050.0183.080814
ԳՐԱՆՑՎԱԾ Է
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅԱՆ ԿՈՂՄԻՑ
«08» 08 2014 Թ.
ՊԵՏԱԿԱՆ ԳՐԱՆՑՄԱՆ ԹԻՎ 05014338
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՈՒՐԴ
ՈՐՈՇՈՒՄ
15 հուլիսի 2014 թվականի թիվ 183-Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿԻ ԽՈՐՀՐԴԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 20-Ի ԹԻՎ 289-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Կուտակային կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի 1-ին մասի 10-րդ կետը և 34-րդ հոդվածի 2-րդ մասը,
ղեկավարվելով «Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի «ե» կետով և «Իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով և 70-րդ հոդվածի 1-ին մասով` Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհուրդը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի խորհրդի 2013 թվականի դեկտեմբերի 20-ի ««Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը հաստատելու մասին» թիվ 289-Ն որոշման (այսուհետ` Որոշում) մեջ կատարել հետևյալ փոփոխությունները.
1) Որոշման 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Հաստատել «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ը համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):»:
2) Որոշմամբ հաստատված «Պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից պարտադիր կուտակային կենսաթոշակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին մասնակցին տրամադրվող տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները» կանոնակարգ 8/05.1-ում (այսուհետ` Կանոնակարգ) կատարել հետևյալ փոփոխությունները.
ա. Կանոնակարգի վերնագիրը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«Կանոնակարգ 8/05.1 «Կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստր վարողի կողմից կուտակային բաղադրիչի մասնակցի անունից կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ ընտրելու մասին տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»»:
բ. Կանոնակարգի 1-ին կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
i
«1. Սույն կանոնակարգը սահմանում է կուտակային բաղադրիչի մասնակցի կողմից կենսաթոշակային ֆոնդի կառավարչի և կենսաթոշակային ֆոնդի ընտրություն չկատարելու դեպքում կուտակային բաղադրիչի մասնակիցների ռեեստրը վարողի կողմից գրավոր տեղեկացման ենթակա տեղեկատվությանը ներկայացվող ընդհանուր պահանջները»:
i
գ. Կանոնակարգի Հավելված 1-ը շարադրել նոր խմբագրությամբ` համաձայն սույն որոշման Հավելվածի (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Հավելված
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2014 թվականի հուլիսի 15-ի
թիվ 183-Ն որոշմամբ
«Հավելված 1
Հաստատված է
ՀՀ կենտրոնական բանկի խորհրդի
2013 թվականի դեկտեմբերի 20-ի
թիվ 289-Ն որոշմամբ
ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՌԵԵՍՏՐԸ ՎԱՐՈՂԻ ԿՈՂՄԻՑ ԿԵՆՍԱԹՈՇԱԿԱՅԻՆ ՖՈՆԴԻ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆ ՉԿԱՏԱՐԱԾ ՄԱՍՆԱԿՑԻՆ ՈՒՂՂՎԱԾ ՆԱՄԱԿԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ
Կուտակային բաղադրիչի հարգելի մասնակից,
Տեղեկացնում ենք Ձեզ, որ Ձեզ համար պատահականության սկզբունքով ընտրվել է կենսաթոշակային ֆոնդի կառավարիչ և կենսաթոշակային ֆոնդ, քանի որ Դուք համապատասխան ընտրություն չեք կատարել: Այս նամակով մենք չենք հայտնում Ձեզ համար ընտրված կենսաթոշակային կառավարչի և ֆոնդի անվանումները, քանի որ այն հանդիսանում է գաղտնի տեղեկատվություն:
