի 15-ի «Հանրակացարաններ» փակ բաժնետիրական ընկերություն ստեղծելու մասին» N 738 որոշման 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով:

4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի ապրիլի 1-ի «Փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասը փոխհատուցելու մասին» N 313 որոշմամբ հաստատված` փախստականների, ինչպես նաև 1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած և Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ստացած անձանց բնակվելու հետևանքով ժամանակավոր կացարաններին պատճառված հաշվեկշռային վնասի փոխհատուցման կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) 3-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը» բառերով.

i

2) 5-րդ կետում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով.

i

3) 6-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունը», «տարածքային կառավարման նախարարության» և «տարածքային կառավարման նախարարությունում» բառերը համապատասխանաբար փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը», «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի» և «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնում» բառերով.

i

4) 7-րդ կետում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով.

i

5) 8-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը» բառերով:

5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով և կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգը հաստատելու մասին» N 219-Ն որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք հայցողին և քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ժամանակավոր կացարանով և կենցաղային այլ պայմաններով ապահովելու կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 2-րդ կետում`

i

ա. «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը» բառերով,

բ. «նախարարություն» և «նախարարության» բառերը փոխարինել «ծառայություն» և «ծառայության» բառերով.

2) 5-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«5. Հայցողը ժամանակավոր կացարան ստանալու համար դիմում է ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին, որը դիմումը քննարկելուն պես Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին ներկայացնում է առաջարկություն հայցողին ժամանակավոր ուղեգիր տրամադրելու վերաբերյալ: Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությունը երկօրյա ժամկետում հայցողին տալիս է ժամանակավոր կացարանով ապահովելու ուղեգիր, որը հիմք է Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի համար` հայցողին համապատասխան հանրակացարանային բնակելի տարածքով ապահովելու համար.

i

3) 9-րդ և 10-րդ կետերում «նախարարություն» բառը փոխարինել «ծառայություն» բառով:

6. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 7-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու համար դիմումի ձևը, դրան կցվող փաստաթղթերի ցանկն ու գործի կազմելու և վարելու կարգը հաստատելու մասին» N 232-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

i

1) որոշման N 1 հավելվածի ձևում «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ» բառերը փոխարինել «ՀՀ ՏԱՐԱԾՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ԳՈՐԾՈՂ «ՄԻԳՐԱՑԻՈՆ ՊԵՏԱԿԱՆ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ» ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆ» բառերով.

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստանալու մասին գործ կազմելու և վարելու կարգի`

i

ա. 1-ին կետում «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով, իսկ «նախարարություն» և «նախարարությունում» բառերը` «ծառայություն» և «ծառայությունում» բառերով,

i

բ. 2-րդ կետում «նախարարությունում» բառը փոխարինել «ծառայությունում» բառով,

գ. 3-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի պետը» բառերով,

դ. 4-րդ կետում «նախարարության կողմից» բառերը փոխարինել «ծառայության կողմից» բառերով,

ե. 5-րդ կետում «նախարարությունում» բառերը փոխարինել «ծառայությունում» բառով,

զ. 6-րդ կետում «Նախարարությունը» բառը փոխարինել «Ծառայությունը» բառով,

է. 7-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.

i

«7. Ծառայության համապատասխան պաշտոնատար անձը հայցողի մասին իրավասու պետական մարմինների եզրակացություններն ստանալուց հետո մեկամսյա ժամկետում ամփոփում է հայցողի հետ անցկացված հարցազրույցի արդյունքներն ու ստացած եզրակացությունների հիման վրա կազմում է առաջարկություն և այն ներկայացնում Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարին` այն այնուհետև Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք տալու վերաբերյալ առաջարկությամբ Հայաստանի Հանրապետության Նախագահին ներկայացնելու համար»,

i

ը. 8-րդ կետի չորրորդ պարբերությունում «նախարարության» և «նախարարությունն» բառերը համապատասխանաբար փոխարինել «ծառայության» և «ծառայությունն» բառերով,

թ. 9-րդ կետում «նախարարությունը» բառը փոխարինել «ծառայություն» բառով:

7. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մարտի 20-ի «Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական և ճամփորդական փաստաթուղթ տալու կարգերն ու դրանց նկարագրերը հաստատելու մասին» N 282-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունքի վկայական տալու կարգի`

i

ա. 7-րդ կետում «տարածքային կառավարման նախարարությունը» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմինը» բառերով, իսկ «նախարարություն» բառը` «ծառայություն» բառով,

i

բ. 9-րդ կետը «Նախարարության» բառից հետո լրացնել «, Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնի» բառերով,

i

գ. 11-րդ կետում «և նախարարությանը» բառերը փոխարինել «, նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով.

i

2) որոշմամբ հաստատված` Հայաստանի Հանրապետությունում քաղաքական ապաստանի իրավունք ստացած անձին ճամփորդական փաստաթուղթ տալու կարգի`

ա. 14-րդ կետում «ու նախարարությանը» բառերը փոխարինել «, նախարարությանը կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով,

բ. 15-րդ, 17-րդ և 18-րդ կետերը «նախարարություն» բառից հետո լրացնել «կամ Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով:

i

8. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի ապրիլի 3-ի «Հատուկ կացարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 407-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով:

i

9. Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 26-ի «Համակարգչային կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 789-Ն որոշման 4-րդ կետում «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարությանը» բառերը փոխարինել «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմնին» բառերով:

i

10. Հայաստանի Հանրապետության կառավարության 2004 թվականի հոկտեմբերի 14-ի «Հատուկ պաշտպանվածություն պահանջող` պետական նշանակության փաստաթղթերի ցանկը հաստատելու մասին» N 1459-Ն որոշմամբ հաստատված ցանկում «տարածքային կառավարման նախարարություն» բառերը փոխարինել «տարածքային կառավարման նախարարության կառավարման ոլորտում գործող «Միգրացիոն պետական ծառայություն» պետական մարմին» բառերով:

i

11. Հայաստանի Հանրապետության կառավարության 2008 թվականի նոյեմբերի 7-ի «Հայաստանի Հանրապետության կառավարության և Շվեդիայի Թագավորության կառավարության միջև առանց թույլտվության բնակվող անձանց հետընդունման մասին» համաձայնագրի շրջանակներում շվեդական կողմից ստացվող դիմումները Հայաստանի Հանրապետության պետական մարմինների կողմից քննարկվելու կարգը հաստատելու մասին» N 1073-Ն որոշմամբ հաստատված կարգում կատարել հետևյալ փոփոխությունները`

1) 1-ին կետում «միգրացիոն գործակալությունում (այսուհետ` միգրացիոն գործակալություն)» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայությունում (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն)» բառերով.

2) 2-րդ կետում «միգրացիոն գործակալությունն» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայությունն» բառերով.

3) 3-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ, 8-րդ և 11-րդ կետերում «միգրացիոն գործակալությունը» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայությունը» բառերով:

12. Հայաստանի Հանրապետության կառավարության 2009 թվականի հուլիսի 23-ի «1988-1992 թվականներին Ադրբեջանի Հանրապետությունից բռնագաղթած անձանց ապահովագրական ստաժը սահմանող հանձնաժողով ստեղծելու և հանձնաժողովի աշխատակարգը հաստատելու մասին» N 907-Ն որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`

1) որոշման 2-րդ կետի`

i

ա. 1-ին ենթակետում «միգրացիոն գործակալության» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայության» բառերով,

բ. 2-րդ ենթակետում «միգրացիոն գործակալության» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայության աշխատակազմի» բառերով,

գ. 3-րդ ենթակետը «Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման նախարարության» բառերից հետո լրացնել «միգրացիոն պետական ծառայության» բառերով.

2) որոշման հավելվածի`

i

ա. 6-րդ կետի 1-ին ենթակետում «միգրացիոն գործակալություն (այսուհետ` միգրացիոն գործակալություն)» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայություն (այսուհետ` միգրացիոն պետական ծառայություն)» բառերով,

i

բ. 14-րդ կետում «միգրացիոն գործակալությունում» բառերը փոխարինել «միգրացիոն պետական ծառայությունում» բառերով:

13. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:

 

ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ

2009 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 24-ԻՆ

 

 

pin
ՀՀ կառավարություն
17.12.2009
N 1472-Ն
Որոշում