041.0743.041202
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏ
ՈՐՈՇՈՒՄ
4 դեկտեմբերի 2002 թվականի N 743-Ա
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ
i
2003 թվականին հայ մշակույթի և հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանների նշումը նախապատրաստելու նպատակով`
1. Հաստատել 2003 թվականին նշվելիք հոբելյանների ցանկը` համաձայն հավելվածի:
2. Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարին` 15-օրյա ժամկետում սահմանված կարգով Հայաստանի Հանրապետության կառավարություն ներկայացնել առաջարկություն 2003 թվականին նշվելիք հոբելյանների կապակցությամբ ստեղծվելիք կառավարական հանձնաժողովների անհատական կազմերի վերաբերյալ:
3. Հայաստանի Հանրապետության համապատասխան նախարարներին` հասարակական կազմակերպությունների հետ աջակցություն ցույց տալ սույն որոշմամբ հաստատված ցանկում չընդգրկված` մշակույթի, գիտության, հասարակական-քաղաքական գործիչների հոբելյանները պատշաճորեն նշելու հարցում:
4. Նշվելիք հոբելյանների ֆինանսավորումն իրականացնել Հայաստանի Հանրապետության 2003 թվականի պետական բյուջեով Հայաստանի Հանրապետության մշակույթի, երիտասարդության հարցերի և սպորտի նախարարության «Մշակութային միջոցառումների իրականացման գծով պետական պատվեր» ծրագրով նախատեսված միջոցների հաշվին` հոբելյանների համար պահանջվող ծախսերի նախահաշիվը նախապես համաձայնեցնելով Հայաստանի Հանրապետության ֆինանսների և էկոնոմիկայի նախարարի հետ:
ՍՏՈՐԱԳՐՎԵԼ Է ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԿՈՂՄԻՑ
2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 4-ԻՆ
Հավելված
Հայաստանի Հանրապետության
վարչապետի 2002 թվականի
դեկտեմբերի 4-ի N 743-Ա որոշման
ՑԱՆԿ
i
2003 ԹՎԱԿԱՆԻՆ ՆՇՎԵԼԻՔ ՀՈԲԵԼՅԱՆՆԵՐԻ
.______________________________________________.
| Հոբելյարի անունը, ազգանունը| Նշվելիք տարելիցը|
|____________________________|_________________|
|Սիամանթո |125 |
|____________________________|_________________|
|Ալեքսանդր Թամանյան |125 |
|____________________________|_________________|
|Վահան Թեքեյան |125 |
|____________________________|_________________|
|Գուրգեն Մահարի |100 |
|____________________________|_________________|
|Անտոն Քոչինյան |90 |
|____________________________|_________________|
|Կարպ Խաչվանքյան |80 |
|____________________________|_________________|
|Հակոբ Հակոբյան |80 |
|____________________________|_________________|
|Հրաչյա Ղափլանյան |80 |
|____________________________|_________________|
|Մինաս Ավետիսյան |75 |
|____________________________|_________________|
|Վարդուհի Վարդերեսյան |75 |
|____________________________|_________________|
|Ջիվան Գասպարյան |75 |
.______________________________________________.
(ցանկը լրաց. 31.01.03 թիվ 26-Ա որոշում)