Ինչպե՞ս կարող եմ տեղեկանալ ինձ համար ընտրված ֆոնդի և կառավարչի մասին:
Ձեզ համար ընտրված կառավարչին և ֆոնդին ծանոթանալու համար Դուք կարող եք`
. այցելել հաշվի օպերատորին կամ
. մուտք գործել www.epension.am ինտերնետային կայքի «Իմ հաշիվը» ինտերնետային էջը կամ
. օգտվել բանկոմատներից վճարային քարտերի միջոցով, եթե ունեք այդպիսին:
Ի՞նչ կլինի, եթե ես որևէ գործողություն չեմ կատարում:
Մինչև հաջորդ տարվա ապրիլի 15-ը Դուք առաջին անգամ թղթային եղանակով կստանաք ընթացիկ տարվա համար Ձեր կենսաթոշակային հաշվի վերաբերյալ հաշվետվությունը (այսուհետ` հաշվետվություն) Ձեր գործատուի կողմից տրամադրված փոստային հասցեով: Հաշվետվությունը ներառելու է անձնական (գաղտնի) տեղեկություններ, ուստի կարևոր է, որ Դուք համոզված լինեք, որ գործատուի կողմից տրամադրված հասցեն Ձեզ համար նախընտրելի է:
Ինչպե՞ս ճշտեմ կամ հաստատեմ իմ հասցեն:
Դուք կարող եք մինչև հաջորդ տարվա հունվարի 30-ը ցանկացած ժամանակ հաշվի օպերատորի կամ «Իմ հաշիվը» ինտերնետային էջի միջոցով հաստատել Ձեր փոստային հասցեն և ընտրել հաշվետվություն ստանալու Ձեզ համար նախընտրելի եղանակը` թղթային կամ էլեկտրոնային: Հաշվի օպերատորին այցելելիս լրացրեք սույն նամակի Հավելվածը և ներկայացրեք այն:
Նշենք նաև, որ հաշվետվության ստացման ամենահարմարավետ եղանակը համարվում է էլեկտրոնային եղանակը, քանի որ զերծ է թղթային տեղեկատվության պահպանման և կորստի ռիսկերից և ապահովում է Ձեր կենսաթոշակային հաշվի անվտանգությունը:
_____________________________________________________________________
Հավելված
_____________________________________________________________________
Անուն Ազգանուն
Հանրային ծառայությունների համարանիշ
ՆԱԽԸՆՏՐԵԼԻ ՓՈՍՏԱՅԻՆ ԿԱՄ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՍՑԵ [] __________________________________________________________________
(էլեկտրոնային փոստի հասցե)
ԿԱՄ
[] __________________________________________________________________
(փոստային հասցե)
Ի՞նչ պարբերականությամբ կարող եմ ստանալ հաշվետվությունը հետագայում:
. Էլեկտրոնային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով,
. Թղթային եղանակով հաշվետվությունը Դուք ստանում եք տարեկան կտրվածքով` յուրաքանչյուր տարի լրացնելով հաշվետվությունը ստանալու դիմումը:
Ո՞ր դեպքում չեմ ստանում հաշվետվություն:
. Եթե Դուք չեք ընտրում` ինչ եղանակով եք հետագայում ցանկանում ստանալ հաշվետվությունը,
. Եթե Դուք հաշվետվության ստացման դիմումի մեջ ընտրում եք «տեղեկատվության ստացման դադարեցում» տարբերակը,
. Եթե Դուք հրաժարվում եք կենսաթոշակային ֆոնդում Ձեր փայերի սեփականությունից:
Ի՞նչ անել, եթե ցանկանում եմ վերականգնել հաշվետվության ստացումը:
. Լրացնում եք հաշվետվության ստացման դիմումը,
. Ընդունում եք կենսաթոշակային ֆոնդի Ձեր փայերի սեփականությունը, որից նախկինում հրաժարվել էիք:
Ի՞նչ արժե տարեկան հաշվետվությունը:
. Հաշվետվությունը տարին մեկ անգամ Դուք ստանում եք անվճար,
. Հաշվետվությունը տարեկան մեկ անգամից ավելի ստանալու դեպքում Ձեզնից կարող է գանձվել որոշակի գումար:
Որտեղի՞ց կարող եմ ստանալ մանրամասն տեղեկություններ:
. Այցելելով հետևյալ կայքերից որևէ մեկը` www.abcfinance.am, epension.am,
. Զանգահարելով 114 (մարզերից` 08000 114) թեժ գիծ հեռախոսահամարին:
Մասնակիցների ռեեստրը վարողի անվանումը,
փոստային հասցեն(երը),
հեռախոսահամար(ներ)ը, ինտերնետային կայքի
հասցեն, էլեկտրոնային հասցեն(երը) և այլ
կապի միջոցներ»: